Հրանտ Դինք (միջազգային մրցանակ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Դինք (այլ կիրառումներ)

«Հրանտ Դինք» միջազգային մրցանակ (թուրքերեն՝ Uluslararası Hrant Dink Ödülü) սահմանվել է Հրանտ Դինք հիմնադրամի (Թուրքիա) կողմից՝ ի հիշատակ նշանավոր պոլսահայ լրագրող, «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի։

Մրցանակաբաշխություն

խմբագրել

2009 թվականից սկսած Հիմնադրամն ամեն տարի սեպտեմբերի 15-ին՝ Դինքի ծննդյան օրը, կազմակերպում է մրցանակաբաշխություն։ Ամեն տարի մրցանակը շնորհվում է երկու անձի. մեկը՝ Թուրքիայից, մեկը՝ արտասահմանից։ Բուն մրցանակից բացի, ամենամյա ուսումնասիրություններից և քննությունից հետո, մրցանակաբաշխության հանձնաժողովը կատարում է անհատների, կառույցների, կազմակերպությունների և նախաձեռնությունների ընտրություն, որոնք գործունեություն են ծավալում Հրանտ Դինքի անվան մրցանակաբաշխության սկզբունքներին համապատասխան՝ այդ անունները մրցանակաբաշխության արարողության ժամանակ հանրությանը ներկայացնելով «Ոգեշնչման աղբյուր» խորագրի ներքո։

Մրցանակը հանձնվում է խտրականությունից, ազգայնականությունից, բռնությունից զերծ, ազատ ու արդար աշխարհի ձգտող, այս գաղափարին հասնելու համար անձնական զոհողություններ ցուցաբերող, կարծրատիպեր վերացնող, այս պայքարի մեջ հասարակությանը խրախուսող անհատների, խմբերի և կազմակերպությունների։

Նպատակ

խմբագրել

Հրանտ Դինք հիմնադրամն այս մրցանակով ցանկանում է զորակցել նման գործիչներին։ Ցանկանում է խրախուսել նրանց պայքարը՝ հիշեցնելով, որ նկատվում, գնահատվում են նրանց գործն ու նվիրումը։

Արտաքին հղումներ

խմբագրել