Հսկաների սալարկուղի
Հսկաների սալարկուղի (իռլանդերեն՝ Clochán an Aifir կամ Clochán na bhFómharach), բնության հուշարձան, որը կազմված է իրար միացված բազալտե մոտ 40.000 սյուներից։ Առաջացել է հրաբուխի ժայթքման արդյունքում։ Գտնվում է Հյուսիսային Իռլանդիայի հյուսիս-արևելքում՝ Բուշմիլզ քաղաքից 3 կմ հյուսիս։ Ճանապարհը, ինչպես նաև Սալարկուղու ծովափ (Causeway Coast) կոչվող մերձափնյա տեղանքը, 1986 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել են Համաշխարհային ժառանգության օբյեկտ, իսկ 1987 թվականին Հյուսիսային Իռլանդիայի բնապահպանության դեպարտամենտի կողմից՝ ազգային արգելավայր։ Սյուների գագաթները նման են ցատկահարթակի, որոնք սկսվում են ժայռի հիմքից և կորչում ծովի տակ։ Սյուների մեծամասնությունը վեցանկյուններ են, չնայած որոշ սյուներ ունեն 4, 5, 7, 8 անկյուն։ Ամենաբարձր սյունն ունի 12 մ բարձրություն։
Հսկաների ճանապարհ | |
---|---|
Տեսակ | ռելիեֆի ձև, տեսարժան վայր և columnar basalt? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Պատմական երկիր | Անտրիմ |
Բնակավայր | Causeway Coast and Glens? |
Ներկա վիճակ | արգելավայր |
կայք | |
Giant's Causeway Վիքիպահեստում |
Հսկաների սալարկուղին պատկանում է ազգային ֆոնդին, որը կազմակերպում է զբոսաշրջիկների այցեր և զբաղվում օբյեկտի պահպանությամբ[1]։ Հսկաների սալարկուղին Հյուսիսային Իռլանդիայի ամենաշատ այցելվող վայրերից է։
Լեգենդ
խմբագրելԱվանդազրույցներից մեկում պատմվում է, թե կելտական դիցաբանության հերոս Ֆինան ՄըքՔուվըլը (Ֆին ՄըքՔուլ) մարտահրավեր է ստանում շոտլանդացի հսկա Բենանդոներից։ Ֆինանը Հյուսիսային նեղուցի երկայնքով կառուցում է ճանապարհ, որպեսզի երկու հսկաները կարողանան հանդիպել։ Ավանդազրույցի մի տարբերակում Ֆինը հաղթում է[2]։ Մեկ այլ տարբերակում՝ հասկանալով, որ իր հակառակորդն իրենից զորեղ է, Ֆինը թաքնվում է։ Ֆիննի կինը՝ Օնագը, կերպարանափոխում է ամուսնուն և թաքցնում բարուրի մեջ։ Երբ Բենանդոները տեսնում է «նորածնի» չափը, կարծում է, թե նրա հայրն իսկական հսկա է և արագ փախչում է Շոտլանդիա` իր հետևից ավերելով սալարկուղին, որպեսզի Ֆինը չհասնի իր ետևից[3]։
Ծագման պատմություն
խմբագրելՄոտ 50-60 միլիոն տարի առաջ՝ պալեոգենի շրջանում, տեղանքում դիտարկվել է հրաբխի ինտենսիվ ժայթքում։ Հալված բազալտը հոսել է ճեղքերով՝ ձևավորելով լավայի հարթակ։ Արագ սառեցման արդյունքում բազալտի ծավալը կրճատվել է (համանման երևույթ դիտարկվում է ցեխի չորացումից)։ Հորիզոնական սեղմումը հանգեցրել է վեցանկյուն սյուների առաջացմանը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Giant’s Causeway — Visitor information — National Trust
- ↑ "The Giant's Causeway". The Dublin Penny Journal, issue 5 (1832), p.33
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Sequential fragmentation: The origin of columnar quasi-hexagonal patterns
- Deane, C. Douglas. 1983. The Ulster Countryside. Century Books. ISBN 0-903152-17-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հսկաների սալարկուղի» հոդվածին։ |