Մանվել Մարության
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանվել Մարտիրոսի Մարության (հունվարի 1, 1901, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 19, 1986, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ։
Մանվել Մարության | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1901 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 19, 1986 (85 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր և դրամատուրգ |
Կենսագրություն
խմբագրելՄանվել Մարությանը ծնվել է Վան քաղաքում։ Նախնական կրթություն ստացել է ծննդավայրում, թատերական կրթություն՝ Վարդան Միրզոյանի (Երևան) և Վիեննայի դրամատիկական ստուդիաներում։ Բեմ է բարձրացել Երևանում, 1917 թվականին՝ Հովհաննես Զարիֆյանի խմբում։ Նրա առաջին գործը բեմադրվել է 1918 թվականին Երևանում։
Իրանում նրա գործունեությունը բաժանվում է 4 շրջանի։ 1921 թվականին անցել է Իրան, մասնակցել Մկրտիչ Թաշճյանի ներկայացումներին, ապա թատերական գործունեություն ծավալել Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներում։ Իրանի «Հայ ուսանող դերասաններ» խմբի հետ բեմադրել է մի քանի ներկայացումներ։ 1934-1937 թթ. Թեհրանում ձեռնամուխ է եղել թատերական ստուդիայի հիմնմանը, որը հայերենով բեմադրությունների պատճառով 1937 թվականին փակվել է։ 1942-1945 և 1960-1979 թվականներին Մարությանը դարձյալ հանդես է եկել Իրանում, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ, հանդես եկել տարբեր դերերով։
Հեղինակ է տասից ավելի պիեսների («Կոմիտաս», «Դերասանի ցնորքը» են)։ Եղել է Թեհրանի «Հայ ակումբի» վարիչ, իրանահայ գրողների միության նախագահ։ 1969 և 1971 թվականներին Թեհրանում հրատարակվել են Մարությանի «Երբ իջնում է վարագույրը» հուշերի գրքի 1-2 հատորները։
Դերեր
խմբագրելՄանվել Մարությանը խաղացել է շուրջ 150 դեր։
- Բարխուդար, Էլիզբարով՝ Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար»
- Պեպո, Զիմզիմով՝ Սունդուկյանի «Պեպո»
- Ուրիել Ակոստա՝ Դուցկովի «Ուրինլ Ակռսաա»
- Օթելլո՝ Շեքսպիրի «Օթելլո»
Գրականություն
խմբագրել- Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։
Արտաքին հղումներ
խմբագրել- Մանվել Մարության Արխիվացված 2015-09-23 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 354)։ |