Մարտինա Նավրատիլովա
Մարտինա Նավրատիլովա (չեխ․՝ Martina Navratilova, արտասանվում է [marcɪna navraːcɪlovaː], ծնված Մարտինա Շուբերտովա չեխ․՝ Martina Šubertová, արտասանվում է [marcɪna ʃubɛrtovaː], հոկտեմբերի 18, 1956[6][7][8][…], Պրահա, Չեխոսլովակիա[9][10][5][…]), չեխ և ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի և մարզիչ։ 2005 թվականին «Tennis» ամսագիրը նրան ընտրել է որպես 1965-2005 թվականների աշխարհի լավագույն թենիսիստուհի։
Մարտինա Նավրատիլովա չեխ․՝ Martina Navrátilová | |
---|---|
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա (1956-1975) ԱՄՆ (1981-ից) Չեխիա (2008-ից) |
Բնակվելու վայր | Սարասոտա, Řevnice? և Nokomis? |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 18, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Պրահա, Չեխոսլովակիա |
Հասակ | 173 սմ |
Քաշ | 65 կգ |
Կարիերայի սկիզբ | 1975 թվական |
Կարիերայի ավարտ | 2006 թվական |
Աշխատող ձեռք | ձախ |
Հարված ձախից | մեկձեռքանի |
Մարզիչ | Միրոսլավ Նավրատիլ Ջորջ Պարմա[1] Վերա Սուկովա Ռենե Ռիչարդս (1981–1983) Մայք Էստեր (1983–1986)[2] Կրեյգ Կարդոն (1988–1994)[3] |
Պարգևավճար, USD | 21,626,089[4]
|
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 1442–219[5] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (1978 թվականի հուլիսի 10) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Հաղթանակ (1981, 1983, 1985) |
Ֆրանսիա | Հաղթանակ (1982, 1984) |
Ուիմբլդոն | Հաղթանակ (1978, 1979, 1982—1987, 1990) |
ԱՄՆ | Հաղթանակ (1983, 1984, 1986, 1987) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 747–143[5] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (1984 թվականի սեպտեմբերի 10) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Հաղթանակ (1980, 1982—1985, 1987—1989) |
Ֆրանսիա | Հաղթանակ (1975, 1982, 1984—1988) |
Ուիմբլդոն | Հաղթանակ (1976, 1979, 1981—1984, 1986) |
ԱՄՆ | Հաղթանակ (1977—1978, 1980, 1983—1984, 1986—1987, 1989—1990) |
martinanavratilova.com(անգլ.) | |
Ավարտել է կարիերան |
Նավրատիլովան Համաշխարհային դասակարգման թիվ 1 ռակետ եղել է ընդհանուր առմամբ 332 շաբաթ մենախաղում և 237 շաբաթ զուգախաղում, ինչը նրան դարձրել է միակ թենիսիստուհին պատմության մեջ, ով առաջին տեղն է զբաղեցրել մենախաղի և զուգախաղի վարկանիշում 200 շաբաթից ավել ժամանակահատվածում։ Նա տարվա վերջին մենախաղի թիվ 1 ռակետ է եղել յոթ անգամ, այդ թվում ռեկորդային հինգ անգամ անընդմեջ, ինչպես նաև զուգախաղի թիվ 1 ռակետ հինգ անգամ, այդ թվում երեք տարի անընդմեջ, որի ընթացքում նա վարկանիշային առաջին հորիզոնականը պահպանել է ամբողջ տարվա ընթացքում։
Նա հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի 18 մենախաղի մրցաշարերում, 31 կանանց զուգախաղի մրցաշարերում և 10 խառը զուգախաղի մրցաշարերում, դառնալով Բաց դարաշրջանում Մեծ Սաղավարտի ամենաշատ տիտղոսներ նվաճած թենիսիստուհին։ Նա Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղի եզրափակիչ է դուրս եկել 12 անգամ, այդ թվում ինն անգամ անընդմեջ, 1982-ից 1990 թվականները, և Ուիմբլդոնի մենախաղի մրցաշարի հաղթողի տիտղոսն է նվաճել ռեկորդային ինն անգամ (գերազանցելով Հելեն Ուիլս-Մուդիի 8 տիտղոսի նվաճումը)[11], ներառյալ վեց հաջորդական տիտղոսների շարքը՝ պրոֆեսիոնալ թենիսիստուհիների լավագույն արդյունքը խոշոր մրցաշարում։ Նա և Բիլի Ջին Քինգը շահել են Ուիմբլդոնի մրցաշարի 20-ական տիտղոս բոլոր կարգի մրցաշարերում, սահմանելով բոլոր ժամանակների ռեկորդ։ Նավրատիլովան հանդիսանում է երեք թենիսիստուհիներից մեկը, ով երբևիցե շահել է «Կարիերային Մեծ Սաղավարտը» ինչպես մենախաղում, այնպես էլ կանանց զուգախաղում և խառը զուգախաղում (այսպես կոչված Մեծ Սաղավարտի «հավաքածու»), այդ արդյունքը կիսելով Մարգարետ Կուրտի և Դորիս Հարտի հետ։
Նավրատիլովային է պատկանում Բաց դարաշրջանում առավելագույն քանակի շահած տիտղոսները WTA մենախաղի մրցաշարերում (167) և զուգախաղի մրցաշարերում (177)։ Նրա ռեկորդը, որպես մենախաղի թիվ 1 ռակետ (1982-1986), հանդիսանում է առավելագույնը պրաֆեսիոնալ թենիսում։ Հինգ անընդմեջ մրցաշրջանների ընթացքում նա հաղթանակ է տարել 442 մենախաղի հանդիպումներից 428-ում, միջին հաշվով 3 պարտություն և 87 հաղթանակ յուրաքանչյուր մրցաշրջանի ընթացքում, ունենալով հաղթանակների 96,8% արդյունք։ Նա ունի մրցաշրջանի ընթացքում լավագույն ցուցանիշը Բաց դարաշրջանում՝ 86-1 (98,9%), 1983 թվականին, և լավագույն արդյունքը դարաշրջանի վեց մրցաշրջաններից չորսում։ Նա գրանցել է դարաշրջանի ընթացքում ամենաերկար հաղթական շարքը (74 խաղ անընդմեջ) և վեց ամենաերկար շարքերից երեքը։
Նա հանդիսանում է միակ պրոֆեսիոնալ թենիսիստուհին, ով մենախաղի վեց խոշոր մրցաշարերում հաղթանակ է տարել առանց մեկ սեթ պարտվելու։ Նավրատիլովան, Մարգարետ Կուրտը և Մորին Կոնոլին կիսում են մենախաղի խոշոր մրցաշարերում հաջորդական առավելագույն հաղթանակների ռեկորդը (6 անգամ)։ Նավրատիլովան խոշոր մրցաշարերում հասել է 11 անընդմեջ եզրափակիչների, երկրորդ ցուցանիշը Շտեֆի Գրաֆից հետո՝ 13, և հանդիսանում է միակ թենիսիստուհին, ով հասել է խոշոր մրցաշարերի 19 անընդմեջ կիսաեզրափակիչների։ Նավրատիլովան նաև ռեկորդային ութ անգամ հաղթանակ է տարել լավագույն թենիսիստուհիների տարվա ամփոփիչ WTA Չեմպիոնների մրցաշարում և եզրափակիչ է հասել ռեկորդային 14 անգամ։ Նա հանդիսանում է բոլոր ժամանակների միակ թենիսիստը (կանանց և տղամարդկանց շրջանում), ով ութ տարբեր մրցաշարերում հաղթանակ է տարել առնվազն յոթական անգամ[12]։ Նա 20 տարի շարունակ (1975-1994) տեղ է զբաղեցրել մենախաղի Թոփ 10-ում, որն ներառում է 19 տարի Թոփ 5-ում, 15 տարի Թոփ 3-ում և 7 տարի որպես մենախաղի թիվ 1 ռակետ։
Կանաց զուգախաղում Նավրատիլովան և Պեմ Շրայվերը հաղթանակ են տարել 109 խաղ անընդմեջ[13] և շահել են բոլոր չորս հիմնական տիտղոսները՝ 1984 թվականի Մեծ Սաղավարտի մրցաշարերում։ Զույգը բոլոր ժամակներում սահմանել է 79 միասին շահած տիտղոսների ռեկորդ և Լուիզա Բրաֆ Կլապ-Մարգարետ Օսբորն-Դյուպոն զույգի հետ միասին կիսում են կանանց զուգախաղի 20 խոշոր մրցաշարերի տիտղոսների ցուցանիշը։ Նավրատիլովան նաև ռեկորդային քանակի (11) հաղթանակներ է տարել WTA Չեմպիոնների մրցաշարի զուգախաղում։ Նա հանդիսանում է բոլոր ժամանակների հինգ թենիսիստներից մեկը, ով Մեծ Սաղավարտի մի քանի հավաքածուներ է շահել մենախաղում և զուգախաղում (Մարգարետ Կուրտ, Ռոյ Էմերսոն, Ֆրենկ Սեջմեն և Սերենա Ուիլյամս)։ Նավրատիլովան իր վերջին խոշոր տիտղոսը շահել է 2006 թվականի ԱՄՆ բաց առաջնության խառը զուգախաղում, իր 50-րդ տարեդարձից քիչ առաջ, 32 տարի հետո նրանից, երբ նա շահել էր իր առաջին Մեծ Սաղավարտի տիտղոսը 1974 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության խառը զուգախաղում։
Ծագումով Չեխոսլովակիայից է, սակայն զրկվել էր այդ երկրի քաղաքացիությունից[14], երբ 1975 թվականին՝ 18 տարեկան հասակում, նա քաղաքական ապաստան էր խնդրել Միացյալ Նահանգներից և ստացել էր ժամանակավոր բնակության իրավունք[15]։ Միևնույն ժամանակ չեխոսլովակյան մարզական ֆեդերացիան Նավրատիլովային անվանել էր չափազանց ամերիկանացված և նշել, որ նա պետք է վերադառնա դպրոց և թենիսը թողնի երկրորդ պլանում[16]։ Նավրատիլովան ԱՄՆ քաղաքացիություն ձեռք է բերել 1981 թվականին, իսկ 2008 թվականի հունվարի 9-ին վերականգնվել է նրա չեխական քաղաքացիությունը[17]։ Նա հայտարարել է, որ չի հրաժարվում ԱՄՆ քաղաքացիությունից և չի նախատեսում կատարել դա ապագայում, և որ չեխական քաղաքացիություն ստանալը չի ունեցել քաղաքական դրդապատճառ[Ն 1][18][19]։
Պատանեկություն
խմբագրելՄարտինա Նավրատիլովան (ծննդյան անուն՝ Մարտինա Շուբերտովա) ծնվել է Պրահայում (Չեխոսլովակիա)։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ նա երեք տարեկան էր[20], և նրա մայրը՝ փորձառու մարմնամարզուհի, թենիսիտ և դահուկային հրահանգիչ[21], ընտանիքը տեղափոխել է Ռևնից՝ Պրահայից հարավ-արևմուտք գտնվող փոքրիկ քաղաք[13]։ 1962 թվականին նրա մայրը՝ Յանան, ամուսնացել է Միրոսլավ Նավրատիլի հետ, ով դարձել է Մարտինայի առաջին մարզիչը։ Այնուհետև Մարտինան վերցրել է խորթ հոր ազգանունը (ավելացնելով իգական «ովա» վերջածանցը), այդպիսով դառնալով Մարտինա Նավրատիլովա (չեխական արտասանությունը [marcɪna navraːcɪlovaː])։ Նրա հայրը՝ Միրեկը[22], եղել է դահուկային հրահանգիչ[23] և կրկին ամուսնացել է և ամուսնալուծվել։ Երբ Մարտինան ութ տարեկան էր, նրա հայրն ինքնասպան է եղել[24]։
2008 թվականին Նավրատիլովայի մայրը մահացել է էմֆիզեմայից (թոքային շնչառական հիվանդություն), 75 տարեկան հասակում[25]։ Մարտինան ունի քույր՝ Յանան, և հոր կողմից արյունակցական եղբայր[20]։ Նրա տատիկը՝ Ագնեշ Սեմանսկան, եղել է թենիսիստուհի Չեխոսլովակիայից և մինչ Առաջին համաշխարհային պատերազմը ունեցել է բարձր վարկանիշ՝ սիրողական կարիերայի տարիներին համարվելով թիվ 2 ռակետ չեխ թենիսիստուհիների շրջանում[21][26]։
Երբ Նավրատիլովան 4 տարեկան էր, նա թենիսի գնդակով հարվածում էր բետոնե պատին և սկսել է կանոնավորպես թենիս խաղալ 7 տարեկան հասակում[13]։ 1972 թվականին, 15 տարեկան հասակում, Նավրատիլովան հաղթել է Չեխոսլովակիայի թենիսի առաջնությունում։ 1973 թվականին, 16 տարեկան հասակում, նա նորամուտել է ԱՄՆ-ի «United States Lawn Tennis Association» պրոֆեսիոնալ մրցաշարում, բայց պրոֆեսիոնալ չի դարձել մինչ 1975 թվականը։ 1973 թվականին նա հասել է Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ 6-7, 4-6 հաշվով պարտվել է Իվոն Գուլագոնգին։ Նա քառորդ եզրափակիչ է հասել նաև հաջորդ տարվա մրցաշարում և պարտվել է Հելգա Նիսեն-Մաստհոֆին, նրանից հետո, երբ կրկին առաջին սեթում պարտվել է թայ-բրեյքում։ Նա մենախաղում իր առաջին պրոֆեսիոնալ տիտղոսը նվաճել է Օռլանդոյում, Ֆլորիդա նահանգ, 1974 թվականին, 17 տարեկան հասակում։ ԱՄՆ ժամանելուն պես Նավրատիլովան սկզբում ապրել է վոդևիլի նախկին դերասանուհի Ֆրենսիս Դյուի Ուորմսերի և նրա ամուսին Մորտոն Ուորմսերի՝ թենիսի երկրպագուի հետ[27]։
Պրոֆեսիոնալ կարիերա
խմբագրելՄարտինա Նավրատիլովան 1975 թվականին դարձել է պրոֆեսիոնալ և նույն թվականին եզրափակիչ է դուրս եկել մենախաղի երկու խաշոր մրցաշարերում։ Նա Իվոն Գուլագոնգին պարտվել է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում և Կրիս Էվերտին Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակչում, երկուսն էր երեք սեթում։ Նույն թվականի ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակչում Կրիս Էվերտին պարտվելուց հետո 18-ամյա Նավրատիլովան դիմել է Նյու Յորքի Իմիգրացիայի և հպատակագրման ծառայությանը և նրանց հայտնել, որ ցանկանում է «դասալքել» կումունիստական Չեխոսլովակիայից և ապաստանի իրավունք է խնդրում։ Մեկ ամսվա ընթացքում նա ստացել է «Կանաչ քարտ» (անգլ.՝ Green card, United States Permanent Resident Card), իսկ 1981 թվականին դարձել է ԱՄՆ քաղաքացի[15]։ Բացի այդ, 1975 թվականին, Նավրատիլով, այն ժամանակ աշխարհի թիվ մեկ ռակետ Կրիս Էվերտի հետ համատեղ, հաղթանակ է տարել Ֆրանսիայի բաց առաջնության կանանց զուգախաղում՝ Մարտինայի պրոֆեսիոնալ կարիերայի առաջին խոշոր տիտղոսը։ Նրանք կրկին միավորվել են 1976 թվականին, որպեսզի հաղթանակ տանեն Ուիմբլդոնի կանանց զուգախաղի մրցաշարում՝ եզրափակիչում հաղթելով Բիլի Ջին Քինգին և Բեթի Սթովին։
Նավրատիլովան մենախաղի իր առաջին խոշոր տիտղոսը նվաճել է 1978 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում, որտեղ նա եզրափակչում երեք սեթում հաղթել է Կրիս Էվերտին և WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ առաջին անգամ կարիերայում, չնայած Էվերտը պահպանել է առաջին հորիզոնականը 1978 թվականի մրցաշրջանի վերջում։ Նա հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը 1979 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում, կրկին Կրիս Էվերտին երկու սեթում հաղթելով եզրափակիչում և տարվա վերջին առաջին անգամ վաստակել է թիվ 1 ռակետի վարկանիշը։ 1979 թվականի Ուիմբլդոնի մրցաշարից քիչ առաջ Նավրատիլովան և Էվերտը խաղացել են, հնարավոր է, Իսթբորնի մրցաշարի երբևիցե ամենաարդյունավետ եզրափակիչը, որում Էվերտը համառ պայքարում հաղթանակ է տարել 7-5, 5-7, 13-11 հաշվով։ 1981 թվականի ապրիլին Էվերտը Նավարտիլովային հաղթել է WTA Չեմպիոնների մրցաշարի եզրափակիչում, որն անց էր կացվում Ամելիա Այլենդում՝ 6-0, 6-0։ Դա Նավրատիլովայի պրոֆեսիոնալ կարիերայում միակ «չոր» հաշվով պարտությունն էր (այնուհետև նա վրեժխնդիր է եղել Էվերտից՝ 1984 թվականի նույն Ամելիա Այլենդում նրան եզրափակիչում ջախջախելով 6-2, 6-0 հաշվով)։ Հենց այդ նույն ժամանակ Նավրատիլովան սկսել է համագործակցել բասկետբոլիստուհի Նենսի Լիբերմանի հետ, որպեսզի բարձրացնի իր արդյունավետությունը և հոգեբանական մոտեցումը, որպեսզի լավագույնս մրցակցի Էվերտի հետ և ցուցադրի իր իրական ներուժը[28]։ 1981 թվականին Նավրատիլովան շահել է իր երրորդ խոշոր մենախաղային տիտղոսը, Էվերտին հաղթելով Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում։ Նավրատիլովան Էվերտին հաղթել է նաև ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ դուրս գալու համար մրցախաղում, որտեղ եզրափակիչում նա երրորդ սեթի թայ-բրեյքում պարտություն է կրել Թրեյսին Օստինից։ Նավրատիլովան հաղթել է 1982 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում և Ֆրանսիայի բաց առաջնությունում։
Բասկետբոլիստ Նենսի Լիբերմանի ուսուցման ծրագիրն ընդունելուց հետո և օգտագործելով միջին չափի, ապակեթելային «Yonex» ռակետ, Նավրատիլովան դարձել է առաջատար խաղացող կանանց թենիսում։ 1983 թվականի առաջին գլխավոր մրցաշարի՝ Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջանում պարտությունից հետո նա շահել է տարվա մնացած երեք գլխավոր մրցաշարերի հաղթողի տիտղոսները (Ավստրալիայի բաց առաջնությունը անց է կացվել նույն թվականի դեկտեմբերին)։ Ֆրանսիայի բաց առաջնությունում պարտությունը տարվա ընթացքում Նավրատիլովայի միակ պարտությունն էր մենախաղում, որի ընթացքում նա սահմանել է 86-1 ռեկորդային ցուցանիշը։ Նրա հաղթանակների տոկոսային ցուցանիշը լավագույնն էր պրոֆեսիոնալ թենիսում 1968 թվականից հետո։ 1982, 1983 և 1984 թվականների մրցաշրջանների ընթացքում Նավրատիլովան, ընդհանուր առմամբ, պարտվել է ընդամենը վեց մենախաղային հանդիպումներում[29]։ Դա ներառում էր 13 անընդմեջ հաղթանակ իր մոտակա մրցակցուհի և աշխարհի թիվ 2 ռակետ Կրիս Էվերտի նկատմամբ։ Նավրատիլովայի գերիշխանությունը 1982-ից մինչ 1986 թվականները հանդիսանում է ամենաերկար անընդմեջ առաջատարությունը պրոֆեսիոնալ դարաշրջանում։
1984 թվականին Նավրատիլովան հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում, այդպիսով միաժամանակ տիրելով մենախաղի բոլոր չորս հիմնական մրցաշարերի հաղթողի տիտղոսին։ Նրա նվաճումը Ֆիլիպ Շատրիեի՝ Թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահի կողմից հայտարարվել է որպես «Մեծ Սաղավարտի տիրակալ», չնայած որոշ թենիսային դիտորդներ առարկում էին, որ այն չի եղել իրական Մեծ Սաղավարտ, քանի որ այդ մրցաշարերը չեն հաղթվել մեկ օրացույցային տարվա ընթացքում։ Նավրատիլովան հիմնական մրցաշարերի մեսնախաղի հաղթական շարքը հասցրել է ռեկորդային վեց հաղթանակի՝ հաղթանակներ տանելով Ուիմբլդոնի և ԱՄՆ բաց առաջնության հաջորդ մրցաշարերում։ Նավրատիլովայի հաղթանակը նշանակում էր, որ նա դարձել է առաջին թենիսիստը, ով նույն թվականին հիմնական մրցաշարերում հաղթանակի է հասել գրունտի, խատածածկի և հարդի վրա։ Նա 1984 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում մեկնարկել է հնարավորություն ունենալով շահելու բոլոր չորս տիտղոսները նույն տարում։ Սակայն կիսաեզրափակիչում Հելենա Սուկովան ավարտին է հասցրել Նավրատիլովայի 74 խաղից բաղկացած հաղթական շարքը (ռեկորդ պրոֆեսիոնալների համար)՝ 1-6, 6-3, 7-5[30]։
Ձախլիկ Նավրատիլովան 1984 թվականի մրցաշրջանն ավարտել է տիրելով զուգախաղի Մեծ Սաղավարտին, որպես խաղընկերուհի ունենալով աջլիկ Պեմ Շրայվերին՝ բարձրահասակ և տաղանդավոր թենիսիստուհու, ում ամենահայտնի հարվածը եղել է աջից հարվածը։ Դա եղել է մի մասը 109 խաղից բաղկացած հաղթական շարքի, որին զույգը հասել է 1983-1985 թվականների ժամանաշրջանում (Նավրատիլովան գնահատվում էր որպես զուգախաղի աշխարհի թիվ 1 ռակետ 1980 թվականից սկսած, ավելի քան երեք տարի շարունակ)։ 1985-ից 1987 թվականների ընթացքում Նավրատիլովան կանանց մենախաղի եզրափակիչ է հասել բոլոր 11 խոշոր մրցաշարերում, որոնք անց են կացվել այդ երեք տարվա ընթացքում, հաղթանակի հասնելով դրանցից վեցում։ 1982 թվականից մինչև 1990 թվականը նա Ուիմբլդոնի մրցաշարում հասել է ինն անընդմեջ եզրափակիչների։ Նա ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ է հասել հինգ անգամ անընդմեջ՝ 1983-ից մինչև 1987 թվականները և Ֆրանսիայի բաց առաջնության 1982-1987 թվականների վեց մրցաշարերից հինգում դուրս է եկել եզրափակիչ[31]։
1985 թվականին Նավրատիլովան խաղացել է, ինչպես շատերը համարում են, բոլոր ժամանակների լավագույն կանանց մենախաղի մրցախաղը՝ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում, Կրիս Էվերտի դեմ։ Նավրատիլովան պայքարում էր 3-6, 2-4 հաշվի պայմաններում և որոշիչ սեթի 5-5 հաշվի դեպքում, երբ Էվերտը կատարել է հաղթական աջից հարվածը, որը Էվերտին հաղթանակ է պարգևել 6-3, 6-7(4), 7-5 հաշվով։ Դա Էվերտի համար եղել է գլխավոր շրջադարձը, ով այնքան հիասքանչ էր մեկ տարի առաջ եզրափակիչում, որ Բեդ Քոլինզը՝ հեռուստամեկնաբան, նշել է, որ այս մարզաձևում անհրաժեշտ է ստեղծել առավել բարձր կարգի լիգա Նավրատիլովայի համար, որպեսզի նա մրցակցի։ Բաց երկնքի տակ Էվերտի հետ մրցախաղերում Նավրատիլովան առավելություն ունի 10-5 հաշվով խոտածածկի վրա և 9-7 հարդի վրա, այն դեպքում, երբ Էվերտը 11-3 առավելություն ունի գրունտի վրա։ Փակ մարզասրահում, սակայն, Նավրատիլովան ունի ակնհայտ առավելություն՝ 21-14։ Վերջին հաշվով այդ մրցակցությունում, որը դիտարկվում է որպես մեծագույն մրցակցություն կանանց թենիսում, Նավրատիլովան առավելություն ունի ընդհանուր 43-37 հաշվով, ընդ որում 14-8 Մեծ Սաղավարտի մրցաշարերում և 10-4 Մեծ Սաղավարտի եզրափակիչներում։
17-ամյա գերմանացի թենիսիստուհի Շտեֆի Գրաֆը «բեմում» հայտնվել է 1987 թվականին, երբ նա համառ պայքարում Նավրատիլովային հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում՝ 6-4, 4-6, 8-6։ Նավրատիլովան Գրաֆին երկու սեթում հաղթել է 1987 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի և ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչներում (ԱՄՆ բաց առաջնությունում նա դարձել է երրորդ թենիսիտուհին Բաց դարաշրջանում, ով հաղթանակ է տարել նույն մրցաշարի մենախաղի, կանանց զուգախաղի և խառը զուգախաղի մրցաշարերում՝ «եռակի տիտղոս»)։ Նավրատիլովան 1987 թվականին հասել է Մեծ Սաղավարտի բոլոր չորս մրցաշարերի եզրափակիչ, հաղթելով նրանցից երկուսում։ Գրաֆի կայուն արդյունքները ողջ 1987 թվականի մրցաշրջանի ընթացքում, նրան թույլ են տվել տարվա վերջին տիրանալու աշխարհի թիվ 1 ռակետի վարկանիշին։ Վերջիվերջո, Գրաֆը գերազանցել է Նավրատիլովայի 156 շաբաթ անընդմեջ և 331 շաբաթ ընդհանուր հաշվով մենախաղի վարկանիշի առաջին ռակետի ռեկորդը, սակայն 60 հաղթանակ չի բավականացրել Նավրատիլովայի 167 WTA մենախաղի մրցաշարերում հաղթանակների ցուցանիշը գերազանցելուն։ Այդ թվում, զուգախաղում Նավրատիլովան համարյա երեք անգամ շատ տիտղոսներ է նվաճել, քան Գրաֆը. վերջինս կանանց և խառը զուգախաղի մրցաշարերում նվաճել է ընդհանուր առմամբ 118, իսկ Նավրատիլովան՝ 344 տիտղոս։
1988 թվականին Գրաֆը հաղթել է Մեծ Սաղավարտի մենախաղի բոլոր չորս մրցաշարերում, հաղթելով 31-ամյա Նավրատիլովային Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում՝ 5-7, 6-2, 6-1, առաջին սեթում պարտվելուց և որոշակի դադարից հետո[32]։ 1989 թվականին Նավրատիլովան և Գրաֆը հանդիպել են Ուիմբլդոնի մրցաշարի և ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչներում, որտեղ Գրաֆը հաղթանակ է տարել երկու հանդիպումներում, երեք սեթում։ Չնայած երկու թենիսիստուհիների միջև մոտ 13 տարվա տարիքի տարբերությանը, ինչպես նաև Գրաֆի համեմատաբար պասիվությանը կանանց և խառը զուգախաղերում, Նավրատիլովան հաղթել է նրանց միջև կայացած 18 հանդիպումներից 9-ում և հիմնական մրցաշարերի 9 մենախաղի հանդիպումներից 5-ում։ 34 տարեկան հասակում Նավրատիլովան Գրաֆի նկատմամբ հաղթանակ է տարել վերջին անգամ, երբ նրանք մրցակցում էին 1991 թվականի ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչում՝ 7-6(2), 6-7(6), 6-4, որպեսզի վերջ դնի Մեծ Սաղավարտում մրցակցությանը՝ 5-4 առավելությամբ։ Հարկ է նշել, որ Մեծ Սաղավարտում Նավրատիլովայի նկատմամբ Գրաֆի բոլոր չորս հաղթանակները տեղի են ունեցել մրցաշարերի եզրափակիչներում։
Նավրատիլովայի մենախաղի վերջին խոշոր հաղթանակը եղել է 1990 թվականին, Ուիմբլդոնի մրցաշարում, որտեղ եզրափակիչում նա 6-4, 6-1 հաշվով հաղթանակ է տարել Զինա Գարիսոնի նկատմամբ և իններորդ անգամ արժանացել Ուիմբլդոնի մենախաղի մրցաշարի հաղթողի տիտղոսին։ Չնայած նրան, որ դա եղել է նրա վերջին մենախաղի խոշոր տիտղոսը, Նավրատիլովան կարիերայի մնացած մասի ընթացքում ևս երկու եզրափակիչ է հասել խոշոր մրցաշարերում։ 1991 թվականին նա պարտվել է ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչում, զիջելով աշխարհի թիվ 1 ռակետ Մոնիկա Սելեշին։ Իսկ այնուհետև, 1994 թվականին, 37 տարեկան հասակում, Նավրատիլովան հասել է Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ, որտեղ նա երեք սեթում պարտվել է Կոնչիտա Մարտինեսին։ Դրանից քիչ անց նա հրաժարվել է մենախաղի մրցաշարերին մասնակցությունից։ Իսկ 1995 թվականին Նավրատիլովան հայտարարել է պրոֆեսիոնալ թենիսին հրաժեշտ տալու մասին։ 2000 թվականին Նավրատիլովան ընդգրկվել է Թենիսի փառքի միջազգային սրահում։
2000 թվականին Նավրատիլովան կրկին վերադարձել է պրոֆեսիոնալ մրցաշարերին և հիմնականում մասնակցել է զուգախաղի մրցաշարերի, հազվադեպ մասնակցություն ունենալով մենախաղի մրցաշարերում։ Ութ տարվա դադարից հետո իր առաջին մենախաղի մրցաշարում՝ 2002 թվականին Իսթբորնում, Նավրատիլովան առաջին շրջանում հաղթել է աշխարհի 22-րդ ռակետ Տատյանա Պանովային, սակայն հաջորդ շրջանում երեք սեթում պարտվել է Դանիելա Հանտուխովային։ 2003 թվականին նա խառը զուգախաղի տիտղոսներ է նվաճել ինչպես Ավստրալիայի բաց առաջնությունում, այնպես էլ Ուիմբլդոնի մրցաշարում, որպես խաղընկեր ունենալով Լեանդեր Պաեսին։ Այդ հաղթանակը նրան դարձրել է ամենատարեց թենիսիստը, ով երբևիցե տիտղոս է նվաճել խոշոր մրցաշարում (46 տարեկան 8 ամսական հասակում)։ Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթանակը նրան դարձրել է երրորդ թենիսիստուհին պատմության մեջ, ով ավարտին է հասցրել հիմնական տիղոսների «հավաքածուն»՝ տիտղոսներ շահելով Մեծ Սաղավարտի բոլոր չորս մրցաշարերի և մենախաղում, և կանանց զուգախաղում, և խառը զուգախաղում։ Ուիմբլդոնում հաղթանակը նրան թույլ է տվել 20 տիտղոսներով (մենախաղում, կանանց զուգախաղում և խառը զուգախաղում միասին վերցրած) հավասարվել Բիլի Ջին Քինգին և նրա հիմնական մրցաշարերում տիտղոսների քանակը հասցնել 58-ի (նրանից ավել ունի միայն Մարգարետ Կուրտը, ով շահել է 62 տիտղոս)[33]։ Չնայած 2004 թվականի Ուիմբլդոնի մենախաղի մրցաշարի հիմնական ցանցին wildcard ստանալու քննադատությանը, Նավրատիլովան առաջին շրջանում 6-0, 6-1 հաշվով հաղթանակ է տարել Կատալինա Կաստանիոյի նկատմամբ, 47 տարեկան 8 ամսական հասակում, ինչը նրան դարձրել է ամենատարեց թենիսիստուհին, ով Բաց դարաշրջանում հաղթանակ է տարել մենախաղի պրոֆեսիոնալ մրցաշարում։ Այնուհետև նա երկրորդ շրջանում երեք սեթում պարտվել է Գիսելա Դուլկոյին։
2006 թվականի հուլիսի 6-ին Նավրատիլովան կարիերայի իր վերջին մրցախաղն է անցկացրել Ուիմբլդոնի մրցաշարում, խառը զուգախաղի մրցաշարի երրորդ շրջանում պարտվելով մրցաշարի ապագա հաղթողներ իսրայելցի Էնդի Ռամին և ռուս Վերա Զվոնարյովային։ Ավելի վաղ՝ նույն օրը, Նավրատիլովան պարտություն էր կրել նաև կանանց զուգախաղի քառորդ եզրափակիչ խաղում, պարտվելով 4-րդ դասակարգված չինացիներ Յան Ցզիին և Չժեն Ցզեին, ովքեր նույնպես դարձել են մրցաշարի հաղթողները։ Նավրատիլովան իր կարիերայի վերջին «թագադրմանն» արժանացել է 2006 թվականի ԱՄՆ բաց առաջնության խառը զուգախաղում, որտեղ նա հաղթանակ է տարել Բոբ Բրայանի հետ միասին, տիրանալով զուգախաղի հիմնական մրցաշարերի 41-րդ (31-րդը կանանց զուգախաղում և 10-րդը խառը զուգախաղում) և ընդհանուր հաշվարկում 177-րդ տիտղոսին։ Այդ պահին նրան մեկ ամսից քիչ ավել ժամանակ էր բաժանում իր 50-ամյակից։
Նավրատիլովան իր կարիերայի ընթացքում շահել է թոփ-մակարդակի մենախաղի 167 (առավել, քան որևիցե թենիսիստ բաց դարաշրջանում) և 177 զուգախաղի տիտղոսներ։ Իր վերջին տիտղոսը նա նվաճել է 2006 թվականի օգոստոսի 21-ին Մոնրեալի I մակարդակի «Rogers Cup» մրցաշարի կանանց զուգախաղում, որտեղ նրա խաղընկերուհին Նադեժդա Պետրովան էր։ Նավրատիլովան շահել է մենախաղի 18 խոշոր տիտղոսներ. ինը Ուիմբլդոնի մրցաշարում, չորսը ԱՄՆ բաց առաջնությունում, երեքը Ավստրալիայի բաց առաջնությունում և երկուսը Ֆրանսիայի բաց առաջնությունում։ 67 խոշոր մրցաշարերի մենախաղում նրա բացարձակ ռեկորդը ունի հետևյալ հարաբերությունը 306-49 (120-14 Ուիմբլդոնի մրցաշարում, 89-17 ԱՄՆ բաց առաջնությունում, 51-11 Ֆրանսիայի բաց առաջնությունում և 46-7 Ավստրալիայի բաց առաջնությունում)։ Որոշ դիտորդներ պնդում են, որ նա շատ քիչ մենախաղի հանդիպումներ է անցկացրել քառասնամյա տարիքից հետո և դրանք պետք է առանձին հաշվարկվեն նրա կարերայի վիճակագրությունում։ Նա հանդիսանում է միակ թենիսիստուհին, ով 21 տարվա ընթացքում մրցաշարերում տարվա մեջ հաղթանակի է հասել առնվազն մեկ մրցաշարում և նույն մրցաշարի մենախաղում և զուգախաղում հաղթանակի է հասել ռեկորդային 84 անգամ։ Նա համաշխարհային դասակարգման Թոփ 3-ում ընդգրկվել է 15 տարի շարունակ՝ 1977-1993 թվականների ընթացքում, և մենախաղի կարիերայի ընթացքում հաղթանակի է հասել ընդհանուր հաշվով 1442 մրցախաղում, ինչը լավագույն արդյունքն է Բաց դարաշրջանում[34]։
Մարզչական գործունեություն
խմբագրել2014 թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ Նավրատիլովան միացել է Ագնեշկա Ռադվանսկայի մարզչական թիմին[35]։ Այնուամենայնիվ, 2015 թվականի ապրիլին, երբ Ռադվանսկան պայքարում էր մրցաշրջանի առաջին կեսում, զույգը որոշել է բաժանվել[36][37]։
Անձնական կյանք
խմբագրելՄարտինա Նավրատիլովան առաջինն էր համաշխարհային մակարդակի մարզիկների մեջ, ով բացահայտորեն խոստովանել է, որ լեսբուհի է[38]։ Լինելով աշխարհի առաջին ռակետ՝ 80-ական թվականների կեսերին Նավրատիլովան բացահայտորեն ցուցադրում էր իր հարաբերությունները մոտ ընկերուհիների հետ, իսկ նրա թիմը բաղկացած էր բացառապես կանանցից։
Ըստ Նավրատիլովայի խոսքերի՝ դեռ մանուկ հասակից նրան միշտ դուր են եկել կանայք։ 1970-ական թվականների վերջերին՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո, Մարտինան հարաբերություններ է ունեցել Բիլի Ջին Քինգի և Սանդրա Հեյնիի հետ, ում հետ միասին նա ապրել է երեք տարի։
ԱՄՆ քաղաքացիություն ստանալուց հետո Նավրատիլովան 1984 թվականին ամուսնական պայմանագրի նման իրավաբանական ձևակերպում է տվել իր և նախկին «Միսս Տեխաս» Ջուդի Նելսոնի հարաբերություններին, ով երկու երեխա ուներ առաջին ամուսնությունից։ Նրանց հարաբերությունները տևել են ութ տարի և ավարտվել են 1991 թվականին դատական գործընթացով, որի արդյունքում Նավրատիլովան Նելսոնին է վճարել 5 միլիոն դոլլար գումար՝ որպես հոգեկան և նյութական վնասի փոխհատուցում[39]։
2009 թվականին հայտարարվել է մարզուհու և նախկին փոխ-միսս ԽՍՀՄ և 1991 թվականի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի 3-րդ մրցանակակիր[40] Յուլիա Լեմիգովայի նշանադրության մասին[41][42][43]։ 2014 թվականի սեպտեմբերին՝ ԱՄՆ բաց առաջնության անցկացման ժամանակ, Մարտինան առաջարկել է պաշտոնապես ձևակերպել իրենց հարաբերությունները[44][45]։ Պսակադրության արարողությունը կայացել է դեկտեմբերի 15-ին Նյու Յորքում[46][47]։
Նավրատիլովան խոսում է մի քանի լեզուներով (այդ թվում կարող է բացատրվել ռուսերեն), սիրում է գրականություն և արվեստ։ Մշտապես խորհուրդներ է տալիս և մարզումների ժամանակ օգնում հեռանկարային երիտասարդ մարզուհիներին։
Խնդիրներ առողջության հետ
խմբագրել2010 թվականի ապրիլի 7-ին Նավրատիլովան հայտարարել է, որ ինքը բուժվում է կրծքագեղձի քաղցկեղից[48]։ 2010 թվականի հունվարին մամոգրաֆիական հետազոտությունը քաղցկեղ է հայտնաբերել նրա ձախ կրծքագեղձում, որի մասին նրան տեղյակ է պահվել փետրվարի 24-ին, և մարտին այդ քաղցկեղը հեռացվել է վիրահատական ճանապարհով[49]։ Մայիսին նա ընդունել է ուլտրաճառագայթային թերապիա[48]։
2010 թվականի դեկտեմբերին Նավրատիլովան հոսպիտալացվել է Տանզանիայում Կիլիմանջարո լեռը բարձրանալու փորձի ժամանակ՝ թոքային անբավարարության պատճառով[50]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել1975 թվականին Նավրատիլովայի Արևմուտք փախուստից հետո խորհրդային մամուլում արգելված էր հիշատակել նրա անունը[51]։ Այդ պատճառով «Պրավդա» (ռուս.՝ «Правда») թերթը Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակչում Նավրատիլովայի առաջին հաղթանակին արձագանքել է հետևյալ կերպ.
Մրցակցություն
խմբագրելՆավրատիլովան ընդդեմ Էվերտի (43-37)
խմբագրելՄարտինա Նավրատիլովան և Կրիս Էվերտը 1970-1980-ական թվականներին մրցակցություն էին մղում կանանց թենիսում գերիշխանության համար։ Այդ մրցակցությունն իրավամբ համարվում է մեծագույնը կանանց թենիսի պատմության մեջ և սպորտում ընդհանրապես[52][53][54][55]։
WTA վարկանիշի ներմուծման պահից 12 տարվա ընթացքում՝ 1975 թվականի նոյեմբերից մինչ 1987 թվականի օգոստոսը, այդ երկու թենիսիստուհիներից մեկնումեկը զբաղեցնում էր վարկանիշային առաջին հորիզոնականը, բացառությամբ 23 շաբաթի, մի քանի անգամ 1978-1985 թվականների ընթացքում։ WTA վարկանիշի առաջին 615 շաբաթվա ընթացքում նրանք միասին թիվ 1 վարկանիշը զբաղեցրել են 592 շաբաթ, որից Մարտինա Նավրատիլովան 332 և Կրիս Էվերտը 260 շաբաթ։ Ընդհանուր առմամբ նրանք 1973-1988 թվականների ընթացքում միմյանց հետ հանդիպել են 80 անգամ, այդ թվում մրցաշարերի 61 եզրափակիչներում[52][56]։
Սկսած 1981 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունից մինչև 1985 թվականի Ուիմբլդոնի մրցաշարը նրանք հաղթել են Մեծ Սաղավարտի մենախաղի ռեկորդային 15 հաջորդական մրցաշարերում։ 1981 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունից մինչև 1987 թվականի ԱՄՆ բաց առաջնությունը նրանք հաղթել են Մեծ Սաղավարտի մենախաղի 24 մրցաշարերից 21-ում և ծայրահեղ դեպքում նրանցից մեկը դուրս է եկել Մեծ Սաղավարտի 24 հաջորդական եզրափակիչներից յուրաքանչյուրում։ Այդ ժամանակահատվածում միայն երկու թենիսիստուհու է հաջողվել մասնակցություն ունենալ այդ պայքարում՝ Հանա Մանդլիկովան (1985 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում և 1987 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում) և Շտեֆի Գրաֆը (1987 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում)։
Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ
խմբագրելՄրցաշար | 1975 | 1976 | 1977 | 1978 | 1979 | 1980 | 1981 | 1982 | 1983 | 1984 | 1985 | 1986 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ավստրալիայի բաց առաջնություն | Ն | Է | Ն | |||||||||
Ֆրանսիայի բաց առաջնություն | Է | Ն | Է | Է | ||||||||
Ուիմբլդոնի մրցաշար | Ն | Ն | Ն | Ն | Ն | |||||||
ԱՄՆ բաց առաջնություն | Ն | Ն |
Արդյունքներ ըստ ծածկույթների
խմբագրել- Հարդ - Նավրատիլովա 9–8
- Գրունտ - Էվերտ 11–3
- Խոտածածկ - Նավրատիլովա 10–5
- Գորգ - Նավրատիլովա 21–13
Հանդիպումների վիճակագրություն
խմբագրելՄարտինա Նավրատիլովայի և Կրիս Էվերտի հանդիպումների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Նավրատիլովան ընդդեմ Գրաֆի (9-9)
խմբագրելՄարտինա Նավրատիլովան և Շտեֆի Գրաֆն իրենց կարիերայի ընթացքում միմյանց հետ հանդիպել են 18 անգամ։ Նրանց միջև մրցակցությունն ավարտվել է ոչ-ոքի՝ 9-9[57]։ Նավրատիլովան առավելություն ունի Մեծ Սաղավարտի մրցաշարերի հանդիպումներում՝ 5-4, սակայն Գրաֆին զիջում է Մեծ Սաղավարտի եզրափակիչների հանդիպումներում՝ 2-4: Նա հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի շրջանակներում իրենց վերջին հանդիպման ժամանակ, չնայած իր 34 տարեկան հասակին։ Նրանք միմյանց հետ հանդիպել են Ուիմբլդոնի մրցաշարի 3 անընդմեջ եզրափակիչներում (1987-1989)։
Հարկ է նշել, որ Նավրատիլովայի և Գրաֆի տարիքային տարբերությունը կազմում է 12,5 տարի։
Արդյունքներ ըստ ծածկույթների
խմբագրել- Հարդ - Նավրատիլովա 5–2
- Գրունտ - Գրաֆ 2–0
- Խոտածածկ - Գրաֆ 2–1
- Գորգ - Ոչ-ոքի 3–3
Հանդիպումների վիճակագրություն
խմբագրելՄարտինա Նավրատիլովայի և Շտեֆի Գրաֆի հանդիպումների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելՄեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերի եզրափակիչներ 32 (18-14)
խմբագրել1983 թվականին հաղթելով ԱՄՆ բաց առաջնությունում՝ Նավրատիլովան նվաճել է «Կարիերային Մեծ Սաղավարտը»։ Նա դարձել է յոթերորդ թենիսիստուհին պատմության մեջ, ով կարողացել է հասնել նման արդյունքի։
Արդյունք | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
Պարտություն | 1975 | Ավստրալիայի բաց առաջնություն | Խոտածածկ | Իվոն Գուլագոնգ Քոուլի | 3–6, 2–6 |
Պարտություն | 1975 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | Կրիս Էվերտ | 6–2, 2–6, 1–6 |
Հաղթանակ | 1978 | Ուիմբլդոն (1) | Խոտածածկ | Կրիս Էվերտ | 2–6, 6–4, 7–5 |
Հաղթանակ | 1979 | Ուիմբլդոն(2) | Խոտածածկ | Կրիս Էվերտ | 6–4, 6–4 |
Պարտություն | 1981 | ԱՄՆ բաց առաջնություն | Հարդ | Թրեյսի Օստին | 6–1, 6–7(4–7), 6–7(1–7) |
Հաղթանակ | 1981 | Ավստրալիայի բաց առաջնություն (1) | Խոտածածկ | Կրիս Էվերտ | 6–7(4–7), 6–4, 7–5 |
Հաղթանակ | 1982 | Ֆրանսիայի բաց առաջնություն (1) | Գրունտ | Անդրեա Ջագեր | 7–6(8–6), 6–1 |
Հաղթանակ | 1982 | Ուիմբլդոն(3) | Խոտածածկ | Կրիս Էվերտ | 6–1, 3–6, 6–2 |
Պարտություն | 1982 | Ավստրալիայի բաց առաջնություն | Խոտածածկ | Կրիս Էվերտ | 3–6, 6–2, 3–6 |
Հաղթանակ | 1983 | Ուիմբլդոն(4) | Խոտածածկ | Անդրեա Ջագեր | 6–0, 6–3 |
Հաղթանակ | 1983 | ԱՄՆ բաց առաջնություն (1) | Հարդ | Կրիս Էվերտ | 6–1, 6–3 |
Հաղթանակ | 1983 | Ավստրալիայի բաց առաջնություն (2) | Խոտածածկ | Քեթի Ջորդան | 6–2, 7–6(7–5) |
Հաղթանակ | 1984 | Ֆրանսիայի բաց առաջնություն (2) | Գրունտ | Կրիս Էվերտ | 6–3, 6–1 |
Հաղթանակ | 1984 | Ուիմբլդոն(5) | Խոտածածկ | Կրիս Էվերտ | 7–6(7–5), 6–2 |
Հաղթանակ | 1984 | ԱՄՆ բաց առաջնություն (2) | Հարդ | Կրիս Էվերտ | 4–6, 6–4, 6–4 |
Պարտություն | 1985 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | Կրիս Էվերտ | 3–6, 7–6(7–4), 5–7 |
Հաղթանակ | 1985 | Ուիմբլդոն(6) | Խոտածածկ | Կրիս Էվերտ | 4–6, 6–3, 6–2 |
Պարտություն | 1985 | ԱՄՆ բաց առաջնություն | Հարդ | Հանա Մանդլիկովա | 6–7(3–7), 6–1, 6–7(2–7) |
Հաղթանակ | 1985 | Ավստրալիայի բաց առաջնություն (3) | Խոտածածկ | Կրիս Էվերտ | 6–2, 4–6, 6–2 |
Պարտություն | 1986 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | Կրիս Էվերտ | 6–2, 3–6, 3–6 |
Հաղթանակ | 1986 | Ուիմբլդոն(7) | Խոտածածկ | Հանա Մանդլիկովա | 7–6(7–1), 6–3 |
Հաղթանակ | 1986 | ԱՄՆ բաց առաջնություն (3) | Հարդ | Հելենա Սուկովա | 6–3, 6–2 |
Պարտություն | 1987 | Ավստրալիայի բաց առաջնություն | Խոտածածկ | Հանա Մանդլիկովա | 5–7, 6–7(1–7) |
Պարտություն | 1987 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Գրունտ | Շտեֆի Գրաֆ | 4–6, 6–4, 6–8 |
Հաղթանակ | 1987 | Ուիմբլդոն(8) | Խոտածածկ | Շտեֆի Գրաֆ | 7–5, 6–3 |
Հաղթանակ | 1987 | ԱՄՆ բաց առաջնություն (4) | Հարդ | Շտեֆի Գրաֆ | 7–6(7–4), 6–1 |
Պարտություն | 1988 | Ուիմբլդոն | Խոտածածկ | Շտեֆի Գրաֆ | 7–5, 2–6, 1–6 |
Պարտություն | 1989 | Ուիմբլդոն | Խոտածածկ | Շտեֆի Գրաֆ | 2–6, 7–6(7–1), 1–6 |
Պարտություն | 1989 | ԱՄՆ բաց առաջնություն | Հարդ | Շտեֆի Գրաֆ | 6–3, 5–7, 1–6 |
Հաղթանակ | 1990 | Ուիմբլդոն(9) | Խոտածածկ | Զինա Գարիսոն | 6–4, 6–1 |
Պարտություն | 1991 | ԱՄՆ բաց առաջնություն | Հարդ | Մոնիկա Սելեշ | 6–7(1–7), 1–6 |
Պարտություն | 1994 | Ուիմբլդոն | Խոտածածկ | Կոնչիտա Մարտինես | 4–6, 6–3, 3–6 |
Մեծ Սաղավարտի մրցաշարերի վիճակագրություն
խմբագրելՄենախաղ
խմբագրելՉեխոսլովակիա | Միացյալ Նահանգներ | ||||||||||||||||||||||||
Մրցաշար | 1973 | 1974 | 1975 | 1976 | 1977 | 1978 | 1979 | 1980 | 1981 | 1982 | 1983 | 1984 | 1985 | 1986 | 1987 | 1988 | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 | 1995–2003 | 2004 | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ավստրալիայի բաց առաջնություն | ՉՄ | ՉՄ | Ե | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1/2 | Հ | Ե | Հ | 1/2 | Հ | – | Ե | 1/2 | 1/4 | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ |
Ֆրանսիայի բաց առաջնություն | 1/4 | 1/4 | Ե | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1/4 | Հ | 4 շրջան | Հ | Ե | Ե | Ե | 4 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | 1 շրջան | |
Ուիմբլդոն | 3 շրջան | 1 շրջան | 1/4 | 1/2 | 1/4 | Հ | Հ | 1/2 | 1/2 | Հ | Հ | Հ | Հ | Հ | Հ | Ե | Ե | Հ | 1/4 | 1/2 | 1/2 | Ե | ՉՄ | 2 շրջան | |
ԱՄՆ բաց առաջնություն | 1 շրջան | 3 շրջան | 1/2 | 1 շրջան | 1/2 | 1/2 | 1/2 | 4 շրջան | Ե | 1/4 | Հ | Հ | Ե | Հ | Հ | 1/4 | Ե | 4 շրջան | Ե | 2 շրջան | 4 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ |
Նշումներ
խմբագրել- ↑ «Ես սիրում են իմ ծննդավայրը և փաստ է, որ այն այժմ ազատ երկիր է և այնտեղ իրական դեմոկրատիա է։ Սակայն իմ տունը այստեղ է, ԱՄՆ-ում։ Ես Ամերիկայում ապրել եմ 1975 թվականից և մտադիր եմ այստեղ ապրել ընդմիշտ։ Սա իմ տունն է և ես ինձ զգում եմ անհատույց, որ չպետք է ապացուցեմ իմ սերը Ամերիկային։ Ես այստեղ ապրում եմ, այստեղ քվեարկում, ես այստեղ եմ վճարում հարկերը և, այո, ես կկատարեմ իմ երդվյալ պարտքը ... և ցանկացած հայտարարությունները այն մասին, որ ես հեռանում եմ և, առավել ևս, մեղադրել իմ ԱՄՆ քաղաքացիությունը, ուղղակի չեն հապատասխանում իրականությանը և, անկեղծ ասած, վիրավորական են»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Kettmann, Steve (2000 թ․ ապրիլի 18). «Martina Navratilova». Salon. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Adams, Susan B. (1984 թ․ սեպտեմբերի 3). «Navratilova's Not-So-Silent Partner Is Tough Coach Mike Estep». People. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Bricker, Charles (1994 թ․ օգոստոսի 21). «Martina Done With U.s. Open, But Not With N.y.». The Sun-Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ http://www.wtatennis.com/news/article/5114430/title/13-women-have-passed-%2420-million-now
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 WTA կայքէջ
- ↑ Tingay L. 100 years of Wimbledon — London Borough of Enfield: Guinness Superlatives, 1977. — P. 214.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ 9,0 9,1 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 617. — ISBN 978-0-942257-70-0
- ↑ 10,0 10,1 ITF կայքէջ
- ↑ Lincicome, Bernie (1990 թ․ հուլիսի 8). «A Natural Ninth For Navratilova». The Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2015-04-29-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ open era records
- ↑ 13,0 13,1 13,2 Schwartz, Larry. «Martina was alone on top». ESPN.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Justin McCurry (2008 թ․ մարտի 11). «Navratilova Czechs in with homeland | World news». theguardian.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ 15,0 15,1 «40 Important Women's Moments: 1975, Martina Defects to the West». WTA.
- ↑ "Martina Defects for Love Set", St. Petersburg Independent, September 8, 1975, page 1-C.
- ↑ Tim Reid (2008 թ․ մարտի 12). «Martina Navratilova gets passport on rebound». The Times (United Kingdom). Արխիվացված է օրիգինալից 2011-06-04-ին. Վերցված է 2016-10-20-ին.
- ↑ Martina Navratilova (2008 թ․ մարտի 25). «My Dual Citizenship: Why Did the Media Get It So Wrong?». Huffington Post. USA.
- ↑ Martina Navratilova. «My Dual Citizenship: Why Did the Media Get It So Wrong?». Martina Navratilova. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ 20,0 20,1 «MARTINA : Returning to Homeland, It Hits Her That She Now Is Truly an American - Los Angeles Times». Articles.latimes.com. 2001 թ․ հունիսի 27. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ 21,0 21,1 Woolum, Janet (1998). Outstanding Women Athletes: Who They Are and How They Influenced Sports In America. Greenwood. էջ 198. ISBN 978-1573561204.
- ↑ «ESPN Classic - Navratilova owned Wimbledon's Center Court». Espn.go.com. 2003 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Martina Navratilova - Tennis Player». BBC. 2010 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «'Martina will win I'm a Celebrity...' says her controversial ex-lover who was on the other end of the tennis star's savage 'divorce'». Mail Online. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Rebecca Hardy (2010 թ․ ապրիլի 9). «Martina Navratilova swears she will conquer breast cancer - just like every other opponent | Mail Online». Dailymail.co.uk. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Martina Navratilova: 10 things you need to know about the tennis legend». The Daily Mirror. 2010 թ․ ապրիլի 7. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Frances Dewey Wormser 1903–2008». Santa Paula Times. 2008 թ․ փետրվարի 6. Վերցված է 2008 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Bonk, Thomas (1994 թ․ հուլիսի 31). «Jumping Into Retirement : Martina Navratilova Will Go Out at the End of the Year Still Near the Top of the Hill, but It Has Been Quite a Climb». The Los Angeles Times. էջ 2. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Martina was alone on top». ESPN.
- ↑ «Upset Snaps Navratilova's Streak». The New York Times.
- ↑ «WTA Records». Tennis Bios. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Pye, Stephen (2014 թ․ հունիսի 25). «Remembering Edberg, Graf, and British disappointment at Wimbledon 1988». The Guardian UK. The Guardian. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Wimbledon legends: Martina Navratilova». BBC. 2004 թ․ մայիսի 26.
- ↑ «NO.1 SPOTLIGHT: MARTINA NAVRATILOVA». WTA Tennis.
- ↑ Radwanska's New Coach: Navratilova, WTA Official Website, December 9, 2014
- ↑ Tandon, Kamakshi (2015 թ․ ապրիլի 24). «Navratilova no longer working with Radwanska». tennis.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ http://www.theguardian.com/sport/2015/apr/24/martina-navratilova-stands-down-agnieszka-radwanska-coach
- ↑ Мартина Навратилова вступила в брак с «Мисс СССР» Юлией Лемиговой
- ↑ Мартина Навратилова. Американка с чешским сердцем
- ↑ en:Miss Universe 1991
- ↑ Daily Mail
- ↑ У 53-летней Мартины Навратиловой роман с бывшей «Мисс СССР»
- ↑ Express.co.uk
- ↑ «Легендарная теннисистка Навратилова во время US Open предложила пожениться экс-мисс СССР». Газета.ру. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Легендарная теннисистка Мартина Навратилова женится на Мисс СССР-1991». Newsru.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Би-Би-Си: «Навратилова и бывшая мисс СССР связали себя узами брака»
- ↑ Бывшая теннисистка вступила в брак с россиянкой
- ↑ 48,0 48,1 «Tennis great Martina Navratilova 'has breast cancer'». BBC News. 2010 թ․ ապրիլի 7. Վերցված է 2010 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Martina Navratilova diagnosed with breast cancer». Telegraph. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Harvey Araton (2010 թ․ դեկտեմբերի 12). «Navratilova Leaves Hospital After Kilimanjaro Attempt». The New York Times.
- ↑ Би-би-си: «Сливки с кокаином на Уимблдоне»
- ↑ 52,0 52,1 «Ten great tennis rivalries». The Independent. 2008 թ․ հուլիսի 8. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին. «Chris Evert v Martina Navratilova. Time span: '73-88 (80 matches) Head to head: Navratilova 43 Evert 37. Grand Slam finals: 14; Navratilova won 10. Wimbledon: Five finals; Navratilova won all.»
- ↑ Knapp, Gwen (2005 թ․ հունիսի 19). «Evert vs. Navratilova -- what a rivalry should be». SFGate. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20-ին. «But I miss Chris Evert and Martina Navratilova. None of today's athletes, male or female, can match what these two wrought as adversaries on the court and as friends off it. Nor, for that matter, can anyone from an earlier era.»
- ↑ «Hingis, Williams Building A Rivalry». Associated Press. 1998 թ․ մայիսի 11. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20-ին. «Venus vs. Martina is on its way to joining Chris vs. Martina as a rivalry for the ages. Women's tennis is rife with ...»
- ↑ Johnette Howard (2006). The Rivals: Chris Evert vs. Martina Navratilova, Their Epic Duels and Extraordinary Friendship. «A dual portrait of a legendary sports rivalry and friendship follows the careers of tennis greats Chris Evert and Martina Navratilova, from their first match in 1973 through the dramatic changes that occurred in the world of sports and society, including the rise of both the women's and gay rights movement and the fall of the Iron Curtain.»
- ↑ «Martina vs Chris». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20-ին. «For 15 years, from March 1973 to November 1988, Martina and Chris fought each other 80 times, a record in individual-sports history. They played 60 finals and 22 times in Grand Slam tournaments (14 finals). The definitive score was 43–37 for Martina.»
- ↑ «Ten great tennis rivalries». The Independent. 2008 թ․ հուլիսի 8. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ WTA Tour Archive from wtatennis.com, retrieved 13 March 2011
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Մարտինա Նավրատիլովան WTA կայքում
- Մարտինա Նավրատիլովան ITF կայքում Արխիվացված 2017-06-25 Wayback Machine
- Մարտինա Նավրատիլովան Ֆեդերացիայի գավաթի մասնակցի կայքում Արխիվացված 2017-11-21 Wayback Machine
- Մարտինա Նավրատիլովան Թենիսի փառքի միջազգային սրահում
- Մարտինա Նավրատիլովան ԱՄՆ Օլիմպիական կոմիտեի կայքում
- Մարտինա Նավրատիլովան Internet Movie Database-ում
- Martina Navratilova Արխիվացված 2014-01-10 Wayback Machine Video produced by «Makers: Women Who Make America»
- "Martina Navratilova collected news and commentary". The Guardian
- "Martina Navratilova collected news and commentary". The New York Times.
- Մարտինա Նավրատիլովան peoples.ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտինա Նավրատիլովա» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |