Մայքլ Չանգ
Մայքլ Դեպեյ Չանգ (Չժան) (անգլ.՝ Michael Te-Pei Chang, չինարեն՝ 張德培, Չժան Դեպեյ, ծնվել է 1972 թվականի փետրվարի 22-ին, Հոբոկեն, Նյու Ջերսի, ԱՄՆ), չինական ծագումով ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ։
Սեռ | արական |
---|---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Բնակվելու վայր | Օրինջ շրջան |
Ծննդյան ամսաթիվ | 1972 թվական, փետրվարի 22 |
Ծննդավայր | Հոբոկեն, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Հասակ | 175 սմ |
Քաշ | 73 կգ |
Կարիերայի սկիզբ | 1988 թվական |
Կարիերայի ավարտ | 2003 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկու ձեռքով |
Մարզիչ | Խոսե Իգերաս (1989)[1], Կարլ Չանգ (1992-2003)[2] |
Պարգևավճար, USD | 19 145 632 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 662–312[3] |
Ամենաբարձր վարկանիշ | 2 (1996 թվականի սեպտեմբերի 9) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Եզրափակիչ (1996) |
Ֆրանսիա | Հաղթանակ (1989) |
Ուիմբլդոն | 1/4 (1994) |
ԱՄՆ | Եզրափակիչ (1996) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 11–33[3] |
Ամենաբարձր վարկանիշ | 199 (1993 թվականի ապրիլի 19) |
mchang.com | |
Ավարտել է կարիերան |
Դարձել է Ֆրանիսայի բաց առաջնության պատմության մեջ մրցաշարի ամենաերիտասարդ հաղթողը, մրցաշարում հաղթելով 17 տարեկան հասակում։
Նվաճումներ
խմբագրելՊրոֆեսիոնալ թենիսիստ է 1988 թվականից։ Հաղթել է մենախաղի 34 մրցաշարերում։ ATP դասակարգման աղյուսակի ամենաձարձր վարկանիշը երկրորդ հորիզանականն է։
Մեծ Սաղավարտի մրցաշարերում լավագույն արդյունքները.
- Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղի հաղթող 1989 թվականին։
- Ավստրալիայի բաց առաջնության մենախաղի եզրափակիչի մասնակից 1996 թվականին։
- ԱՄՆ բաց առաջնության մենախաղի եզրափակիչի մասնակից 1996 թվականին։
- Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղի քառորդ եզրափակիչի մասնակից 1994 թվականին։
Այլ նվաճումներ.
- Մասթերս Գավաթի եզրափակիչի մասնակից 1995 թվականին։
- Մեծ Սաղավարտի գավաթի եզրափակիչի մասնակից 1991 և 1992 թվականներին։
- ԱՄՆ թենիսի հավաքականի կազմում Դևիսի Գավաթի մրցաշարի հաղթող 1990 թվականին։
- ԱՄՆ հավաքականի կազմում Աշխարհի թիմային առաջնության հաղթող 1993 թվականին։
- ATP «Տարվա առաջընթաց» անվանակարգում մրցանակի դափնեկիր 1989 թվականին։
Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2003 թվականին։
Թենիսիստի կարիերա
խմբագրել1987-1992 թվականներ
խմբագրելՄայքլ Չանգը թենիսի պատմության մեջ մնացել է որպես խաղացող, ով տիրապետում է ամենաշատ քանակի ռեկորդների «ամենաերիտասարդ…» նախածանցով։ Իր հաջողություններով աննախընթաց թենիսիստի պատանեկան կարիերան արդեն վաղ տարիքում իր վրա սևեռում մասնագետների ուշադրությունը։ Ազգային մակարդակում իր առաջին հաղթանակը Չանգը նվաճում է 12 տարեկանում։ Իսկ 13-ում նա հաղթում է «Ֆիեստա Բոուլ» մրցաշարում, նախատեսված 16 տարեկան խաղացողների համար։ Երկու տարի անց, 15 տարեկանում, Չանգը հաղթում է պատանիների շրջանում ազգային առաջնությունում (մինչև 18 տարեկան) և հարդային ծածկույթի վրա կարգավիճակով նմանատիպ մրցաշարում։ Որպես մրցանակ կազմակերպիչների կողմից արժանանալով հրավերքի (wild card) 1987 թվականի ԱՄՆ բաց առաջնությանը, Մայքլ Չանգը դառնում է ամենաերիտասարդ թենիսիտը (տղամարդկանց շրջանում), ով կարողանում է հաղթանակ տանել մրցաշարի մենախաղի հիմնական «ցանցում»։ Առաջին շրջանում նա առավելության է հասնում ավստրալիացի Մակնամի նկատմամբ՝ 6-3, 6-7, 6-4, 6-4, իսկ երկրորդում համառ մրցակցություն է ցույց տալիս ավելի լուրջ մրցակցի, Թոփ-100-յակի թանիսիտ, նիգերիացի Օդիզորին՝ 1-6, 2-6, 7-6, 6-3, 4-6։ Մեկ ամիս անց, Սքոթսդեյլում (Tennis Channel Open), Մայքլը դառնում է ամենաերիտասարդ թենիսիտը, ով հասնում է ATP մրցաշարերի կիսաեզրափակիչ։ Նույն, 1987 թվականին, Չանգը նվաճում է առաջին մրցաշարային հաղթանակը «մեծահասակների» մրցաշարում՝ հաղթանակի հասնելով Լաս Վեգասի չելենջերում։
Իսկ հաջողդ, 1988 թվականը, երիտասարդ հրաշամանուկին համընդհանուր ճանաչում է բերում՝ պրոֆեսիոնալ կարիերան սկսելով դասակարգման աղյուսակի երկրորդ հարյուրյակի կեսերում, նա մրցաշրջանն ավարտում է Թոփ-30-ում, որի համար էլ նշվում է մրցաշարջանի ավարտին, որպես «Տարվա նորեկ ATP-ում» (այն ժամանակ մրցանակը ATP մրցանակի պաշտոնական կարգավիճակ չուներ)։ Չանգը նաև հասնում է իր նորամուտային տիտղոսի ATP տուրի մրցաշարերում՝ Սան Ֆրանցիսկոյում (16 տարեկան և 7 ամսական հասակում), մրցակիցներին չզիջելով և ոչ մի սեթ։ Իսկ ամենանշանակալիցը՝ այդ մրցաշրջանում, կրկին դառնում է նպա մասնակցությունը ԱՄՆ բաց առաջնությունում։ Այնտեղ Մայքլը հաղթելով երկու անընդմեջ ծանր հինգ սեթանոց մրցախաղում (երկրորպդ և երրորդ շրջան), 1/8 եզրափակիչում զիջում է իր հայրենակից (Անդրե Աղասի)ին (աշխարհի թիվ 4 ռակետ)։
1989 թվականը առաջընթացային տարի է դառնում Մայքլ Չանգի համար, որի ընթացքում նա ներխուժում է համաշխարհային թենիսի վերնախավ։ Մեկնարկելով դասակարգման աղյուսակի 30-րդ հորիզոնականից, նա մրցաշարջանն ավարտում է հինգերերոդ վարկանիշով, դառնալով ամենաերիտասար թենիսիտը, ով տեղ է գտնում Թոփ 5-յակում։ Այդ նվաճման համար նա արժանանում է «Տարվա առաջընթաց» անվանակարգում ATP մրցանակի։ Դրան նպաստում է կայուն, առանց խափանումների խաղը տաս ամսվա ընթացքում։ Մասնակցություն ունենալով 17 մրցաշարերում, Մայքլը միայն նրանցից մեկում (Սքոթսդեյլ) չի կարողանում հասնել մինչև 1/8 եզրափակիչ, առաջին շրջանի մրցախաղում զիջելով Ստեֆան Էդբերգին։
1989 թվականին շվեդի հետ Մայքլը հանդիպում է ևս երկու անգամ և երկու հանդիպումներն էլ ավարտվում են ամերիկացու օգտին։ Այդ հանդիպումներից մեկը կայանում է Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում և ավարտվում է երիտասարդ թենիսիտի հաղթանակով՝ 6-1, 3-6, 4-6, 6-4, 6-2։ Հաղթելով Փարիզում (17 տարեկան և 3 ամսական հասակում), Մայքլ Չանգը իրեն է ամրագրում ևս մեկ տարիքային ռեկորդ տղամարդկանց թենիսում՝ նա մինչ այժմ մնում է Մեծ Սաղավարտի տղամարդկանց մրցաշարի մենախաղի ամենաերիտասարդ հաղթողը։
Այդ նույն «Ռոլան Գարոս»-ում, բացի եզրափակիչ խաղից, որը համառ պայքարում ավարտվում է երիտասարդ ամերիկացի թենիսիստի հաղթանակով, կայանում է ևս մեկ դրամատիկական մրցախաղ, որը, անկասկած, արժանի է առանձնահատուկ ուշադրության։ Չորրորդ շրջանում Մայքլ Չանգը իր կարիերայում առաջին անգամ կարողանում է առավելության հասնել ATP դասակարգման աղյուսակի առաջատարի նկատմամբ՝ այդ պահին աշխարհի առաջին ռակետ հանդիսանում էր Իվան Լենդլը։ Բացի այդ, մրցախաղը հագեցած էր մարզական բնույթի բազմաթիվ ելևէջներով (զիջելով առաջին երկու սեթը, Չանգը կարողանում է հաղթանակ տանել՝ 4-6, 4-6, 6-3, 6-3, 6-3), այն ուներ նաև ակնհայտ քաղաքական աստառ։ Այդ մասին բավականին մանրամասն պատմվել է, այդ թվում նաև մասնագիտական ԶԼՄ-ների կողմից[4] [5][6]։
Վառ և հուզական «վերելքներով» հագեցած 1989 թվականի մրցաշրջանից հետո, 1990 թվականին սկսվում է, այդ դեպքերում համարյա անխուսափելի, անկում։ Մայքլ Չանգի խաղը դադարում է անակնկալ լինել մրցակիցների համար, իսկ նրա՝ առաջին տասնյակի թենիսիտի նկատմամբ հաղթանակը հանդիսանում էր արժեքավոր մրցանակ։ Քանի որ, այն տարիների ATP վարկանիշի առանձնահատկություններից մեկը հանդիսանում էր, այսպես կոչված բոնուսային միավորների հաշվարկումը՝ իրենից բարձր վարկանիշով թենիսիստի նկատմամբ հաղթանակի համար։
Մայքլ Չանգը սկսում է ավելի հաճախ պարտվել մրցաշարերի առաջին իսկ շրջանում, իսկ 1990 թվականին սակավաթիվ հաղթանակների ուրախությունը կապված էր, բացառավես, Հյուսիսային Ամերիկայի հարդային ծածկույթների վրա ելույթներով։ Նա նվաճում է կարիերայում առաջին չեմպիոնական տիտղոսը «Մասթերս» շարքում, հաղթանակ տանելով կանադական փուլում (Տորոնտո)։ Մրցաշարի ընթացքում նա հերթակըանությամբ հաղթանակներ է տանում մի քանի ուժեղ հայրենակիցների նկատմամբ՝ Դևիդ Ուիտոնի, 1/8 եզրափակիչում, Անդրե Աղասիի և Փիթ Սամփրասի, համապատասխանաբար, քառորդ եզրափակիչում և կիսաեզրափակիչում։ Իսկ որոշիչ մրցախաղում, որտեղ նրան դիմակայում էր փորձառու Ջեյ Բերգերը, Չանգի կողմից հաղթանակը նվաճվում է երրորդ սեթի թայ-բրեյքում։
Նմանատիպ սցենարով է զարգանում նաև հաջորդ մրցաշարի եզրափակիչը Լոս Անջելեսում, որտեղ Չանգը հասնում է մեկ շաբաթ անց։ Սակայն այս անգամ առավելության հասնել Ստեֆան Էդբերգի նկատմամբ ամերիկացուն չի հաջողվում՝ որոշիչ խաղի երկու թայ-բրեյքներում էլ հաղթանակ է տանում շվեդը։ «Հայրենի» հարդում հաջող ամառային շառքը Մյքլին թույլ է տալիս որոշակի չափով փոխհատուցել 1990 թվականի մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո կորցված միավորները, և հատկապես, «Ռոլան Գարոս»-ից հետո, որտեղ նա 14-րդ հորիզոնականից նահանջում է 24-րդ հորիզոնական։ Այդ պատճառով, տարվա վերջին, «անկումը» այդքան էր ողբերգական չէր նայվում՝ Չանգը մրցաշրջանը եզրափակում է 15-րդ հորիզոնականում։
եվ, գուցե, 1990 թվականի առավել հիշարժան դրվագ դառնում է թենիսիտի ելույթը ազգային հավաքականի կազմում։ նախորդ մրցաշրջանում նորամուտելով Պարագվայի հավաքականի դեմ առաջին շրջանի մրցախաղում, Մայքլը որոշակի ժամանակով ընդհատում է իր ելույթները Դևիսի Գավաթում։ Վերսկսելով այն 1990 թվականի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում, նա դառնում է ամերիկյան հավաքականի հաջողության արարիչը։ Արտեգնա մրցախաղը ավստրիացիների հետ շատ դժվար էր դասավորվում՝ Չանգը մեկնարկային խաղում զիջում է Թոմաս Մուստերին, իսկ հաջորդ անգամ կորտ է դուսբ գալիս հինգերորդ եզրափակիչ խաղում, որն էլ դառնում է որոշիչ։ Համառ պայքարում Չանգը հաղթանակը «պոկում է» Հորստ Սկոֆից՝ 3-6, 6-7, 6-4, 6-4, 6-3, 3-2 հաշվով հաղթանակ բերելով ԱՄՆ թենիսի հավաքականին և 1984 թվականից ի վեր առաջին ուղեգիրը խաղարկության եզրափակիչ։
Իսկ արդեն 1990 թվականի Դևիսի Գավաթի եզրափակիչ խաղը ամերիկացիների համար, ովքեր խաղում էին տանը, դառնում է «հեշտ զբոսանք»։ Հաղթանակ տանելով ավստրալիացիների հետ մրցախաղի առաջին երեք հանդիպումներում, ԱՄՆ թենիսի հավաքականը նվաճում է իր համար հոբելյանական՝ 30-րդ գավաթը այդ խոշոր ամենամյա մրցաշարում, որն ունի Աշխարհի թիմային առաջնության ոչպաշտոնական կարգավիճակ։ Իսկ Մայքլ Չանգը, երեք սեթում առավելության հասնելով Դարեն Կեհիլի նկատմամբ, իր ռեկորդների հավաքածում լրացնում է ևս մեկ նվաճումով՝ որպես Դևիսի Գավաթի հաղթական եզրափակիչ խաղի ամենաերիտասարդ մասնակից (18 տարեկան և 9 ամսական)։
Հաջորդ՝ 1991 թվականը, չի նշանավորվում որևէ նշանակալից հաջողությամբ։ Կայուն անցնելով, նվազագույնը, համարյա բոլոր մրցաշարերի երկու-երեք շրջան, Մայքլը, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չի կարողանում հասնել մրցաշարի որոշիչ փուլ։ Այդ տարի նրա ճանապարհը հաճախ արգելափակում էին Ստեֆան Էդբերգը և Բորիս Բեկկերը, ովքեր համառ մրցակցություն էին վարում վարկանիշի վերին հորիզոնականի համար։ Բացառություն է կազմում մրցաշրջանի ավարտը, որում Չանգը կարողանում է նվաճել միակ տիտղոսը (Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա) և հասնել մինչև Մեծ Սաղավարտի գավաթի եզրափակիչ, որտեղ նրան կանգնեցնում է Դևիդ Ուիտոնը։
Իսկ 1992 թվականին Մայքլ Չանգին հատկապես հաջողվում է մրցաշրջանի առաջին կեսը։ Սկսելով այն ATP վարկանիշի նորաթուխ առաջատար Ջիմ Կուրիեին «շնորհավորանքներով» (Չանգ հաղթում է նրան (6-3 6-3) Սան Ֆրանցիսկոյի մրցաշարի որոշիչ խաղում), Մայքլը շարունակում է կրկնել իր հայրենակցի նախորդ տարվա հաջողությունները։ Նա մեկը մյուսի հետևից հաղթում է ԱՄՆ-ում «Մասթերս» շարքի երկու գարնանային մրցաշարերում՝ Ինդիան Ուելս և Մայամի։ Եվ, եթե նրանցից առաջինում, նա հաղթարշավի ճանապարհին չի հանդիպում Թոփ-20-յակի և ոչ մի խաղացողի, ապա երկրորդում նրան կրկին հարկ է լինում բախվել Կուրիեի հետ՝ կրկին հանդես եկող որպես «դասակարգման» առաջատար։ Կիսաեզրափակիչ մենամարտում Մայքլ Չանգը, ևս մեկ անգամ, վստահորեն առավելության է հասնում աշխարհի առաջին ռակետի նկատմամբ՝ 6-2, 6-4։
Սակայն, այդ տարի փայլուն խաղ ցուցադրող Ջիմ Կուրիեն, շուտով կարողանում է ռևանշ վերցնել Չանգից։ Հաղթելով նրան (7-5, 6-3) Հոնգ Կոնգի մրցաշարի (Salem Open) եզրափակիչում։ Նաև, չի կարելի չնշել նաև այն, որ նմանատիպ «դուբլ» (միևնույն տարում Ինդիան Ուելս և Մայամի՝ «Մասթերս» շարքի խոշորագույն մրցաշարեր) հետագայում հաջողվել է միայն շատ քիչ թենիսիտների նրանցից, ում հաշվարկում նշվում է դասակարգման աղյուսակի առաջին հորզոնականը (Փիթ Սամփրաս, Անդրե Աղասի, Մարսելո Ռիոս և Ռոջեր Ֆեդերեր)։ Այլ ելույթների արդյունքներից առավել նշանակալից է դառնում նախորդ տարվա հաջողության կրկնությունը՝ Մեծ Սաղավարտի գավաթի եզրափակիչ։ Սակայն այս անգամ ևս մրցաշարում հաղթել Մայքլին չի հաջողվում, նա երեք սեթում զիջում է Միխաել Շտիխին։
1993-1997 թվականներ
խմբագրել1993 թվականը դառնում է իրական կայունության ձեռք բերման տարի, այն, ինչը յուրահատուկ է բարձր մակարդակի խաղացողի։ Եթե նախորդ մրցաշրջանում մեծ ջանքերը ծախսվել էին Թոփ-10-յակ վերադառնալու համար, ապա 1993 թվականը, համարյա ամբողջովին, անց է կացվում լավագույն տասնյակում։ Բացառությամբ ամռան սկզբին մրցաշրջանի կարճ «խոտածածկի» շրջանից։ Եվ կարևորը, Մայքլ Չանգը սկում է հաճախ հաղթել՝ իր կարիերայում առաջին անգամ նա մրցաշրջանի ընթացքում տոնում է երեք մրցաշարային հաղթանակից ավել։
1993 թվականի մրցաշրջանը սկսելով Ջակարտայում (Jakarta Open) չեմպիոնական տիտղոսից, Չանգն այն շարունակում է ԱՄՆ-ում մրցաշարերի կիսաեզրափակիչներով և մինչ մրցաշրջանի գրունտային մասի սկիզբը հասցնում է հաղթանակ տանել Օսակայի (ATP Osaka) մրցաշարում։ Գրուտի վրա Մայքլի ամենանշանակալիցը դառնում է մասնակցությունը Աշխարհի թիմային առաջնությունում, որտեղ ԱՄՆ թենիսի հավաքականը (Փիթ Սամփրաս, Մայքլ Չանգ, Պատրիկ Մաքինրոյ և Ռիչի Ռենեբերգ կազմով) կարողանում է նվաճել 1990-ական թվականների միակ հաղթանակը, եզրափակիչ խաղում առավելության տասնելով տանտերերի՝ գերմանացիների նկատմամբ։
Ամերիկյան հարդային ծածկույթի վրա ամառային փուլը Չանգի համար ավանդապես դասավորվում է հաջող։ Այս անգամ նրան հաջողվում է հաղթանակ «Մասթերս» շարքի Ցինցինատիի մրցաշարում (որոշիչ հանդիպումը Մայքլը շահում է Ստեֆան Էդբերգից), ինչպես նաև եզրափակիչներ Լոս Անջելեսի (Farmers Classic) և Նյու Յորքի (Waldbaum's Hamlet Cup) մրցաշարերում։ ԱՄՆ բաց առաջնությունից հետո, որում նա քառորդ եզրափակիչի խաղում պարտվում է մրցաշարի ապաա հաղթող Փիթ Սամփրասին՝ 7-6(7-0),6-7(2-7),1-6,1-6, Չանգը հաղթում է Կուալա Լումպուրի (Kuala Lumpur Open) մրցաշարում։ Այնուհետև, մրցաշարի աշնանային մասը շարունակում է Պեկինում (China Open) հաթանակով։
1994 թվականը դառնում է նմանապես հաջող, ինչպես նախորդը։ Վստահ անցկացնելով այն Թոփ-10-յակում, Մայքլ Չանգը հաղթում է վեց մրցաշարում։ Ընդ որում, նրանցից երքում0, պաշտպանելով նախոդ տարվա տիտղոսը՝ Ջակարտայում, Պեկինում և Ցինցինատիում։ Նրանց ավելանում են հաղթական մրցաշարերը Ֆիլադելֆիայում (U.S. Pro Indoor), Հոնգ Կոնգում (Salem Open) և Ատլանտայում (AT&T Challenge)։ Ինչպես նաև, եզրափակիչներ Սան Խոսեի (SAP Open) և Տոկիոյի (Rakuten Japan Open Tennis Championships) մրցաշարերում։ Չանգը բավականին հաջողակ էր նաև առաջին տասնյակի իր մրցակիցների հետ հանդիպումներում, մշտապես զիջելով միայն մրցաշրջանի առաջատար Փիթ Սամփրասին։
Այլ իրադարձություններց կարելի է նշել Մայքլի մասնակցությունը (ATP Բարի կամքի դեսպանի կարգավիճակում) Ասոցիացիայի բարեգործական ծրագրերին։ Իր անձնական հովանավորի՝ «Reebok» ընկերության աջակցությամբ, Չանգը դառնում է Ասիայում թենիսի զարգացման և տարածման լայնամասշտաբ գործունեության դեմքը։ եվ արդեն շատ շուտ նրա ջանքերը բարեգործական գործունեության ասպարեզում գնահատվում են բարձր մակարդակով։ 1995 թվականին Մայքլ Չանգը, հինգ ամերիկացի մարզիկների շարքում, դառնում է երկրում խոշորագույն «ԱՄՆ Today» հրատարկչության «Most Caring Athlete» ազգային մրցանակի դափնեկիր։
Կորտում նրան, նույնպես, հաջողություն էր սպասվում, համենայն դեպս, նախորդ մրցաշրջանների համեմատությամբ կատարվում է քայլ առաջ։ Համարյա ամբողջ տարին մնալով Թոփ-5-յակում՝ Մայքլ Չանգը եզրափակում է այն 5-րդ հորիզոնականում և կրկին պաշտպանում է իր չեմպիոնական տիտղոսները ATP երեք մրցաշարերում։ Հոնգ Կոնգում, Ատլանտայում և Պեկինում նրան հաջողվում է հաղթանակ տանել երրորդ անգամ անընդմեջ։ Իսկ Չինաստանի մայրաքաղաքում հաղթանակից մեկ շաբաթ առաջ, թենիսիստը հասնում է առաջին և միակ հաղթանակին Ճապոնիայի մայրաքաղաքում (Tokyo Indoor)։
Սակայն 1995 թվականի մրցաշրջանում ամենաուժեղ վերապրումները կապված էին Մեծ Սաղավարտի մրցաշարերի հետ։ Եթե նախկինում Մայքլը ունենում էր ամենամյա միայն մեկ իրական հաջող Մեծ Սաղավարտի մրցաշար, որը նա ավարտում էր քառորդ եզրափակիչից ոչ շուտ, ապա 1995 թվականին այդպիսի արդյունքի նա կարողանում է հասնել երեք անգամ։ եվ, չնայած, երեք դեպքերից և ոչ մեկում նրան այդպես էլ չի հաջողվում տիտղոս նվաճել, ամեն ինչ բացատրվում է նրան պարտության մատնած թենիսիստների անունները։
Տարին սկսելով Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչով, որտեղ նա կանգնեցվում է ATP դասակարգման աղյուսակի առաջատար Փիթ Սամփրասի կողմից (7-6, 3-6, 4-6, 4-6), Մայքլ Չանգը կարողանում է վեց տարի անց հասնել մինչև «Ռոլան Գարոս»-ի եզրափակիչ։ Սակայն որոշիչ խաղում նա ոչինչ չի կարողանում հակադրել այդ տարի գրունտի վրա գործնականում անպարտելի Թոմաս Մուստերին՝ 5-7, 2-6, 4-6։ Եվ, վերջպես, ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչում նրա ճանապարհը արգելափակում է վաղեմի ծանոթ Ջիմ Կուրիեն՝ 6-7, 6-7, 5-7։
Անհնարին է անուշադրության մատնել նաև ևս մեկ նվաճում 1995 թվականին, որը տեղի է ունենում արդեն մրցաշրջանի վերջին մոտ։ Ավանդապես արագ ծածկույթի վրա անց կացվող Ամփոփիչ մրցաշարը, որը այդ ժամանակ անվանվում էր «ATP Աշխարհի առաջնություն», միշտ անհարմար էր Չանգի համար՝ և նախորդ խաղարկություններում, և հետագա խաղարկություններոում նա չէր կարողանում հաղթահարել խմբային փուլը։ Սակայն 1995 թվականին ամեն ինչ այլ կերպ է դասավորվում։ Հաշվեհարդար տեսնելով Մեծ Սաղավարտի մրցաշարերի իր «վիրավորողներ» Թոմաս Մուստերի և Ջիմ Կուրիեի՝ խմբային փուլում և Փիթ Սամփրասի նկատմամբ (6-4, 6-4) կիսաեզրափակիչում, Մայքլ Չանգը կարիերայում միակ անգամ դուրս է գալիս մրցաշարի եզրափակիչ։ Սակայն, ավաղ, ոչինչ չի կարողանում հակադրել Բորիս Բեկկերի հուժկու գրոհներին և այն հզոր աջակցությանը, որը գերմանացուն ցուցաբերում էին հարազատ տրիբունաները՝ 6-7, 0-6, 6-7։
Բեկկերի հետ նրանք կրկին կհանդիպեն եզրափակիչում, արդեն հաջորդ մրցաշրջանի մեկնարկին, երբ կվիճարկեն չեմպիոնական տիտղոսը Մելբուրնի մրցաշարում։ Եվ կրկին հաղթանակը բաժին է հասնում գերմանացի թենիսիստին՝ 6-2, 6-4, 2-6, 6-2։ Այնուհետև, մի քանի անընդմեջ ծանրակշիռ և արդյունավետ ելույթները ամերիկյան կորտերում, պսակվում են հաղթանակով Ինդիան Ուելսում՝ 1996 թվականի մրցաշրջանի «Մասթերս» շարքի առաջին մրցաշարում։ Սակայն չանգի համր հիմնական իրադարձությունները ծավալվում են ամռանը։ Նրա կատարմամբ աննախադեպ ելույթների շարքը հայրենիքում, Մայքլին բերում են կարիերայում վարկանիշի բարձրագույն՝ 2-րդ հորիզոնականը ATP դասակարգման աղյուսակում։
ԱՄՆ վերադառնալով ձախողված Ուիմբլդոնի մրցաշարից (պարտություն առաջին շրջանում), Չանգը իրար ետևից հաղթանակ է տանում երկու մրցաշարում՝ Լոս Անջելես և Վաշինգտոն, իսկ այնուհետև հասնում է մինչև Ցինցինատիի «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչ, որտեղ զիջում է Անդրե Աղասիին։ Սակայն շուտով հնարավորություն է ստանում «վերադարձնել պարտքը»՝ ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչում Չանգը վստահ ռևանշի է հասնում, հայրենակցին հաղթելով 6-3, 6-2, 6-2 հաշվով։ Սակայն եզրափակիչը կրկին հիսաթափություն է բերում։ Մեկ այլ ամերիկացի՝ Փիթ Սամփրասը, խաղ է քաշում կարիերայում երկրորդ անգամ Մեծ Սաղավարտի մրցաշարում տիտղոսին տիրելու Չանգի հույսերի վրա (1-6, 4-6, 6-7)։ Միակ սփոփանքը դառնում է 2-րդ հորիզոնականը դասակարգման աղյուսակում, որը բաժին է հասնում ըստ մրցաշարի արդյունքների, որը Մայքլը կարողանում է պահպանել մինչև մրցաշրջանի ավարտը։
Նախորդ մրցաշրջանի արդյունքները Չանգին հնարավորություն են տալիս պայքարելու լավագույնների շարքում տեղի համար 1997 թվականի մրցաշրջանի ընթացքում։ Դրանում ոչ քիչ աստիճանով նպաստում են մրցաշրջանի ATP մրցաշարերի եզրափակիչներում պարտությունների բացակայությունը։ Այդ տարի Մայքլ Չանգը հինգ անգամ խաղացել է որոշիչ հանդիպումներ և բոլորում հաթղանակի է հասել։ Նրանցից առաջինը թվագրվում է փետրվարով։ Չկարողանալով պաշտպանել վարկանիշային միավորները նախորդ տարվա Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչի համար (1997 թվականին, կիսաեզրափակիչ փուլում, նրան կանգնեցնում է Կառլոս Մոյան), ամերիկացին ստիպված էր բաց թողածը լրացնել հայրենիքում մրցաշարերով, ինչը նրան փայլուն կերպով հաջողվում է։ Չանգը անընդմեջ հաղթում է երկու մրցաշարում, սկզբում Մեմֆիսում (Regions Morgan Keegan Championships and The Cellular South Cup), իսկ այնուհետև՝ Ինդիան Ուելսում (Indian Wells Masters)։ Իսկ մի փոքր դադարից հետո, ևս մեկ դուբլ է տալիս՝ Հոնգ Կոնգ (Hong Kong Open) և Օռլանդո (U.S. Men's ԳրունտCourt Championships)։
Նրա համար անհաջող Մեծ Սաղավարտի եվրոպական մրցաշարերից հետո, Մայքլի հույսերը կապված էին ամերիկյան հարդում մրցաշարերի շարքից, որը, հերթական անգամ, նրան հուսախաբ չի անում։ Նահանգներ վերադառնալուն պես, Չանգը պաշտպանում է իր չեմպիոնական տիտղոսը երկրի մայրաքաղաքի մրցաշարում (Legg Mason Tennis Classic)։ Արդյունավետ ելույթները նա շարունակում է Մոնրեալի և Ցինցինատիի Մասթերս մրցաշարերի կիսաեզրափակիչներով, ինչպես նաև ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ նույնպես հասնում է մինչև կիսաեզրափակիչ, զիջելով Պատրիկ Ռաֆտերին՝ 3-6,3-6,4-6։
Նրա կողմից մրցաշարջանի այդ հատվածի հզոր անցկացումը նպաստում է թենիսիտի ազգային հավաքական հրավիրելուն, որտեղ նա Պատրիկ Ռաֆտերի և Մարկ Ֆիլիպուսիսի նկատմամբ երկու հաղթանակ տանելով սեպտեմբերին ավստրալիացիների հետ կայացած հանդտպման ժամանակ, օգնում է մտնելու 1997 թվականի Դևիսի Գավաթի եզրափակիչ։ Սակայն շվեդների հետ արտագնա խաղում ԱՄՆ թենիսի հավաքականը ակնհայտորեն ձախողում է (0-5), մասնավորապես, Մայքլ Չանգը պարտվում է երկու անձնական հանդիպումներում՝ Յոնաս Բյորկմանին և Մագնուս Լարսոնին։
1998-2003 թվականներ
խմբագրել1998 թվականից թենիսիստի պրոֆեսիոնալ կարիերան անկում է ապրում։ Մրցաշրջանը սկսելով ATP դասակարգման աղյուսակի 3-րդ հորիզոնականում, Մայքլն այն ավարտում է 29-րդ հորիզոնականում։ Դե նրա երրորդ, իրականում անհաջող մրցաշրջանն էր բարձր մակարդակի թենիսիտի մարզական կարիերայում։ Խոշոր մրցաշարերում նա դուրս էր մնում արդեն երկրորդ-երրորդ շրջանում։ Իսկ խոշոր հաջողությունների հնարավոր է լինում հասնել միայն ցածր դասի մրցաշարերում։ Եզրափակիչները Մեմֆիսում և Օռլանդոյում, իսկ այնուհետև, հաղթանակները Բոստոնում (U.S. Pro Tennis Championships) և Շանհայում (Kingfisher Airlines Tennis Open), նրան թույլ են տալիս որոշ ժամանակ պահպանել տեղը Թոփ-30-յակում։
Սակայն 1999 թվականին վարկանիշային նահանջը շարունակվում է։ տարիտի և վնասվածքների հետ միասին կորցնելով իր հիմնական խաղային խաղաքարտը՝ արագությունը, Մայքլ Չանգը չէր կարողանում հավասար պայքար մղել իր առավել երիտասարդ մրցակիցների հետ։ Սակայն, նույնիսկ այդ ժամանակ, վարպետությունը և փորձը թույլ են տալիս, երբեմն, առավելության տասնելու առաջին տասնյակի ներկայացուցիչների նկատմամբ։ Այսպես, Ցինցինատիում (Cincinnati Masters), Չանգը երեք սեթում հաղթում է Ալեքս Կորետխային, իսկ Փարիզում՝ նախկին առաջին ռակետ Մարսելո Ռիոսին։ Այնտեղ, ֆրանսիական մայրաքաղալում, նա հասնում է նաև վերջին նշանակալից հաջողության խոշոր մրցաշարերում, հասնելով մինչև 1999 թվականի «Մասթերս» շարքի եզրափակիչ մրցաշարի կիսաեզրափակիչ։
Իսկ 2000 թվականին են թվագրվում նաև Մայքլ Չանգի վերջին հաջողությունները ATP մրցաշարերում։ Սկզբում նա հասնում է մինչև նորզելանդական Օքլենդի մրցաշարի եզրափակիչ (Heineken Open)։ Իսկ այնուհետև դառնում է Լոս Անջելեսի մրցաշարի հաղթող, քաղաք, որը Հոնգ Կոնգի հետ միասին, նրան նվիրել են առավել քանակի եզրափակիչներ կարիերայի ընթացքում (5)։ Դրանից հետո, Մայքլ Չանգը միայն մեկ անգամ է կարողանում ATP-տուրի պաշտոնական մրցաշարերում հաղթահարել եերրորդ շրջանի արգելքը՝ 2001 թվականի ամռանը նա Վաշինգտոնի մրցաշարի (Legg Mason Tennis Classic) կիսաեզրափակիչում զիջում է համաշխարհային թենիսի ծագող աստղ Էնդի Ռոդիկին՝ 4-6, 3-6։ Մրցահարթակ է դուրս գալիս թենիսիստների նոր սերունդ, հզոր և ունիվերսալ խաղացողներ, որոնց հետ մրցակցելը Չանգի ուժերից վեր էր։
Սակայն, նաև այն ժամանակ, նա մարտիկ էր մնում ըստ խառնվածքի, անակնկալներ մատուցելով ամենաուժեղ մրցակիցներին։ Լինելով դասակարգման աղյուսակի արդեն երկրորդ հարյուրյակի խաղացող, 2002 թվականի ամռանը Մայքլը առավելության է հասնում առշարհի երրորդ ռակետ Թոմի Հաասի նկատմամբ՝ Ցինցինատիի «Մասթերս» շարքի մեկնարկային հանդիպման ժամանակ՝ (6-3, 6-2)։ Այդ ժամանակաշրջանում՝ սկսած 2002 թվականից, նա սկսում է առավել հաճախ մասնակցություն ունենալ «Չելենջեր» շարքի մրցաշարերում։ Այնտեղ նրա առավել նշանակալից հաջողությունը (2002 թվականի ապրիլ) դառնում է հաղթանակը Կալաբասաս քաղաքում տեղի ունեցող մրցաշարում։ Իսկ պրոֆեսիոնալ թենիսի հետ Մայքլ Չանգը հրաժեշտ է տալիս ԱՄՆ բաց առաջնությունում, 2003 թվականի օգոստոսի 26-ին, չիլիացի Ֆերնանդո Գոնսալեսի հետ առաջին շրջանի հանդիպումով (3-6, 5-7, 7-5, 4-6)։
Ելույթները վետերանների շրջանում և գործունեությունը կորտից դուրս
խմբագրելԴեռևս 2001 թվականին, լինելով պրոֆեսիոնալ թենիսիստ, Մայքլ Չանգը դառնում է Պեկինը 2008 թվականի Օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրելու Կոմիտեի անդամ։ Իսկ 2002 թվականին լույս է տեսնում մարզիկի ինքնակենսագրական գիրքը՝ «Պահպանելով մատուցումը. համառությունը կորտում և նրանից դուրս» (անգլ.՝ «Holding Serve: Persevering On and Off the Court»).
2006 թվականին Մայքլ Չանգը վերադառնում է բարձր մակարդակի պաշտոնական մրցաշարեր. մարտի 10-ին նա Ջիմ Կուրիե դեմ կորտ է դուրս գալիս Ֆլորիդայի The Oliver Group Champions Cup մրցաշարի մեկնարկային խաղում։ Այդպես են սկսվում նրա ելույթները «Թենիսի չեմպիոնների շարք»-ում (անգլ.՝ Champions Series Tennis), որտեղ նա, 2010 թվականի մրցաշարի ավարտի պահին, զբաղեցնում էր 10-րդ հորիզոնականը (այդ շարքում Չանգի առավելագույն դիրքը՝ 6-րդ)[7]։
2008 թվականի հուլիսին, նրա մարզական հաջողությունների հիշատակը հավերժացվում է Թենիսի փառքի միջազգային սրահում[8][9]։ Այդ նույն ժամանակ, 2008 թվականին, Մայքլ Չանգը նորամուտում է ATP Չեմպիոնների մրցաշարում (ATP Champions Tour), հոլլանդական Էյնդհովեն քաղաքի փուլում, մեկ այլ վետերան-նորամուտող, ռուսաստանցի Եվգենի Կաֆելնիկովի դեմ մրցախաղում[10]։ ATP վետերանների մրցաշարում ամերիկացի թենիսիտի ամենանշանակալից մրցանակը դառնում է փարիզյան փուլի եզրափակիչի մասնակցի մրցանակը, որտեղ նա, 2009 թվականի աշնանը, որոշիչ հանդիպումում զիջում է շվեդ Թոմաս Էնկվիստին։
Անձնական կյանք
խմբագրել2008 թվականի հոկտեմբերի 18-ին Մայքլ Չանգկ ամուսնանում է նույնպես պրոֆեսիոնալ թենիսիտուհի Ամբեր Լյուի (անգլ.՝ Amber Liu) հետ[11]։ Զույգն ունի երկու դուստր՝ Լանի (ծնվել է 2010 թվականի դեկտեմբերի 9-ին) և Մայլի (ծնվել է 2013 թվականի փետրվարին)։
Այժմ Մայքլ Չանգը բնակվում է Կալիֆոռնիայի Օրինջ շրջանում։ Սիրում է ձկնորսություն։
Մենախաղային վարկանիշը մրցաշրջանի վերջում
խմբագրելՄրցաշրջան | Վարկանիշ |
---|---|
2002 | 124 |
2001 | 94 |
2000 | 32 |
1999 | 48 |
1998 | 29 |
1997 | 3 |
1996 | 2 |
1995 | 5 |
1994 | 6 |
1993 | 8 |
1992 | 6 |
1991 | 15 |
1990 | 15 |
1989 | 5 |
1988 | 30 |
Մասնակցություն Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներում (4)
խմբագրելՄենախաղ (1+3)
խմբագրելԱրդյունք | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | հաշիվ |
---|---|---|---|---|---|
Հաղթանակ | 1989 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | Ստեֆան Էդբերգ | 6–1, 3–6, 4–6, 6–4, 6–2 |
Պարտություն | 1995 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | Թոմաս Մուստեր | 5–7, 2–6, 4–6 |
Պարտություն | 1996 | Ավստրալիայի բաց առաջնություն | Հարդ | Բորիս Բեկկեր | 2–6, 4–6, 6–2, 2–6 |
Պարտություն | 1996 | ԱՄՆ բաց առաջնություն | Հարդ | Փիթ Սամփրաս | 1–6, 4–6, 6–73 |
Մասնակցություն Մասթերս Գավաթի և Մեծ Սաղավարտի գավաթի եզրափակիչներում (3)
խմբագրելՄենախաղ (0+3)
խմբագրելԱրդյունք | Թվական | Մրցաշար | Քաղաք | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
Պարտություն | 1991 | Մեծ Սաղավարտի գավաթ | Գերմանիա Մյունխեն |
Դևիդ Ուիտոն | 5–7, 2–6, 4–6 |
Պարտություն | 1992 | Մեծ Սաղավարտի գավաթ | Գերմանիա Մյունխեն |
Միխաել Շտիխ | 2–6, 3–6, 2–6 |
Պարտություն | 1995 | Մասթերս Գավաթ | Գերմանիա Հաննովեր |
Բորիս Բեկկեր | 6–73, 0–6, 6–75 |
Մասթերս շարքի մրցաշարերի եզրափակիչներ
խմբագրելՄենախաղ (9)
խմբագրելԱրդյունք | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
Հաղթանակ | 1990 | Canada Masters Տորոնտո |
Հարդ | Ջեյ Բերգեր | 4–6, 6–3, 7–6(7–2) |
Հաղթանակ | 1992 | Indian Wells Masters Ինդիան Ուելս |
Հարդ | Անդրեյ Չեսնոկով | 6–3, 6–4, 7–5 |
Հաղթանակ | 1992 | Miami Masters Մայամի |
Հարդ | Ալբերտո Մանչինի | 7–5, 7–5 |
Հաղթանակ | 1993 | Cincinnati Masters Ցինցինատի |
Հարդ | Ստեֆան Էդբերգ | 7–5, 0–6, 6–4 |
Հաղթանակ | 1994 | Cincinnati Masters Ցինցինատի |
Հարդ | Ստեֆան Էդբերգ | 6–2, 7–5 |
Պարտություն | 1995 | Cincinnati Masters Ցինցինատի |
Հարդ | Անդրե Աղասի | 5–7, 2–6 |
Հաղթանակ | 1996 | Indian Wells Masters Ինդիան Ուելս |
Հարդ | Պաուլ Հաարհյուս | 7–5, 6–1, 6–1 |
Պարտություն | 1996 | Cincinnati Masters Ցինցինատի |
Հարդ | Անդրե Աղասի | 6–7(4–7), 4–6 |
Հաղթանակ | 1997 | Indian Wells Masters Ինդիան Ուելս |
Հարդ | Բոգդան Ուլիգրախ | 4–6, 6–3, 6–4, 6–3 |
Մեծ Սաղավարտի, Գրան Պրիի և ATP տուրի մրցաշարերի եզրափակիչներ
խմբագրելՄենախաղ (58)
խմբագրել
|
|
|
Արդյունք | No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Հաղթանակ | 1. | 1988 սեպտեմբերի 26 | SAP Open Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ |
Գորգ (i) | Յոհան Կրայկ | 6–2, 6–3 |
Հաղթանակ | 2. | 1989 մայիսի 29 | Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն, Փարիզ | Գրունտ | Ստեֆան Էդբերգ | 6–1, 3–6, 4–6, 6–4, 6–2 |
Պարտություն | 1. | 1989 սեպտեմբերի 18 | Los Angeles Open Լոս Անջելես, ԱՄՆ |
Հարդ | Աարոն Կրիկշտեյն | 6–2, 4–6, 2–6 |
Հաղթանակ | 3. | 1989 նոյեմբերի 7 | Ուիմբլդոն Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
Գորգ (i) | Գի Ֆորժե | 6–2, 6–1, 6–1 |
Հաղթանակ | 4. | 1990 հուլիսի 23 | Canada Masters Տորոնտո, Կանադա |
Հարդ | Ջեյ Բերգեր | 4–6, 6–3, 7–6(7–2) |
Պարտություն | 2. | 1990 հուլիսի 30 | Լոս Անջելես, ԱՄՆ | Հարդ | Ստեֆան Էդբերգ | 6–7(4–7), 6–2, 6–7(3–7) |
Պարտություն | 3. | 1990 նոյեմբերի 5 | Ուեմբլի, Մեծ Բրիտանիա | Գորգ (i) | Յակոբ Հլասեկ | 6–7(7–9), 3–6 |
Հաղթանակ | 5. | 1991 նոյեմբերի 4 | Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա | Գորգ (i) | Գիյոմ Ռոյ | 6–3, 6–2 |
Պարտություն | 4. | 1991 դեկտեմբերի 10 | Մեծ Սաղավարին գավաթ Մյունխեն, Գերմանիա |
Գորգ (i) | Դևիդ Ուիտոն | 5–7, 2–6, 4–6 |
Հաղթանակ | 6. | 1992 փետրվարի 3 | Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ | Հարդ (i) | Ջիմ Կուրիե | 6–3, 6–3 |
Հաղթանակ | 7. | 1992 մարտի 2 | Indian Wells Masters Ինդիան Ուելս, ԱՄՆ |
Հարդ | Անդրեյ Չեսնոկով | 6–3, 6–4, 7–5 |
Հաղթանակ | 8. | 1992 մարտի 13 | Miami Masters Մայամի, ԱՄՆ |
Հարդ | Ալբերտո Մանչինի | 7–5, 7–5 |
Պարտություն | 5. | 1992 ապրիլի 13 | Hong Kong Open Հոնգ Կոնգ |
Հարդ | Ջիմ Կուրիե | 5–7, 3–6 |
Պարտություն | 6. | 1992 դեկտեմբերի 8 | Մեծ Սաղավարին գավաթ Մյունխեն, Գերմանիա |
Գորգ (i) | Միխաել Շտիխ | 2–6, 3–6, 2–6 |
Հաղթանակ | 9. | 1993 հունվարի 11 | ATP Jakarta Ջակարտա, Ինդոնեզիա |
Հարդ | Կարլ-Ուվե Շտեբ | 2–6, 6–2, 6–1 |
Հաղթանակ | 10. | 1993 մարտի 29 | ATP Osaka Օսակա, Ճապոնիա |
Հարդ | Ամոս Մանսդորֆ | 6–4, 6–4 |
Պարտություն | 7. | 1993 օգոստոսի 2 | Լոս Անջելես, ԱՄՆ | Հարդ | Ռիխարդ Կրայչեկ | 6–0, 6–7(3–7), 6–7(5–7) |
Հաղթանակ | 11. | 1993 օգոստոսի 9 | Cincinnati Masters Ցինցինատի, ԱՄՆ |
Հարդ | Ստեֆան Էդբերգ | 7–5, 0–6, 6–4 |
Պարտություն | 8. | 1993 օգոստոսի 23 | ATP Long Island Լոնգ Իսլանդ, ԱՄՆ |
Հարդ | Մարկ Ռոսե | 4–6, 6–3, 1–6 |
Հաղթանակ | 12. | 1993 սեպտեմբերի 27 | Կուալա Լումպուր, Մալայզիա | Հարդ (i) | Յոնաս Սվենսոն | 6–0, 6–4 |
Հաղթանակ | 13. | 1993 հոկտեմբերի 18 | China Open Պեկին, Չինաստան |
Գորգ (i) | Գրեգ Ռուսեդսկի | 7–6(7–5), 6–7(6–8), 6–4 |
Հաղթանակ | 14. | 1994 հունվարի 10 | Ջակարտա, Ինդոնեզիա | Հարդ | Դավիդ Ռիկլ | 6–3, 6–3 |
Պարտություն | 9. | 1994 հունվարի 31 | SAP Open Սան Խոսե, ԱՄՆ |
Հարդ (i) | Ռենցո Ֆուրլան | 6–3, 3–6, 5–7 |
Հաղթանակ | 15. | 1994 փետրվարի 14 | U.S. Pro Indoor Ֆիլադելֆիա, ԱՄՆ |
Գորգ (i) | Պաուլ Հաարհյուս | 6–3, 6–2 |
Պարտություն | 10. | 1994 ապրիլի 4 | Japan Open Tennis Championship Տոկիո, Ճապոնիա |
Հարդ | Փիթ Սամփրաս | 4–6, 2–6 |
Հաղթանակ | 16. | 1994 ապրիլի 11 | Հոնգ Կոնգ | Հարդ | Պատրիկ Ռաֆտեր | 6–1, 6–3 |
Հաղթանակ | 17. | 1994 ապրիլի 25 | Verizon Tennis Challenge Ատլանտա, ԱՄՆ |
Գրունտ | Թոդ Մարտին | 6–7(4–7), 7–6(7–4), 6–0 |
Հաղթանակ | 18. | 1994 օգոստոսի 8 | Ցինցինատի, ԱՄՆ | Հարդ | Ստեֆան Էդբերգ | 6–2, 7–5 |
Պարտություն | 11. | 1994 հոկտեմբերի 10 | Tokyo Indoor Տոկիո, Ճապոնիա |
Գորգ (i) | Գորան Իվանիշևիչ | 4–6, 4–6 |
Հաղթանակ | 19. | 1994 հոկտեմբերի 17 | Պեկին, Չինաստան | Գորգ (i) | Անդերս Յարիդ | 7–5, 7–5 |
Պարտություն | 12. | 1995 փետրվարի 6 | Սան Խոսե, ԱՄՆ | Հարդ (i) | Անդրե Աղասի | 2–6, 6–1, 3–6 |
Պարտություն | 13. | 1995 փետրվարի 20 | Ֆիլադելֆիա, ԱՄՆ | Գորգ (i) | Թոմաս էնկվիստ | 6–0, 4–6, 0–6 |
Հաղթանակ | 20. | 1995 ապրիլի 17 | Հոնգ Կոնգ | Հարդ | Յոնաս Բյորկման | 6–3, 6–1 |
Հաղթանակ | 21. | 1995 մայիսի 1 | Ատլանտա, ԱՄՆ | Գրունտ | Անդրե Աղասի | 6–2, 6–7(6–8), 6–4 |
Պարտություն | 14. | 1995 մայիսի 29 | Ֆրանսիայի բաց առաջնություն Փարիզ, Ֆրանսիա |
Գրունտ | Թոմաս Մուստեր | 5–7, 2–6, 4–6 |
Պարտություն | 15. | 1995 օգոստոսի 7 | Ցինցինատի, ԱՄՆ | Հարդ | Անդրե Աղասի | 5–7, 2–6 |
Հաղթանակ | 22. | 1995 հոկտեմբերի 9 | Tokyo Indoor Տոկիո, Ճապոնիա |
Գորգ (i) | Մարկ Ֆիլիպուսիս | 6–3, 6–4 |
Հաղթանակ | 23. | 1995 հոկտեմբերի 16 | Պեկին, Չինաստան | Գորգ (i) | Ռենցո Ֆուրլան | 7–5, 6–3 |
Պարտություն | 16. | 1995 նոյեմբերի 14 | Մասթերս Գավաթ Հաննովեր, Գերմանիա |
Գորգ (i) | Բորիս Բեկկեր | 6–7(3–7), 0–6, 6–7(5–7) |
Պարտություն | 17. | 1996 հունվարի 15 | Ավստրալիայի բաց առաջնություն Մելբուրն, Ավստրալիա |
Հարդ | Բորիս Բեկկեր | 2–6, 4–6, 6–2, 2–6 |
Հաղթանակ | 24. | 1996 մարտի 11 | Ինդիան Ուելս, ԱՄՆ | Հարդ | Պաուլ Հաարհյուս | 7–5, 6–1, 6–1 |
Պարտություն | 18. | 1996 ապրիլի 8 | Հոնգ Կոնգ | Հարդ | Փիթ Սամփրաս | 4–6, 6–3, 4–6 |
Հաղթանակ | 25. | 1996 հուլիսի 15 | Legg Mason Tennis Classic Վաշինգտոն, ԱՄՆ |
Հարդ | Ուեյն Ֆերեյրա | 6–2, 6–4 |
Հաղթանակ | 26. | 1996 հուլիսի 29 | Լոս Անջելես, ԱՄՆ | Հարդ | Ռիխարդ Կրայչեկ | 6–4, 6–3 |
Պարտություն | 19. | 1996 օգոստոսի 5 | Ցինցինատի, ԱՄՆ | Հարդ | Անդրե Աղասի | 6–7(4–7), 4–6 |
Պարտություն | 20. | 1996 օգոստոսի 26 | ԱՄՆ թենիսի բաց առաջնություն Նյու Յորք, ԱՄՆ |
Հարդ | Փիթ Սամփրաս | 1–6, 4–6, 6–7(3–7) |
Պարտություն | 21. | 1996 սեպտեմբերի 30 | ATP Singapore Սինգապուր |
Գորգ (i) | Ջոնաթան Սթարք | 4–6, 4–6 |
Հաղթանակ | 27. | 1997 փետրվարի 17 | U.S. National Indoor Tennis Championships Մեմֆիս, ԱՄՆ |
Հարդ (i) | Թոդ Վուդբրիջ | 6–3, 6–4 |
Հաղթանակ | 28. | 1997 մարտի 10 | Ինդիան Ուելս, ԱՄՆ | Հարդ | Բոգդան Ուլիգրախ | 4–6, 6–3, 6–4, 6–3 |
Հաղթանակ | 29. | 1997 ապրիլի 7 | Հոնգ Կոնգ | Հարդ | Պատրիկ Ռաֆտեր | 6–3, 6–3 |
Հաղթանակ | 30. | 1997 ապրիլի 21 | ATP Houston Օռլանդո, ԱՄՆ |
Գրունտ | Գրանտ Սթաֆորդ | 4–6, 6–2, 6–1 |
Հաղթանակ | 31. | 1997 հուլիսի 14 | Legg Mason Tennis Classic Վաշինգտոն, ԱՄՆ |
Հարդ | Պետր Կորդա | 5–7, 6–2, 6–1 |
Պարտություն | 22. | 1998 փետրվարի 16 | Մեմֆիս, ՄՄՆ | Հարդ (i) | Մարկ Ֆիլիպուսիս | 3–6, 2–6 |
Պարտություն | 23. | 1998 ապրիլի 20 | Օռլանդո, ԱՄՆ | Գրունտ | Ջիմ Կուրիե | 5–7, 6–3, 5–7 |
Հաղթանակ | 32. | 1998 օգոստոսի 24 | U.S. Pro Tennis Championships Բոստոն, ԱՄՆ |
Հարդ | Պաուլ Հաարհյուս | 6–3, 6–4 |
Հաղթանակ | 33. | 1998 հոկտեմբերի 5 | ATP Shanghai Շանհայ, Չինաստան |
Գորգ (i) | Գորան Իվանիշևիչ | 4–6, 6–1, 6–2 |
Պարտություն | 24. | 2000 հունվարի 10 | ATP Auckland Օքլենդ, Նոր Զելանդիա |
Հարդ | Մագնուս Նորման | 6–3, 3–6, 5–7 |
Հաղթանակ | 34. | 2000 հուլիսի 24 | Լոս Անջելես, ԱՄՆ | Հարդ | Յան-Մայքլ Գեմբլ | 6–7(2–7), 6–3, ret. |
Մասնակցություն թիմային մրցաշարերի եզրափակիչներում (3)
խմբագրելՀաղթանակներ (2)
խմբագրելԹվական | Մրցաշար | Թիմ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|
1990 | Դևիսի Գավաթ | ԱՄՆ Անդրե Աղասի, Ռիկ Լիչ, Ջիմ Պյու, Մայքլ Չանգ |
Ավստրալիա Դարեն Կեհիլ, Պատ Կեշ, Ջոն Ֆիցջերալդ, Ռիչարդ Ֆրոմբերգ |
3-2 |
1993 | ARAG World Team Cup | ԱՄՆ Պատրիկ Մաքինրոյ, Ռիչի Ռենեբերգ, Փիթ Սամփրաս, Մայքլ Չանգ |
Գերմանիա Պատրիկ Կյունեն, Կարլ-Ուվե Շտեբ, Միխաել Շտիխ |
4-0 |
Պարտություններ (1)
խմբագրելԹվական | Մրցաշար | Թիմ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|
1997 | Դևիսի Գավաթ | Շվեդիա Յոնաս Բյորկման, Նիկլաս Կուլտի, Մագնուս Լարսոն |
ԱՄՆ Թոդ Մարտին, Փիթ Սամփրաս, Ջոնաթան Սթարկ, Մայքլ Չանգ |
5-0 |
Մենախաղի վիճակագրություն
խմբագրելՄրցաշար | 1987 | 1988 | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | Հ–Պ | ՀՄ | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | ||||||||||||||||||||||||
Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն | A | A | A | A | A | 3 շրջան | 2 շրջան | A | 1/2 | Ե | 1/2 | 2 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | A | 21–10 | 0 / 10 | |||||
Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն | A | 3 շրջան | Հ | 1/4 | 1/4 | 3 շրջան | 2 շրջան | 3 շրջան | Ե | 3 շրջան | 4 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 38–15 | 1 / 16 | |||||
Ուիմբլդոնի մրցաշար | A | 2 շրջան | 4 շրջան | 4 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 1/4 | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | A | 2 շրջան | 2 շրջան | 2 շրջան | A | 18–14 | 0 / 14 | |||||
ԱՄՆ թենիսի բաց առաջնություն | 2 շրջան | 4 շրջան | 4 շրջան | 3 շրջան | 4 շրջան | 1/2 | 1/4 | 4 շրջան | 1/4 | Ե | 1/2 | 2 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 43–17 | 0 / 17 | |||||
Հ-Պ | 1–1 | 6–3 | 13–2 | 9–3 | 7–3 | 9–4 | 8–4 | 9–3 | 16–4 | 14–4 | 13–4 | 5–4 | 2–3 | 4–4 | 2–4 | 2–4 | 0–2 | 120–56 | 1 / 57 | |||||
Օլիմպիական խաղեր | ||||||||||||||||||||||||
Օլիմպիադա | NH | A | ՉՄ | 2 շրջան | ՉՄ | A | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | 1-2 | 0 / 2 | |||||||||||||
Տարվա ամփոփիչ մրցաշար | ||||||||||||||||||||||||
Մասթերս Գավաթ | ՉՄ | Խ | ՉՄ | Խ | Խ | Խ | Ե | Խ | Խ | Չի մասնակցել | 7–16 | 0 / 7 | ||||||||||||
ATP Մասթերս | ||||||||||||||||||||||||
Indian Wells Masters Ինդիան Ուելս |
A | 1 շրջան | 1/4 | A | 1/4 | Հ | 1/2 | 3 շրջան | 3 շրջան | Հ | Հ | A | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 28–11 | 3 / 14 | |||||
Miami Masters Մայամի |
A | A | A | A | 3 շրջան | Հ | 1 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 1/4 | 2 շրջան | A | 1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 18–11 | 1 / 12 | |||||
Monte Carlo Masters Մոնտե Կարլո |
A | A | A | A | A | A | A | A | A | 1 շրջան | A | A | A | 1 շրջան | 1 շրջան | A | A | 0–3 | 0 / 3 | |||||
Rome Masters Հռոմ |
A | A | A | 1 շրջան | A | 1/4 | 1 շրջան | 1/2 | 2 շրջան | 1/4 | A | 1 շրջան | 1/4 | 2 շրջան | 2 շրջան | A | A | 17–10 | 0 / 10 | |||||
Hamburg Masters Համբուրգ |
A | A | A | 1 շրջան | A | 2 շրջան | 1 շրջան | A | A | A | A | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | A | A | 3–7 | 0 / 7 | |||||
Canada Masters Տորոնտո |
A | A | A | Հ | 1 շրջան | A | 3 շրջան | 3 շրջան | 1/4 | A | 1/2 | A | 3 շրջան | 2 շրջան | 1 շրջան | A | A | 15–8 | 1 / 9 | |||||
Cincinnati Masters Ցինցինատի |
A | 1/4 | 1/4 | 1/4 | 3 շրջան | 1/2 | Հ | Հ | Ե | Ե | 1/2 | 2 շրջան | 1/4 | 1 շրջան | 2 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 41–14 | 2 / 16 | |||||
Madrid Masters Ստոկհոլմ |
A | A | A | 3 շրջան | A | A | A | 2 շրջան | A | A | A | A | A | A | A | A | A | 1–2 | 0 / 2 | |||||
Paris Masters Փարիզ |
A | A | 1/4 | 1 շրջան | 1/2 | 2 շրջան | 3 շրջան | 1/2 | 1/4 | 3 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 1/2 | 3 շրջան | A | A | A | 18–12 | 0 / 12 | |||||
Պարտություններ | 0 | 0 | 1 | 2 | 1 | 2 | 2 | 3 | 5 | 5 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 24 | ||||||
Տիտղոսներ | 0 | 1 | 2 | 1 | 1 | 3 | 5 | 6 | 4 | 3 | 5 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 34 | ||||||
Ընդամենը Հ-Պ | 4–4 | 23–13 | 47–17 | 36–21 | 47–20 | 57–23 | 66–21 | 66–21 | 65–19 | 65–19 | 57–21 | 35–17 | 30–22 | 42–26 | 16–21 | 7–16 | 2–10 | 662–312 | ||||||
Տարվա վերջի վարկանիշ | 163 | 30 | 5 | 15 | 15 | 6 | 8 | 6 | 5 | 2 | 3 | 29 | 48 | 32 | 94 | 124 | 383 |
Աղբյուրներ
խմբագրել- Անձնական կայք (անգլ.)
- Պրոֆիլը ATP կայքում
- Պրոֆիլը Դևիսի Գավաթի կայքում
- Պրոֆիլը Թենիսի փառքի միջազգային սրահում
Նախորդող | Մրցանակ | Հաջորդող |
---|---|---|
Ռիչի Ռենեբերգ | ATP Տարվա նորեկ 1988 |
Սերխի Բրուգերա |
Անդրե Աղասի | ATP Տարվա առաջթնըաց 1989 |
Փիթ Սամփրաս |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Garber, Greg (2009 թ․ մայիսի 19). «Chang refused to lose 20 years ago». ESPN. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Kei Nishikori's Coach, Michael Chang, Has Been There Before». The new York Times. 2014 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ 3,0 3,1 ATP վեբկայք
- ↑ Greg Garber: Michael Chang's '89 French Open title more than a fond memory - ESPN (անգլ.)
- ↑ «Пятого июня, 20 лет назад». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Давид и Голиаф
- ↑ Michael Chang in Champions Series Tennis Արխիվացված 2011-05-09 Wayback Machine (անգլ.)
- ↑ Майкл Чанг: с возрастом больше ценишь победы(չաշխատող հղում)
- ↑ Michael Chang - International Tennis Hall of Fame (անգլ.)
- ↑ Michael Chang in ATP Champions Tour Արխիվացված 2010-11-19 Wayback Machine (անգլ.)
- ↑ Michael Chang Gets Married at Virginity Արխիվացված 2010-04-20 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Չանգ» հոդվածին։ |