Հրայր Հովակիմյան (թատերագետ)

հայ թատերագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրայր Հովակիմյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրայր Մեսրոպի Հովակիմյան (նոյեմբերի 16, 1908(1908-11-16)[1], Օշական, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվար 1990), հայ թատերագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1945 թվականից, ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Հրայր Հովակիմյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 16, 1908(1908-11-16)[1]
ԾննդավայրՕշական, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվար 1990 (81 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1939)
ԱշխատավայրԱրտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Կարմիր զինվոր, Հայֆիլմ, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ, ՀԽՍՀ Մշակույթի նախարարություն և Հայկական պետական մանկավարժական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն

խմբագրել

Հրայր Հովակիմյանը ծնվել է 1908 թվականի նոյեմբերի 16-ին, Աշտարակի շրջանի Օշական (այժմ՝ Արագածոտնի մարզ) գյուղում։ 1928-1933 թվականներին եղել է Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոնի դերասան։ 1939 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1939-1941 թվականներին ընդհանուր թատրոնի պատմություն է դասավանդել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնին կից թատերական ստուդիայում, պարարվեստի ուսումնարանում և թատերական տեխնիկումում։ 1941-1956 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Եղել է Թամանյան հայկական դիվիզիայի «Կարմիր զինվոր» թերթի պատասխանատու քարտուղարը։ 1956-1962 թվականներին «Հայֆիլմ» ստուդիայում աշխատել է որպես ավագ խմբագիր, միաժամանակ դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1964 թվականին աշխատել է ՀԽՍՀ մշակույթի նախարարությունում որպես գլխավոր խմբագիր։ 1969 թվականից ժողովրդական ստեղծագործության տան թատերական բաժնի վարիչն է։ Միաժամանակ 1975 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետում[2][3]։

  • Հայկական սովետական գրականություն (բիբլիոգրաֆիա), պրակ առաջին, արձակագիրներ (հեղինակակիցներ Վաչե Կարմենյան և Հովհաննես Պետրոսյան), Երևան, Պետհրատ, 1941, 112 էջ։
  • Սովետահայ դրամատուրգիայի մի քանի հարցեր, Երևան, Հայպետհրատ, 1957, 190 էջ։
  • Մեր թատրոնները, Երևան, Հայպետհրատ, 1960, 160 էջ։
  • Յունուս Նուրի, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1962, 93 էջ։
  • Երևանի տիկնիկային թատրոնի 30 տարին, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1966, 50 էջ։
  • Գրողը և թատրոնը, մաս առաջին, Երևան, «Հայաստան», 1968, 248 էջ։
  • Հայաստանի ժողովրդական թատրոնները, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1973, 84 էջ։
  • Գրողը և թատրոնը, մաս երկրորդ, Երևան, «Հայաստան», 1974, 159 էջ։
  • Էջեր Հայաստանի ադրբեջանական և քրդական թատրոնի պատմությունից, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1975, 90 էջ։
  • Ժողովրդական թատրոնի ռեժիսորը, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1978, 125 էջ։
  • Թատերական ինքնագործունեության երախտավորները, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1979, 120 էջ։
  • Թատերական ինքնագործունեությունը Հայաստանում, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1979, 180 էջ։

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 249-250
  3. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան քարտարան, հեղինակավորի որոնում, Հովակիմյան, Հրայր Մեսրոպի, 1908- (Personal Name)». opac1.flib.sci.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.(չաշխատող հղում)
  4. «Կոհա առցանց քարտարան, Հովակիմյան, Հրայր Մեսրոպի». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրայր Հովակիմյան (թատերագետ)» հոդվածին։