Հպարտություն
Հպարտություն, հույզ, որն արտացոլում է դրական ինքնագնահատական, ինքնահարգանքի առկայություն, սեփական արժանիքների, սեփական արժեքների զգացմունք։ Փոխաբերական իմաստով «հպարտություն» կարող է կոչվել նման ինքնագնահատականի պատճառը (օրինակ, «այս ուսանողը ողջ ինստիտուտի հպարտությունն է»)։
Գոյություն ունեն հպարտությանը մոտ մի քանի տերմին, օրինակ, պատիվ, սնափառություն, ամբարտավանություն։
Հպարտություն և ամբարտավանություն
խմբագրելՔրիստոնեությունում ամբարտավանությունը համարվում է աշխարհում հայտնված առաջին մեղքը։ Նշվում է, որ հպարտությունը գլխավոր մեղքն է՝ մյուս մեղքերի նախապատճառը։
Դալի բառարանը տարբերություն չի դնում այս հասկացությունների մեջ[1]։
Վասիլենկոն «Կրոնա-փիլիսոփայական համառոտ բառարանում» (1996) նշում է․ «Արևելյան ասկետիկան նույնացնում է հպարտությունը և ամբարտավանությունը, ինչը ազդել է ռուսերեն պրակտիկայի վրա։ Արևմտյան ավանդությունում հպարտությունը առանձնացնում են ամբարտավանությունից և մեկնաբանում են բարոյա-չեզոք կամ դրական իմաստով՝ որպես բնական ինքնագնահատականի զգացում, ինքնագնահատականի ճանաչում, որպես ստեղծագործական խիզախում, որպես Աստծո կողմից որդեգրվածության գիտակցում »[2]։
Վասիլենկոն նաև նշում է, որ անտիկ աշխարհում Հպարտությունը (հուն.՝ hybris)․ «ճակատագրով սահմանված հանդուգն ելք էր»[2]։ Հերոդոտոսի մոտ պարսիկ Արտաբանը ասում է Քսերքսեսին․ «Դու տեսնում ես, որ Աստված կայծակնահարում է մեծությամբ և ուժով աչքի ընկնող արարածներին՝ փորձելով ոչնչացնել նրանց, փոքրերին նա չի էլ նկատում։ Դու տեսնում ես՝ ինչպես է նա հարվածում իր կայծակներով միշտ ամենաբարձր շինություններին ու ծառներին․ սիրում է Աստված աչքի ընկնող ամեն ինչ հավասարեցնել»[3]։
«Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» ստեղծագործությունում այդ բառը հոմանիշ է գոռոզությանը, անբարտավանությանը, փառասիրությանը․ այն, որ նա ամբարտավանության հետ նույն ծագումն ունի նշում է «горе́» բառը, որը նշանակում է «վերև»։
Տես նաև
խմբագրել- Դանինգ-Կրյուգերի էֆեկտ
- Մեծության մոլորություն
- Նարցիսիզմ
- Փառամոլություն
- Էգոիզմ
- Էգոցենտրիզմ
- Հուբրիս (հին հուն․ «հանդգնություն»), հին հունական աստվածուհի, որը մարմնավորում է հիպերտրոֆացված Հպարտությունը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Толковый словарь живого великорусского языка — Гордый.
- ↑ 2,0 2,1 «ГОРДОСТЬ, ГОРДЫНЯ». Արխիվացված է օրիգինալից 2013-12-12-ին. Վերցված է 2020-02-07-ին.
- ↑ Борухович В. Г. Научное и литературное значение труда Геродота
Գրականություն
խմբագրել- Зубец О. П. О гордости Արխիվացված 2012-06-14 Wayback Machine // Электронная библиотека ИФ РАН
Արտաքին հղումներ
խմբագրել- Словарь по этике Արխիվացված 2013-12-12 Wayback Machine / Под редакцией И. Кона, 1981 г.