ԹԱԼԻՇ ԳՅՈՒՂԻ ՄԱՍԻՆ
Հյուսիսային Արցախի պատմական Թալիշ գյուղն ընկած է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հյուսիսային սահմանագծում, շրջկենտրոնից 25 կմ հյուսիս, Մռավ լեռան արևելյան հատվածի հարավային լանջին, Թարթառ գետի ձախ կողմում, անտառապատ սարալանջի վրա, հին Հոռեկ գյուղի ավերակների մոտ: Բարձրությունը ծովի մակերևույթից 640 մետր է:
Գյուղն Ինջա գետի հոսանքով սահմանակից է Շահումյանի շրջանին: Գյուղի արևմտյան սահմանը կազմում են դարավոր հին անտառները, որոնք ընկած են Փոքր Կովկասի լեռնաշխարհի լանջերին, որի արքան է Մռավա սարը: Արևելքից սահմանակից է ադրբեջանական Միրբաշիրի շրջանին, իսկ հարավից` Մարտակերտի շրջանի Այգեստան ու Մատաղիս գյուղերին:
5-րդ դարում հիմնադրված և տարբեր ժամանակներում օտար զավթիչների կողմից բազմաթիվ հարձակումներին դիմակայած գյուղն իր գոյության ընթացքում մի քանի անգամ ավիրվել է հիմնահատակ, բայց և ամեն անգամ վերականգնվել է նրա նվիրյալ ժողովրդի կողմից: Առաջին անգամ Հոռեկա գյուղի բնակիչները հեռացել են հայրենիքից 1764 թվականին և մելիքների հետ միասին ապաստան գտնելով Գանձակում, հետ են վերադարձել երեք տարի անց:
Նմանատիպ գաղթ է եղել նաև 1788 թվականին, երբ Գյուլիստանի բնակչության մի մասը` Իբրահիմ խանի ճնշման տակ թողել են հայրենիքը և բնակություն հաստատել Գանձակի մոտ: Մի առժամանակ բնակվելով Շամխորում, ժողովուրդը Մելիք Աբովի գլխավորությամբ տեղափոխվել են Վրաստանի Բոլնիս գավառը` այնտեղ մնալով մինչև 1795 թվականը:
Առաջին անգամ Գյուլիստանի գավառը, այդ թվում և Թալիշ գյուղը լիովին դատարկվում է 1797 թվականին, երբ ժողովուրդը Մելիք Ֆրիդոնի և Մելիք Աբովի գլխավորությամբ գաղթում են Վրաստանի Բոլնիս գավառը և մնալով այնտեղ 12 տարի` հետ են վերադառնում 1808-1809 թվականներին:
Թալիշցիների մյուս կարճատև գաղթը, որը տևել է երկու ամիս՝ տեղի է ունեցել 20-րդ դարի սկզբին, առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ սկսվում է հայ-թուրքական կռիվները:
Հյուսիսային Արցախի բնակչության մյուս խոշոր տեղահանությունը տեղի է ունեցել Արցախյան պատերազմի ժամանակ: Թալիշցիները գյուղը լքում են 1992 թվականի հունիսի 16-ին: Երկու տարի գերության մեջ գտնվող Թալիշը ազատագրվում է 1994 թվականի ապրիլի 14-ին:
Թալիշը ամբողջովին դատարկվել է նաև 2016 թվականի ապրիլի 2-ին քառօրյա պատերազմի ժամանակ: Գյուղը նորովի վերանորոգվելուց հետո թալիշցիները գյուղ են վերադառնում 2019 թվականի աշնանը, բայց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու լայնածավալ հարձակման հետևանքով Թալիշը նորից դատարկվում է:
Պատմաճարտարապետական հուշարձանները
Թալիշ գյուղը հայտնի է իր պատմաճարտարապետական կառույցներով և պատմական հնություններով: Որոնք են`
ԳԼԽՈ ՎԱՆՔԸ. Այն գոյություն ունի դեռ 5-րդ դարից: ՈՒտիք գավառի 1139 թվականի ահավոր երկրաշարժի ժամանակ Գլխո վանքը կործանվել է: 1279 թվականին այն վերակառուցվել է և բնակավայրի անունով կոչվել ՀՈՌԵԿԱ ՎԱՆՔ:
ԱՄԱՐԱԹՆԵՐԸ` Թալիշի մելիքների` Մելիք-Բեգլարյանների պալատները Հոռեկա վանքի մոտ: Հին Հոռեկավանում գտնվող երկու ամրոց-ապարանքները Արցախի պատմական ճարտարապետության թերևս ամենալավ պահպանված հուշարձաններից են:
ԿԱՎԱՔ-ԿՅԱՎԱՆՔԸ` Ուխտատեղի Ամարաթների դիմաց, Արցախի 4-րդ գավառի` Մեծ Կուանքի հյուսիսային մասում` Կյուանք կոչվող ձորում:
ԳՅՈՒՂԱՄԻՋԻ «Ամենափրկիչ» եկեղեցին, որը Թալիշում պահպանվող միակ պատմաճարտարապետական հուշարձանն է, որի շինարարությունը ավարտվել է 1894 թվականին:
ՊԱՊԻՆ ՏԱԿ ուխտավայրը, որին ժողովուրդը «Բեգունց պապ» էին ասում: Հավանաբար դա կապում էին Թարիջում գտնվող հին` «Բեգյունց Ավետարանի» հետ:
Բնակչությունը
Ըստ «Кавказская календар»-ի 1886 թվականի տվյալներով Թալիշ գյուղն ուներ 130 ծուխ, 1012 բնակիչ: Իսկ 1889 թվականին` մոտ 200 ծուխ: 1908 թվականին գյուղն ուներ արդեն 1000-ից ավելի բնակչություն: 1913 թվականին Թալիշի բնակչության քանակը կազմում էր 1495 մարդ, որից 851-ը արական սեռի, 644-ը իգական սեռի: Խորհրդային տարիների սկզբին ավելացել է Թալիշի բնակչության քանակը և 1924 թվականին ապրիլ ամսվա տվյալներով կազմում էր 400 ծուխ 1900 բնակչով, որից 1000-ը արական սեռի, 900-ը իգական:
Ըստ 1987 թվականի Ղարաբաղում անց կացրած մարդահամարի` Թալիշի բնակչության թիվը կազմում էր 548 տուն, 1995 բնակչով, իսկ 1989 թվականի տվյալներով բնակչության թիվը կազմում էր 2262 մարդ:
Թալիշն ազատագրելուց հետո գյուղ են վերադարձել սկզբնական շրջանում 40 ընտանիքներ, որն էլ տարիների ընթացքում բնականաբար աճել է: 2012 թվականին գյուղում բնակվում էին 153 ընտանիք` 532 բնակչով: Հետագա մի քանի տարիների ընթացքում այդ թիվը նվազել է և 2016 թվականին գյուղում կար մոտ 125 ընտանիք` 500 բնակչով:
ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Թալիշը պատմության ընթացքում չորս անգամ փոխել է իր անունը: Հիմնադրման օրից բնակավայրը կոչվել է Թարիջ, 5-րդ դարի վերջից մինչև 1809 թվականը կոչվել է Հոռեկա, 1809 թվականից մինչև 1822 թիվը կոչվել է Թբլեցիք, 1822 թվականից առ այսօր` Թալիշ:
Մ.Թ. 461 թվականին Ուտիքի շրջանի Նիժ գյուղի Յալոյլաթափա ամրոցի մարզպան Թարիջ իշխանը իր հպատակների հետ գաղթում է այժմյան մեր Հոռեկա վանքի տարածքում գտնվող մի սառնորակ աղբյուրի մոտ, որը կոչվում է Հոռի աղբյուր և հիմնադրում ԹԱՐԻՋ գյուղը: Հոռի աղբյուրն ու նրա մերձակայքը, ինչպես նաև Դյութական (Տյուտք) ավանը լինելով Վաչագան Բարեպաշտ թագավորի ամառանիստը, նրա հրամանով էլ 5-րդ դարում Հոռեկավանում կառուցվել է Գլխո վանքը:
1797 թվականի գաղթից 12 տարի անց` 1808 թվականին, Մելիք-Բեգլարյանների վերջին ժառանգները Վրաստանից վերադարձան իրենց նախկին հայրենիքը, որն էլ ամբողջովին ավիրված էր: Նրանք որոշեցին բնակություն հաստատել այժմյան Թալիշի տեղը: Բոլնիսից վերադարձած բնակիչները կառուցեցին իրենց նոր գյուղը և կոչեցին այն ԹԲԼԵՑԻՔ:
Իսկ 1822 թվականին Մելիք Ֆրիդոնի 4-րդ որդի Թալիշ բեկի պատվին, որը դառնում է գյուղի կառավարիչ, այն վերանվանվում է ԹԱԼԻՇ անունով: Գյուղի կենտրոնում կառուցվում է առաջին աղբյուրը:
1848 թվականին Թալիշի կալվածատեր է դառնում Մելիք Ֆրիդոնի մյուս որդին` փոխգնդապետ Թամրազ բեկը, որի ջանքերով 1864 թվականին կառուցվում է գյուղի ջրանցքը, որով Ինջա գետի ջուրը հասցվել է Խանագահի դաշտերը և գյուղն ապահովվում է ոռոգելի ջրով:
1878 թվականին մահանում է Թամրազ բեկը և Թալիշի կալվածատեր է դառնում Մելիք Բեգլարյան Սերգեյ բեկը: Սերգի աղան լավ տիրապետում էր ռուսերենին, նա ցարի պառլամենտի անդամ էր, ընտրված Կովկասից: Թալիշի և հարևան ադրբեջանական գյուղերի միջև սահմանը գծվել է Սերգի աղայի ժամանակ:
1890 թվականին Թալիշում սկսել է գործել դպրոց գյուղի քյոխվա Առստամ Բաբայանի նախաձեռնությամբ, ունենալով 25 աշակերտ, մեկ ուսուցիչ:
Սերգի աղայի օրոք կառուցվել է նաև գյուղամիջի եկեղեցին: Գյուղում երկու մեծ տոհմ կար, որոնք ունեին մի քանի կրթված տիրացուներ, որոնք Տեր Դանիելի և Տեր Օհանի ճյուղերն էին: Սրանց նախաձեռնությամբ էլ 1894 թվականին կառուցվեց գյուղամիջի «Ամենափրկիչ» եկեղեցին:
Սերգի աղայի որդու՝ Դավիթ բեկ Մելիք Բեգլարյանի և մոսկվաբնակ Ժամհարյան եղբայրերի հովանավորությամբ 1907 թվականին Թալիշում կառուցվում է դպրոցական նոր շենք` չորս դասասենյակով, որտեղ սկսում են հաճախել 50 աշակերտ: 1918-1919թ.թ. դպրոցը փակվել է:
ԹԱԼԻՇԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԹՎԵՐՈՎ ԵՎ ՓԱՍՏԵՐՈՎ
Խորհրդային տարիներ
1920թ. սեպտեմբերի 26-ին նորոգվում և վերաբացվում է հայ-թուրքական կռիվների արդյունքում հրկիզված Թալիշի դպրոցը, որի առաջին վարիչ է նշանակվում Շամիր Պետրոսյանը: Դպրոց սկսում են հաճախել 25 աշակերտ:
1925թ. Թալիշի հոգևորականությունը հրաժարական է տալիս և գյուղամիջի եկեղեցին վեր է ածվում ակումբի:
1929թ. Թալիշում ստեղծվում է կոլեկտիվ տնտեսություն, որը կոչվում էր ՏՕԶ, այսինքն հողամշակման ընկերություն:
1930թ. Թալիշում սկսվեց կազմավորվել կոլտնտեսություն և անվանվեց այն Իլյիչի անվան:
1931-32թ.թ. ուստարում Թալիշի դպրոցը դառնում է յոթամյա, իսկ 1934թ. այն դառնում է միջնակարգ:
1934-35թ.թ. գյուղում կառուցվեց երկրորդ` Սիֆոնի ջրանցքը, որով Շիրախանա տեղամասից Ինջա գետի ջրերը հասցվեց Խանագահի դաշտերը` միանալով մեծ ջրանցքին:
1936թ. գյուղը բաժանվում է երկու մասի` վերին թաղ և ներքին թաղ: Վերին թաղի կոլտնտեսությունը կոչվեց Օրջոնոկիձեյի անունով, իսկ ներքին թաղինը մնաց Իլյիչի անունով: 1937թ այն նորից վերամիավորվեց Իլյիչի անվան:
1936-37թ.թ. Թալիշի միջնակարգը տալիս է իր առաջին 17 շրջանավարտները: Այդ տարիներին դպրոցի 26 դասարաններում սովորում էին 925 աշակերտ: 1953-54 թ.թ. Թալիշի դպրոց էին հաճախում մինչև 1500 աշակերտ: Մեր դպրոցը համարվում էր հենակետային և աշակերտների մեծ մասը շրջանի գյուղերից էին: 1960-ական թվականներին աշակերտների թիվը նվազել է 350-ի, իսկ 70–ականների սկզբին նորից աճել է մինչև 950-ի: 1991-92 ուս. տարում դպրոցի աշակերտների քանակը 428 էր, բայց ունեինք նախադպրոցական տարիքի մոտ 500 երեխաներ:
1941-45թ.թ. Մեծ հայրենականի տարիներին թալիշեցի 489 հոգի զորակոչվեցին ճակատ, նրանցից չվերադարձան 222 մարդ: Պատերազմի տարիներին շատ ծանրացավ Թալիշի տնտեսության վիճակը, աշխատող ուժը ծերերն էին ու կանայք, մեխանիզատորները նույնպես կանայք էին:
1947թ. գյուղն ունեցավ էլեկտրականություն:
1951թ. գյուղում բացվում է 10 տեղանոց հիվանդանոց բժիշկ Աշոտ Հարությունյանի գլխավորությամբ:
1956թ. գյուղում կառուցվեց մեքենայացված անասնապահական ֆերմա Գյոռուտ տեղամասում:
1958թ. գյուղի կենտրոնում գցվեց զբոսայգի և կանգնեցվեց Հակոբ Հակոբյանի բրոնզե կիսանդրին:
1958թ. բացվեց գյուղական ակումբի հոյակերտ շենքը, որի նմանը չկար շրջանում, իսկ եկեղեցին դարձավ կոլտնտեսության պահեստ :
1960թ. գյուղի կենտրոնում բացվեց կապի բաժանմունք 40 համարանոց հեռախոսակայանով:
1973թ. այն տեղափոխվեց ավելի ընդարձակ շենք, որտեղ տեղադրվեց նաև ռադիոկայանը` 415 ռադիոկետով: 1984թ. բաժանմունքում տեղադրվեց ավտոմատ հեռախոսակայան 200 համարով:
1962թ. գյուղում կառուցվում է մեքենայացված հավի ֆերմա:
1965 թ. կառուցվեց և շահագործման հանձնվեց դպրոցական նոր շենքը: Այդ տարիներին տնտեսության ավտոպարկը տեղափոխվեց գյուղի ներքևի հատվածը, իսկ տրակտորային պարկը` Խանագահի դաշտը:
1968թ. Թալիշում կանգնեցվեց հուշարձան Հայրենական պատերազմում զոհված մարտիկների հիշատակին:
1970-ական թվականների սկզբին գյուղի սկզբնամասում տեղադրվեց Թալիշի խորհրդանիշ դարձած բանալին:
1976թ. սկսվեց և 1984թ. ավարտվեց լրիվ մեքենայացված անասնապահական համալիրը` 800 գլուխ կովերի համար: Այդ նույն ընթացքում շահագործվեց նաև Մատաղիսից եկող ջրանցքը:
1984թ. գյուղում շահագործման հանձնվեց հզոր սերմազտիչ կայանը: Թալիշի տնտեսությունը շրջանի գյուղերին ապահովվում էր բարձրորակ սերմերով:
1984թ. ավարտվեց 1979թ. սկսված հիմնական ջրանցքի կառուցումը, որի արդյունքում կառուցվեց երկու իրար միացված ջրամբարներ` յուրաքանչյուրը 500 տոննանոց, իսկ Հոռի աղբյուրի, Քըռնովի, Մալականների աղբյուրի և Սալբունց ծովի ջրերը հասցրին այդ ջրամբարները: Բնակավայրում կառուցվեց 150 ծորակներ, դրանով ապահովելով խմելու ջրի պահանջը:
Արցախյան պատերազմի տարիներ
1988 թվականին սկսվում է Արցախյան շարժումը: Փետրվարի 13-ին Թալիշի ամբողջ հասարակությունը մյուսների պես ընդունում է որոշում՝ ԼՂԻՄ-ը տարանջատելու Ադրբեջանից և վերամիավորելու Մայր Հայաստանին:
1988թ. փետրվարի 20-ի հայտնի նիստից հետո գյուղում ստեղծվեցին աշխարհազորային խմբեր և ինքնապաշտպանական ջոկատներ՝ նրա սահմանները պաշտպանելու համար:
1988թ. աշնանից մինչև 1992թ. գարուն մարտական ջոկատները մեծ դեր խաղացին բնակավայրի պաշտպանության գործում:
1992 թվականի հունիսի 13-ին տեղի է ունենում Շահումյանի շրջանի անկումը, իսկ հունիսի 16-ի կեսօրին ընկավ նաև Թալիշը: Գյուղի տղաները 4 տարի շարունակ մաքառեցին, կռվեցին, գոյության պայքար տվեցին թշնամու դեմ, բայց անկարող եղան պաշտպանելու դարավոր գյուղը` իրենց պապերից ժառանգած հողն ու ջուրը:
1992թ. հունիսի 16-ին թալիշցիները ստեղծեցին մի ջոկատ և մինչև հուլիսի սկիզբը մարտեր տվին Մարտակերտի շրջանի Մատաղիս և Հակոբ Կամարի գյուղերի համար:
1992թ. օգոստոսին Մահապարտների ջոկատին միանում են 20 թալիշցիներ:
1993թ. փետրվարին Շահումյանի պարտիզանական ջոկատին միանում են թալիշցի վրիժառուները և մինչև մայիսի վերջը նրանց թիվը հասնում է 137-ի:
1993թ. ապրիլին մեր տղաները ազատագրում են Թալիշը, բայց հրամանատար Շահեն Մեղրյանի զոհվելուց հետո հետ են նահանջում:
1993թ. օգոստոսին ՀՀ ՊՆ կից ստեղծվում է «Թալիշ» գումարտակը, որը մինչև դեկտեմբեր պաշտպանական մարտեր է մղում Մատաղիս-Թալիշ հատվածում:
1993թ. դեկտեմբերին թշնամին նորից անցնում է հարձակման և վերագրավում «Եղնիկների» դիրքերն ու Մատաղիսը:
1994 թվականի ապրիլի 9-ին սկսվում է Արեգասարի ռազմագործողությունը, որի ընթացքում հայկական ուժերը փայլուն զորարշավով թշնամուց գրեթե լիովին ազատագրում են Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան հատվածը:
Ապրիլի 13-ին սկսվում է Թալիշի ազատագրման օպերացիան, որի ժամանակ «Եղնիկների» ու լեգենդար 5-րդ բրիգադի համատեղ օպերացիայի շնորհիվ, 1994 թվականի ապրիլի 14-ին ազատագրվում է Թալիշը:
Արցախյան պատերազմի տարիներին Ղարաբաղի պաշտպանության բանակին զինվորագրվեցին և թշնամու դեմ մարտի ելան թալիշեցի 250-ից ավելի ազատամարտիկներ` կատարելով բազում սխրանքներ ու հերոսություններ: Թալիշի ազատամարտիկները պայքարեցին` ընդգրկվելով մահապարտների «Արծիվ-1» գումարտակում, Շահումյանի պարտիզանական ջոկատում, «Թալիշ» գումարտակում և Ղարաբաղի պաշտպանության բանակի դարբեր զորամիավորումներում:
Արցախյան ազատամարտում գյուղում հակամարտության ժամանակ իրենց աշխատանքի վայրում թշնամու գնդակից զոհվել են երկու հոգի, գրադից` մեկ հոգի: Ազատագրական պայքարում զոհվել են 40 հոգի, վիրավորվել` 44-ը: Պատերազմից հետո ծառայության ժամանակ թշնամու սնայպերից զոհվել են երկու հոգի:
Հետպատերազմյան տարիներ
1994թ. զինադադարից հետո սկսվեց Թալիշի վերակառուցումն ու վերաբնակեցումը, որն էլ հետագա տարիներին դանդաղ, բայց հաստատուն քայլերով սկսեց շենանալ: Առաջին բնակիչներն էին «Թալիշ» գումարտակի տղաները:
1994թ. հունիսի 3-ին գյուղ են վերադառնում 13 հոգի, որոնք տարիքն առած մարդիկ էին, և նրանք այդ քայլով ուզում էին օրինակ ծառայել մյուսներին: Հունիսի վերջին կազմակերպվում է փախստական թալիշցիների երկրորդ խմբի վերադարձը: Գյուղ են տեղափոխվում 27 մարդ: Հետագա տարիներին Թալիշում բնակչության քանակը հասնում է մինչև 550 շնչի, 150 ընտանիքներով:
1994թ. աշնանը փախստականների կոմիտեի ծրագրով վերակառուցվում է 4 տուն: Շինանյութով օգնում է նաև Կարմիր խաչը` տրամադրելով ցեմենտ և տանիքի համար թիթեղ:
1995թ. աշնանը կյանքի է կոչվում Ամերիկայի և Կանադայի արևելյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի ծրագիրը: Այս ծրագրով վերակառուցվում է Թալիշի դպրոցը և մինչև 2000թ. այդ ծրագրով գյուղում կառուցվում է 86 տուն:
1995թ. հոկտեմբերի 11-ին վերաբացվում է Թալիշի դպրոցը, որի 10 դասարաններում սկսում են հաճախել 44 աշակերտներ:
1998թ. Մեսրոպ Աշճյանի ծրագրով վերակառուցվում է նաև Թալիշի գյուղամիջի եկեղեցին:
1999թ. հունվարի 1-ից գյուղում բացվել է բուժկետ, որը տեղակայվել է Թալիշի գյուղապետարանի շենքում:
1999-2000 թվականներին Կաթոլիկ օգնության ծառայության (ԿՕԾ) ծրագրով գյուղում նորոգվում են մոտ 97 տներ:
2008թ. պետական ծրագրի շրջանակներում գյուղում կառուցվեց հանդիսությունների սրահ:
2009թ. ռուսաստանաբնակ թալիշցիների հանգանակության շնորհիվ կահավորվեց և ձևավորվեց հանդիսությունների սրահը:
2009թ. թալիշեցի զոհված ազատամարտինկերի հիշատակին կառուցվեց հուշահամալիր:
2012թ. խմելու ջրի բարելավման նպատակով կառուցվեց մեկ արտեզյան:
2014թ. ապրիլի 30-ին գործարկվեց Մատաղիսի պոմպակայանը և գյուղն ունեցավ ոռոգման ջուր:
2014 թ. ապրիլին մեծ հանդիսավորությամբ նշվեց Թալիշի ազատագրման 20 ամյակը:
2016 թվականի ապրիլի 2-ին քառօրյա պատերազմի ժամանակ բնակիչները լքեցին գյուղը և մի քանի ամիս անց վերաբնակվեցին Ալաշանում: Բնակավայրը նորովի վերանորոգելուց հետո թալիշցիները 2019 թվականի աշնանը վերադարձան գյուղ, բայց 2020թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից լայնածավալ հարձակման հետևանքով գյուղը նորից դատարկվեց:
СЕЛО ТАЛИШ
Исторически село Талиш Северного Арцаха расположено на северной границе Мартакертского района Нагорного Карабаха, в 25 км к северу от районного центра, на южном склоне восточной части горы Мрав, на левом берегу реки Тартар, на лесистом склоне холма, недалеко от руин старого села Орек. Высота над уровнем моря - 640 метров.
Село граничит с Шаумянским районом и разделено течением реки Инджа. Западную границу села образуют вековые леса, раскинувшиеся на склонах гор Малого Кавказа, главной вершиной которых является величавая гора Мрав. С Востока село граничит с азербайджанским районом Мирбашир, а с юга-с селами Айгестан и Матагис Мартакертского района.
Село, основанное в V веке нашей эры и в различные времена выдержавшее многочисленные нападения иностранных захватчиков, за время своего существования несколько раз разрушалось до основания, но каждый раз восстанавливалось его преданным населением. Впервые жители села Орек покинули родину в 1764 году и, найдя убежище в Гандзаке вместе с меликами, вернулись три года спустя.
Подобное переселение имело место и в 1788 году, когда часть населения Гюлистана под давлением Ибрагим-хана покинула родину и поселилась недалеко от Гандзака. Обосновавшись на некоторое время в Шамхоре, народ во главе с Меликом Абовом переехал в грузинскую провинцию Болнис, оставаясь там до 1795 года.
Впервые провинция Гюлистан, в том числе и село Талиш, полностью опустела в 1797 году, когда народ во главе с Меликом Фридоном и Меликом Абовом переселился в грузинскую провинцию Болнис и, после 12-летнего пребывания там, вернулся в 1808-1809 годах.
Другое кратковременное переселение талышей, длившееся два месяца, произошло в начале 20-го века, после Первой мировой войны, когда начались армяно-турецкие войны.
Еще одна крупная депортация населения Северного Арцаха произошла во время Арцахской войны. Талышцы покинули село 16 июня 1992 года. Талиш находился в плену два года и был освобожден 14 апреля 1994 года.
Опустошение Талыша произошло также 2 апреля 2016 года во время четырехдневной войны. Село было заново отстроено, талышцы вернулись домой осенью 2019 года, но в результате крупномасштабного вражеского наступления 27 сентября 2020 года Талиш вновь опустел.
Историко-архитектурные памятники
Село Талиш известно своими историко-архитектурными сооружениями и историческими памятниками древности. Вот некоторые из них:
ГЛХОВАНК (ОРЕКАВАНК) -существует с V века. Глхованк был разрушен во время ужасного землетрясения 1139 года в провинции Утик. В 1279 году он был реконструирован и назван в честь поселения - Орекаванк.
ПАЛАТЫ - дворец Меликов-Бегларянов, армянских меликов Талыша, рядом с монастырем Орекаванк. Два замка-крепости, расположенные в Старом Орекаване, являются, пожалуй, одними из наиболее хорошо сохранившимися памятниками исторической архитектуры Арцаха.
КАВАК-КЯВАНК - место паломничества напротив Палат, в северной части Мец Куанка, 4-й провинции Арцаха.
ЦЕНТРАЛЬНАЯ церковь села «Аменапркич» («Церковь Всеспасителя») - единственный сохранившийся историко-архитектурный памятник в Талыше, строительство которого было завершено в 1894 году.
ПАПИН ТАК - место паломничества, которое в народе называли «Бегунц пап». Вероятно, это связано со старым «Евангелием Бегунца», находящимся в Таридже.
Население
По данным справочника «Кавказскій календарь» (ежегодное издание в Российской империи, выходившее в Тифлисе с 1845 по 1916 годы.), в 1886 году в селе Талиш было 130 дворов, 1012 жителей, а в 1889 году - около 200 дворов. Уже в 1908 году в селе проживало более 1000 жителей. В 1913 году население Талыша составляло 1495 человек, из них 851 мужчина и 644 женщины. В первые годы установления советской власти численность населения Талыша по состоянию на апрель 1924 года составляла 400 дворов с населением 1900 человек, из которых 1000 мужчин и 900 женщин.
Согласно переписи населения, проведенной в Карабахе в 1987 году, численность населения Талыша составляла 548 домов с 1995 жителями, а по данным 1989 года численность населения составляла 2262 человека.
После освобождения Талыша в село первоначально вернулись 40 семей, число которых с годами естественным образом увеличилось. В 2012 году в селе проживало 153 семьи с 532 жителями. В последующие несколько лет численность уменьшилась, и в 2016 году в селе насчитывалось около 125 семей с населением в 500 человек.
КРАТКИЙ ИСТОРИЧЕСКИЙ ОБЗОР
Талиш четырехкратно менял свое наименование на протяжении всей истории. Со дня своего основания поселение называлось Таридж (в честь князя Тариджа), с конца V века и до 1809 года поселение называлось Орека (Урекан), с 1809 по 1822 год называлось Тблецик (что означает «тбилисцы»), с 1822 года и по сей день - Талиш (в честь князя Талиша).
В 461 году до н. э. губернатор крепости Ялойлатапа в селе Нидж Утикской провинции князь Таридж переселился со своими подданными к прохладному источнику, называемому Ори и расположенному на территории нынешнего нашего монастыря Орека, где и основал деревню ТАРИДЖ. Источник Ори и его окрестности, а также село Дютакан (Тютк), являлись летней резиденцией благочестивого царя Вачагана, по приказу которого в V веке в Орекаване был возведен ГЛХОВАНК.
Через 12 лет после переселения 1797 года, в 1808 году, последние потомки Мелик-Бегларянов вернулись из Грузии на свою бывшую родину, которая также была полностью разрушена. Было решено обосноваться на месте нынешнего села Талиш. Жители, вернувшиеся из Болниса, отстроили свое новое село и назвали его ТБЛЕЦИК.
А в 1822 году в честь четвертого сына Мелика Фридона, Талиш-Бека, который становится правителем села, поселение было переименовано в ТАЛИШ. В центральной части села был основан первый родник.
В 1848 году помещиком Талыша стал другой сын Мелика Фридона, подполковник Тамраз Бек, усилиями которого в 1864 году был построен ирригационный канал, по которому вода реки Инджа доставлялась на поля Ханагаха, таким образом село обеспечивалось водой для орошения.
Тамраз Бек умирает в 1878 году, и владельцем Талышского поместья становится Сергей Бек из рода Мелик-Бегларянов. Сергей Бек хорошо владел русским языком, был членом царского Парламента, избранным с Кавказа. Граница между Талишом и соседними, ныне азербайджанскими, селами была проведена во времена Сергей Бека.
В 1890 году в Талише по инициативе старосты села Арстама Бабаяна начала функционировать школа, насчитывающая 25 учеников и одного учителя.
В пору правления Сергей Бека была построена и Центральная церковь. Село имело два больших рода, в которых было несколько образованных священнослужителей из потомственных ветвей Тер Даниела и Тер Огана. По их инициативе в 1894 году в селе была построена Церковь Аменапркич.
В 1907 году под патронатом сына Сергей Бека, Давид-Бека Мелик-Бегларяна и проживающих в Москве братьев Жамгарян в Талише строится новое школьное здание с четырьмя классными комнатами, в котором начинают обучаться 50 учеников. Школа закрылась в 1918-1919 гг.
ИСТОРИЯ ТАЛИША В ЦИФРАХ И ФАКТАХ
Советские годы
26 сентября 1920 г. в Талише восстанавливается и вновь открывается школа, сожженная в результате армяно-турецких столкновений. Первым заведующим школы назначается Шамир Петросян. Школу начинают посещать 25 учеников.
В 1925 году Талышское духовенство отказывается от своих полномочий, и сельская церковь превращается в клуб.
В 1929 году в Талише создается коллективное хозяйство под названием ТОЗ, то есть товарищество по совместной обработке земли.
В 1930 году в Талише формируется колхоз и называется «Колхоз имени Ильича».
В течение 1931-32 учебного года Талышская школа становится семилетней, а в 1934 году переобразуется в среднюю школу.
В 1934-35 гг. в селе строится второй ирригационный канал, канал Сифона, по которому воды реки Инджа из района Ширахана доставлялись на поля Ханагаха, соединяясь с большим каналом.
В 1936 году село разделяется на две части: Верин Таг и Неркин Таг. Колхоз обосновавшийся в Верин-Таге имел название «Колхоз имени Орджоникидзе», а в другом Неркин Таге остался «Колхоз имени Ильича». В 1937 году оба колхоза вновь объединились в один, с прежним названием в честь Ильича.
1936-37 гг. среднюю школу села Талиш заканчивают первые 17 учеников. В те годы в 26 классах школы обучалось 925 учеников. Позже в 1953-54 гг. Талышскую школу посещали окло 1500 учеников. Наша школа считалась опорной, и большинство учеников приходили из деревень этого района. В 1960-х годах количество учащихся сократилось до 350, а в начале 70-х годов снова увеличилось до 950. В 1991-92 учебном году в школе обучалось 428 учащихся, одновременно подрастало около 500 детей дошкольного возраста.
В годы Великой Отечественной войны 1941-45 гг. на фронт было отправлено 489 жителей Талиша, 222 человека из них не вернулись живыми. В годы войны экономическое состояние села было очень тяжелым, работали старики и женщины, в частности, механизаторами были женщины села.
В 1947 году в село проводят электричество.
В 1951 году в селе открывается больница с 10 койко-местами, возглавляет больницу врач Ашот Арутюнян.
В 1956 году в селе строится механизированная животноводческая ферма на участке Гёрут:
В 1958 году в центре села разбивается парк и устанавливается бронзовый бюст Акопа Акопяна.
В 1958 году состоялось открытие великолепного здания сельского клуба, подобного которому не было в округе, а церковь преобразуется в колхозный склад.
В 1960 году в центре села открывается отделение связи с телефонной станцией на 40 номеров.
В 1973 году пункт связи переносится в более просторное здание, где также устанавливается радиостанция с 415 радиоточками. С 1984 года в отделении работает уже автоматическая телефонная станция на 200 номеров.
В 1962 году в деревне построили механизированную птицеферму.
В 1965 году строится и вводится в эксплуатацию новое здание школы. В те годы автопарк хозяйства был перенесен в нижнюю часть деревни, а тракторный парк был перенесен на поле Ханагаха.
В 1968 году в селе Талиш воздвигается памятник воинам, погибшим в Отечественной войне.
В 1973 году в начале села был установлен ключ, ставший символом Талиша.
В 1976 году было начато и в 1984 году полностью завершено строительство механизированного животноводческого комплекса на 800 голов коров. Одновременно был введен в эксплуатацию водный канал, идущий из Матагиса.
В 1984 году в селе сдана в эксплуатацию мощная станция по переработке семян. Общее хозяйство Талиша обеспечивало села района высококачественными семенами.
В 1984 году закончилось строительство начатого в 1979 году основного канала, в результате чего были построены два соединенных друг с другом водохранилища вместимостью по 500 тонн каждое. Вода из источников Ори, Крнова, Малаканского и моря Салбунц доставлялась в эти водохранилища. В населенном пункте было установлено 150 питьевых кранов, что обеспечило потребность в воде.
Годы Арцахской войны
Арцахское движение начинается в 1988 году. 13 февраля все Талышское общество, наряду с другими, принимает решение об отделении НКАО от Азербайджана и воссоединении с Матерью-Арменией.
В 1988 году после знаменитой сессии 20 февраля в деревне были сформированы отряды ополчения и отряды самообороны для защиты ее границ.
С осени 1988 года по весну 1992 года боевые отряды сыграли важную роль в защите населенного пункта.
13 июня 1992 года происходит падение Шаумянского района, а днем 16 июня пал и Талиш. Мужи села на протяжении 4 лет геройски сражались с врагом, боролись за жизнь и право существования, но им не удалось удержать многовековое село, землю и воду, унаследованные от их предков.
16 июня 1992 года талышцы сформировали отряд и до начала июля того же года вели бои за села Матагис и Акоп Камари Мартакертского района.
В августе 1992 года к Отряду смертников присоединились 20 талышцев.
В феврале 1993 года в партизанский отряд Шаумяна вступают талышские мстители, и к концу мая их число достигает 137.
В апреле 1993 года наши боевики освобождают Талиш, но в результате гибели командира Шагена Мегряна отступают.
В августе 1993 года при Мининистерстве обороны Армении создается батальон «Талиш», который до декабря ведет оборонительные бои на отрезке Матагис-Талиш.
В декабре 1993 года враг снова переходит в наступление и отбивает боевые посты «Егникнер» и с. Матагис.
9 апреля 1994 года начинается Арегасарская военная операция, в ходе которой армянские силы блестящей военной кампанией почти полностью освобождают северо-восточную часть Мартакертского района от врага.
13 апреля начинается операция по освобождению села, в ходе которой благодаря совместной операции бойцов «Егникнер» и легендарной 5-й бригады 14 апреля 1994 года Талиш освобождается.
В годы Арцахской войны в Армию обороны Карабаха были призваны и вступили в бой против врага более 250 Талышских воинов-ополченцев (азатамартиков), совершив множество подвигов и геройств. Талышские азатамартики сражались в составе: батальона смертников «Арцив-1»; Шаумяновского партизанского отряда; батальона «Талиш»; других воинских формирований Армии обороны Карабаха.
В Арцахской освободительной войне во время противостояния в селе два человека погибли от вражеских пуль на своем рабочем месте и один человек от снаряда «Град». В ходе освободительной борьбы погибло 40 человек, 44 были ранены.
Послевоенные годы
В 1994 году после прекращения огня началось восстановление и заселение Талиша, который в последующие годы начал застраиваться медленными, но уверенными темпами. Первыми жителями были воины батальона «Талиш».
3 июня 1994 года в село возвращаются 13 человек, пожилые люди, и этим шагом они хотели подать пример другим. В конце июня организуется возвращение второй группы Талышских беженцев. В село переезжают 27 человек. В последующие годы численность населения Талиша достигнет 550 человек, составив 150 семей.
Осенью 1994 года по программе Комитета по делам беженцев реконструируются 4 дома. Красный Крест также помогает со строительными материалами, предоставляя цемент и листовой металл для кровли.
Осенью 1995 года претворяется в жизнь программа предстоятеля Восточной епархии Америки и Канады архиепископа Месропа Ашчяна. В рамках этой программы в селе выстраивается 86 домов.
11 октября 1995 года вновь открывается Талышская школа, 10 классов которой начинают посещать 44 ученика.
В 1998 году по программе Месропа Ашчяна также реконструируется церковь села Талиш.
С 1 января 1999 года в селе открывается медпункт, расположенный в здании сельской администрации Талиша.
В 1999-2000 годах в рамках программы Католической службы помощи (КСП) в селе было отремонтировано около 97 домов.
В 2008 году в рамках государственной программы в селе построен Зал торжеств.
В 2009 году благодаря пожертвованиям проживающих в России талышей Зал торжеств был обставлен мебелью и соответственно оформлен.
В 2009 году в память о погибших в освободительной войне талышцах возведен мемориальный комплекс.
В 2012 году для улучшения качества питьевой воды построена одна артезианская скважина.
30 апреля 2014 года запущена насосная станция Матагиса, и в селе появилась вода для орошения.
В апреле 2014 года с большой торжественностью отмечалась 20-я годовщина освобождения Талиша.
2 апреля 2016 года, во время четырехдневной войны, жители покинули село и через несколько месяцев поселились в селе Алашан. После восстановления талышцы вернулись в свое село осенью 2019 года, однако в результате крупномасштабного вражеского нашествия 27 сентября 2020 года село вновь опустело.