Մաթևոս Ասատրյան

Հայ քաղաքական գործիչ

Մաթևոս Ասատրյան (դեկտեմբերի 2, 1985(1985-12-02), Քուչակ, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 6, 2023(2023-11-06)[1]), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ[2], Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից[2], 8-րդ գումարման պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից[2], իրավաբան։ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Մաթևոս Ասատրյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
2019 հունվարի 14 - 2021 օգոստոսի 2
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր
 2021 օգոստոսի 2-ից
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Երևանի Հյուսիսային համալսարան
Մասնագիտություն՝ իրավաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 2, 1985(1985-12-02)
Ծննդավայր Քուչակ, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր նոյեմբերի 6, 2023(2023-11-06)[1] (37 տարեկան)
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն

խմբագրել

Մաթևոս Ասատրյանը ծնվել է 1985 թվականին Խորհրդային Հայաստանի Ապարանի շրջանի Քուչակ գյուղում։ 2003-2005 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում[2]։

2008 թվականին ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը[2]։

2012 թվականից մինչև 2019 թվականի հունվարի 14-ը տնօրինել է Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը։ 2014 և 2017 թվականներին վերապատրաստում է անցել եվրոպական «Լյուդ Կլուբ դե Նից», «Կավի Գալ» թիմերում և այլ մարզադպրոցներում[2]։

Հանկարծամահ է եղել 2023 թվականի նոյեմբերի 6-ին[3]։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից թիվ 7 ընտրատարածքում ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր։ Ազգային ժողովում եղել է «Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի» անդամ[2][4]

2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր[2]։

Հարազատների կողմից քաղաքական հաշվեհարդարներ

խմբագրել

2022 թվականի հունիսի 19-ին՝ 19։40-ի սահմաններում, Արագածոտն մարզի Նիգավան գյուղի վարչական տարածքում՝ դեպի Ապարան քաղաք տանող հատվածում, Մաթևոս Ասատրյանի բարեկամներն ու ընկերները, Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգներից կրակ են բացել մի խումբ երիտասարդների ուղղությամբ, որի հետևանքով 6 երիտասարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 1 հոգի սպանվել է[5][6][7][8][9][10]։ Որոշ տեղեկությունների համաձայն միջադեպին անձամբ մասնակցել է նաև Մաթևոս Ասատրյանի եղբայրը՝ Ապարանի ջրօգտագործման ընկերության պետ Գրզո Ասատրյանը[11][12][13][14]։ Դեպքից որոշ ժամանակ անց վիրավորներից ևս մեկը մահացել է։ Այսպիսով սպանվածների թիվը հասել է 2-ի[15]։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ինքնաձիգներով հարձակման պատճառ է հանդիսացել այն, որ երիտասարդները վիճաբանության ժամանակ հայհոյել են Հայաստանի վարչապետ նիկոլ փաշինյանին[6][7][8]։ Սպանված երիտասարդներից մեկը եղել է Հայաստանի զինված ուժերի զորամասերից մեկի զինծառայող, 1995 թվականին ծնված Հմայակ Միքայելյանը[8][10][16]։ Հարձակման ենթարկվածներից է եղել նաև Ազգային անվտանգության սահմանապահ զորքերի աշխատակից[8][10][16][17]։

Դեպքից մի քանի ժամ անց Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, իբր միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, իսկ կրակոց է արձակվել որսորդական հրացանից, արդարեցնելով ավտոմատից կրակահեր արձակողներին[9], քանի որ, թեկուզ երկփողանի հրացանի մեկ կրակոցով չէին կարող 1 հոգու սպանել և 6 հոգու վիրավորել։

Իր ֆեյսբուքյան էջում միջադեպին անդրադարձել է նաև Մաթևոս Ասատրյանը՝ արդարանալով․ «Հարգելի քաղաքացիներ, հայտնում եմ, որ արդեն մի քանի ժամ մամուլում և որոշ անբարոյական քաղաքական գործիչների կողմից տարածվող լուրերը, թե ես կամ իմ ընտանիք անդամները մասնակցել ենք ժամեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքին, բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ։ Ակնհայտ է, որ մարդասպանությունը նվիրական հավատամք դարձրածները այս սուտ լուրերով փորձում են հավասարության նշան դնել մեր և իրենց միջև։ Չի՛ հաջողվելու, սրիկաներ։ Ցավակցում եմ մահացածի հարազատին, ապաքինում եմ մաղթում վիրավորներին, վստահ եմ՝ շուտով գործն ամբողջությամբ կբացահայտվի։ Խոհեմություն բոլորիս»[7]։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած էր, ուներ երեք զավակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Մահացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 8-րդ գումարման պատգամավոր Մաթևոս Ասատրյանի կենսագրական տվյալները Հայաստանի Ազգային ժողովի կայքում, (արխիվացված 20․06․2022 թ․)։
  3. «ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հանկարծամահ է եղել».
  4. «Մաթևոս Ասատրյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  5. «Կրակոցներ Արագածոտնի մարզում. կա 1 զոհ. 6 վիրավոր» հոդված news.am կայքում, (արխիվացված 20․06․2022 թ․)։
  6. 6,0 6,1 «ՔՊ-ական պաշտոնյաների հարազատները կրակել են Փաշինյանին հայհոյող երիտասարդների վրա․ կա 1 զոհ և վիրավորներ» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 20․06․2022 թ․)։
  7. 7,0 7,1 7,2 «ՔՊ-ական պատգամավորի և փոխմարզպետի հարզատները ավտոմատով կրակել են Փաշինյանին հայհոյող երիտասարդների վրա. կա մեկ զոհ և հինգ վիրավոր» հոդված politik.am կայքում, (արխիվացված 20․06․2022 թ․)։
  8. 8,0 8,1 8,2 8,3 «ՔՊ-ական պաշտոնյաների հարազատները կրակել են Փաշինյանին հայհոյող երիտասարդների վրա․ կա 1 զոհ և վիրավորներ» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 20․06․2022 թ․)։
  9. 9,0 9,1 «Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Արագածոտնի մարզում հնչած կրակոցների մասին, որոնց հետևանքով կա զոհ և վիրավորներ» հոդված tert.am կայքում, (արխիվացված 20․06․2022 թ․)։
  10. 10,0 10,1 10,2 «Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանը 27 տարեկան էր» հոդված news.am կայքում, (արխիվացված 20․06․2022 թ․)։
  11. «Ապարանում վենդետայի ուրվականն է շրջում» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 22․06․2022 թ․)։
  12. «Ի՞նչ կապ ունի Ապարանի դեպքերի հետ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբայրը և ի՞նչ տեսագրություններ են ջնջել» հոդված yerevan.today կայքում, (արխիվացված 22․06․2022 թ․)։
  13. «Ի՞նչ կապ ունի Ապարանի դեպքերի հետ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբայրը և ի՞նչ տեսագրություններ են ջնջել» հոդված azg.am կայքում, (արխիվացված 22․06․2022 թ․)։
  14. «Ապարանում վենդետայի ուրվականն է շրջում» հոդված news.am կայքում, (արխիվացված 22․06․2022 թ․)։
  15. «Իրավապահ համակարգում Ապարանի դեպքերի մեղավորներին են փնտրում» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 20․06․2022 թ․)։
  16. 16,0 16,1 «Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանը 27 տարեկան էր․» հոդված irakanum.am կայքում, (արխիվացված 20․06․2022 թ․)։
  17. «Արագածոտնում հնչած կրակոցների հետևանքով վիրավորում ստացածներից մեկը ԱԱԾ ծառայող է. Արթուր Վանեցյան» հոդված tert.am կայքում, (արխիվացված 20․06․2022 թ․)։