Մագնեզիումի սուլֆատ, մագնեզիումի ծծմբաթթվական չեզոք աղը։ , անգույն բյուրեղային նյութ է, խտությունը՝ 2660 կգ/մ³, 1100-1200 °C-ում քայքայվում է։ 100 գ ջրում լուծվում է 33, 7 գ (20 °C)։ Առաջացնում է 1—7 և 12 մոլեկուլ ջուր պարունակող բյուրեղահիդրատներ։ Ջրային լուծույթներից բյուրեղանում է (20 °C)։ Բնության մեջ հանդիպում է կիզերիտ՝ , և էպսոմիտ՝ (դառը աղ) միներալների ձևով։ Մագնեզիումի սուլֆատ ստանում են ծովային աղաջրերից և աղային պինդ նստվածքներից։ Օգտագործում են ստանալու համար (ծծմբական թթվի արտադրություն), ինչպես նաև ցեմենտների արտադրությունում, տեքստիլ, թղթի արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ։ Բժշկության մեջ կիրառվում է որպես ցավը հանգստացնող, հակաջղաձգային, սպազմոլիտիկ, արյան ճնշումն իջեցնող միջոց։ Փոքր դոզաներով մագնեզիումի սուլֆատի պարբերաբար ներընդունումը կանխում է աթերոսկլերոզի զարգացումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 113)։