Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրաչյա Մանուկի Պետրոսյան (հուլիսի 22, 1951(1951-07-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաֆիզիկոս։ Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային գործակալության պետ։

Հրաչյա Պետրոսյան
Ծնվել էհուլիսի 22, 1951(1951-07-22) (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտություներկրաբան

Կրթություն

խմբագրել

1968 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը, 1973 թվականին՝ Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը։

Գործունեությունը

խմբագրել

1973-1992 թվականներին աշխատել է ՀԽՍՀ, ապա՝ ՀՀ երկրաբանության վարչությունում։ Եղել է ճարտարագետ, ջոկատի պետ, խմբի գլխավոր մասնագետ, 1992-2011 թվականներին՝ Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային գործակալության երկրաֆիզիկայի բաժնի վարիչ։ 2011 թվականին նշանակվել է Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային գործակալության պետ։ 1983-1987 թվականներին աշխատել է Մոնղոլիայում։ Եղել է խորհրդա-մոնղոլական արշավախմբի գլխավոր երկրաֆիզիկոս։ Արժանացել է "Լավագույն մասնագետ" դիպլոմի։ Ուսումնասիրությունները վերաբերում են կիրառական երկրաֆիզիկայի և սեյսմոլոգիայի բնագավառներին։ Հրատարակել է երկու մենագրություն, ավելի քան 30 գիտական հոդված։ Դրանք տպագրվել են Հայաստանում, Վրաստանում, Հունաստանում, Իրանում, Ճապոնիայում, Հոլանդիայում, Մոսկվայում, Նեապոլում։

Հրատարակել է

խմբագրել
  • Тестирование и прогноз землетрясений. E., 2004, 157 с.
  • Предвестники и прогноз землетрясений на территории Республики Армения. E., 2009, 134 с.

Գրականություն

խմբագրել