Մառնի ափը (նկար)
«Մառնի ափը» (ֆր.՝ Bords de Marne), ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Պոլ Սեզանի[2] նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է մոտավորապես 1888-ից 1890 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 65,5 × 81,3 սմ։ «Մառնի ափը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)։
Մառնի ափը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Սեզան |
տարի | 1888 |
բարձրություն | 65,5 սանտիմետր[1] |
լայնություն | 81,3 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Ֆրանսիա[1] |
ուղղություն | Պոստիմպրեսիոնիզմ |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ |
սեփականատեր | Իվան Մորոզով |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Պատմություն և նկարագիր
խմբագրելՀեղինակը կտավը ստեղծել է հընթացս 1888-ից 1890 թվականների։ Այն Սեզանը վրձնել է Շանտիյիում։
«Մառնի ափը» ստեղծագործությունում հիմնական օբյեկտը աշտարակով երկհարկանի առանձնատունն է, որն ընկած է Մառն գետի ափին։ Հեղինակը նկարում հիմնականում երկու տեսակի ծառատեսակներ է պատկերել՝ բարդի և ուռենի, որոնք արտացոլված են Մառնի ջրերում։
«Մառնի ափը» յուղաներկը ձեռք է բերել մոսկվացի առևտրական և կոլեկցիոներ Իվան Աբրամովիչ Մորոզովը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նրա հավաքածուն պետականացվում է։ Այս ստեղծագործությունն այլ նկարների հետ միասին հայտնվում է Նոր արևմտյան արվեստի պետական թանգարանում։ Թանգարանի լուծարվելուց հետո, 1948 թվականին «Մառնի ափը» հանգրվանում է Էրմիտաժում, ուր պահպանվում և ցուցադրվում է ցայսօր։ 2014 թվականից սկսյալ նկարը ցուցադրվում է Սերգեյ Շուկշինի և Մորոզով եղբայրների հիշատակի պատկերասրահում, որը տեղակայված է Էրմիտաժի Գլխավոր Շտաբի շինությունում (410 սրահում)[3]։ Ֆրանսիացի նկարիչ, փիլիսոփա Ալբեր Գլեզը նույնպես ունի այս թեմայով արված կտավ[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28719/
- ↑ Государственный Эрмитаж. — Поль Сезанн «Берег Марны»
- ↑ Государственный Эрмитаж. — Здание Главного Штаба. — Зал Поля Сезанна
- ↑ «Ciudad de la pintura». Վերցված է 11 de noviembre de 2011-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Էրմիտաժ - Sito Ufficiale del Museo dell'Ermitage (անգլերեն) (ռուսերեն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մառնի ափը (նկար) կատեգորիայում։ |