Հրաչյա Մուրադյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Տիգրանի Մուրադյան (նոյեմբերի 25, 1917, Պառավաքար - հունվարի 2, 2007, Երևան, Հայաստան), հայ նյարդախտաբան, գյուտարար։ Բժշկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970): Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2000)[1]։
Հրաչյա Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1917 |
Ծննդավայր | Պառավաքար |
Մահացել է | հունվարի 2, 2007 (89 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1941) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1969) |
Մասնագիտություն | նյարդաբան և գյուտարար |
Անդամություն | Նյու Յորքի գիտությունների ակադեմիա |
Կենսագրություն
խմբագրելՀրաչյա Մուրադյանը ծնվել է 1917 թվականի նոյեմբերի 25-ին, Պառավաքար (այժմ՝ Հայաստանի Տավուշի մարզում) գյուղում։ 1941 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1945-1960 թվականներին աշխատել է Երևանի հանրապետական կյինիկական հիվանդանոցում, 1960-1988 թվականներին Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում[2]։ 1987-2000 թվականներին եղել է Երևանի VI քաղաքային հիվանդանոցի նյարդային հիվանդությունների բաժանմունքի պրոֆեսոր-խորհրդատու։
Աշխատանքները վերաբերում են էպիլեպսիայի ախտածնության, պատճառագիտության և բուժման հարցերին։ Առաջինն է տվել քլորոպրենով նյարդային համակարգի ախտահարման կլինիկական ձևերի դասակարգումը[2]։ Հեղինակ է 220 գիտական հրատարակությունների, այդ թվում` 6 մենագրության։
Անդամակցություն
խմբագրել- Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ (1995)
- Նյարդաբանների եվրոպական ասոցիացիայի անդամ (1994)
Պարգևներ
խմբագրել- «Առողջապահության գերազանցիկ» շքանշան
Երկեր
խմբագրել- Էպիլեպսիան և նրա բուժման հարցերը, Մուրադյան Հրաչյա Տիգրանի, Թունյան Յուրի Սմբատի, Դանիելյան Կոնստանդին Գրիգորի, Երևան, ՀԲՀ, 1995։
- Ալկոհոլը և առողջությունը, Մուրադյան Հրաչյա Տիգրանի, ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, «Գիտելիք», 1979։
- Эпилепсия у детей и подростков, Е., 1976.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ www.raen.am http://www.raen.am/members/m23.html. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 178։
Գրականություն
խմբագրել- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7