Մամեդ-աղա Շահթախտինսկի
Մամեդ-աղա Մամեդ-Թաղի-Սուլթան օղլու Շահթախտինսկի (Շահթախտլի) (ադրբ.՝ Məhəmməd ağa Məhəmmədtağı Sultan oğlu Şahtaxtinski (Şahtaxtlı)), անդրկովկասյան թաթար (հետագայում՝ ադրբեջանցի) հրապարակախոս, լուսավորիչ, արևելագետ, լեզվաբան, ուսուցիչ և հասարակական գործիչ։ Հնչյունաբանական միջազգային հասարակության իսկական անդամ (1899), Ասիական միջազգային հասարակության անդամ (1900), Ռուսական աշխարհագրական կայսերական հասարակության կովկասյան բաժնի անդամ (1903)։
Մամեդ-աղա Շահթախտինսկի ադրբ.՝ Məhəmməd ağa Məhəmmədtağı Sultan oğlu Şahtaxtinski | |
---|---|
Ծնվել է | 1846[1] |
Ծննդավայր | Շահթախտ, Նախիջևանի գավառ, Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1931[1] |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Լայպցիգի համալսարան, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ և Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց |
Մասնագիտություն | լեզվաբան, հրապարակախոս, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, թարգմանիչ և հրատարակիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության պետական դումայի անդամ |
Անդամություն | Ասիական ընկերություն |
Mammad agha Shahtakhtinski Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1846 թվականին Երևանում[2]։ Արմատները Նախիջևանի Շահթախտ գյուղից են։ Սովորել է Նախիջևանի քաղաքային դպրոցում։ 1863 թվականին ավարտել է Թիֆլիսի (Տփղիսի) դասական արական վարժարանը։ Նույն թվականին Պետերբուրգում ինքնուրույն գերմաներեն է սովորել։ 1869 թվականին ավարտել է Լայպցիգի համալսարանի իմաստասիրության, պատմության և իրավունքի ֆակուլտետը։ 1873-1875 թվականներին լեքցիաներ է լսել Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում, որտեղ էլ ֆրանսերեն է սովորել։ Գիտական և գեղարվեստական աշխատություններ է գրել թաթարերենով (հետագայում՝ ադրբեջաներենով), ռուսերենով, գերմաներենով, ֆրանսերենով, անգլերենով, արաբերենով, թուրքերենով և պարսկերենով։
Գրականություն
խմբագրել- История Азербайджанской Литературы, 3 том, т. 2, Баку, 1960 (ռուս.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Азәрбајҹан Совет Енсиклопедијасы (ադրբ.): [10 ҹилддә] — Бакы: Азәрбајҹан Совет Енсиклопедијасынын Баш Редаксијасы, 1976. — Vol. 10. — P. 481.
- ↑ The Modern Encyclopedia of Russian and Soviet History by Joseph L. Wieczynski, George N. Rhyne. Academic International Press, 1976; p. 145. ISBN 0-87569-064-5
Արտաքին հղումներ
խմբագրել- Մամեդ-աղա Շահթախտինսկի Արխիվացված 2011-11-17 Wayback Machine
- Մամեդ-աղա Շահթախտինսկի Արխիվացված 2013-07-01 Wayback Machine