Մահ Վենետիկում
Մահ Վենետիկում (իտալ.՝ Morte A Venezia), 1971 թվականին Լուկինո Վիսկոնտիի կողմից նկարահանված դրամա, Թոմաս Մաննի համանուն վիպակի մոտիվներով։ Ֆիլմում արծածվում են կյանքի, մահվան և միասեռական սիրո հարցեր[3]։ Ֆիլմն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների[4]։
Մահ Վենետիկում իտալ.՝ Morte a Venezia | |
---|---|
Երկիր | Իտալիա Ֆրանսիա |
Ժանր | Դրամա |
Թեմա | Համաճարակ |
Հիմք | Մահ Վենետիկում |
Թվական | 1971 |
Լեզու | անգլերեն[1], իտալերեն[2], լեհերեն և ֆրանսերեն |
Ռեժիսոր | Լուկինո Վիսկոնտի |
Պրոդյուսեր | Լուկինո Վիսկոնտի |
Սցենարի հեղինակ | Լուկինո Վիսկոնտի Նիկոլա Բադալուկկո |
Դերակատարներ | Դիրկ Բոգարտ Բյորն Անդերսեն |
Օպերատոր | Պասկուալինո դե Սանտիս |
Երաժշտություն | Գուստավ Մալեր |
Մոնտաժ | Ռուջերո Մաստրոյաննի |
Պատմվածքի վայր | Վենետիկ |
Նկարահանման վայր | Վենետիկ |
Կինոընկերություն | Alfa Cinematografica, Warner Brothers Pictures |
Տևողություն | 130 րոպե |
Բյուջե | $5 000 000 |
Morte a Venezia (film) Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՀոգեկան և ստեղծագործական ճգնաժամ ապրող կոմպոզիտորը (գրքում՝ գրող) գալիս է հանգստանալու Վենետիկի մոտ գտնվող Լիդո ծովափում, փորձելով կտրվել իր ծանոթներից, բարեկամներից։ Սակայն նա այստեղ հանգիստ չի գտնում, քանի որ նա տարվում է այնտեղ ընտանիքի հետ հանգստացող լեհ պատանիով։ Վենետիկում տարածվում է խոլերայի համաճարակ, որի մասին չեն հայտնում հանգստացողներին։ Կոմպոզիտորը հիշում է իր կյանքի կարևորագույն պահերը, վերելքներն ու անկումները և վերաարժևորում է դրանք։ Սակայն հիվանդությունը հասնում է նաև նրան։
Ֆիլմն առանձնանում է բավականին քիչ խոսակցություններով։ Չնայած դրան, ռեժիսորի հանճարեղության շնորհիվ ֆիլմի ամեն կադր ցուցադրում է հերոսի ներքնաշխարհում կատարվող փոփոխությունները, նրա զգացողություններն ու ցանկությունները։ Դրան օգնում է նաև օպերատորական բարձր աշխատանքը։
Դերերում
խմբագրել- Դիրկ Բոգարտ՝ Գուստավ ֆոն Աշենբախ
- Բյորն Անդերսեն՝ Տաձիո
- Մարկ Բերնես՝ Ալֆրեդ
- Մարիսա Բերենսոն՝ տիկին ֆոն Աշենբախ
- Սիլվանա Մանգանո՝ Տաձիոյի մայր
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Լուկինո Վիսկոնտի
- Սցենարիստներ՝ Լուկինո Վիսկոնտի, Նիկոլա Բադալուկկո
- Օպերատոր՝ Պասկուալինո դե Սանտիս
- Պրոդյուսեր՝ Լուկինո Վիսկոնտի
- Նկարիչ՝ Ֆերդինանդո Սկարֆիոտի
- Ֆիլմում հնչում են Գուստավ Մալերի երրորդ և հինգերորդ սիմֆոնիաները, Մուսորգսկու օրորոցայինը։
- Արտադրությունը՝ Alfa Cinematografica.
Կարծիքներ
խմբագրելՔննադատների և կինոդիտողների կողմից ֆիլմն արժանացամ մեծ և բարձր արձագանքի[5]։
Պարգևներ
խմբագրելՖիլմն արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի հոբելյանական մրցանակին, սակայն գլխավոր մրցանակը շահեց բրիտանացի ռեժիսոր Ջոզեֆ Լոուզիի «Միջնորդը» ֆիլմը։ Մրցանակաբաշխության մի քանի մասնակիցներ սա համարեցին վիրավորանք Լուկինո Վիսկոնտիի համար[6]։
Պարգևներ[4]
- 1972 - BAFTA մրցանակ
- Նկարչի լավագույն աշխատանք՝ Ֆերդինանդո Սկարֆիոտտի
- Լավագույն օպերատորական աշխատանք՝ Պասկուալինո դե Սանտիս
- Լավագույն հագուստներ՝ Պյերո Տոզի
- Լավագույն երաժշտություն՝ Վիտտորիո Տրենտինո, Ջուզեպե Մուրատորի
- 1971 - Կաննի կինոփառատոն
- 25-ամյակի կապակցությամբ մրցանակ՝ Լուկինո Վիսկոնտի
- 1971 - «David di Donatello» մրցանակ
- Լավագույն ռեժիսոր՝ Լուկինո Վիսկոնտի
Անվաակարգեր
խմբագրել- 1972՝ Օսկար
- Լավագույն հագուստներ
- 1972՝ BAFTA մրցանակ
- Լավագույն դերասան՝ Դիրկ Բոգարտ
- Լավագույն ռեժիսոր՝ Լուկինո Վիսկոնտի
- Լավագույն ֆիլմ
- 1971 - Կաննի կինոփառատոն
Արտաքին հղումներ
խմբագրել- Մահ Վենետիկում Արխիվացված 2023-01-22 Wayback Machine
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ Unifrance — 1949.
- ↑ Игорь Семёнович Кон «Лунный свет на заре» Часть 2. 2-7. Все цвета радуги. Издательство ACT - Олимп, М., 2003. ISBN 5-17-015194-2, 5-8195-0836-Х
- ↑ 4,0 4,1 Awards for Morte a Venezia (1971) at IMDb
- ↑ Rotten Tomatoes: Death in Venice - Critics
- ↑ «Сергей Кудрявцев «Экзистенциальная ретро-драма»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահ Վենետիկում» հոդվածին։ |