Հույզեր, հոգեկան վիճակներ են՝ կապված նյարդային համակարգի հետ[1][2][3]։ Առաջացնում են քիմիական փոփոխություններ, որոնք տարբեր կերպ կապված են մտածողության, զգացմունքների, վարքային հակազդումների և հաճույքի կամ տառապանքի աստիճանի հետ[4][5]։ Ներկայումս գիտական համաձայնեցված սահմանում չկա։ Հույզերը հաճախ միահյուսում են տրամադրությունը, խառնվածքը, անհատականությունը, մոտիվացիան[6]։

Վերջին երկու տասնամյակների ընթացքում հույզերի ոլորտում հետազոտությունները էականորեն աճել են՝ ներառելով բազմաթիվ ոլորտներ․ հոգեբանություն, նյարդագիտություն, բժշկություն, պատմություն, հույզերի սոցիոլոգիա և ինֆորմատիկա։ Բազմաթիվ տեսություններ, որոնք փորձում են բացատրել հույզերի առաջացումը, նեյրոբիոլոգիան, փորձը և գործառույթները միայն նպաստել այդ ոլորտի ավելի ինտենսիվ հետազոտությանը[7]։

Հույզերը կարող են սահմանվել որպես դրական կամ բացասական փորձ՝ կապված որոշակի ձևի ֆիզիկական ակտիվության հետ։ Հույզերն առաջացնում են տարբեր ֆիզիկական, վարքային և կոգնիտիվ փոփոխություններ։ Հույզերի առաջնային դերը հարմարվողական վարքի մոտիվացիան է[8][9]։

Որոշ տեսություններում ճանաչողությունը հույզերի կարևոր ասպեկտն է։ Այն գործողությունը, որն առաջին հերթին ազդում է հույզերի վրա՝ զգացողություններն են, որոնք կարող են թվալ չմտածված, բայց մտավոր գործողություններ դեռևս անհրաժեշտ են, հատկապես՝ մեկնաբանման պրոցեսում։ Օրինակ՝ գիտակցումը, որ մենք վտանգավոր իրադրությունում ենք և մեր մարմնի նյարդային համակարգի հետագա գրգռումը մեր վախի զգացողության անբաժանելի փորձառությունն է։ Ինչևէ, ըստ այլ տեսության հույզերը անջատ են և կարող են նախորդել ճանաչողությանը[10]։ Բնորոշվում է վերբալ մեկնաբանություններով, որը նկարարգրում է ներքին վիճակը[11]։

Հույզերը կոմպլեքսային են։ Ըստ որոշ տեսությունների՝ դրանք զգացողությունների վիճակներ են, որոնք հանգեցնում են մեր վարքի ֆիզիկակական և հոգեբանական փոփոխություններին[5]։ Հույզերի ֆիզիոլոգիան անմիջականորեն կապված է նյարդային համակարգի արթմնիության հետ։ Հույզերը նաև կապված են վարքային կանխատրամադրվածության հետ։ Էքստրավերտները ավելի հակված են լինել սոցիալական և ի ցույց դնել իրենց հույզերը, մինչդեռ ինտրովերտները այդքան էլ սոցիալական էակներ չեն և հակված են վերահսկելու իրենց հույզերը։ Հույզերը հաճախ դրական կամ բացասական մոտիվացիայի շարժիչ ուժերից են[12]։ Ըստ այլ տեսությունների՝ հույզերը բռնությունների պատճառ չեն, այլ պարզ բաղադրիչների համախտանիշ, որոնք կարող են ներառել մոտիվացիաները, զգացողությունները, վարքը և ֆիզիկակակն փոփոխությունները, բայց այս բաղադրիչներից ոչ մեկ հույզ չէ[13]։

Հույզերը ներառում են տարբեր կոմպոնենտներ, ինչպիսիք են՝ սուբյեկտիվ փորձը, ճանաչողությունը, արտահայտիչ վարքը, հոգեֆիզիոլագիական փոփոխությունները և օժանդակող վարքը։ Գիտնականները փորձել են նույնականցնել հույզերը այս կոմպոնենտներից մեկի հետ․ Վիլյամ Ջեյմսը՝ սուբյեկտիվ փորձի, բիհեյվորիստները՝ օժանդակող վարքի, հոգեֆիզիոլոգները՝ ֆիզիոլագիական փոփոխությունների հետ և այլն։ Վերջերս հույզերը կապում են նշված բոլոր կոմպոնենտների հետ, որոնցից յուրաքանչյուրը դասակարգվում է մի փոքր տարբեր՝ կապված ակադեմիական կարգի հետ։ Հոգեբանությունում և փիլիսոփայությունում հույզերը սովորաբար իրենց մեջ ներառում են սուբյեկտիվ, զգացողական փորձառություն, որն առաջին հերթին բնութագրվում է հոգեֆիզիոլոգիական փորձով, բիոլոգիական ռեակցիայով և մտավոր վիճակներով։ Հույզերի նման բազմաբաղադրիչ նկարագրությունը հանդիպում է սոցիոլոգիայում։ Օրինակ՝ Պեգի Թոիտսը[14] հույզերը նկարագրում է որպես ֆիզիոլոգիական բաղադրիչ, որը ներառում է մշակութային և էմոցիոնալ կողմեր (զայրույթ, զարմանք և այլն), մարմնի արտահայտիչ գործողություններ։

Ստուգաբանություն և պատմություն

խմբագրել
 
Շառլ լը Բրենի կողմից ստեղծված 16 դեմք, որտեղ ցուցադրված է մարդկային կրքերը (1821 թվական)

«Հույզ» բառը թվագրվում է 1579 թվականին, փոխառվել է ֆրանսերեն émouvoir բառից։ Հույզ տերմինը ակադեմիական քննարկումներում ներառվել է որպես կրքերի, զգացմունքների և աֆեկտների համապարփակ տերմին[15]։

Որոշ միջմշակութային հետազոտություններ ցույց են տալիս, որ «հույզի» կատեգորիայի և դասակարգման բաժանումը, այնպիսի նախնական հույզեր, ինչպիսիք են՝ զայրույթը և տխրությունը ամբողջական չեն և որ այդ հասկացությունների սահմանները տարբեր մշակույթներում տարբեր են[16]։ Ինչևէ, ըստ այլ փաստարկների որոշ մշակույթներում կան որոշ հույզերի ընդհանուր հիմքեր[17]։ Հոգեբուժության և հոգեբանության մեջ հույզերի արտահայտման կամ ըմբռնման անկարողությունը կոչվում է ալեքսիթիմիա[18]։

Սահմանում

խմբագրել

Օքսֆորդի բառարանում հույզի սահմանումը հետևյալն է․- «Ուժեղ զգացմունք, որը սկիզբ է առնում հանգամանքից, տրամադրությունից կամ այլոց հետ հարաբերություններից»[19]։ Հույզերը արտաքին և ներքին իրադրությունների պատասխան ռեակցաիներն են[20]։

Հույզերը կարող են կապված լինել պատահարների (օրինակ՝ խուճապ) կամ հակումների (օրինակ՝ թշնամություն) հետ, լինել կարճաժամկետ (օրինակ՝ զայրույթ), երկարաժամկետ (օրինակ՝ թախիծ)[21]։ Հոգեթերապեվտ Մայքլ Գրահամը նկարագրել է բոլոր հույզերը որպես գոյության շարունակություն[22]։ Այդպիսով, վախը կարող է տարափոխվել սարսափի կամ ամոթը՝ պարզ շփոթվածությունից թունավորի ամաչկոտության[23]։ Հույզերը կարող են նկարագրվել որպես կայուն պատասխանների համակարգված վիճակներ, որոնք ներառում են վերբալ, ֆիզիոլոգիական, վարքային և նյարդային մեխանիզմներ[24]։

Գրահամը տարանջատում է հույզերը՝ որպես ֆունկցիոնալ կամ դիսֆունկցիոնալ և պնդում, որ բոլոր ֆունկցիենալ հույզերն ունեն առավելություն[25]։

Բառի որոշ կիրառողների կարծիքով, հույզերը ինտենսիվ զգայություններ են, որոնք ուղղված են ինչ-որ բանի կամ մեկի[26]։ Մեկ այլ տեսանկյունից, հույզերը կարող են կիրառվել իրավիճակը նկարագրելու համար[27]։

Գործնականում Ջոզեֆ Լեդուքսը հույզերը սահմանում է որպես ճանաչողության կամ զգացողության գործընթացների արդյունք, որն օրգանիզմի պատասխան ռեակցիան է[28]։

Բաղադրիչներ

խմբագրել

Քլաուս Սչերերի մշակած հույզերի մոտելը[29] պարունակում է 5 կարևոր տարրեր։ Ասում են, որ բաղադրիչների պատկերման գործընթացում հուզական փորձը պահանջում է, որ բոլոր այդ գործընթացները կարճ ժամանակահատվածում լինեն համակարգված։ Չնայած կոգնիտիվ գնահատականի (տարրերից մեկը վիճելի է), բաղադրիչի մշակման մոդելը ապահովում է վիճակների հերթականություն, որն արդյունավետ նկարագրում է հուզական դրվագում ներգրաված կոորդիանցիան․

  • Կոգնիտիվ գնահատական - ապահովում է իրադարձությունների և օբյեկտների էվոլյուցիան։
  • Մարմնական ախտանշան - հուզական փորձառության ֆիզիոլոգիական բաղադրիչ։
  • Միտումնավոր գործողություններ - շարժական ռեակցիաների կանխամտածված և նպատակաուղղված մոտիվացիոն բաղադրիչ։
  • Արտահայտություն - դեմքի և ձայնի արտահայտություն, որը մշտապես պարունակում է հուզական վիճակ, որպեսզի փոխանցվի ռեակցաին և մտադրված գործողությունը։
  • Զգացմունքներ - հուզական վիճակի սուբյեկտիվ փորձառություն։

Տարբերակում

խմբագրել

Աֆեկտիվ նեյրոգիտության տեսանկյունից հույզերը կարող են տարբերակվել[24]

  • Զգացմունքներ - ոչ բոլոր զգացմունքներն են պարունակում հույզեր․ ինչպիսին է իմանալու զգացումը։ Հույզերի կոնտեքստում զգացմունքները ավելի լավ է հասկանալ որպես հույզերի սուբյեկտիվ ներկայացում, անհատական՝ դրանք զգացող մարդու համար[30]"
  • Տրամադրություն - դիֆուզ-աֆեկտիվ վիաճակ, որը ընդհանուր առմամբ տևում է ավելի երկար քան հույզերը և հաճախ չունեն հստակ ստիմուլներ[26]։
  • Աֆեկտներն օգտագործվում են, որպեսզի նկարագրեն զգացողության կամ հույզերի փորձառությունը։

Նպատակ և արժեք

խմբագրել

Ըատ կարծիքներից մեկի՝ հույզերը նպաստում են շրջակա միջավայրի մարտահրավերներին հարմարվելուն։ Հույզերը բնութագրվում են որպես էվոլյուցիայի արդյունք, որովհետև հին և կրկնվող խնդիրների համար ապահովում են լավ լուծումներ[31]։ Հույզերը կարող են գործել որպես մեր համար կարևորը (արժեքները և էթիկան) փոխանցելու ճանապարհ[32]։ Ինչևէ, որոշ հույզեր, օրինակ՝ անհանգստության որոշ տեսակներ, երբեմն դիտարկվում են որպես հոգեկան հիվանդությունների մաս և հետևաբար ունենում են բացասական արժեք[33]։

Դասակարգում

խմբագրել

Տարբերակում կարող է լինել հուզական դրվագների և հուզական հակումների միջև։ Հուզական հակումները նույնպես համեմատելի են բնավորության գծերի հետ։ Օրինակ՝ դյուրագրգիռ մարդն ավելի հեշտությամբ կամ արագ է հակված զգալ բարկություն, քան այլոք։ Որոշ տեսաբաններ դասակարգում են հույզերը ավելի ընդահնուր կատեգորիայում՝ «աֆեկտիվ վիճակներում», որտեղ այդ վիճակները նույնպես ներառում են հուզականորեն կապված երևույթներ, ինչպիսիք են՝ հաճույքը և ցավը, մոտիվացված վիճակը (օրինակ՝ քաղցն ու հետաքրքրասիրությունը), տրամադրությունը[34]։

Հիմնական հույզեր

խմբագրել
 
Հիմնական հույզերի օրինակ
 
Հույզերի անիվ

Ավելի քան 40 տարի Պոլ Էքմանն աջակցել է այն տեսակետին, որ հույզերը անջատ են, չափելի և ֆիզիոլոգիապես ակնհայտ։ Ըստ Էքմանի ամենաազդեցիկ աշխատանքի որոշ հույզեր համընդհանուր ճանաչված են։ Այլ դասական հետազոտություններ գտնում են, որ երբ մասնակիցները ղեկավարում են իրենց դիմային մկանները, այնուամենայնիվ նրանք ցույց են տալիս սուբյեկտիվ և ֆիզիոլոգիական փորձառություն, որը համընկնում է տրաբեր դեմքի արտահայտությունների հետ։ Նրա հետազոտությունները թույլ տվեցին հույզերի 6 տեսակենր դասակարգել որպես հիմնական․ զայրույթ, զզվանք, վախ, երջանկություն, տխրություն և զարմանք[35]։ Ավելի ուշ Էքմանն առաջարկեց[36], որ այլ ամբողջական հույզեր կարող են գոյություն ունենալ այս 6-ից դուրս։ Վերջերս Էքմանի նախկին ուսանողներ Դանիել Քորդարոյի և Դաչեր Կելտների կողմից անցկացրած միջմշակությանին ուսումնասիրությունները լայնացրեցին ամբողջական հույզերի ցուցակը։ Ի հավելումն սկզբանական 6-ին, այս հետազոտողները փաստեցին այլ հույզերի մասին․ զվարճանք, սոսկում, գոհունակություն, իղձ, շփոթություն, ցավ, կարեկցանք։ Նրաք նաև փաստեր գտան դիմախաղում և ձայնի մեջ հետևյալ հույզերի մասին՝ ձանձրույթ, շփոթմունք, հպարտություն և ամոթ[37][38][39]։

Ռոբերտ Պլուտչիկը համաձայնեց Էլքմանի տեսակետի հետ, բայց մշակեց «հույզերի անիվը»՝ առաջարկելով դրական կամ բացասական խմբավորումներով 8 հիմնական հույզեր․ հրճվանքն ընդդեմ տխրության, զայրույթն ընդդեմ վախի, վստահությունը՝ զզվանքի և զարմանքն ընդդեմ ակնկալման[35]։ Որոշ հիմնական հույզեր կարող են փոխանակվել կոմպլեքս հույզերի։ Դրանք կարող են ծագել մշակութային պայմաններից կամ հիմնական հույզերի հետ զուգորդումների միավորման արդյունքում[40]։

Տարածական վերլուծություն

խմբագրել
 
Հույզերի երկու տարածություն։ Մատչելի պատրաստված պրակտիկ կիրառության համար[41]։

Հոգեբաններն օգտագործել են այս մեթոդը որպես վերլուծության գործակից, որպեսզի փորձեն ցույց տալ հույզերի հետ կապված ռեակցիաները։ Այսպիսի մեթոդները թույլ են տալիս դուրս բերել հույզերի հիմանական չափումները, որոնք ցույց են տալիս փորձառությունների նմանությունն ու տարբերությունը[42]։ Երբեմն առաջին երկու մեծությունները բացահայտում են վերլուծության վալենտության գործոնը (որքան բացասական կամ դրական է ընկալվում փորձը) և գրգռող (որքան եռանդուն է ընկալվում փորձը)։ Այս երկու մեծությունները կարող են պատկերվել 2D քարտեզի վրա[43]։

Տեսություններ

խմբագրել

Նորագույն ժամանակահատվածի վաղ շրջափուլի պատմություն

խմբագրել

Ստոիցիզմի տեսություններում հույզերը դիտարկվում են որպես բանականության արգելք և հետևաբար առաքինության խոչընդոտ։ Արիստոտելը հավատում էր, որ հույզերն առաքինության անբաժանելի մասն են կազմում[44]։ Նրա տեսանկյունից բոլոր հույզերը (կոչվում էին կրքեր) համապատասխանում էին ցանկություններին կամ ընդունակություններին։ Միջնադարում Արիստոտելի հայացքներն ընդունվեցին և հետագայում զարգացվեցին սխոլաստիկների և Թովմա Աքվինացու կողմից[45]։

Հին Չինաստանում հավատում էին, որ չափազանց շատ հույզերը վնասում են ցիին, հետևաբար վնասում էին կենսական կարևոր օրգաններին[46]։ Չորս հակումների տեսությունը հայտնի դարձավ Հիպոկրատի շնորհիվ, որն առաջարկում էր ուսումնասիրել հույզերը նույն կերպ ինչ՝ բժշկությունը։

11-րդ դարի սկզբին Ավիցեննան մշակեց տեսություն առողջության և վարքի վրա հույզերի ազդեցության մասին՝ առաջարկելով կառավարել հույզերը[47]։

Հույզերի մասին վաղ շրջանի տեսանկյունները զարգացել են փիլիսոփաներ՝ Ռենե Դեկարտի, Նիկոլո Մաքիավելիի, Բենեդիկտ Սպինոզայի[48], Թոմաս Հոբսի[49] և Դեյվիդ Հյումի շնորհիվ։

Զարգացման տեսություններ

խմբագրել
 
Չարլզ Դարվինի «Մարդկանց և կենդանիների հույզերի արտահայտություն» աշխատության պատկերազարդում

19-րդ դար

խմբագրել

Հույզերի ձևերի հեռանկարները էվոլյուցիոն տեսությունում սկսվել են 19-րդ դարի կեսերից, Չարլզ Դարվինի «Մարդկանց և կենդանիների հույզերի արտահայտություն» 1872 թվականին գրված գրքի հետ[50]։ Զարմանալի է, բայց Դարվինը պնդում է, որ հույզերը մարդու զարգացման արդյունք չեն[51]։ Դարվինը պնդում էր, որ հույզերը զարգանում են ժառանգական ճանապարհով ձեռք բերված բնավորության գծերի միջոցով[52]։ Նա առաջիններից էր, ով մեթոդներ կիրառեց ոչ վերբալ փորձառությունն ուսումնասիրելու համար և հանգեց այն եզրահանգման, որ որոշ արտահայտություններ ունեն միջմշակութային ամբողջականություն։ Դարվինը նաև մանրամասն նկարագրեց կենդանիների հույզերի համանամն փորձառությունը։

Արդի տեսություններ

խմբագրել

Էվոլյուցիոն հոգեբանության արդի տեսակետներ ենթադրում են, որ հիմնական և սոցիոլոգիական հույզերը զարգացել են, որպեսզի մոտիվացնեն վարքի ձևերը[12]։ Հույզերը յուրաքանչյուր մարդու որշումների ընդունման և պլանավորման անբաժանելի մասն են և գիտակցության ու հույզերի միջև տարբերությունն այդան էլ պարզ չէ, որքան թվում է[53]։ Պաուլ Մաքլեանը պնդում էր, որ հույզերը մրցում են առավել բանզդային ռեակցիաների հետ։ Նեյրոպատկերման աճող նախադրյալները թույլ տվեցին բացահայտել ուղեղի տսարբեր հատվածների էվոլյուցիան։

Սոցիալական հույզերի հետազոտությունները նույնպես կենտրոնացած են հույզերի ֆիզիկական դրսևորման վրա՝ ներառելով մարդկանց և կենդանիների մարմնի լեզուն։ Օրինակ՝ թվում է, թե տհաճությունն աշխատում է մարդու դեմ, բայց այն կարող է հաստատել այնպիսի համբավ, որ ինչ-որ մեկը վախենա այդ մարդուց[12]։ Ամաչկոտությունն ու հպարտությունը կարող են մոտիվացնել վարքը, ինչը կօգնի մարդուն պահպանել հասարակությունում իր դերը, իսկ ինքնագնահատականը սեփական կարգավիճակի գնահատումն է[12][54]։

Մարմնական տեսություններ

խմբագրել

Հույզերի մարմնական տեսությունները պնդում են, որ մարմնական ռեակցիաները, այլ ոչ թե կոգնիտիվ մեկանաբանությունները, ահնրաժեշտ են հույզերի համար։ Այդպիսի տեսությունների առաջին ժամանակակից տարբերակը առաջարկել է Վիլյամ Ջեյմսը՝ 1880 թվականին։ Տեսությունը կորցրեց հայտինություը 20-րդ դարում, բայց վերջերս նորից հայտինություն ձեռք բերեց շնորհիվ այնպիսի տեսաբանների, ինչպիսիք են՝ Ջոն Կասիոպոն[55], Անտոնիո Դամասիոն[56], Ջոզեֆ Լեդուքսը[57] և Ռոբերտ Զայոնցը[58]։

Ջեյմս-Լանգեի տեսություն

խմբագրել
 
Ջեյմս- Լանգեի տեսության պարզեցված գծապատկեր

Վիլյամ Ջեյմսը՝ իր 1884 թվականին գրված հոդվածում[59] պնդում էր, որ զգացողություններն ու հույզերը երկրորդական են ֆիզիոլագիական երևույթների համար։ Իր այս տեսությունում Ջեյմսը առաջարկում էր, որ այն զգայական ընկալումները, որոնք անվանում էր «գրգռող գործոն», անմիջականորեն հանգեցնում են ֆիզիոլոգիական ռեակցիաների, կոչվում են հույզեր[60]։ Որպեսզի հաշվի առնեն հուզական փորձառության տարբեր տեսակները, Ջեյմսն առաջարկեց, որ վեգետատիվ նյարդային համակարգում առաջացնեն ակտիվության խթաններ, որն իր հերթին հուզական փորձ կառաջացնի ուղեղում։ Միևնույն ժամանակ դանիացի հոգեբան Կարլ Լանգեն առաջարկեց համանման տեսություն։ Այդ իսկ պատճառով տեսությունը կոչվում է Ջեյմս-Լանգեի տեսություն։ Ինչպես գրում է Ջեյմսը․ «հույզերը մարմնական ըմբռնումների փոփոխություններն են»։ Այնուհետև Ջեյմսը պնդում է, որ․ «մենք զգում ենք տխրություն, որովհետև մենք լաց ենք լինում, զայրույթ, որովհետև ցնցված ենք, վախ, որովհետև դողում ենք կամ զղջում, զայրանում՝ կապված իրավիճակից»[59]։

Այս տեսության օրինակներից է․ հույզեր առաջացնող ազդակները (օձ) մղում են ֆիզիոլոգիական ռեակցիաների (սրտի զարկերի հաճախականության ավելացում, արագ շնչառություն և այլն), որը մեկնաբանվում է որպես հույզ (վախ)։ Այս տեսությունը հաստատվում է գիտափորձով, որտեղ մանիպուլիացիայի ենթարկելով մարմնի վիճակը, ստանում են ցանկալի հուզական վիճակ[61]։ Որոշ մարդիկ կարող են հավատալ, որ հույզերն առաջացնում են իրենց բնորոշ գործողություններ։ Օրինակ՝ ես լաց եմ լինում, որովհետև տխուր եմ կամ ես վազզում եմ մի կողմ, որովհետև ես սարսափած եմ։ Ջեյմս-Լանգեի տեսության հիմքում պատճառահետևանքային կապն է[62]։

Թիմ Դալգլիշը պնդում էր, որ ժամանակակից նեյրոգիտնականները ընդունում են Ջեյմս-Լամգեի հույզերի տեսությունը[63]։

Կեննոն-Բարդի տեսություն

խմբագրել

Ուոլտեր Բրեդֆորդ Կեննոնն ընդունում էր, որ ֆիզիկական ռեակիցաները որոշիչ դեր են խաղում հույզերի արտահայտնամն գործընթացում, բայց չէր հավատում, որ որ միայն ֆիզիկական ռեակցիաները կկարողանան բացատրել սուբյեկտիվ հուզական փորձը։ Նա պնդումէր, որ ֆիզիկական ռեակցիաները շատ դանդաղ են և հաճախ աննկատ և դա չի կարող գնահատել համեմատաբար արագ և ինտենսիվ սուբյեկտիվ հույզերը[64]։ Նա նաև հավատում էր, որ հուզական փորձի հարստությունը, բազմազանությունը չեն կարող դիմադրել ֆիզիկզկան ռեակցիաներին, որոնք արտացոլում են մարտի և փախուստի բավականին չտարանջատված ռեակցիաներ[65][66]։ Այս տեսության օրինակներից է․ «հույզեր առաջացնող իրավիճակը միաժամանակ ի հայտ է բերում ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ գիտակցական հույզերի փորձառություն»։

Ֆիլիպ Բարդը ներդրում է ունեցել տեսության մեջ՝ աշխատելով կենդանիների հետ։ Նա հայտնաբերեց, որ զգայությունը, շարժումը և ֆիզիկական ինֆորմացիան պետք է անցնի միջանկյալ ուղեղով (հատկապես՝ տեսաթումբ), մինչ որևէ մշակման ենթարկվելը։

Երկգործոն տեսություն

խմբագրել

Սթենլի Շաքթերը ձևակերպեց իր տեսությունը իսպանացի բժիշկ Գրեգորիո Մարանիոյի վաղ աշխատությունների հիման վար, որը պացիենտներին ներարկում էր ադրենալին և հարցնում, թե ինչպես են իրենց զգում։ Մարանիոն բացահայտեց, որ այդ պացիենտներից շատերը ինչ-որ բան էին զգում, բայց առանց հույզ առաջացնող ազդակի․ պացիենտները չէին կարողանում մեկանաբանել իրենց ֆիզիկական ոգևորությունը՝ որպես փորձված հույզ։ Շաքթերը համաձայն էր, որ ֆիզիկական ռեակցիաները մեծ դեր ունեն հույզերում։ Նա առաջարկեց, որ ֆիզիկական ռեակցիաները աջակցում են հուզական փորձառությանը։ Հույզերը բաժանվեցին երկփուլ գործընթացի․ ընդհանուր ֆիզիկական գրգռում և հույզերի փորձ։ Օրինակ՝ ֆիզիկական գրգռումը (սրտխփոց) հարուցվում է արտաքին ռեակցիաներից (հանդիպել արջին խոհանոցում)։ Այնուհետև ուղեղն արագորեն սքանավորում է տարածքը՝ մեկնաբանելով հարվածները։ Հետևաբար, ուղեղը սրտխփոցը մեկանբանում է որպես «արջից» վախենալու արդյունք[67]։ Շաքթերն, իր աշակերտ Ջերոմ Սիրնգերի հետ, ցույց էր տալիս, որ հետազոտվողները կարող են ունենալ տարբեր հուզական ռեակցիանր, չնայած նրան, որ նրանք միևնույն ֆիզիկական վիճակում են (ներարկված է եղել ադրենալին)։ Դիտարկվում էր, որ հետազոտողները ցույց էին տալիս զայրույթ կամ ուրախություն՝ կապված այդ իրավիճակում դիմացի մարդուց (դաշնակից)։ Հետևաբար, իրավիճակի (կոգնիտիվ) գնահատականը և մասնակցի կողմից ադրանալինի կամ պլացեբոյի ընդունումը միասին որոշում է ռեակցիան։ Այս գիտափոևձը քննադատությունների ենթարկվեց[68]։

Կոգնիտիվ տեսություն

խմբագրել

Երկգործոն տեսության հետ միասին նոր տեսությունը միավորում էր նար ճանաչողությունը․ տեսությունը փաստում էր, որ կոգնիտիվ ակտիվությունը՝ դատողության, գնահատման կամ մտքերի տեսքով անհրաժեշտ է հույզերի առաջացման համար։ Այս հայացքի ակտիվ կողմնակիցներից էր Ռիչարդ Լազարիուսը, որը փաստում էր, որ հույզերը պետք է ունենան որոշ կոգնիտիվ կանխամտածվածություն։ Կագնիտիվ գուծունեությունը, ներառելով հուզական մեկնաբանություն, կարող է լինել գիտակցված կամ չգիտակցված և կարող է ընդունել կամ չընդունել գղափարախոսական ընթացքի ձև։

Լազարիուսի տեսությունը շատ ազդեցիկ է․ հույզերը խանգարումներ են, որոնք ընթանում են հետևյալ հերթականությամբ․

  1. Կոգնիտիվ գնահատում - իրադարձությունների կոգնիտիվ անհատական գնահատում
  2. Ֆիզիոլոգիական փոփոխություններ - Կոգնիտիվ ռեակցիաները սկսում են կենսաբանական փոփոխություններ, օրինակ՝ սրտի արագ աշխատանք
  3. Գործողություն - անհատը զգում է հույզեր և ընտրում, թե ինչպես արձագանքել։

Օրինակ՝ Ջենին տեսնում է օձ․

  1. Ջենին կոգնիտիվ կերպով գնահատում է օձի առկայությունը։ Գիտակցությունը թույլ է տալիս հասկանալ դա որպես վտանգ։
  2. Նրա ուղեղը ակտիվացնում է մակերիկամները, որոնք արյան համակարգով մատակարարում են ադրենալին, ինչը հանգեցնում է սրտի արագ աշխատանքի։
  3. Ջենին ճչում է և փախչում։

Լազարիուսն ընդգծեց, որ ինտենսիվ հույզերի քանակը կարգավորվում է կոգնիտիվ գործընթացների միջոցով։

Ջորջ Մանդլերը 2 գրքում (Միտք և հույզեր 1975 թվական[69] և Միտք և մարմին[70]) ներկայացրեց հույզերի ընդարձակ և գործնական քննարկում, որի վրա ազդում է ճանաչողությունը, գիտակցությունը, վեգետատիվ նյարդային համակարգը։

  1. Panksepp, Jaak (2005). Affective neuroscience : the foundations of human and animal emotions ([Reprint] ed.). Oxford [u.a.]: Oxford Univ. Press. էջ 9. ISBN 978-0-19-509673-6. «Our emotional feelings reflect our ability to subjectively experience certain states of the nervous system. Although conscious feeling states are universally accepted as major distinguishing characteristics of human emotions, in animal research the issue of whether other organisms feel emotions is little more than a conceptual embarrassment»
  2. Damasio AR (May 1998). «Emotion in the perspective of an integrated nervous system». Brain Research. Brain Research Reviews. 26 (2–3): 83–86. doi:10.1016/s0165-0173(97)00064-7. PMID 9651488.
  3. Davidson, edited by Paul Ekman, Richard J. (1994). The Nature of emotion : fundamental questions. New York: Oxford University Press. էջեր 291–93. ISBN 978-0195089448. «Emotional processing, but not emotions, can occur unconsciously.» {{cite book}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Cabanac, Michel (2002). "What is emotion?" Behavioural Processes 60(2): 69-83. "[E]motion is any mental experience with high intensity and high hedonic content (pleasure/displeasure)."
  5. 5,0 5,1 Scirst=Daniel L. (2011). Psychology Second Edition. 41 Madison Avenue, New York, NY 10010: Worth Publishers. էջ 310. ISBN 978-1-4292-3719-2.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  6. «Theories of Emotion». Psychology.about.com. 13 September 2013. Վերցված է 11 November 2013-ին.
  7. Cacioppo, J.T & Gardner, W.L (1999). Emotion. "Annual Review of Psychology", 191.
  8. Schacter, D.L., Gilbert, D.T., Wegner, D.M., & Hood, B.M. (2011). Psychology (European ed.). Basingstoke: Palgrave Macmillan.
  9. Pinker, Steven (1997), How the Mind Works, New York: W. W. Norton & Company, էջ 342
  10. Wilson TD, Dunn EW (February 2004). «Self-knowledge: its limits, value, and potential for improvement». Annual Review of Psychology. 55 (1): 493–518. doi:10.1146/annurev.psych.55.090902.141954. PMID 14744224.
  11. Barrett LF, Mesquita B, Ochsner KN, Gross JJ (January 2007). «The experience of emotion». Annual Review of Psychology. 58 (1): 373–403. doi:10.1146/annurev.psych.58.110405.085709. PMC 1934613. PMID 17002554.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Gaulin, Steven J.C. and Donald H. McBurney. Evolutionary Psychology. Prentice Hall. 2003. 978-0-13-111529-3, Chapter 6, p 121-142.
  13. Barrett LF, Russell JA (2015). The psychological construction of emotion. Guilford Press. ISBN 978-1462516971.
  14. Thoits PA (1989). «The sociology of emotions». Annual Review of Sociology. 15: 317–42. doi:10.1146/annurev.soc.15.1.317.
  15. Dixon, Thomas. From passions to emotions: the creation of a secular psychological category. Cambridge University Press. 2003. 978-0521026697. link.
  16. Russell JA (November 1991). «Culture and the categorization of emotions». Psychological Bulletin. 110 (3): 426–50. doi:10.1037/0033-2909.110.3.426. PMID 1758918.
  17. Wierzbicka, Anna. Emotions across languages and cultures: diversity and universals. Cambridge University Press. 1999.
  18. Taylor, Graeme J. "Alexithymia: concept, measurement, and implications for treatment." The American Journal of Psychiatry (1984).
  19. «Emotion | Definition of emotion in English by Oxford Dictionaries».
  20. Schacter, D.L., Gilbert, D.T., Wegner, D.M., & Hood, B.M. (2011). Psychology (European ed.). Basingstoke: Palgrave Macmillan.
  21. «Emotion». The Stanford Encyclopedia of Philosophy. Metaphysics Research Lab, Stanford University. 2018.
  22. Graham, Michael C. (2014). Facts of Life: ten issues of contentment. Outskirts Press. էջ 63. ISBN 978-1-4787-2259-5. {{cite book}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  23. Graham, Michael C. (2014). Facts of Life: Ten Issues of Contentment. Outskirts Press. ISBN 978-1-4787-2259-5. {{cite book}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  24. 24,0 24,1 Fox, 2008, էջեր 16–17
  25. Graham, Michael C. (2014). Facts of Life: ten issues of contentment. Outskirts Press. ISBN 978-1-4787-2259-5. {{cite book}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  26. 26,0 26,1 Hume, D. Emotions and Moods. Organizational Behavior, 258-297.
  27. Fehr B, Russell JA (1984). «Concept of Emotion Viewed from a Prototype Perspective». Journal of Experimental Psychology: General. 113 (3): 464–86. doi:10.1037/0096-3445.113.3.464.
  28. «On Fear, Emotions, and Memory: An Interview with Dr. Joseph LeDoux » Page 2 of 2 » Brain World». 2018-06-06.
  29. Scherer KR (2005). «What are emotions? And how can they be measured?». Social Science Information. 44 (4): 693–727. doi:10.1177/0539018405058216.
  30. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Givens» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  31. Ekman, Paul (1992). «An argument for basic emotions» (PDF). Cognition & Emotion. 6 (3): 169–200. CiteSeerX 10.1.1.454.1984. doi:10.1080/02699939208411068. Արխիվացված է օրիգինալից (PDF) 15 October 2018-ին. Վերցված է 25 October 2017-ին. {{cite journal}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  32. «Listening to Your Authentic Self: The Purpose of Emotions». HuffPost. 2015-10-21. Վերցված է 2019-09-15-ին.
  33. Some people regard mental illnesses as having evolutionary value, see e.g. Evolutionary approaches to depression.
  34. Schwarz, N.H. (1990). Feelings as information: Informational and motivational functions of affective states. Handbook of motivation and cognition: Foundations of social behavior, 2, 527-561.
  35. 35,0 35,1 Handel, Steven (2011-05-24). «Classification of Emotions». Վերցված է 30 April 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  36. Ekman, Paul; Cordaro, Daniel (20 September 2011). «What is Meant by Calling Emotions Basic». Emotion Review. 3 (4): 364–370. doi:10.1177/1754073911410740. ISSN 1754-0739.
  37. Cordaro, Daniel T.; Keltner, Dacher; Tshering, Sumjay; Wangchuk, Dorji; Flynn, Lisa M. (2016). «The voice conveys emotion in ten globalized cultures and one remote village in Bhutan». Emotion (անգլերեն). 16 (1): 117–128. doi:10.1037/emo0000100. ISSN 1931-1516. PMID 26389648.
  38. Cordaro, Daniel T.; Sun, Rui; Keltner, Dacher; Kamble, Shanmukh; Huddar, Niranjan; McNeil, Galen (February 2018). «Universals and cultural variations in 22 emotional expressions across five cultures». Emotion (անգլերեն). 18 (1): 75–93. doi:10.1037/emo0000302. ISSN 1931-1516. PMID 28604039.
  39. Keltner, Dacher; Oatley, Keith; Jenkins, Jennifer M (2019). Understanding emotions (English). ISBN 9781119492535. OCLC 1114474792.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. Plutchik R (2002). «Nature of emotions». American Scientist. 89 (4): 349. doi:10.1511/2001.28.739.
  41. Scherer, Klaus R.; Shuman, Vera; Fontaine, Johnny R. J.; Soriano, Cristina (2013-08-15), «The GRID meets the Wheel: Assessing emotional feeling via self-report1», Components of Emotional Meaning, Oxford University Press, էջեր 281–298, doi:10.1093/acprof:oso/9780199592746.003.0019, ISBN 9780199592746
  42. Osgood, Charles Egerton; Suci, George J.; Tannenbaum, Percy H. (1957). The Measurement of Meaning. Urbana, Illinois, USA: University of Illinois Press. ISBN 978-0-252-74539-3. {{cite book}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  43. Schacter, Daniel L. (2011). Psychology Ed. 2. 41 Madison Avenue New York, NY 10010: Worth Publishers. ISBN 978-1-4292-3719-2. {{cite book}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  44. Aristotle. Nicomachean Ethics. Book 2. Chapter 6.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  45. Aquinas, Thomas. Summa Theologica. Q.59, Art.2. {{cite book}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  46. Suchy, Yana (2011). Clinical neuropsychology of emotion. New York, NY: Guilford. {{cite book}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  47. Haque, Amber (2004). «Psychology from Islamic Perspective: Contributions of Early Muslim Scholars and Challenges to Contemporary Muslim Psychologists». Journal of Religion and Health. 43 (4): 357–77. doi:10.1007/s10943-004-4302-z. JSTOR 27512819. {{cite journal}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  48. See for instance Antonio Damasio (2005) Looking for Spinoza.
  49. Leviathan (1651), VI: Of the Interior Beginnings of Voluntary Notions, Commonly called the Passions; and the Speeches by which They are Expressed
  50. Darwin, Charles (1872). The Expression of Emotions in Man and Animals. Note: This book was originally published in 1872, but has been reprinted many times thereafter by different publishers
  51. Hess, Ursula; Thibault (2009). «Darwin & Emotion Expression» (PDF). The Principle of Serviceable Habits. American Psychologist. 64 (2): 120–8. doi:10.1037/a0013386. PMID 19203144. Վերցված է 2019-07-08-ին. «for most emotion expressions, Darwin insisted that they were functional in the past or were functional in animals but not in humans.»
  52. Sheldrake, Rupert (2015-06-08). «Darwinian Inheritance & the Evolution of Evolutionary Theory». OpenSciences.org. Վերցված է 2019-07-08-ին.
  53. Lerner JS, Li Y, Valdesolo P, Kassam KS (January 2015). «Emotion and decision making» (PDF). Annual Review of Psychology. 66: 799–823. doi:10.1146/annurev-psych-010213-115043. PMID 25251484.
  54. Wright, Robert. Moral animal.
  55. Cacioppo JT (1998). «Somatic responses to psychological stress: The reactivity hypothesis». Advances in Psychological Science. 2: 87–114.
  56. Aziz-Zadeh L, Damasio A (2008). «Embodied semantics for actions: findings from functional brain imaging». Journal of Physiology, Paris. 102 (1–3): 35–9. doi:10.1016/j.jphysparis.2008.03.012. PMID 18472250.
  57. LeDoux J.E. (1996) The Emotional Brain. New York: Simon & Schuster.
  58. McIntosh DN, Zajonc RB, Vig PB, Emerick SW (1997). «Facial movement, breathing, temperature, and affect: Implications of the vascular theory of emotional efference». Cognition & Emotion. 11 (2): 171–95. doi:10.1080/026999397379980.
  59. 59,0 59,1 James, William (1884). «What Is an Emotion?». Mind. 9 (34): 188–205. doi:10.1093/mind/os-ix.34.188. {{cite journal}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  60. Carlson, Neil (January 22, 2012). Physiology of Behavior. Emotion. Vol. 11th edition. Pearson. էջ 388. ISBN 978-0205239399. {{cite book}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  61. Laird, James, Feelings: the Perception of Self, Oxford University Press
  62. Reisenzein R (1995). «James and the physical basis of emotion: A comment on Ellsworth». Psychological Review. 102 (4): 757–61. doi:10.1037/0033-295X.102.4.757.
  63. Dalgleish T (2004). «The emotional brain». Nature Reviews Neuroscience. 5 (7): 582–89. doi:10.1038/nrn1432. PMID 15208700.
  64. Carlson, Neil (January 22, 2012). Physiology of Behavior. Emotion. Vol. 11th edition. Pearson. էջ 389. ISBN 978-0205239399. {{cite book}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  65. Cannon, Walter B. (1929). «Organization for Physiological Homeostasis». Physiological Reviews. 9 (3): 399–421. doi:10.1152/physrev.1929.9.3.399. {{cite journal}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  66. Cannon, Walter B. (1927). «The James-Lange theory of emotion: A critical examination and an alternative theory». The American Journal of Psychology. 39 (1/4): 106–24. doi:10.2307/1415404. JSTOR 1415404. {{cite journal}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  67. Schacter, Daniel L.; Gilbert, Daniel T.; Wegner, Daniel M. (2011). Psychology. Worth Publishers.
  68. Prinz, Jesse J. (2004). Gut Reactions: A Perceptual Theory of Emotion. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-534859-0.
  69. Mandler, George (1975). Mind and Emotion. Malabar: R.E. Krieger Publishing Company. ISBN 978-0-89874-350-0.
  70. Mandler, George (1984). Mind and Body: Psychology of Emotion and Stress. New York: W.W. Norton. OCLC 797330039.