Հրաչյա Գասպարյան (ռեժիսոր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Գասպարյան (այլ կիրառումներ)
Հրաչյա Վահագնի Գասպարյան (հունվարի 13, 1946[1], Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ (2011)։
Հրաչյա Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1946[1] (78 տարեկան) |
Ծննդավայր | Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1972) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտացում | ռեժիսոր |
Պարգևներ |
Դերասան Ալեքսանդր Գասպարյանի հայրն է։
Կենսագրություն
խմբագրել1972 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1972-1974 թվականներին եղել է Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր, 1974-1992 թվականներին՝ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ռեժիսոր։ 1992 թվականից աշխատել է որպես Համազգային թատրոնի ռեժիսոր, 1993 թվականից՝ գլխավոր ռեժիսոր։ 1976 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, պրոֆեսոր` 2003, 1998-2006 թվականներին՝ պրոռեկտոր, 2006-2011 թվականներին՝ ռեկտոր։ Պիեսներ է բեմադրել նաև Օդեսայի դրամատիկական թատրոնում, ԵՏԹ-ում, հեռուստաթատրոնում[2][3]։ 2003 թվականին լույս է տեսել ռեժիսորի ստեղծագործական կյանքին նվիրված «Թատերական կոլաժ» ժողովածուն[4]։
Բեմադրություններ
խմբագրել- «Փիրոսմանի», Վ. Կորոստիլյուկ, ԵՌԹ 1976
- «Հորովել», Գ. Սարգսյան, ԵՌԹ, 1978
- «Երեկո», Ա. Դուդարև, ԵՌԹ, 1984
- «Մարդակերները», Ս. Մրոժեք, 1989
- «Շիկացած սիրեկանը», Ն. Սայմոն, Համազգային թատրոն, 1994
- «Անբան Հուռին», ըստ Հովհաննես Թումանյանի, Համազգային թատրոն, 1994
- «Տարտյուֆ», Մոլիեր, Համազգային թատրոն, 1998
Դերեր կինոյում
խմբագրել- «Արձակուրդ ծովափին», Մոսֆիլմ, 1986
- «Քառյակ», 1987
- «Երեք նավազներ տոթ անապատում», Հայֆիլմ, 1991
- «Շիրազի Վարդը», Արմենիա հեռուստաընկերություն, 2020
- «Լեռները կհիշեն», Արմենիա հեռուստաընկերություն, 2023-2024
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- Լեհական դրամատուրգիայի միջազգային փառատոնի առաջին մրցանակ (Ս. Մրոժեկի «Մարդակերները» բեմադրության համար), 1989
- Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 2004
- ՀԳԹՄ «Արտավազդ» մրցանակ (Անտոն Չեխովի «Հոբելյան» բեմադրության համար), 2010
- ՀՀ ժողովրդական արտիստ, 2011[5]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=5611
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Ռեժիսոր Հրաչյա Գասպարյան. «Փառատոնը նրա համար է, որ հանրությունը ճանաչի նրան»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Հրաչյա Գասպարյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին