Մասկարպոնե (պանիր)
Մասկարպոնե (պանիր) (իտալ.՝ mascarpone), իտալական սերուցքային պանիր։ Մասկարպոնեի 25% յուղայնությամբ սերուցքի արտադրության համար եռացնում են 70-90 °C ջերմաստիճանում և խառնելուց ավելացնում են գինեթթու և կիտրոնի թթու։ Երկարատև եռացնելն ավարտելուց հետո ապրանքանիշը սառեցնում են, շիճուկի հեռացման համար սեղմում են պարկերի մեջ և պահում են զով վայրում։ Պանրի պահպանման ջերմաստիճանը +0 +4 °C է։
Մասկարպոնե Մասկարպոնե | |
---|---|
![]() | |
Տեսակ | իտալական պանիր, fromage frais? և կաթնամթերք |
Առաջացման երկիր | ![]() |
Տարածաշրջան | Լոմբարդիա |
Կաթ | կովի կաթ |
Կազմվածք | յուղալի |
Հասունացման ժամանակաշրջան | 2–4 ամիս |
![]() |
Պատմություն
խմբագրելԾագում է Լոմբարդիա տարածաշրջանից։ Ենթադրվում է, որ առաջին անգամ այն սկսել են պատրաստել Միլանից հարավ-արևմուտք գտնվող Լոդի և Աբբիատեգրասսո քաղաքներում, XVI դարի վերջերին և XVII դարի սկզբներին։
Արտադրվում է Իտալիայում, արտադրող ընկերությունը «Parmalat» ՍՊԸ-ն է։
Օգտագործում
խմբագրելՀաճախ օգտագործվում է պանրով թխվածք և այլ աղանդերներ պատրաստելու համար։ Մասկարպոնեն պարունակում է մոտավորապես 75 % ճարպ, այդ պատճառով էլ ավելի հաճախ օգտագործվում է աղանդերներում։ Առավել հայտնի աղանդերը պատրաստված մասկարպոնեով տիրամիսուն է։ Պանիրը նաև օգտագործվում է բուսայուղի փոխարեն սենդվիչների համար։
Մասկարպոնե պանիրը տիպիկ իտալական համով ուտեստ է։ Prosciutto և Rocket պիցցաների բաղադրամասերից է[1]։
Բաղադրություն
խմբագրել100գ պանրում կալորիականությունը կազմում է 224 կկալ։
Հաշվարկված է 100 գ պանրի համար՝
- Յուղայնություն՝ 83
- Սպիտակուցներ՝ 14
- Ածխաջրեր՝ 1.5[2]
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Մասկարպոնեն որպես պիցցաների բաղադրամաս
- ↑ Պանիր Mascarpone(չաշխատող հղում)