Մայիսիկ Ալեքսանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մայիսիկ Ալեքսանյան (ապրիլի 26, 1972, Խանձաձոր, Հադրութի շրջան - դեկտեմբերի 22, 1993, Բոյուք Բահմանլու), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Մայիսիկ Տիգրանի Ալեքսանյան | |
---|---|
![]() | |
ապրիլի 26, 1972 - դեկտեմբերի 22, 1993 | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Կենսագրություն
խմբագրելՄայիսիկ Ալեքսանյանը ծնվել է 1972 թ. ապրիլի 26-ին Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղում։ Ավարտել է տեղի ութամյա դպրոցը, այնուհետև սովորել Երևանի ավտոուսումնարանում։ Ավարտելուց հետո աշխատել է որպես վարորդ։
Մասնակցել է Հադրութի շրջանի գյուղերի, Ջաբրայիլի, Հորադիզի պաշտպանական և ազատագրական մարտերին։ Զոհվել է 1993 թ. դեկտեմբերի 22-ին՝ Բոյուք-Բահմանլուի կրակակետի վերացման համար մղված մարտերից մեկի ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Խանձաձորի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մայիսիկ Ալեքսանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)