Ձմեռ պապը և գորշ գայլը (մուլտֆիլմ, 1978)
«Ձմեռ պապը և գորշ գայլը», խորհրդային մուլտֆիլմ, որն արտադրվել է 1978 թվականին, ռեժիսոր մուլտիպլիկատոր Վիտոլդ Յանովիչի կողմից։ Ձմեռ պապն ու գորշ գայլը (1937 թվականի ստեղծած համանուն մուլտֆիլմի նման է), (որն իր հերթին փոխակերպվել է «Գայլը և յոթ ուլերը» հեքիաթի սյուժեից) և միաժամանակ ամանորյա[1] մուլտֆիլմի (սիկվել) շարունակությունն է «Խնձորների պարկ» մուլտֆիլմի՝ Ձմեռ Պապի ակտիվ մասնակցությամբ[2]։
Ձմեռ պապը և գորշ գայլը ռուս.՝ Дед Мороз и серый волк | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | սուրբծննդյան ֆիլմ |
Ռեժիսոր | Վիտոլդ Յանովիչ |
Սցենարիստ | Վլադիմիր Սուտեև |
Հնչյունավորում | Անատոլի Պապանով, Բորիս Վլադիմիրով, Գեորգի Վիցին, Մարիա Վինոգրադովա և Մարգարիտա Կորաբելնիկովա |
Երաժշտություն | Միխայիլ Մեերովիչ |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 17 րոպե |
Թվական | 1978 |
1990-ականների երկրորդ կեսին մուլտֆիլմի մոտիվներով արտադրվել ձայնային հեքիաթ՝ Ալեքսանդրա Պոժարովայի տեքստով՝ «Թվիկ Լիրեկ» ձայնասկավառակի վրա։
Սյուժե
խմբագրելՁմեռ Պապը անտառի գազանների համար Նոր տարվա կապակցությամբ նվերներ է պատրաստում։ Գորշ գայլն ու ագռավը պլան են մշակել. ինչպես գողանալ նապաստակի ձագերին։ Դրա համար ագռավը շեղում է Ձմեռ Պապին, իսկ գայլը գողանում է նրա տոնական զգեստը և նվերների տոպրակը։ Կերպարանափոխվելով՝ գայն ու ագռավը գնում են նապաստակների մոտ։ Այդ ընթացքում նապաստակ ծնողները գնացել էին տոնածառի հետևից և ձագերին կարգադրել են ոչ մեկի առաջ դուռը չբացել։ Սակայն գայլը Ձմեռ Պապիկի հագուստով է լինում և իհարկե նապաստակները հաճույքով բացում են դուռը և իրենք էլ մտնում են պարկի մեջ՝ նվերների հետևից։ Միայն աղջիկ–Թաթիկն է թաքնվում վառարանի հետևում։ Նապաստակները տեսնելով, որ իրենց ձագերը չկան, լացում են, հենց այդ ժամանակ էլ նրանց տեսնում է Ձմեռ Պապը, որն իմանալով, թե ինչ է կատարվել, ամբողջ անտառով մեկ ահազանգում է։ Շուտով թռչունները, սկյուռը և արջուկները հայտնաբերում են գայլին ու ագռավին և աղմուկ են բարձրացնում։ Նրանք ձնագնդով մի քանի անգամ հարվածում են ագռավին և նա թռչում է։ Իսկ Ձմեռ Պապը, ձնեմարդը և նապաստակները՝ Թաթիկ աղջկա հետ մեքենայով հասնում են գայլին ու ազատում ձագերին։ Նրանք հասցնում են նշել Նոր տարին և ժամանակին հանձնում են նվերները գազաններին։
Արտադրողներ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Սուտեև
- Ռեժիսոր՝ Վիտոլդ Բորդզիլովսկի
- Բեմադրող նկարիչ՝ Վլադիմիր Սոբոլև
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Ռենատա Միրենկովա, Վիկտոր Լիխաչով, Վլադիմիր Արբեկով, Տատյանա Պոմերանցեվա, Օլեգ Սաֆրոնով, Ֆեդոր Ելդիմով, Ալեքսանդր Պանով, Սերգեյ Դյոժկին, Իոսիֆ Կուրոյան
- Նկարիչներ Իրինա Սվետլիցա, Իննա Զարուբա
- Օպերատոր՝ Բորիս Կոտով
- Տնօրեն՝ Լյուբով Բուտիրինա
- Կոմպոզիտոր՝ Միխայիլ Մեյերովիչ
- Հնչյունային ռեժիսոր՝ Բորիս Ֆիլչիկով
- Ասիստենտներ՝ Զ. Պլեխանովա, Ե. Գոլոլոբովա, Մ. Պոպովա
- Մոնտաժ՝ Ելենա Տերտիչնայա
- Խմբագիր՝ Ռաիսա Ֆրիչինսկայա
- Տեքստի հեղինակ՝ Զ. Ալեքսանդրովա
- Երգերի(բանաստեղծությունների) տեքստի հեղինակ՝ Հենրիխ Սապգիր
- Երաժշտությունը (երգում է)՝ Էդիտա Բարով
Դերերը հնչունավորել են
խմբագրել- Անատոլի Պապանով — Գայլ
- Բորիս Վլադիմիրով — Ագռավ
- Գեորգի Վիցին — Նապաստակ
- Մարիա Վինոգրադովա — Նապաստակի ձագեր
- Անատոլի Սոլովյով (դերասան) — Ձմեռ Պապ
- Գոտլիբ Ռոնինսոն — Ձնեմարդ
- Օլգա Գրոմովա — Ձյունանուշ
- Մարգարիտա Կորաբելնիկովա — Նապաստակ
Վերահրատարակում
խմբագրելՄուլտֆիլմը հաճախակի վերահրատարակվել է VHS և DVD մուլտֆիլմերի հավաքածուներում
- «Տոնածառի հանդեսը» (1991), «Երբ լուսավորվում են տոնածառները», «Ամանորյա ճամփորդություն», «Փոստատար–ձնեմարդը»
- «Սոյուզմուլտֆիլմ Հավաքածու № 7» (1995), «Ձմեռ Պապն ու ամառը» (1969), «Արծաթե սմբակներ» և «Միսս նոր տարի»։
- «Շնորհավոր Նոր տարի», «Երբ լուսավորվում են տոնածառները» (1950), «Ձյունե ճանապարհներ» (1963), «Ձմեռ Պապն ու ամառը» (1969), «Ձմեռ Պապն ու գորշ գայլը» (1978), «Ձյունանուշ» (1969), «Փոստատար–ձնեմարդը» (ամանորյա հեքիաթ) (1955)։
- «Գայլուկ — գորշ տակառիկ», «Սոյուզ», DVD, մուլտֆիլմեր սկավառակի վրա. «Գայլն ու յոթ ուլիկները (մուլտֆիլմ)» (1957), «Դա պատահել է ձմռանը» (1968), «Գայլ — գորշ պոչիկը» (1983), «Ձմեռ Պապն ու գորշ գայլը» (1978), «Գայլուկ» (1985), «Այծիկը (մուտֆիլմ)» (1961), «Տատիկն ուներ մի այծ» (1983).
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԳայլը արտաքինով և ձայնով նույնն է «Դե սպասիր» մուլտսերիալի գայլին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Георгий Бородин. «Новогодняя анимация». Аниматор.ру.
- ↑ Георгий Бородин. Образ Деда Мороза в российской анимации октябрь 2007
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ձմեռ Պապն ու գորշ գայլը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում