Մեծության մոլորություն
Մեծության մոլորություն[1], մեգալոմանիա[2] ( հին հունարեն՝ μεγάλως «վեհ», μέγας «մեծ, հսկա» и հին հունարեն՝ μανία «կիրք, խելագարություն»), մեգալոմանային կամ մեգալոման մոլորություն[3], էքսպանսիվ (բուռն) մոլորություն[3] ( լատին․՝ expando «ընդլայնել, տարածել»), անձի ինքնագիտակցության և վարքի մոլորության տեսակ։ Մեծության մոլորությունն արտահայտվում է իր անձի կարևորության, հայտնիության, հարստության, իշխանության, հանճարեղության, քաղաքական ազդեցության գերագնահատման տեսքով։ Այս իմաստով հաճախ կենցաղում օգտագործում են նաև մեծության մանիա (ма́ния вели́чия)՝ ինչը սխալ ձևակերպում է[2], քանի որ հոգեբուժության մեջ մանիա է կոչվում ոչ ադեկվատ բարձր տրամադրությունը, որն արտահայտվում է բարձր շարժունակությամբ, արագացված խոսքով և մտքով[4]։
Մեծության մոլորությամբ տառապողը կարող է իսկապես նշանավոր մարդ լինել։ Օրինակ հայտնի մաթեմատիկոս Ջոն Նեշը հրաժարվեց հեղինակավոր ակադեմիական դիրքից, այն հիմնավորմամբ, որ ինքն արժանի է Անտարկտիդայի կայսրի գահին[5]։
Մեծության մոլորության մտքեր
խմբագրելՄեծության մոլորության մտքերը անձի հոգեբանական խանգարումների խումբ է, որտեղ մտնում են յուրահատուկ ծագման, հանճարեղության, հարստության, սիրահարվածության մասին ունեցած մոլորությունները[6]։
Յուրահատուկ ծագման մոլորության դեպքում, հիվանդը համոզված է, որ ինքը պատկանում է երկրում կամ ամբողջ աշխարհում հայտնի գերդաստանի[7]։ Նա կարող է իրեն համարել հայտնի երգչի կամ կարևոր պետական գործչի որդի[7]։
Հիվանդներից մեկը պնդում էր, որ ինքը Դանթեների տոհմի վերջին ներկայացուցիչն է, քանի որ ապրել է այն տարածաշրջանում, որտեղ, ապրել է Դանթե Ալիգիերիի բարեկամներից մեկը (Ղրիմում)[7]։ Մի այլ հիվանդ, համոզված էր, որ ինքը Նիկոլայ 2-րդի արտաամուսնական որդին է և այդ պատճառով հավակնության ուներ ռուսական գահի նկատմամբ[7]։
Հարստության մոլորությունը, հիվանդի սխալ համոզմունքն է իր հարուստ լինելու մասին։ Այս մոլորության տեսակը կարող է լինել ճշմարտանման, օրինակ՝ մուրացկանի պնդումը, որ նա ունի 5000 ռուբլի (կամ այլ տարադրամ) իր բանկային հաշվի վրա, կամ անհեթեթ, երբ մարդը համարում է, որ ինքը ոսկուց սարքված մի քանի տուն ունի տարբեր երկրներում, կամ աշխարհի բոլոր ադամանդներն իրեն են պատկանում[7]։
Գյուտարարության մոլորությունը համոզմունք է այն բանում, որ ինքը մեծ հայտնագործություն է կատարել, հավերժ երիտասարդության բանաձևն է ստացել կամ գտել է բոլոր անբուժելի հիվանդությունների բուժումը[7]։
Հիվանդներից մեկն էլ, երկար կանգնելով մսի հերթում, «դուրս է բերել» արհեստական մսի բանաձևը՝ C₃₈H₂O₁₅։ Նա համոզված էր՝ քանի որ, այդ մոլեկուլները գտնվում էին օդում, նա առաջարկում էր վերցնել մոլեկուլները մթնոլորտից և միս ստանալ՝ լուծելով աշխարհում սովի խնդիրը[7]։
Սիրահարության մոլորության դեպքում հիվանդը համոզված է, որ իրեն է սիրահարվել հանրաճանաչ կամ բարձր պաշտոն ունեցող որևէ անձ (պետական կարևոր դեմք, դերասան և այլն)։
Ռեֆորմատրական մոլորության դեպքում, հիվանդը համոզված է, որ իր ստեղծած տնտեսական, սոցիալական կամ քաղաքական տեսությունը՝ աշխարհում կամ մարդկության կյանքում հեղափոխական մեծ փոփոխությունների կհանգեցնի։ Հիվանդներից մեկը պնդում էր, որ եթե Երկրի հարավային և հյուսիսային բևեռներում միջուկային զենք պայթեցնեն՝ նրա պտտման արագությունը ավելի կմեծանա։ Դրա հետևանքով Սիբիրում (իր հայրենիքում) կլիման կփոխվի և այդտեղ կսկսեն բանան ու արքայախնձոր (անանաս) աճեցնել[7]։
Մոլորությունը այլ հիվանդությունների համակազմում
խմբագրելԺամանակակից հոգեբուժության մեջ մեծության մոլորությունը չի համարվում առանձին հոգեկան խանգարում, բայց դիտարկվում է որպես տարբեր հոգեկան խանգարումների սրության դրսևորում, օրինակ՝ մանիակային համախտանիշի ժամանակ, որի բարդացման դեպքում հնարավոր են մոլորության տեսակների դրսևորումներ։ Մեծության մոլորությունը հանդիպում է մանիակային վիճակներում, շիզոֆրենիայի, երկբևեռ աֆեկտիվ խանգարումների մանիակային փուլում[3]։ Շիզոֆրենիայի ժամանակ, հիմնականում նրա պարաֆրենիկական փուլում, մեծության մոլորությունը հսկայական ֆանտաստիկ է դառնում[3], իսկ պրոգրեսիվող պարալիզի ժամանակ՝ հսկայական անհեթեթ[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություն
խմբագրել- ↑ Бред величия Արխիվացված 2013-05-12 Wayback Machine Жмуров В. А. Большая энциклопедия по психиатрии, 2-е изд., 2012 г.
- ↑ 2,0 2,1 Блейхер В. М., Крук И. В. Мания // Толковый словарь психиатрических терминов. — Воронеж: МОДЭК, 1995. — ISBN 5-87224-067-8
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Й. А. Стоименов, М. Й. Стоименова, П. Й. Коева и др. Психиатрический энциклопедический словарь. — К.: МАУП, 2003. — С. 133. — 1200 с. — ISBN 966-608-306-X
- ↑ Мания // Оксфордский толковый словарь по психологии / Под ред. А. Ребера. — 2002.
- ↑ Sylvia Nasar Chapter 34 // A Beautiful Mind: A Biography of John Forbes Nash, Jr., Winner of the Nobel Prize in Economics, 1994. — Simon & Schuster, 1998. — 459 с. — ISBN 0-684-81906-6
- ↑ Руководство по психиатрии / Под ред. А. В. Снежневского. — М.: Медицина, 1983. — Т. 1. — С. 35. — 480 с.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 В. В. Марилов Общая психопатология. — М.: «Academia», 2002. — С. 33—34. — 224 с. — ISBN 5-7695-0838-8