Ղազնի (դարի՝ غزنی, փուշթու՝ غزني), պատմական փաստաթղթերում հիշատակված է նաև Ղազնին (غزنين) և Ղազնա (غزنه անվանաձևերով) , քաղաք Աֆղանստանի հարավարևելյան մասում[1], Քաբուլն ու Կանդահարը միմյանց կապող ավտոմայրուղու վրա։ Ղազնին Աֆղանստանի նույնանուն նահանգի վարչական կենտրոնն է։ Ընկած է ծովի մակերևույթից 2.219 մետր բարձրություն ունեցող սարահարթում, երկրի մայրաքաղաք Քաբուլից մոտավորապես 150 կիլոմետր դեպի արևելք։ Ունի օդանավակայան։ Բնակչության թվաքանակը հասնում է շուրջ 190 հազարի[2] (աֆղանական պատերազմի հետևանքով այդ ցուցանիշը վերջին շրջանում կտրուկ փոփոխությունների է ենթարկվել[3]):

Բնակավայր
Ղազնի
փուշթու՝ غزني
ԵրկիրԱֆղանստան Աֆղանստան
ՀամայնքՂազնի
ԲԾՄ2219 մետր
Բնակչություն143 379 մարդ (2015)
Ժամային գոտիUTC+4:30
Ղազնի (Աֆղանստան) (Աֆղանստան)##
Ղազնի (Աֆղանստան) (Աֆղանստան)

Պատմություն

խմբագրել

Ղազնին ավանդաբար համարվում է փուշտուական ղիլջի ցեղային միավորման բնօրրանը, որը միջին դարում տարածաշրջանում նշանակալից դեր է խաղացել իբրև Ղազնևիների արքայատոհմի հզոր պաշտպան[4]։ 11-րդ դարում որոշ ժամանակամիջոց բնակավայրը ծառայել է որպես Ղազնևիների պետության մայրաքաղաք։

Ղազնիի միջնաբերդը, մինարեթները, սուլթան Մասուդ III-ի պալատը, Ալ Բիրունու և իսլամական մշակույթի այլ նշանավոր գործիչների շիրիմները, պատմա-մշակութային այլ հուշարձաններ գրավել են և շարունակում են գրավել բազմաթիվ հնագետների, ճանապարհորդների, զբոսաշրջիկների ուշադրությունը։ Աֆղանստանի պատմության նախաիսլամական շրջանում քաղաքի ներկայիս տարածքն ու շրջական բնակեցված են եղել տարաբնույթ դավանանք (զրադաշտ, բուդդայականություն, հինդուիզմ) ունեցող զանազան ցեղերով[5][6]։ Իսլամական վերածննդի ժամանակներում այստեղ ապրել ու ստեղծագործել են անվանի գրողներ, գիտնականներ, մանրանկարիչներ (Ֆիրդուսի, Ալ Բիրունի, Մանուչեհրի և այլք), 17-18-րդ դարերի պարսիկ սիկհիստ գրող Բհայ Նանդ Լալը (1633-1733)։ 2013 թվականին իսլամական համաշխարհային կրթա-գիտա-մշակութային կազմակերպությունը (ISESCO-ն) Ղազնին հռչակել է իսլամական մշակույթի՝ այդ տարվա մայրաքաղաք[7]։

2021 թվականի օգոստոսի 12-ին թալիբները գրավել են քաղաքը[8][9][10][11] (դա նրանց նվաճած տասներորդ նահանգային մայրաքաղաքն էր Աֆղանստանում)։

Ժողովրդագրություն

խմբագրել

Ղազնիի բնակչության թվաքանակը 2015 թվականի 143.379-ից[12] 2018 թվականին հասել է մոտավորապես 270.000-ի. այդ կտրուկ աճի պատճառը եղել է պատերազմական գործողությունների հետևանքով փախստական դարձած մարդկանց հսկայական հոսքը[13]։

Քաղաքն ունի բազմազգ բնակչություն. մոտավորապես 50%-ը տաջիկներ են, 25%-ը՝ փուշտուներ, 20%-ը՝ խազարներ[14][15]։

Ղազնիի կլիման բնորոշվում է որպես անցումային ցուրտ կիսաչորայինից (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ BSk) տաք ու խոնավ ամառներով մայրցամաքայինի (Dsa) միջև։ Ձմեռները ցուրտ են ու ձնառատ, ամառները՝ տաք ու չոր։ Տեղումները հիմնականում թափվում են ձմռանն ու գարնանը։

Ղազնիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 16.0
(60.8)
17.8
(64)
24.8
(76.6)
28.0
(82.4)
33.0
(91.4)
36.3
(97.3)
36.7
(98.1)
35.6
(96.1)
32.5
(90.5)
29.9
(85.8)
21.2
(70.2)
16.6
(61.9)
36.7
(98.1)
Միջին բարձր °C (°F) 0.6
(33.1)
2.3
(36.1)
10.0
(50)
18.0
(64.4)
23.7
(74.7)
29.2
(84.6)
30.8
(87.4)
30.5
(86.9)
26.5
(79.7)
19.0
(66.2)
12.6
(54.7)
5.4
(41.7)
17.38
(63.29)
Միջին օրական °C (°F) −5.9
(21.4)
−4.4
(24.1)
3.8
(38.8)
11.0
(51.8)
16.3
(61.3)
21.4
(70.5)
23.3
(73.9)
22.2
(72)
16.9
(62.4)
10.3
(50.5)
4.0
(39.2)
−1.8
(28.8)
9.76
(49.56)
Միջին ցածր °C (°F) −10.6
(12.9)
−9.0
(15.8)
−1.5
(29.3)
4.2
(39.6)
8.1
(46.6)
12.4
(54.3)
15.1
(59.2)
14.1
(57.4)
8.3
(46.9)
2.2
(36)
−2.5
(27.5)
−6.6
(20.1)
2.85
(37.13)
Ռեկորդային ցածր °C (°F) −33.5
(−28.3)
−29.2
(−20.6)
−17.5
(0.5)
−5.8
(21.6)
0.0
(32)
5.0
(41)
7.7
(45.9)
2.0
(35.6)
−3.5
(25.7)
−6.0
(21.2)
−13.8
(7.2)
−33.2
(−27.8)
−33.5
(−28.3)
Տեղումներ մմ (դյույմ) 40.2
(1.583)
53.9
(2.122)
70.9
(2.791)
49.9
(1.965)
19.7
(0.776)
1.9
(0.075)
14.1
(0.555)
4.7
(0.185)
0.5
(0.02)
4.1
(0.161)
11.3
(0.445)
25.8
(1.016)
297
(11.694)
Միջ. անձրևոտ օրեր 1 2 7 9 6 1 3 2 0 1 2 1 35
Միջ. ձնառատ օրեր 6 7 4 1 0 0 0 0 0 0 1 5 24
% խոնավություն 68 72 64 55 43 36 43 39 35 42 52 60 50.8
Միջին ամսական արևային ժամ 175.3 174.8 227.6 258.6 314.3 346.2 353.2 341.8 324.5 293.9 256.4 194.6 3261,2
աղբյուր: NOAA (1958–1983)[16]

Քույր քաղաքներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ḠAZNĪ – Encyclopaedia Iranica». iranicaonline.org. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  2. «Estimated Population of Afghanistan 2021-22» (PDF). National Statistic and Information Authority (NSIA). 2021 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.
  3. Central Statistics Organization of Islamic Republic of Afghanistan (2013). «Recensement de la province de Ghazni - 2010-2012» (PDF) (աֆրիկաանս). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 8 novembre 2016-ին.
  4. Lee, Jonathan (2018 թ․ նոյեմբերի 12). Afghanistan, A History From 1260 To The Present Day. New Zealand: Reaktion Books. էջ 29. ISBN 9781789140101.
  5. Richards, J.F. (1974). «The Islamic frontier in the east: Expansion into South Asia». Journal of South Asian Studies. 4 (1): 91–109. doi:10.1080/00856407408730690.
  6. Gnoli, Zoroaster’s Time and Homeland, pp. 26–39
  7. «Ghazni To Be Islamic Capital Of Culture». RadioFreeEurope/RadioLiberty. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  8. «Taliban take strategic Ghazni city as Afghan army chief is replaced». The Guardian. 2021 թ․ օգոստոսի 12.
  9. Varshalomidze, Tamila (2021 թ․ օգոստոսի 12). «Taliban captures Ghazni city, all government officials flee: Live». Al Jazeera English.
  10. «Taliban move closer to capital after taking Ghazni city». France24. 2021 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  11. Taliban Capture Ghazni City, 150 Km From Afghan Capital: Official. NDTV (AFP), 12. August 2021.
  12. The State of Afghan Cities Report 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  13. Afghan City Gauges Toll After Taliban Siege . Wall Street Journal.
  14. «UNHCR Sub-Office Central Region, District Profile» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 15-ին.
  15. «2003 National Geographic Population Map» (PDF). Thomas Gouttierre, Center For Afghanistan Studies, University of Nebraska at Omaha; Matthew S. Baker, Stratfor. National Geographic Society. 2003. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին.
  16. «Ghazni Climate Normals 1958-1983». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
  17. Sister Cities International Արխիվացված 2008-10-07 Wayback Machine
  18. Co Giżycko łączy z Ghazni? Արխիվացված 2013-11-11 Wayback Machine
  19. Bahram Shah Minarett. ArchNet (Seite nicht mehr abrufbar, Suche in Webarchiven) i Info: Der Link wurde automatisch als defekt markiert. Bitte prüfe den Link gemäß Anleitung und entferne dann diesen Hinweis

Գրականություն

խմբագրել
19-րդ դարի հրատարակություններ
20-րդ դարի հրատարակություններ
21-րդ դարի հրատարակություններ
  • C. Edmund Bosworth, ed. (2007). «Ghazna». Historic Cities of the Islamic World. Leiden: Koninklijke Brill.
  • «Ghazna». Grove Encyclopedia of Islamic Art & Architecture. Oxford University Press. 2009.
  • Col James Tod's "Annals and Antiquities of Rajasthan" Vol. II, Annals of Jaisalmer, page 200,

Արտաքին հղումներ

խմբագրել
Նախորդող՝
Սամարղանդ
Խորեզմյան կայսրության (Պարսկաստան) մայրաքաղաք
1220–1221
Հաջորդող՝
Թավրիզ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազնի (Աֆղանստան)» հոդվածին։