Հուսահատությունը տիրել է կյանքին...
«Հուսահատությունը տիրել է կյանքին...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ հավանաբար գրված 1891 թվականին[1]։
Հուսահատությունը տիրել է կյանքին... | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակվել է | 1932 |
Վիքիդարան | Հուսահատությունը տիրել է կյանքին... |
Պատմություն
խմբագրելՀովհաննես Թումանյանն այս բանաստեղծություն նվիրել է դերասան Պետրոս Ադամյանին։
Դատելով արտիստի հիվանդ լինելու մասին՝ բանաստեղծությունում արված ակնարկից, այն պետք է գրված լիներ 1891 թվականի գարնանը, երբ դերասանը կոկորդի տուբերկուլոզով ծանր հիվանդ պառկած էր Կոստանդնուպոլսի «Ռուսական նիկոլաևյան հիվանդանոցում»։
Այս բանաստեղծությունով Թումանյանը ողջ հայության կոչ է անում նյութական օգնություն ցույց տալ հիվանդ արտիստին։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյան ֆոնդի № 27-ում պահվում է մեկ ինքնագիր։
Առաջին անգամ տպագրվել է 1932 թվականին՝ «Գրական թերթում»։ Այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 445)։
Տպագրվում է ինքնագրից[1]։