Մաշա Ռասպուտինա (բնածին անունը՝ Ալլա Նիկոլաևնա Ագեևա (ռուս.՝ А́лла Никола́евна Аге́ева) մայիսի 13, 1964(1964-05-13), Ինսկոյ (քաղաքատիպ ավան, Բելովոյի քաղաքային օկրուգ), Բելովոյի շրջան, Կեմերովոյի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս փոփ երգչուհի։ Թողարկել է 8 ստուդիական ալբոմ, համագործակցել է Ալեքսանդր Լուկյանովի, Մաքսիմ Դունաևսկու, Արկադի Ուկուպնիկի, Լեոնիդ Դերբենյովի հետ։

Մաշա Ռասպուտինա
Նաև հայտնի է որպեսМаша Распутина
Ծնվել էմայիսի 13, 1964(1964-05-13) (60 տարեկան)
Ինսկոյ (քաղաքատիպ ավան, Բելովոյի քաղաքային օկրուգ), Բելովոյի շրջան, Կեմերովոյի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերփոփ և ռուսական շանսոն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Պարգևներ
Կայքmasharasputina.com
 Masha Rasputina Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ալլա Ագեևան ծնվել է 1964 թվականի մայիսի 13-ին Կեմերովոյի մարզի Ուրոպ գյուղում[1] (այլ տվյալներով՝ Ինսկոյ ավանում։ Ալլան դպրոցում լավ էր սովորում, իսկ ավարտելուց հետո բարձրագույն կրթություն ստանալու նպատակով մեկնեց Կեմերովո։ Այստեղ նա իրեն փորձեց մասնագիտական տարբեր ոլորտներում և կես տարի անց կողմնորոշվելով՝ ընդունվեց Կեմերովոյի արվեստի և մշակույթի պետական համալսարան։ Եղբայրը Նիկոլայ Ագեևն է[2]։

Ընդունելության քննությունների ժամանակ Ալլային հանդիպեց Տվերի երաժշտական ուսումնարանի մանկավարժը, ով նրան առաջարկեց դիմել այդտեղ։ Ալլան ընդունեց նրա առաջարկը և ընդունվեց ուսումնարանի դիրիժորաերգչախմբային բաժինը, որն ավարտեց 1988 թվականին[3]։

Երաժշտական կարիերա

խմբագրել

Ուսումնարանն ավարտելուց հետո Ալլան մեկնեց Մոսկվա, որտեղ ծանոթացավ երաժիշտների հետ և ձայնագրեց իր առաջին երգը՝ «Играй, музыкант»։ 1989 թվականին երգը դարձավ հիթ[4] և ռոք երաժշտության «Փհենյան 89» փառատոնի ժամանակ արժանացավ գրան պրիի[3]։ Ծանոթներից մեկի խորհրդով Ալլա Ագեևան սկսեց հանդես գալ «Մաշա Ռասպուտինա» կեղծանունով՝ մեկնաբանելով, որ Մաշան ռուսական ավանդական անուն է, իսկ Ռասպուտինա ազգանունը բացի նրանից, որ իրեն դարձնում է ավելի գայթակղիչ, նաև կապում է ռուս միստիցիզմի հիմնադիրներից մեկի՝ Գրիգորի Ռասպուտինի անվան հետ[5]։

«Քաղաքային խենթ»

խմբագրել

Ռադիոկայանների եթերում երգի թողարկումից հետո շատ հայտնի հեղինակներ երգչուհուն համագործակցության առաջարկ արեցին։ 1990 թվականին Մաշա Ռասպուտինան դարձավ «Ռոքում միայն աղջիկներ են» ռոք փառատոնի դափնեկիր։ Այդ օրերին էլ սկսվեց նրա համագործակցությունը Լեոնիդ Դերբենյովի հետ՝ շարունակվելով մինչև վերջինիս մահը՝ 1995 թվականը[3]։

1991 թվականին Ռասպուտինան թողարկեց իր «Քաղաքային խենթ» (ռուս.՝ «Городская сумасшедшая») դեբյուտային ալբոմը, որի վրա աշխատանքները տևեցին շուրջ մեկ տարի[4]։ Ալբոմի որոշ երգեր շոշափում էին արգելված թեմաներ։ Շատերը համարում էին, որ Ռասպուտինայի հերոսուհու՝ հեռավոր ավանից խռովարարի կերպարը մեծապես համապատասխանում է երգչուհու արտաքինին։

«Ես ծնվել եմ Սիբիրում»

խմբագրել

Դեբյուտային ալբոմին աջակցելու նպատակով կազմակերպած մի քանի համերգից հետո Ռասպուտինան մասնակցեց «Տարվա երգը» ծրագրին և շուտով թողարկեց իր երկրորդ ստուդիական ալբոմը՝ «I Was Born in Siberia»։ Չնայած իր անգլալեզու անվանմանը՝ ալբոմը միջազգային բեմում շատ մեծ հաջողություն չունեցավ, թեև որոշակի ճանաչում բերեց ԱՄՆ-ի և Եվրոպայի ռուսախոս բնակչության շրջանում[4]։

Ալբոմը քննադատների կողմից ստացավ դրական արձագանք։ Փոխվել էր հնչողությունը․ եթե դեբյուտային ալբոմում այն «սառն» էր, ապա երկրորդում ձայնը դարձավ ավելի «կենդանի»։ Ինչպես և նախորդ ալբոմում, այստեղ ևս շոշափվում էր ռուս կնոջ ոչ հեշտ կյանքի թեման։ Ամենահայտնի երգերն էին «Я родилась в Сибири» և «На белом Мерседесе»։ Վերջինիս տեսահոլովակում նկարահանվել է նաև Ֆիլիպ Կիրկորովը, ում հետ համագործակցությունը հետագայում երգչուհին պարբերաբար թարմացրել է։

«Կապույտ երկուշաբթի»

խմբագրել

1994 թվականին թողարկվեց Մաշա Ռասպուտինայի երրորդ (առաջինը CD ֆորմատով) ալբոմը՝ «Синий понедельничек»։ Այն տարբերվում էր ժանրային առումով․ լիրիկական երգերից բացի այն ներառում էր նաև հայրենասիրական և կատակ երգեր։ Նույն տարում Ռասպուտինան նկարահանվեց «Penthouse» ամսագրի համար[6]։

Ալբոմը մեծ հաջողություն ունեցավ, իսկ գլխավոր երգը դարձավ հիթ։

«Ես եղել եմ Վեներայում»

խմբագրել

1996 թվականին երգչուհին գրեց և թողարկեց նոր ալբոմ՝ «Я была на Венере», որն աչքի էր ընկնում իր վառ պարային ռիթմերով․ այստեղ ընդգրկված էր նաև երգչուհու գրած «Ах, Одесса» երգը։ Հայտնի դարձավ խորագրի կոմպոզիցիան, ինչպես նաև «Хулиганчики (Ой, мама, ой)»[5]։

Հաջորդ՝ «Ты меня не буди» ալբոմը թողարկվեց 1998 թվականին և ունեցավ մեծ հաջողություն։ Երգերը, որոնց հիմնական թեման սերն էր, առաջին անգամ հնչեցին FM-եթերով։ 1999 թվականին ամուսնության և դստեր ծնունդից հետո Ռասպուտինան կտրուկ նվազեցրեց, այնուհետև նաև դադարեցրեց համերգային գործունեությունը։

Նոր տասնամյակ

խմբագրել

2000 թվականին դստեր ծնունդից հետո թողարկվեց Մաշա Ռասպուտինայի «Поцелуй меня при всех» ալբոմը, որը երգչուհին ձայնագրել է դեռևս հղի ժամանակ։ Գրախոսները նշել են, որ տեքստերի բառերն այստեղ դարձել են ավելի գայթակղիչ, ինչպես երգչուհու կերպարը։ «Платье из роз» տեսահոլովակի ցուցադրությունից հետո ամերիկյան հրատարակություններից մեկը Ռասպուտինային անվանել է վերջին տասնամյակի ռուսական ամենասեքսուալ երգչուհին[5]։

2001 թվականին «Живи, Страна!» սկավառակի թողարկումից հետո Մաշա Ռասպուտինան երեք տարով հեռացավ բեմից և հարցազրույցներ գրեթե չէր տալիս։

Վերադարձը կայացավ հիմնականում շնորհիվ Ֆիլիպ Կիրկորովի հետ «Роза чайная» զուգերգի, ինչպես նաև համանուն տեսահոլովակի։ Համարվում է, որ հենց այդ երգի հաջողությունն է ապահովել Մաշա Ռասպուտինայի՝ ռուսական սուպերաստղի կարգավիճակը[5]։

Կիրկորովի հետ Ռասպուտինայի երկրորդ՝ «Мечты» զուգերգն ամրապնդեց վերջինիս ճանաչվածությունը[5]։

2003 թվականին Ալլա Պուգաչովան Մաշա Ռասպուտինային նվիրեց իր «Синяя птица» երգը։ Ապրիլին Սանկտ Պետերբուրգում կայացավ համերգ, որտեղ տեղի ունեցավ երգի պրեմիերան։ Այն դարձավ երեք տարվա ընդմիջումից հետո երգչուհու առաջին սոլո ելույթը[6]։

2004 թվականին թողարկվեց «Мосты» հիթը, որը գրել են Իգոր Նիկոլաևն ու Իգոր Կրուտոյը։ Սանկտ Պետերբուրգում այդ երգի հիման վրա նկարահանվեց սիրո և բաժանման ողբերգական պատմության մասին սև ու սպիտակ տեսահոլովակ[5]։

2007 թվականին երգչուհին մասնակցեց Առաջին ալիքի «Երկու աստղ» հեռուստանախագծին, որտեղ հանդես եկավ Անդրեյ Մալախովի հետ։

2008 թվականի փետրվարին Մաշա Ռասպուտինան համերգային շրջագայությամբ հանդես եկավ Մոսկվայի մարզի քաղաքներում և գյուղերում։ Երգչուհին հանդես եկավ նաև Մայամիում և Նյու Յորքում։ Նույն տարվա մարտին թողարկվեց «Маша Распутина. The Best» հավաքածուն, որտեղ ներառված էր նաև երգչուհու նոր՝ «Развод» երգը[5]։

2015 թվականի ապրիլին Ռասպուտինան ներկայացրեց «Когда мы вместе» երգը՝ նվիրված Վլադիմիր Պուտինին[7]։

Անձնական կյանք

խմբագրել
  • Առաջին ամուսինը՝ Վլադիմիր Երմակով[8]
    • Դուստրը՝ Լիդիա Երմակովա (ծնվել է 1985 թվականին[8])
  • Երկրորդ ամուսինը՝ Վիկտոր Զախարով[9][10], բիզնեսմեն և պրոդյուսեր 1999 թվականից
    • Դուստրը՝ Մարիա Զախարովա (ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 8-ին)[5][11]

Սկավառակագրություն

խմբագրել
  • 1991 - Городская сумасшедшая[12]
  • 1993 - Я родилась в Сибири
  • 1994 - Синий понедельничек
  • 1995 - Маша Распутина
  • 1996 - Я была на Венере
  • 1998 - Ты меня не буди
  • 2000 - Поцелуй меня при всех
  • 2001 - Живи, страна!
  • 2003 - Роза чайная
  • 2008 - Маша Распутина. The Best

Վիդեոգրաֆիա

խմբագրել
  • 1989 - Играй, музыкант![13]
  • 1989 - Городская сумасшедшая
  • 1989 - Я и ты
  • 1990 - Я останусь с тобой
  • 1990 - Клава
  • 1991 - Тараканы
  • 1991 - Белый Мерседес
  • 1993 - Шарманщик
  • 1995 - Беспутная
  • 1995 - Ах, Одесса
  • 1996 - Хулиганчики
  • 1998 - Ты упал с луны
  • 1998 - Ты меня не буди
  • 1999 - Платье из роз
  • 2003 - Дождь сумасшедший
  • 2003 - Роза чайная
  • 2003 - Мечта
  • 2004 - Мосты
  • 2005 - Джалма

Մասնակցություն այլ կատարողների տեսահոլովակներին

խմբագրել
  • 1990 - Մագդալենա (Ֆիլիպ Կիրկորով)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Л. А. Бубенникова. Распутина Маша // Эстрада в России. ХХ век : энциклопедия / отв. ред. Е. Д. Уварова. — М.: ОЛМА-Пресс, 2004. — С. 551. — 862 с.
  2. Брат Маши Распутиной убил ребёнка — TV.UA(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 Биография Распутиной
  4. 4,0 4,1 4,2 shalala.ru «Маша Распутина» (անգլերեն) — shalala.ru. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 9-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 «Маша Распутина. Биография» (անգլերեն) — persona.rin.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. 6,0 6,1 all-biography.ru «Маша Распутина» (անգլերեն) — all-biography.ru. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 9-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  7. Маша Распутина записала песню про Владимира Путина
  8. 8,0 8,1 «Дочь Маши Распутиной отправляют в интернат». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
  9. Распутина Маша, официальный сайт
  10. Дочь Маши Распутиной изнасиловали в пионерском лагере
  11. «Распутина отдала дочь в детский сад — ФЛИРТ Журнал». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  12. «Маша Распутина. Дискография» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  13. «Маша Распутина. Клипы» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել