Ղարիբ Առուստամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առուստամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ղարիբ Առուստամյան (22 օգոստոսի, 1956, Խնձրիստան, Ասկերանի շրջան - 19 հունվարի, 1993, Քարագլուխ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Ղարիբ Լևոնի Առուստամյան | |
---|---|
22 օգոստոսի, 1956 - 19 հունվարի, 1993 | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ | ![]() |
Կենսագրություն
խմբագրելՂարիբ Առուստամյանը ծնվել է 1956 թ. օգոստոսի 22-ին Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում։ Ընտանիքը բնակություն էր հաստատել Բաքվի՝ Կարադաղի շրջանի Պրիմորիե ավանում, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է որպես խառատ։ 1988 թ-ին Ադրբեջանական բնակավայրերում ապրող հարյուհազարավոր հայերի պես ընտանիքով բռնագաղթել է ՀՀ Ամասիայի շրջանի Ողճ գյուղը։ 1992 թ. կամավոր վերադարձել է գյուղ և գյուղի ջոկատի հետ պաշտպանել Քարագլուխ գյուղը։ Զոհվել է 1993 թ. հունվարի 19-ին Քարագլուխ գյուղում։ Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ամասիայի Կոճ գյուղում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ղարիբ Առուստամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.