Մայրանուշ Պարոնիկյան

հայ դերասան

Մայրանուշ Ղևոնդի Պարոնիկյան (հունիսի 9, 1901(1901-06-09), Երևան, Ռուսական կայսրություն - հունվարի 18, 1990(1990-01-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։

Մայրանուշ Պարոնիկյան
Ծնվել էհունիսի 9, 1901(1901-06-09)
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 18, 1990(1990-01-18) (88 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Ստեփան Թարյան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Նկարիչ, քանդակագործ Ստեփան Թարյանի կինը։

Կենսագրություն

խմբագրել

Մայրանուշ Պարոնիկյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Սովորել է Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում։ Հանրակրթական դպրոցի դասերին զուգընթաց հաճախում է նաև պարարվեստի ուսումնարան, որտեղ աչքի է ընկնում երաժշտական զգացողությամբ, դրսևորում պարուհու արտակարգ ունակություններ։ Ուսումնարանի պարախմբի կազմում մեկնում է հյուրախաղերի, հանդես է գալիս որպես մենապարուհի[1]։ Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվում է առաջին պետական թատրոն իբրև պարուհի։ Թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Գուլակյանի խորհրդով Մ.Պարոնիկյանն ընդունվում է փատրոնի դրամատիկական ստուդիան, որտեղ խաղում է իր առաջին դերերը։ Ստուդիան ավարտելուց հետո դառնում է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի։ Խաղացել է մի շարք դերեր[2][3]։ Թատրոնում էլ ծանոթացել է ապագա ամուսնու՝ նկարիչ-ձևավորող Ստեփան Թարյանի հետ։

Դերերը թատրոնում

խմբագրել
Դեր Պիեսի վերնագիր հեղինակ
Շուշան, Աղջիկ, Յունգա «Մեծապատիվ մուրացկաններ» Հակոբ Պարոնյան
Գիմնազիստկա «Պեպո» Գաբրիել Սունդուկյան
Անժելիկ «Երևակայական հիվանդ» Մոլիեր
Պալատական կին «Մակբեթ» Ու.Շեքսպիր
Նատո «Քանդած օջախ» Գ.Սունդուկյան
Լուիզա «Խարդավանք և սեր» Շիլլեր
Բիանկա «Օթելլո» Ու.Շեքսպիր
Օֆելիա «Համլետ» Ու.Շեքսպիր
Մարքրիտ «Խաթաբալա» Գ.Սունդուկյան
Լարիսա «Անօժիտը» Ա.Օստրովսկի

Ֆիլմեր

խմբագրել

Նկարահանվել է կինոյում՝

Գրականություն

խմբագրել
  • Գևորգ Աբաջյան, Մայրանուշ Պարոնիկյան (կյանքն ու գործունեությունը), Ե., Ա. հ., 2001, 48 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Աբաջյան, Գևորգ (2001). Մայրանուշ Պարոնիկյան. Երևան. էջ 8.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Մայրանուշ Պարոնիկյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել