Aeroplane
Այս մասնակիցը արձակուրդի մեջ է մինչև անհայտ։
This user is on holiday until undetermined.
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…

Հին քննարկումները փորփրելու համար խնդրեմ համեցեք նկուղՆկուղ

{{Ողջույն}}

խմբագրել

Ողջույն, Քաոջոքեր։ Նախկին տարբերակին վերադարձնելուց հետո, «Ողջույն» կաղապարի ստորագրության ամսաթվերը նորից ավտոմատ կերպով թարմացվում են։ Եթե ժամանակ ունենաս, ուրախ կլինեմ, եթե արձագանքերս այս գրառմանը։ --vacio 06:25, 17 Մայիսի 2011 (UTC)Պատասխանել

Ողջույն, Vacio, և շնորհակալ եմ տեղեկացնելու համար: Կներես, այն նախկինում չէի նկատել: Այժմ կանդրադառնամ: Chaojoker 08:47, 17 Մայիսի 2011 (UTC)Պատասխանել

David

խմբագրել

1.Նախազգուշացում եղել է միայն մեկ անգամ:

2.Այդ որ այդ կադրերը էական չեն, միայն քո կարծիքն է և դրանք հեռացնելուց առաջ պետք է քննարկել այլ մասնակիցների հետ:

3.[1] Այս ֆիլմի էջում կա երեք ոչ ազատ պատկեր և դրանք չեն հեռացվում քո բերած պատճառաբանություններով: Հետևաբար քո գործողությունները ոչ միայն սխալ են այլ նաև խանգարում են Վիքիպեդիայի զարգացմանը:

4.Կարլոս Տեվես էջը վերանվանելիս դու չես քննարկել այն քննարկման էջում:--David1992 —Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ 46.241.138.13 (քննարկումներդրում) 08:01, 17 Մայիսի 2011.

David1992 մասնակցային հաշվի արգելափակման շուրջ քննարկումները տեղափոխվում են մասնակցի քննարկման էջ: Chaojoker 10:49, 17 Մայիսի 2011 (UTC)Պատասխանել

Գրառման ջնջում

խմբագրել

Չէ նկատել, թե ինչպես եմ ջնջել Xelgen-ի գրառումը։ Շնորհակալություն նկատելու ու վերադարձնելու համար։ --vacio 12:44, 26 Մայիսի 2011 (UTC)Պատասխանել

Խնդրեմ, և խնդիր չկա: Սակայն այսպիսի դեպքերը խնդրահարույց եմ գտնում: Եթե գրված տեքստը սպամ չէ և անձնական վիրավորանքներ չի պարունակում, ապա արդարացված չեմ գտնում հատկապես ուրիշի գրվածքի հեռացումը՝ ինչքան էլ որ անհամաձայն լինենք կամ կարողանանք ավելի լավ արտահայտել իմաստը: Հուսով եմ նորից նման դեպքեր չենք ունենա: Հաջողություն, Chaojoker 20:01, 30 Մայիսի 2011 (UTC)Պատասխանել

Requests

խմբագրել

Hi! I would like to post some article requests and photo requests on this Wikipedia. Where do I do them?

Thanks WhisperToMe 01:35, 29 Մայիսի 2011 (UTC)Պատասխանել

Hi, WhisperToMe, you can post them at the Armenian Wikipedia Embassy discussion page. Good luck, Chaojoker 19:56, 30 Մայիսի 2011 (UTC)Պատասխանել

The Fox and the Hound

խմբագրել

What does "The Fox and the Hound" translate to in Armenian? The Russian is called "Лис и охотничий пёс". Also, shouldn't Charlotte's Web be "Charlotte's Web (1973 film)"? 12.74.248.168 06:45, 9 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել

It translates to either "Աղվեսն ու բարակը" or "Աղվեսն ու որսաշունը". About Charlotte's Web, currently it's the only article that we have about the subject, so I don't think any disambiguation is needed. The disambiguation part can be added in the future when we either have a disambiguation page and/or articles about its other meanings. Regards, Chaojoker 08:06, 9 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել

կարող եմ օգտագործել կայքի տեղեկությունը, եթե նրանցից թույլտվություն հայցեմ?:

խմբագրել

Ողջույն, Chaojoker Ես ավելացրել էի 'Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան» հոդվածը էական փոփոխություններով: Բայց դէ, եթե ջնջել էր պետք, ուրեմն այդպես է: Իսկ կարող եմ օգտագործել կայքի տեղեկությունը, եթե նրանցից թույլտվություն հայցեմ?: չնայած չգիտեմ, թե համաձայնությոան դեպքում ինչպես եմ այն արտացոլելու Վիքիի էջում: Armen11 19:41, 18 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել

Ողջույն, Armen11, որպեսզի հոդվածը պատճենված չհամարվի, պետք է 0-ից գրվի ձեր իսկ բառերով և շարահյուսությամբ, երբեմն մեկից ավելի աղբյուրի կարդալն ու օգտագործելն օգնում է դրա մեջ: Դրա մասին ավելիին կարող եք ծանոթանալ Արդյո՞ք կարող եմ մի փոքր փոփոխելով պատճենել-փակցնել տեքստը բաժնում: Կայքի մասին՝ եթե համաձայնվեն, որ կայքում եղած տեղեկությունները տեղադրեն Քրիեյթիվ Քոմոնս CC BY-SA 3.0 և ՋիԷֆԴիԷլ թույլատրագրերի ներքո, ապա խնդիր չկա: Սույն թույլատրագրերը ներառում են նաև բովանդակության առևտրային օգտագործման թույլտվությունը: Եթե համաձայնեն, պետք է կայքի ներևում «Copyright © Lusamut.net» արտահայտության փոխարեն տեղադրեն «Կայքի պարունակությունը հրատարակվում է Քրիեյթիվ Քոմմոնս 3.0 CC-BY-SA և ՋիԷֆԴիԷլ թույլատրագրերի ներքո։»: Chaojoker 20:12, 18 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել
Կենսագրություն ներկայացնելուց դժվար է շատ տարբերվել արդեն եղածից :) Բայց եթե միայն տարեթվերը երևա և իրադարձությունը, որն էլ կրճատել չի լինի, դա երևի լինի արդեն թույլատրելի լինի, որովհետև մինիմալիզմի որ հասցնեմ, դա ուրիշ ձևով էլ մեկնաբանել չի լինի :)Armen11 20:41, 18 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել

Ձեր պատասխանն եմ ակնկալում: Խնդրում եմ նայեք: Քննարկում:Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան ArmenANI 17:46, 22 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել

Հետ շրջման մասին

խմբագրել

Chaojoker, Ամենաթանկ ֆուտբոլային տրանսֆերները էջը դու ես վերանվանել առանց քննարկման, ես այն ուղղակի հետ եմ շրջել ճիշտ տարբերակին:--David1992 10:34, 19 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել

David1992, խոսքը հենց դրա մասին է՝ ես կատարել եմ գործողություն, դու հետ ես շրջել այդ գործողությունն առանց քննարկելու: Ոչ բոլոր գործողությունների համար է պատճառը նշվում, հատկապես եթե բավականին պարզ են (թեև գուցե նույնիսկ այդ պարագայում ավելի լավ կլիներ), սակայն ոչ-վանդալիզմի դեպքերի հետ-շրջումը ինչպես արդեն քանի անգամ բացատրել եմ պիտի լինի քննարկումով, որպեսզի խմբագրման պատերազմի չվերածվի: Chaojoker 11:19, 19 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել

Ալի Դիւանդառի

խմբագրել

Hi, I wanted to know if it is possible for you to take a look at this article wich I have created yesterday. I think it needs your edition. you can also use his page in persian. thanks a lot, Hafezdivandari 06:13, 25 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել

Չեմ կարող վերնագիրը փոխել:

խմբագրել

ողջույն, հոդված եմ ստեղծել, բայց զգում եմ, որ վերնագիրը փոխել է պետք: Այն դրել եմ (Տ. ՄԻՔԱՅԵԼ եպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆ), բայց կարծում եմ որ ճիշտը առանց (Տ.)-ի է: Չեմ կարող անունը փոխել: մնում է ջնջեմ, ձևափոխեմ նախորդող հոդվածի հղումը (Շիրակի թեմում), ապա նորը ստեղծեմ: Այդպես է պետք?– Այս անստորագիր գրառման հեղինակն է Armen11 (քննարկում|ներդրումներ) 20:33, 30 Հունիսի 2011 մասնակիցը։

Հոդվածը տեղափոխելու համար էջի վերևի աջ կողմում («խմբագրել» և այլ կոճակների շարքում) կտեսնեք փոխրիկ դեպի ցած ցույց տվող ցուցանշանը: Դրա վրա կտտացնելուց հետո կտեսնեք «տեղափոխել» կոճակը, որի վրա կտտացնելով կկարողանաք տեղափոխել էջը նոր անվան ներքո: Դա հոդվածը տեղափոխելու ցանկալի ձևն է, որովհետև այլ կերպերով (ջնջելով կամ բովանդակությունը տեղափոխելով) չի պահպանվում էջի պատմությունը՝ դրա մեջ ներդրում ունեցած մասնակիցների և իրենց գործողության մասին: Հաջողություն, Chaojoker 18:26, 3 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ: Փաստորեն նորեկներս սովորելու ենք փորձվածների ներվերի հաշվին! :)))ArmenANI 10:46, 4 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել

պետք է էջի քննարկումը ջնջել, քննարկումը ավարտելուց և էջի ձևավորումը ավարտելուց հետո?

խմբագրել

Մի հարց էլ: Իսկ պետք է էջի քննարկումը ջնջել, քննարկումը ավարտելուց և էջի ձևավորումը ավարտելուց հետո? նախապես շնորհակալ եմArmenANI 10:47, 4 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել

Ոչ միայն պետք չէ, այլ նախընտրելի է այն պահպանել որպեսզի էջի պատմություն և նաև որովհետև ապագայում նույն քննարկումը չկրկնելու համար կամ եկած համաձայնությունները վերանայելու համար շատ օգտակար կարող են լինել: Եթե դարձյալ հարցեր լինեն, ուրախ կլինեմ օգտակար լինել: Նաև, եթե առիթ է լինում, լավ կլիներ աչքի տակով անցկացնել այս էջի հայերեն կետադրության մասին բաժինը :) Chaojoker 16:46, 4 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ: Համամիտ եմ; Բայց եթե էական բան չի եղել, կարելի է միգուցէ թափոնները մաքրել, կորիզը թողնել: Կետադրական նշանների համար. ես կողմնակից եմ մաքուր, անարատ հայերենով գրելուն եվ ԽՈՍԵԼՈՒՆ: ՊԱրզապես արտասահմանում լուրջ խնդիր ունեմ համակարգիչը հիմնարկի է; Չեմ կարող տեղադրել համապատասխան ծրագիր: Կայքերի օգնությամբ եմ հայերեն գրում (տունտունիկի պես բան է): Դրանցում կետադրական նշանների խնդիր կա, հատկապես որ ֆրանսիայում ստեղնաշարը azerty է: Պիտի այդ հարցով ինձ չտեսնելու տաք միառժամանակ :)Թող ուրիշները ինձանից օրինակ չվերցնեն :)ԲԱՅՑ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ԼԻԱՐԺԵՔ ԵՄ ԳՐՈՒՄ: ArmenANI 19:52, 4 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել
Արմեն ջան, «թափոնները մաքրել, կորիզը թողնելը» կարելի է սուբյեկտիվ ստացվի, նաև մասնակիցներին իրենց գրառման ձեռք տալը դուր չգա, որի պատճառով էլ բացի վանդալության կամ թեմային կապ չունեցող դեպքերից ավելի լավ է թողնել: Եթե երկու տեղ նույն բանն է կրկնված, ապա համաձայն եմ, որ կարելի է մեկը հեռացնել: Կետադրության մասին՝ ես տեղյակ չէի, թե ինչ հանգամանքներում եք հայերեն գրում: Այդպիսի պայմաններում իրոք ողջունելի է, որ նման հետևողականություն եք ցուցաբերել հայատառ գրելու համար, և իրոք գնահատում եմ դա: Գործը հեշտացնելու որոշ ձևեր կան սակայն, օրինակ կարող եք ձեր օգտագործած համակարգի գրա (Վինդոուզ, Մաք, և այլն) տեղադրել հայերեն դասավորություն, որը հուսով եմ գործը շատ ավելի կհեշտացնի :) Վինդոուզի պարագային այս տեսանյութը շատ օգտակար կարող է լինել, իսկ ընդհանուր ուղեցույց կա Ինչպես գրել հայերեն էջում: Հարցերի դեպքում, կփորձենք օգնել :) Chaojoker 07:53, 6 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել

Ֆայլ

խմբագրել

Բարի օր: Ես դեմ չեմ որ օգտագործվեն բառերի հայերեն տարբերակները, սակայն կարծում եմ որ պետք է կոնկրետ կանոն լինի, որին համաձայն կարելի է օգտագործել համապատասխան հայերեն հոմանիշները: Օրինակ, բառը պետք է օգտագործվի էսինչքան բառարաններում և այլն: Փորձը այնպես է ցույց տալիս, որ որևէ մասնակից իմանում է մի բառի հայերեն տարբերակը (չնայած որ այդ այլալեզու բառը լայն տարածում է ստացվել հայերնեում) և փորձում է առաջ տանել այդ տարբերակը: Շատ դեպքերում այդ հայերեն հոմանիշը կա, բայց դա ոչ ոք չի օգտագործում ոչ գիտական ոլորտում, ոչ էլ առօրյա կյանքում (օրինակ ռադիո բռը և դրա հայերնե հոմանիշը, որը ես նույնիսկ չեմ կարում հիշեմ): Այսինքն, որտեղից երաշխիկ, որ «նիշք» բառը լայն տարածում է ստացել կյանքի մեջ (չեմ համեմատում օտարալեզու բառերի հետ, որոնք գրական լեզվում չկան, բայց օգտագործվում են մարդկանց կողմից՝ տելեվիզոր, զակազ, կռավաթ, նասկի):--Պանդուխտ 13:34, 5 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել

Բարի օր, Պանդուխտ: Վինդոուզ և Լինուքս համակարգներում այն միանշանակ թարգմանվում է՝ նիշք: Անգլերեն-հայերեն համակարգչային եզերի բառարանում այն թարգմանվում է՝ նշոց: Սակայն այս հանգամանքների չլինելու պարագային ևս միանշանակ կողմ էի լինելու նիշք տարբերակի կիրառմանը, որն ոչ միայն հայերեն է, այլ իմաստային պահով անհամեմատ գերազանցում է «ֆայլ» տարբերակին. ֆայլ անգլերենով նշանակում է թղթապանակ, որը համակարգչային նիշքի իմաստին գրեթե ոչ մի կապ չունի, իսկ նիշք նշանակում է «նիշերի հավաքածու» (ինչպես գիրք նշանակում է գրերի հավաքածու), որը հենց նիշքի ամբողջ իմաստն է արտահայտում՝ ընդամենը մեկ վանկում: Ընդհանուր առմամբ հայերեն ընդդեմ փոխառյալ բառերի վերաբերյալ իմ տեսակետներին կարող ես ծանոթանալ այստեղ և այստեղ: (ի դեպ նազկի, զակազ և նման ռուսաբանություններ արդեն օգտագործվում են որոշների գրություններում. ինչ խոսք, երբ հանրային հեռուստատեսությունը եթերում «պեսոկ» բառ է թույլ տալիս շաքարավազի փոխարեն): Քո հետ լրիվ համաձայն եմ, որ հոդվածների անվանման վերաբերյալ հստակ կանոնների մշակման մեծ կարիքը կա: Chaojoker 07:45, 6 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել
Դե եթե այդ բառը արդեն կա բառարաններում, դա ուրիշ հարց է: Իմ կարծիքով կարևորը այն չե, որ տերմինը ամբողջությաբ ընդգրկի տվյալ երևույթը, այլ կարևորը այն է որ բառը օգտագործեն ժողովրդի լայն մասսաները: Ինչքան ուզում են բառարաններում «սառնարան» գրեն, մեծամասնությունը խալադիլնիկ չե ասում, կամ էլ տելեվիզոր, կամ էլ պոլ հատակի փոխարեն?! Իհարկե պետք է պահպանել հայերենը, սակայն գալիս են պահեր, երբ «հայապահպանությունը» հասնում է աբսուրդի, վերցնենք նույնիսկ քո նշած «խելախոսը», իմ կարծիքով դա աբսուրդ է, ես երբեք այդ բառը չեմ օգտագործի և համոզված չեմ որ մի օր կլսեմ «Վարդան, խելախոսը չես տեսել?»: Երբ ես նոր կարդացի այդ բառը, ասացի խելառ մարդկանց հետ է կապված: Նույնը ես կասեի «նիշք/նշոց» բառի վերաբերյալ, ես երբեք չեմ հրաժարվի «ֆայլ»-ից ու համոզված եմ որ մեծամասնությունը նույնպես: Նման բառերը կմնան միայն թղթի վրա և "ինտելեգենցիայի" մի մասի բառապաշարում, իսկ սովորական ժողովուրդը կօգտագործի այն բառերը, որոնք հեշտ է արտասանել և որոնք ուղղակի հիմար ծիծաղ չի առաջացնում: Իմ կարծիքով Վիքիպեդիան պետք է արտացոլի իրականությունը, քանի որ հանրագիտարանը ոչ թե նեղ մասնագետների, այլ բոլորիս համար է (իհարկե բացառելով խալադիլնիկերը): Որպես վերջաբան ասեմ, որ հայերի միակ և ամենահզոր թշնամին իրենց անկանոնապահությունը, որը ավելի է բարդանում երբ այդ կանոնները չկան: Մեր անկանոնապահության պատճառով մենք այժմ պետություն չունենք, այլ ունենք բնակչությունը թալանող և նրան տանջող մի կազմակերպություն, որին ղեկավարում է մի խումբ աղվեսներ:--Պանդուխտ 18:46, 7 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել
Պանդուխտ, ես Վիքիփեդիայում չեմ՝ քաղաքական, տնտեսական կամ այլ կարծիքներ լսելու համար, և ոչ էլ կարծում եմ հանրագիտարանը դրա տեղն է: Դրա համար կան ֆորումներ և զրուցարաններ: Հանրագիտարանային մթնոլորտում ապակառուցողական է արհամարհանքով և վիրավորանքներով խոսելը, և հուսով եմ չես շարունակի: Ինչ վերաբերում է լեզվին, ի՞նչ ես առաջարկում, «խալադենիկ», «տելեվեզր», և «պոլ» կոչենք հոդվածները: Եթե հետաքրքրի ասեմ, որ այդ բառերը ես մինչ Հայաստան ոտք դնելը կյանքում չէի լսել, ոչ էլ մեկ անգամ օգտագործել եմ, և ոչ էլ պլանավորում եմ օգտագործել: Լրիվ անկապ, տգեղ, և ավելորդ բառեր են իմ կարծիքով, որոնք ոչ մի համահունչություն չունեն հայերենի հետ: Չորս հարյուր տարի Իրանում ապրելով պարսկահայերը Հայաստանի բնակիչների կեսի կեսի չափ իրենց թույլ չեն տվել հայերենն աղտոտել օտար բառերով: Արդյունքը՞: Պարսկահայերի մոտ «պարսկախոս» կամ «ռուսախոս» կոչված հայեր գոյություն չունեն, և երբեք հայախոսը հայախոսի հետ ամբողջապես օտար լեզվով չի շփվում. այնինչ ընդամենը յոթանասուն տարի սովետի մուրճի տակ ապրելով Հայաստանում գոյություն ունի սեփական երկրում այլ երկրի պաշտոնական լեզվով շփվելու աննորմալ երևույթը, ընդ որում բարևի փոխարեն հայախոսը հայախոսին ասում է՝ «պրիվիետ»: Բա չբերե՞նք հաշվենք փոխառված բառ ու հոդվածն էլ այդպես անվանենք: Քո բերած օրինակները և այն, որ հայերեն բառերը «հիմարություն» ես համարում կարելի է տեսնել մի լրիվ ռուսացած պերսպեկտիվից, ու այդ պերսպեկտիվից զարմանալի չէ, որ ռուսահայերի միայն 30%-ն է հայերենը համարում իրենց մայրենի լեզուն: Հայերենը անգլերենի ու լատիներենի աղբանոցը չէ, և ոչ էլ ռուսերենի, որը հետզհետե ինքն անգլերենի աղբանոցի է վերածվում: Գուցե հինգ հարյուր տարի հետո ռուսերենն էլ լատիներենի վախճանն ունենա, բայց ես հաստատ նույնը չեմ ցանկանում հայերենի համար: Դրանց փոխարեն, լավ կլիներ օրինակ վերցնել այն լեզուներից, որոնք զարգանալով պահում են իրենք ինքնությունն ու համն ու հոտը, ինչպիսին են ֆիններենը և պարսկերենը, որի արդյունքում իրենց խոսողները չեն ամաչում սեփական լեզվով շփվել: Chaojoker 19:31, 7 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել
Հ.Գ. Ի դեպ, հայերենում "" և ? նշաններ գոյություն չունեն: Լավ կլիներ հետևել եղած կանոններին, նախքան բողոքել, որ ինչու նոր կանոններ չեն ստեղծվում: Chaojoker 19:37, 7 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել
Ես ուղղակի քաղաքականական համեմատություն բերեցի որ իմ ասածը ավելի պարզ դառնա, ես Վիքիպեդիայի մթնոլորտի և տվյալ երկրում տիրող իրավիճակի մեջ զուգահեռ եմ անցկացնում, չեի ուզում որևէ մեկին վիրավորել:
Դու ինձ սխալ հասկացար հայերեն բառերի վերաբերյալ, ես չեմ ասում որ չեմ ուզում իմ մայրենի լազեուն մաքուր լինի օտար բառերից, շատ եմ ուզում, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի: Դա նշանակում է, որ եթե չի ստացվում նորմալ հայերեն բառ գտնել, պետք է օգտագործել օտարալեզուն, դրա մեջ ամոթ բան չկա, ուղղակկ պետք է հետևել որ օտարալեզու բառերի քանակը էսինչ տոկոսից չավելանա: Ուզում ես այսես պարսիկները, ֆինները օգտագործում են միայն պարսկական և ֆիննական ծագումով բառեր? Ես չեմ հավատում որ այդ ժողովրդներից լեզուները չեն փոխարինել գոնե մեկ բառ: Բոլոր լեզուներն էլ միշտ մի բան տվել են, մյուս վերցրել:
Ես կարծում եմ հեշտ է հասկանալ, թե ինչու Պարսկաստանի և Ռուսաստանի հայերը այդքան տարբեր են վերաբերվում իրենց լեզվին: Իմ կարծիքով գլխավոր դերն է խաղում կրոնը, որը հեռու է պահում պարսկահայերից պարսիկներից, դա մի հոգևոր որոշ սահման է դնում դրանց միջև, ինչի հետագայում դառնում է քաղաքականական, կրթական և այլն: Իսկ Ռուսաստանը, երկու ժողովուրդներն էլ լինելով քրիստոնյա իրար հետ շատ շփվում, ամուսնանում, երեխաները իրար հետ դպրոց են գնում, բոլոր ասում են որ «երկու եղբայրական ազգ ենք» (ես դրա հակառակի կողմնակից եմ): Այդ պատճառով էլ հայերը քրիստոնեական երկրներում շուտ են ասիմիլացվում, իսկ մյուս, օրինակ մահմեդական պետություններում, երկար դիմադրում են:
Հ.Գ. Ես հայկական այբուբենի և գրական լեզվի հետ առաջին անգամ ծանոթացել եմ 3 տարի առաջ, այդ պատճառով դեռ շատ չլուծված խնդիրներ ունեմ լեզվի հետ, որոնցից մեկն է կետադրությունը, դեռ չեմ սովորել օգտագործելու համար:--Պանդուխտ 15:03, 8 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել
Պանդուխտ ջան, ես էլ հենց դա եմ ասում՝ կարելի է գործածել օտարալեզու բառեր, միայն եթե դեռ դրանց «նորմալ հայերեն» տարբերակները չկան. բանից երևում է, որ մենք հիմքում համաձայն ենք: Ես չեմ ասում, որ հայերենն ընդհանրապես փոխառված բառեր չունենա՝ ես չեմ ասում ազատվենք թեյ կամ վճիռ բառերից՝ դրանք արդեն մերվել են հայերենի հետ, այնքան ձայնափոխվել մինչև համահունչ դարձել, ու դժվար է նույնիսկ առաջին անգամ լսելիս կռահել, որ փոխառված բառեր են: Կարճ են ու հայերենին համահունչ: Նման բառերի մեծ մասը փոխառվել է նախքան հայերենի գրական լեզուն դառնալը, իսկ դրանից հետո հայերենը դժվարությամբ է փոխառություններ ընդունում: Դրա մասին կա կանոն, և խելախոսի քննարկման էջի հղումը տալով, ես ցանկանում էի, որ դու տեսնես Լեզվի պետական տեսչության Հայերենի բարձրագույն խորհրդի ձևակերպումը դրա մասին՝
  Բայց այս կարգի [փոխառված] բառերից շատերը հայերենին անցել են դեռևս նրա գրական լեզու չդարձած ժամանակ և խոսակցական լեզվում այնպես են ձևափոխվել, որ նրանց օտարածին լինելը հաստատել անգամ դժվար է: Հայերենը նույնպիսի բարյացակամություն չի ցուցաբերում գրական փոխառությունների նկատմամբ: Հայ գրական լեզվի համար բառապաշարի հարստացման հիմնական ուղղությունը եղել է իր սեփական բառաստեղծումը. մեր գրական լեզուն օտարաբանությունների դիմել է միայն ստիպված պարագայում, այսինքն՝ երբ չի կարողացել տվյալ օտար բառը ճշգրիտ կամ հաջող թարգմանել: Հայոց լեզվի բառակերտման դարավոր ավանդությունից և իր իսկ լեզվական կառուցվածքից բխող և կանոն դարձած այս սովորույթը օրինականացված է նաև ժամանակակից հայերենի համար՝ նախկին տերմինաբանական կոմիտեի և ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհրդի որոշումներով, որոնցում օտար լեզուներից կատարվող փոխառությունները համարվում են հայերենի բառապաշարի հարստացման միջոցներից մեկը: Ըստ որում՝ օտար լեզուներից պիտի «փոխ առնել այնպիսի տերմիններ և բառեր, որոնց համարժեքը չկա և հայերենի բառակազմական միջոցներով հաջող կազմել հնարավոր չէ:
- Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու, էջ 11
 
Նույնտեղ նշվում է, որ որոշ բառեր կարող են փոխառված վիճակ ունենալ տարիներ՝ մինչ ստեղծվի դրանց հայերեն համարժեքը և փոխարինի: Մենք հիմա շատ խնդիրներ ունենք, որոնցից ոչ ամենափոքրն է նոր հայերեն բառեր ստեղծելու և փոխարինելու շարունակ և կայուն գործընթացի գոյություն չունենալը, երբ մնացած աշխարհը օրական հարյուրավոր նոր բառ կարող է արտադրել, ոչ էլ նոր բառերի դպրոցներին հաղորդվելը (դա է հիմնական ձևն ըստ իս, որ կօգնի նոր սերնդին ծանոթանալ նոր բառերին և հետզհետե փոխարինել ոչ անհրաժեշտ փոխառությունները): Այս միջավայրում Վիքիփեդիան ահռելի հնարավորություն է ընձեռնում հայախոսներին ծանոթացնելու նորաստեղծ բառերի հետ, որոնք հետզհետե փոխարինելու են փոխառվածները:
Ինչ վերաբերում է կետադրության, ես շատ բարձր են գնահատում այն, որ դու սեփական ջանքերով փորձել ես ծանոթանալ և սովորել քո մայրենին, և նույնիսկ ներդրում կատարել դրանով, շատ բարձր: Եվ հուսով եմ գիտես, որ եթե հարցեր լինեն կետադրության շուրջ, և ես օգնել կարողանամ, մեծ սիրով կօգնեմ: Դրա համար խնդրում եմ մի քաշվիր հարցնելուց, և միասին կփորձենք բարելավվել մեր հայերենը: Ի դեպ, հարցական նշանի մասին նոր հոդված եմ գրել, որը հուսով եմ օգտակար կլինի :) Chaojoker 15:41, 8 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել
Հիմա էլ հասկացա ինչու չենք մենք իրար հասկանում: Անձամբ ես կարծում եմ, որ անթույլատրելի է տարիներով բառ փնտրել: Լեզվաբանները իրենց աշխատասենյակներից չպիտի դուրս գան, նրանք պետք է ամեն օր աշխատեն: Այդ փոքր ժամանակահատվածի մեջ (լինի մեկ ամիս, թե մեկ տարի) օտարալեզու բառը կարող է այնպես արմատանալ մարդկանց ուղեղում, որ էլ ոչ մի այլ բառով դա չես հանի: Դրա համար պետք չե տարիներով բառի հայերեն տարբերակը փնտրել, նրանք պիտի հետևեն են այլ լեզուներում ծնվող նոր կարևոր բառերին և շատ կարճ ժամանակներում ստեղծեն հայերեն հոմանիշը, ոչ թե մի քանի տարի անց ոչ ոքի չպետք թեժ քննարկումներից հետո բառը ժողովրդին ցույց տալ:
Շնորհակալ եմ քո առաջարկած օգնության և հոդվածի համար: Հուսով եմ մինչև ամսվա վերջը կկարողանամ կետադրությունը հաղթահարել:--Պանդուխտ 07:27, 2 Օգոստոսի 2011 (UTC)Պատասխանել

Արգելափակել 79.164.10.135

խմբագրել

Բարև, Chaojoker: Առաջարկում եմ արգելափակել 79.164.10.135 զգուշացումները անտեսելու համար... --Rob 15:03, 12 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել

Համաձայն եմ Ռոբի հետ, նրան արդեն զգուշացրել են, սակայն նա անտեսում է զգուշացումները:--Արամ 15:10, 12 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել
Բարև, վիքիկիցներ, և շնորհակալություն ուշադիր լինելու համար: Chaojoker 15:20, 12 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել

Արտաշատ

խմբագրել

Ողջույն Chaojoker: Ինձ թվում է Արտաշատ հոդվածի մեծ մասը գրված է Արևմտահայերենով, և պետք է ստեղծվի առանձին հոդված: Ինչ կարծիքի ես:--Արամ 09:46, 13 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել

Խմբագրումների պատերազմ "Գարեգին Բ Ոսկեհատցի" հոդվածում

խմբագրել

Հարգելի Chaojoker, Գարեգին Բ Ոսկեհատցի հոդվածում մասնակից kuzanov-ը կատարել է խմբագրում՝ ավելացրել է արտաքին հղումներ Նյուս.ամ կայքի վրա: Հաշվի առնելով, որ նշված հղումները վերաբերում են կաթողիկոսի Վրաստան կատարած այցելության մասնավոր դրվագին, հետևաբար դրանց զետեղումը հանրագիտարանային հոդվածի մեջ արդարացված չէ, ես նպատակահարմար գտա հեռացնել դրանք: Սակայն kuzanov-ը հետ շրջեց իմ խմբագրումները /դրանցի առաջ նա հետ էր շրջել նույնանման այլ խմբագրում/: Ես գրել եմ հոդվածի քննարկման էջում, ներկայացնելով իմ փաստարկները և խնդրելով kuzanov-ին հիմնավորել իր խմբագրումների անհրաժեշտությունը: Սակայն չեմ կարծում, որ պատասխան կստանամ, քանի որ կասկածում եմ, նա տիրապետում է հայերենին /ենթադրում եմ, որ վրացի է կամ թուրք/: Խնդրում եմ ադմիններին միջոցներ ձեռնարկել տվյալ մասնակցի կողմից Գարեգին Բ Ոսկեհատցի էջի նկատմամբ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ: Հարգանքով՝ --Rob 11:24, 16 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել

Մարզադաշտերի անվանափոխություններ

խմբագրել

Բարևում եմ Chaojoker-ին...

Գտնում եմ որ Էստադիո Նասիոնալ դե Կոստա Ռիկա (1924) հոդվածի անվանափոխումը Կոստա Ռիկայի ազգային մարզադաշտ (1924) տարբերակի ավելի նպատակահարմար է: Բայց օրինակ Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի անվանումը պատմական զարգացած անվանում է, և այս դեպքում Օրենջ Բոուլ մարզադաշտ (Մայամի) ձևը սխալ տարբերակ է: Խնդրում եմ անվանափոխություններ կատարելիս ուսումնասիրեք այդ հոդվածների պատմությունը, հետաքրքրվեք այլ լեզուներով հոդվածներով: Վահե 06:26, 25 Օգոստոսի 2011 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Vahe, Օրենջ Բոուլ մարզադաշտի անունը ԱՄՆ-ում, որտեղ այն տեղակայված է, հնչում է հենց որպես «Օրենջ Բոուլ» և ոչ «Օրանժ Բոուլ», որը նրա ֆրանսերեն արտասանությունն է և ԱՄՆ-ի և մարզադաշտի անգլերեն անվանման հետ որևէ կապ չունի: «Օրանժ Բոուլ» անվանումն իր սխալ արտասանությամբ հանդերձ դարձյալ ընդունելի կլիներ, եթե որպես այդմ տեղ ընկած լիներ հայալեզուների մեջ, սակայն Գուգլի թեկուզ մեկ որոնումն ցույց է տալիս, որ «Օրանժ Բոուլ» անվանումն միայն հայտնվում է մի քանի Վիքիփեդիայի էջում և Վիքիի հայելի կայքերում, և «սխալ է, բայց տարածված սխալ է» տրամաբանությունն նույնիսկ այստեղ չի կարող աշխատել: Այդ պատճառով կարծում եմ ճիշտ կլինի այն փոխել Օրենջ Բոուլ մարզադաշտ անվան: Ինչ վերաբերում է Մայամի անվան, դա մարզադաշտի քաղաքի անունն է, և որպես Օրենջ Բոուլ մարզադաշտը բուն Օրենջ Բոուլից տարբերելու միջոց է նշվում, իսկ հայերեն Վիքիփեդիայում երկու երևույթը տարբերելու համար նշվող քաղաքի կամ այլ առարկաների անունները դրվում են վերջում՝ փակագծերի մեջ: Այդ է հոդվածը «Օրենջ Բոուլ մարզադաշտ (Մայամի)» անվանելու տրամաբանությունը: Chaojoker 07:09, 25 Օգոստոսի 2011 (UTC)Պատասխանել
Կրկին ողջունում եմ Chaojoker-ին...

Պետք է նկատի ունենալ, որ GOOGLE-թարգմանիչը բազմաթիվ թերություններ ունի և չպետք է համարվի պարտադիր պայման թարգմանությունների պարագայում: Նաև, ես արդեն նշել եմ, որ կոնկրետ «Օրանժ Բոուլ» մարզադաշտը իր նման անվանումը հայերենում կրում է պատմականորեն, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ մրցավայրը բոլոր ոչ անգլախոս երկրներում հայտնի է հենց այդ անվամբ, ոչ թե «Օրենջ Բոուլ»: Սրանից ելնելով էլ հոդվածը անվանակոչվել է Օրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի: Այն հանգամանքը, որ Մայամի բառը պետք է լինի փակագծերում, գտնում եմ տեղին ճշտում եղավ (հայտնում եմ շնորհակալություն և կշտկեմ այն):
Ինչ վերաբերում է Նասիոնալ դե Կոստա Ռիկա մարզադաշտ (1924) և Կոստա Ռիկայի ազգային մարզադաշտ (1924) ձևերի ընտրության գործին, ապա կարծում եմ, որ անտեղին է մարզադաշտերի այլ լեզուներով տեղական անվանումները հայկականացնել: Օրինակ, բոլոր Էստադիո Նասիոնալները տարբեր մրցաշարերի վերաբերվող հոդվածներում պետք է նշմարվեն որպես Նասիոնալ մարզադաշտ` բնութագրելով տվյալ երկրի ազգային կուլտուրան, իհարկե եթե չկան անվանման պատմական օգտագործման այլ ձևեր, իսկ Նեշիոնալ Ստեդիումներն էլ` Նեշիոնալ մարզադաշտ: Հանուն արդարության պետք է նշեմ, որ ի սկզբանե ես սխալվել էի Էստադիո Նասիոնալ դե Կոստա Ռիկա (1924) ձևի ընտրության հարցում: Նման դիրքորոշման նպատակահարմարության համար բերեմ մի շատ վառ օրինակ` Սիթի օֆ Մանչեսթեր մարզադաշտը միթե նպատակահարմար և ճիշտ կլինի անվանափոխել Մանչեսթրի քաղաք ձևին ))): Իհարկե ոչ: Ամեն դեպքում մինչ քո պատասխանը ես չեմ փոփոխի այդ անվանումը (Կոստա Ռիկայի ազգային մարզադաշտ (1924)), բայց հակված եմ անվանափոխման: Վահե 19:10, 25 Օգոստոսի 2011 (UTC)Պատասխանել

Երկար մտածելուց և ծանր ու թեթև անելուց հետո ես այն համոզման եկա, որ մարզադաշտերի անվանումների մի շարք բաղադրիչներ, ինչպիք են` National, Nacional, национальный, Republican, республиканский, State, государственный, Municipal, Municipale, городской և մի շարք այլ օտարալեզու անվանումներ, իրոք նպատակահարմար է թարգմանել և մարզադաշտերի ու մրցաշարերի հոդվածներում նշմարել ազգային, պետական, քաղաքային ձևերով: Հայտնում եմ գոհունակությունս ժամանակին այս տեսակետի նպատակահարմարությունը ինձ ներկայացնելու համար: Հույս ունեմ, որ հետագայում նույնպես կարող ենք ցուցաբերել միմյանց օգնություն ամենատարբեր հարցերում (աշխարհագրության և ֆուտբոլի պատմության հարցերում դիմիր առանց վարանելու. ես աշխարհագրության, ավելի կոնկրետ պոտամոլոգիայի` գետերի ջրաբանության մասնագետ եմ, ինչպես նաև երկար տարիներ հետաքրքրվել եմ ֆուտբոլի պատմությամբ): Վահե 10:24, 26 Օգոստոսի 2011 (UTC)Պատասխանել

Արագ ջնջման ենթակա էջեր

խմբագրել

Բարև Chaojoker, քո ուշադրությանն եմ ներկայացնում Կատեգորիա:Վիքիփեդիա:Արագ ջնջման ենթակա էջեր, որն թարմացնելու կարիք ունի: Այսինքն, նայիր որ էջերն ես ուզում պահել և որն ջնջել: Մի քանի պատկերներ էլ կան այնտեղ: Շնորհակալ եմ:--Crzycheetah 20:22, 28 Օգոստոսի 2011 (UTC)Պատասխանել

Հեղինակի խնդրանքով էջը ջնջել

խմբագրել
Criteria for speedy deletion, G7, Author requests deletion: Քանի որ ես միակ հեղինակն եմ այդ հոդվածների, ես կարող եմ նաև պահանջել նրանց հեռացումը իմ սեփական հայեցողությամբ:--David1992 16:35, 13 Սեպտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
David1992, ես դա հասկանում եմ որպես մասնակցային էջի կամ ենթաէջերին (բայց ոչ քննարկման էջերին) վերաբերող խնդրանք։ Նաև հոդվածների անվանատարածքում դա ընդունելի եմ գտնում օր․՝ տառասխալով անվանման, կարճ և ոչ օգտակար բովանդակության և նման դեպքերում։ Իսկ չեմ կարծում, որ դա վերաբերում է բավականին երկար հանրագիտարանային բովանդակություն ունեցող հոդվածին, զուտ հիմնական ներդրողի ցանկությունից ելնելով։ Վիքիփեդիայի էջերը հիշելուց առաջ էջերի ներքևում գրված է՝ «Սեղմելով «Հիշել էջը», դուք համաձայնվում եք անվերադարձ հրապարակել ձեր ներդրումը Creative Commons Attribution/Share-Alike License 3.0 և GFDL արտոնագրերի ներքո։» ինչպես նաև՝ «Եթե դուք չեք ցանկանում, որ ձեր գրածը ազատորեն խմբագրվի և տարածվի բոլոր ցանկացողների կողմից, ապա մի ավելացրեք այն այստեղ։» Եթե դուք դարձյալ գտնում եք, որ այլ պատճառներ կան էջը ջնջելու համար, կարող եք էջը պիտակել {{ջնջել}} կաղապարով և Վիքիփեդիա:Ջնջման ենթակա հոդվածներ էջում ներկայացնեք ձեր պատճառները․ եթե համայնքը համաձայնության գա, որ պատճառները համոզիչ են, կարելի է այն ջնջել։ Chaojoker 06:13, 15 Սեպտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Simple English Wikipedia-ում գրված է Any page whose original author wants deletion, can be quickly deleted, but only if most of the page was written by that author and was created as a mistake. If the author blanks the page, this can mean that he or she wants it deleted.: Ես հեղինակն եմ և ստեղծել եմ Տիգրան Կարապետյան էջը սխալմամբ: – Այս անստորագիր գրառման հեղինակն է David1992 (քննարկում|ներդրումներ) 17:44, 15 Սեպտեմբերի 2011 մասնակիցը։

David1992, եթե կարծում ես, որ հայերեն Վիքիփեդիայում ցանկացած մասնակից իր կողմից ստեղծած ու ներդրած ցանկացած օգտակար հոդված պետք է կարողանա դնել արագ ջնջման և այլ ջնջվի, խնդրում եմ այն դիր խորհրդարանում քննարկելու։ Այստեղ ստեղային բառը կարծում եմ «օգտակար»-ն է, և շատ զարմացած եմ, որ անգլերեն և հասարակ անգլերեն ՎՓ-ներն այն չեմ նշում։ Chaojoker 07:01, 16 Սեպտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Հ․Գ․ Կարծում եմ անգլերեն ՎՓ-ում «բարյացակամությամբ» և հասարակ անգլերենում «իբրև սխալ» արտահայտություններն «օգտակար» բառի դերն են կատարում, սակայն ավելի պարզ նշումը նույնպես ավելի օգտակար կլիներ։ Chaojoker 07:03, 16 Սեպտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Chaojoker-ը այստեղ լիովին իրավացի է, «հիշել» կոճակը սեղմելուց հետո ավելացված գրառումը արդեն խմբագրողին չի պատկանում, և եթե հոդվածն ունի իմաստալից բովանդակություն այն չի կարող արագ ջնջման ներկայացվել։ Ի դեպ հայերեն Վիքիպեդիան ունի ջնջման կանոնակարգ, և եթե նրա հետ համաձայն չեք կամ ուզում եք փոփոխել ապա դա, ինչպես Chaojoker-ը նշեց, կարող եք ձեր առաջարկը ներկայացնել քննարկման։ --vacio 07:35, 16 Սեպտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Ակնկալում եմ օգնություն

խմբագրել

Բարև, Չաոջոկեր, ակնկալում եմ քո օգնությունը...
Վիքինախագծին ես մասնակցում եմ շուրջ երկու ամիս և այդ ընթացքում բավականին հմտացել եմ խմբագրման գործում: Հասցրել եմ ստեղծել բավականին ավարտուն հոդվածաշար (ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության և ոսկե գավաթի մասին): Սակայն այս ընթացքում այդ հոդվածներում կատարած փոփոխությունների թիվն ըստ իս մեծ է, և ակնկալում եմ քո օգնությունը: Եթե հնարավոր է հեռացնել շուրջ 30 հոդվածների պատմությունը` թողնելով առավելագույնս վերջին 2-3 փոփոխության պատմությունը, բավականաչափ «աղբ» կհեռացվի հայերեն Վիքիպեդիայից: Եթե հնարավոր չէ նման կերպով վարվել, առաջարկում եմ հետևյալը. նախ ես կստեղծեմ այդ հոդվածների արխիվը իմ համակարգչում, ապա կներկայացնեմ այդ հոդվածները քեզ ջնջման: Դրանից հետո ես կվերականգնեմ (այսինքն կվերստեղծեմ) այդ հոդվածները, որոնք չեն ունենա փոփոխությունների այդքան երկար պատմություն:
P.S. խնդիր չեմ տեսնում այլ մասնակիցների հետ կապված, քանի որ խմբագրման 99 տոկոսից ավելին ես եմ կատարել, այդպիսով նրանց ջանքերի անտեսում չի սպառնում )))): Նախապես շնորհակալություն. սպասում եմ պատասխանին: -- Վահե 16:30, 16 Սեպտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Կաղապար

խմբագրել

Ողջույն, Chaojoker: Միգուցե կարողանաս ասել, թե որ՞ն է {{Եվրոպայի երկրների մայրաքաղաքներ}} կաղապարի սխալը:Պանդուխտ 16:33, 16 Սեպտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Կաղապարի անունը չէիր տեղադրել վերևում։ Կարծես թե ուղղել եմ։--Bekoքննարկում 17:18, 16 Սեպտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

ո՞ր հեղինակային իրավունքները

խմբագրել

Հարգելի chaojoker,դուք ջնջել եք http://hy.wiki.x.io/w/index.php?title=%D5%8D%D5%BA%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%B2:%D4%B2%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A5%D5%AC&wpDestFile=Matenadarani_mshakuiuti_patmutiun_1.jpg.JPG այս և սրա նման ևս երկու նկար նշելով որ խախտվել են հեղինակային իրավունքները, կարելի՞ է իմանալ թե այդ որ հեղինակային իրավունքներն են խախտվել եթե նկարները ես ինքս եմ նկարել իմ ֆոտոխցիկով. Մի խնդիր էլ կա կարծում եմ որ ավելի ճիշտ կլինի որ եթե հեռացվում է մի ինչ որ նկար ապա այդ նկարը վերբեռնողին գոնե մի ինչ որ ձևով հեռացնողը տեղյակ պահի, կամ բացատրագիր պահանջի այն մասին թե ինչու չպետք է հեռացնել նկարը.Verjin-huis 14:01, 24 Սեպտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Verjin-huis, և կներեք ուշ պատասխանի համար։ Ինչքան հասկացա, խոսքը Վան Խաչատուր հոդվածում տեղադրված չորս նկարչության լուսանկարներից մեկի մասին է։ Ըստ ՀՀ օրենքի, բոլոր ստեղծագործությունները հեղինակային իրավունքով պաշտպանվում են հեղինակի կյանքում և մինչ նրա մահից 70 տարի անց․ բացառություն են այն դեպքերը, երբ հեղինակը կամ հեղինակային իրավունքների իրավատեր(եր)ը այն որևէ ազատ թույլատրագրի ներքո են տեղադրում։ Հեղինակային իրավունքով պաշտպանված գործից արված լուսանկարը կամ կրկնապատճենը ազատ չի համարվում, թեև քանի որ լուսանկարը ձեր անձնական գործն է, կարող է օգտագործվել «արդար օգտագործման» (fair-use) նպատակներով, եթե ինչպես բացատրել էի ձեր քննարկման էջում՝ միայն այն պարագայում, որ պատկերը համատարած ճանաչում ունի և իր առկայությունը խիստ անհրաժեշտ է հոդվածի էությունը պարզաբանելու համար։ Դա բնավ Վիքիփեդիայի որևէ հոդվածում ոչ-ազատ պատկերներից գալերիա ստեղծելու համար, կամ բազում ոչ-ազատ պատկերներ ստեղծելու իմաստով չէ։ Օրինակ՝ անգլերեն Վիքիփեդիայում Սալվադոր Դալու մասին հոդվածում օգտագործվել է իր պատկերներից միայն մեկը՝ բավականին հանրաճանաչ նկար, ցածր լուծելիությամբ, և պատկերի նկարագրման էջում բացատրվել է պատկերի ոչ-ազատ լինելու և նրա բեռնման և օգտագործման պատճառաբանության մասին։ Հուսով եմ կարողացա պարզ բացատրել։ Եթե դարձյալ հարցեր լինեն, խնդրեմ ազատ զգացեք դիմել։ Chaojoker 23:48, 27 Հոկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Ինչպես գրանցվել

խմբագրել
  • Բարև Chaojoker: Քեզ գրում է Տիգրան Պետրոսյանցը: Վերջին երկու ամսում 50-ից ավելի հոդված եմ ներբեռնել /օրինակ` "Վաչուտյաններ", "Ապարանի հերոսամարտ" և այլն` իրենց բոլոր հղումներով/ և բազումներում հիմնակազմ խմբագրում-ուղղումներ կատարել: Վերջին տարիներին հրատարակել եմ "1000 հայազգի գեներալներ և ծովակալներ", "200 հայ զորավարներ", "Վարդենիս", "Խենթերը" հանրագիտարանները: Որոնցից և պատմության թեմաներով այլ հոդվածներ ևս ներբեռնելու եմ: Մի խնդրանք ունեմ. ուզում եմ լինել մասնակից, որպեսզի ներբեռնման ժամանակ երևա, որ նյութը ես եմ տեղադրել: Բայց մասնակից դառնալու ձևը չգիտեմ: Խնդրում եմ այս հարցում օգնեք: Հարգանքով` Տիգրան Պետրոսյանց: Հեռախոս` 077.635905, 567444: 27.10.2011 թ., ժամը` 13:48: – Այս անստորագիր գրառման հեղինակն է 46.130.70.78 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Ողջույն, Տիգրան Պետրոսյանց․ բարի գալո՜ւստ Վիքիփեդիա, և շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Կայքում ցանկացած ներդրում կատարելով (լինի դա մասնակցային հաշվից կամ ԱյՓի հասցեից ինչպես այժմ եք անում) դուք համարվում եք Վիքիփեդիայի մասնակից։ Վիքիփեդիայում մասնակցային հաշվի անունը (դա կարող է լինել ձեր անձնական անունը կամ որևէ կեղծանուն) երևում են էջի պատության մեջ (ցանկացած էջի վերևի աջ կողմում կարող եք գտնել «Դիտել պատմությունը» հղումը)։ Վիքիփեդիա նախագծում գրանցվելու համար՝ որպեսզի ձեր մասնակցային հաշվի անունը երևա էջի պատմության մեջ, կտտացրե՛ք այս հղման վրա և գրանցվեք կայքում։ Հաջողություններ և բարի Վիքի-խմբագրումներ, Chaojoker 23:14, 27 Հոկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Արագ ջնջման ենթակա էջեր

խմբագրել

Հարգելի ադմին, խնդրում եմ ջնջել արագ ջնջման ենթակա պատկերները, քանի որ չունեն արտոնագիր կամ կրկնօրինակված ֆայլեր են Վիքիպահեստից: --188.115.245.183 16:45, 31 Հոկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Հարգելի մասնակից, կներեք ուշանում եմ ձեր խնդրանքին անդրադառնալ, և շնորհակալություն Վիքիփեդիան հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերից զերծ պահելու ձեր օգնության համար։ Սա մի քիչ ձգձգվում է, որովհետև փորձում եմ գոնե Վիքիփեդիա:Արդար օգտագործում վիքի-քաղաքականության էջը թարգմանել և մի քանի վերաբերող կաղապարներ (օրինակ սա) ստեղծել որպեսզի շարունակ և համատեղելի ձևով գործի անցնենք։ Վերջացնելիս կտեղեկացնեմ :) Chaojoker 02:33, 11 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Ինչ խորհուրդ կտաք, օրինակ այսպիսի Lrukbw30rfm003fk.jpg անվանումով պատկերների հետ ինչ անել [2], եթե դրանք լավ անվանումներ չեն:

Պատկերների անվանումների փոխելը տեխնիկապես հեշտ խնդիր է (օրինակ այստեղ), մնում է պարզ քաղաքականություն ունենանք դրա մասին, որի նախադրյալը համայնքի կողմից դա քննարկելն է։ Chaojoker 02:00, 12 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Կամ օրինակ այս դեպքում, արդյոք սա հեղինակային իրավունքների կոպիտ խախտում չէ, երբ փորձ է արվում խեղթյուրել հեղինակային իրավունքներով պաշպանված պատկերը:--46.241.181.128 18:16, 11 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Ֆիլմի կազմը Վիքիփեդիայում համանուն ֆիլմի մասին հոդվածում օգտագործելը թույլատրելի է արդար օգտագործման ներքո, այն պայմանով որ բեռնելիս նշված լինի աղբյուրը, այն, որ ազատ չէ, և արդար օգտագործման պատճառաբանությունը։ Ինչ վերաբերում է ֆիլմի անունը կազմի վրա թարգմանելուն, ֆիլմ արտադրող ընկերություններից շատերը իրենց ֆիլմերը տարբեր երկրներում վաճառքի (կամ ցուցադրման) հանելիս, ֆիլմի անունը թարգմանելը հանձն են առնում հենց իրենց (տե՛ս իտալերեն, ֆինեերեն, ճապոներեն, չեխերեն, գերմաներեն, ֆրանսերեն, թրքերեն տարբերակները)։ Հայաստանում ինչքան գիտեմ որևէ օտարերկրյա ֆիլմի բնօրինակի (ֆիլմ արտադրող ընկերության կողմից արտադրված) վաճառք տեղի չի ունենում, ինչ մնաց դրա թարգմանվածը։ Գիտեմ, որ Կինո Մոսկվայում ցուցադրվելիք ֆիլմերի կազմերը շատ անգամ թարգմանվում են հայերենի, թեկուզ ֆիլմն ինքը ցուցադրվում է ռուսերենով։ Այս բոլորից հետո, չլինելով հեղինակային իրավունքի բնագավառի մասնագետ, չգիտեմ Կինո Մոսկվայի պաստառների թվային տարբերակը առկա չլինելով անձամբ ֆիլմի անունը թարգմանելը հակասում է հեղինակային իրավունքներին թե ոչ, և կարծում եմ ամենալավ տարբերակը ՀԻ մասնագիտությամբ իրավաբանի հետ խորհրդակցելն է դա ճշտելու համար։ Անձամբ բարձր եմ գնահատում բոլոր այն մասնակիցների աշխատանքը, որ փորձում են լրացնել պաստառների թվային տարբերակի պակասի խնդիրը՝ ֆիլմի անունը հայերեն մատուցելով հայերեն Վիքիփեդիայում։ Chaojoker 02:00, 12 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Քեթրին Հեփիբորն

խմբագրել

Chaojoker ջան, բարև, շնորհակալ եմ որ ուշադիր ես իմ ստեղծած էջերին, տեսա, որ փոխել ես Քեթրին Հեփիբորնը Քեթրին Հեփբորն: Ասեմ, ես հայերեն լեզվին վատ տիրապետողներից չեմ, խնդրում եմ բացատրես ի՞նչ լեզվական կամ թարգմանական կամ այլ կանոններից ելնելով ես փոխել այդ անունը տառասխալ նշումով: Գուցե փոխելուց առաջ ներկայացնեիր ինձ քննարկման ..., գուցե և սխալվում եմ, ինչևէ:

Սպասում եմ արձագանքիդ և պատասխանիդ: ERJANIK 06:50, 13 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Ողջույն, ERJANIK ջան, անձամբ հայերենին այդքան էլ լավ չեմ տիրապետում, սակայն Քեթրին Հեփբորնի անունը վերանվանել եմ Օդրի Հեփբերնի անվան հետ համեմատությունից և անգլերեն Hepburn անվան արտասանությունից ելնելով։ Թե Քեթրինի և թե Օդրիի դեպքում ազգանունը որպես Hepburn է գրվում, և անգլերենում, որը դերասանուհիների գործունեության հիմնական լեզուն էր, նույն ձև է արտասանվում՝ Հեփբըրն։ Ըստ Գուգլի որոնման, հայերենում այդ անվան առավել տարածված տառադարձությունն է Հեփբերն իսկ ավելի քիչ հայտնվում է նաև Հեփբորն տարբերակը։ Սակայն բացի Վիքիփեդիայի մեր հոդվածում և այլ հայելի կայքերում Հեփիբորն տարբերակին չեմ հանդիպել, ինչպես նաև այն չի համապատասխանում անվան բնօրինակ արտասանությանը։ Այդ պատճառներից ելնելով, եզրակացրեցի որ ի-ն վրիպակի արդյունք պիտի եղած լինի։ Եթե այլ պատճառներ կան, խնդրում եմ կիսվել։ Նաև կարծում եմ վատ չէր լինի ստանդարտացնել Hepburn ազգանվան տառադարձությունը, որպեսզի ամբողջ Վիքիփեդիայում օգտագործվի նույն տարբերակը։ Դրա համար կարծում եմ առավել լավ թեկնածուն կլինի առավել տարածված տարբերակը։ Դու ի՞նչ ես կարծում։ Բարի խմբագրումներ և նորանոր կինո-հոդվածներ, Chaojoker 07:49, 13 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն հարգելի Chaojoker արձագանքի և մանրամասն պատասխանի համար, հիմա մի խնդրանք ու կարևոր փաստ:

Դու ջնջելով նախկին Քեթրին Հեփիբորն հոդվածը փաստորեն ջնջվել է այդ հոդված հղվող էջերը, այդ դեպքում գիտեմ որ AWB ծրագիր կա, որ Վիքիփեդիայում փնտրում է անունները ու փոխում, պետք է փնտրես Քեթրին Հեփիբորն անունները ու դարձնես Քեթրին Հեփբորն , իսկ կապված Օդրիի հետ ասեմ, որ եթե իմ հոդվածը փոխել էիր, պետք է փոխես նաև այդ հոդվածը, ինչպես Դու ես ասում նույն արտասանության համար:

Ի դեպ ես ունեմ այդ ծրագիրը բայց ãեմ կարողանում փոխել, խնդրում եմ եթե ժամանակ ունես ու Քեզ համար դժվար չի լինի սովորեցնես ինձ էլ այդպես բաներ անել, չնայած Beko-ն հնարավոր է օգնի ինձ, բայց տարբերություն չկա:

Ինչևէ, շնորհակալ եմ: ERJANIK 04:13, 14 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Էջի անվանումը

խմբագրել

Հարգելի ադմին, եթե հնարավոր է Մետ Հարդի էջը վերանվանվեք Մեթ Հարդի:--178.78.181.97 12:07, 13 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Քննարկումներ

խմբագրել

Հարգելի Քաոջոքեր, երբեմն որոշ ժամամակ անց նկատում եմ, որ որոշ քննարկումներում պետք եղածից ավելի բուռն եմ արձագանքում։ Հուսով եմ դա մեծ ազդեցություն չի ունենա և հետագայում էլ կկրաղանանք միասին խնդիրներ քննարկել Վիքիպեդիայում՝ ունենալով հանդերձ տարաձակարծություններ։ Հարգանքով՝ --vacio 09:24, 15 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել

քվեարկություն

խմբագրել

Խնդրում եմ մասնակցել ընտրյալ հոդվածների այս («Այս հրաշալի կյանքը») քվեարկությանը ERJANIK 09:55, 11 Դեկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Նախազգուշացում

խմբագրել

Բարի օր, Chaojoker, արդեն մի քանի անգամ ինձ նախազգուշացրել էք, որ առանց քննարկելու՝ արված փոփոխությունը հետ չշրջել նախքին տարբերակին: Սակայն դուք ինքներդ մի քանի անգամ նման քայլի եք դիմել: Ինչու բոլոր նման դեպքերում չէք գրում քննարկման էջում և քննարկում նախքան նման քայլերի դիմելը, ինչպես գրել եք իմ քննարկման էջում: Ինչու եք օգտագործում ձեր ստատուսը ձեր կարծիքը առաջ տանելու համար: Դա ապակառուցողական է և անհարգալից ուրիշ մասնակիցների նկատմամբ:--David1992 10:18, 14 Դեկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Դավիթ, ես ինքս էլ համաձայն չեմ կատարված անվանափոխության հետ։ Սակայն չեմ գտնում, որ Քաոջոքերը որպես այդպիսին չարաշահել է իր ադմին լինելու հանգամանքը։ Խնդրում եմ փորձեք անհամաձայնությունը իզուր չփոխադրել այլ հարթություն։ Բացատրեք, թե ինչու համաձայն չեք անվանափոխության հետ, և ինչու եք կարծում, որ դրան պետք է նախորդեր քննարկում։ --vacio 11:05, 14 Դեկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Քարտաշյան ազգանունը, արևմտահայերը գրում են տ–ով, բայց կարդում են դ–ով։ Անգլերն տարադաձվելուց, գրում են դ–ով։ Բայց հայարեն այն շարունակ գրվում է տ–ով։ Եթե համաձայն չեք այս մոտեցմանը, նշանակում է պետք է գրենք Բողոս, Բարգև, Դիգրան, Դեր-Բեդրոսյան, եթե արևմտահայի անունը մի անգամ գրվել է անգլերեն։ Այդ դեպքում այդ անուն կրողները (թե՛ արևմտահայ թե՛ արևելահայ) իրանց սեփական անունը չեն ճանաչի հայերեն կարդալուց։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 16:13, 14 Դեկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
David1992 տես քո քննարկման էջը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 16:13, 14 Դեկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Ողջույն, David1992։ Ցավոք էջի պատմության մեջ չէի նկատել, որ նախկինում էլ է այս հոդվածը վերանվանվել (թեև առանց պատճառաբանության է հետ շրջվել)։ Եթե տեսած լինեի, նախ կգրեի քննարկման էջում։ Այժմ ավելի մանրամասն բացատրությունը կգրեմ քննարկման էջում (որն ավելի ընդհանուր է և վերաբերում է բոլոր նման հոդվածներին, որպեսզի ապագայում նույն խնդրին հանդիպելիս ճ-երրորդ անգամ նույն հարցը չքննարկենք)։ Հաջողություններ, Chaojoker 20:31, 14 Դեկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

آشنایی

խմբագրել

درود دوست گرامی. در صفحه کاربریتان نوشته‌اید زبان مادریتان فارسی‌ست و یا به بیانی بهتر فارسی را در حد زبان مادریتان ارمنی بلدید. نمی‌دانم در ویکی‌پدیای فارسی نیز مشارکت می‌دارید یا خیر ولی بسیار خوشحال می‌شوم اگر در آنجا نیز ببینیمتان. وجود یک ایرانی ارمنی در ویکی فارسی بسیار مایه مباهات است. دوستدار ابدی--Aarash 23:56, 22 Դեկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Քվեարկություն. տարվա հոդված

խմբագրել
  Տարվա հոդված
Հարգելի Chaojoker, Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2011 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով {{{1}}}|}

Ընտրյալ հոդված

խմբագրել

Ողջու՛յն, հարգելի մասնակից Chaojoker: Քանի որ դուք ադմինիստրատոր եք, ցանկանում եմ ձեզ մի հարց տալ այն հոդվածներից, որոնք թեկնածու են ընտրյալ կարգավիճակ ստանալու համար: Ո՞վ է տալիս դրանց արդյունքը: Ադմինիստրատորնե՞րը: Ե՞րբ են տալիս արդյունքը: Քվեարկությունը պարտադի՞ր է: Երբ հոդվածն ընտրվում է, ինչքա՞ն ժամանակից է այն հայտնվում գլխավոր էջում, և ո՞վ է հոդվածում աստղը ավելացնում: Պարզապես ես հիմա թեկնածության եմ նշանակել իմ Գևորգ Մարզպետունի (վեպ) հոդվածը, և ուզում եմ իմանալ մանրամասն կանոնները: Բացատրե՛ք, խնդրում եմ: Շնորհակա՛լ եմ: Հարգանքներով: Hovhannes 17:42, 22 Հունվարի 2012 (UTC)

Գիտեմ, որ արձակուրդի մեջ եք: Ցանկանում եմ տեղեկացնել, երբ վերադառնաք, որ կարող եք արդեն չպատասխանել իմ հարցին, քանի որ նրան պատասխանեց հարգարժան Vacio-ն: Ամեն դեպքում շնորհակալ եմ: Հարգանքներով: Hovhannes 17:24, 27 Հունվարի 2012 (UTC)

ԱՄՆ շրջաններ

խմբագրել

Ողջույն Քաոջոքեր։ Գիտեմ, որ արձակուրդի ես, բայց թե հանկարծ ժամանակ գտնես ՀՎՊ-ի համար՝ փոքրիկ խնդրանք ունեմ։ Մի քանի մասնակիցներով զբաղվում ենք ԱՄՆ շրջանների (քաունթիների) «հոդվածավորմամբ»։ Փորձում ենք հնարավորինս ճիշտ կատարել անունների տառադարձումը, սակայն բարձր կգնահատեմ, եթե աչք գցես այս ցանկին (որը մշտապես թարմացվում է) և եթե սխալներս նկատես զգուշացնել։ Լավագույն ցանկություններով --vacio 14:09, 24 Հունվարի 2012 (UTC)

Ողջույն, կփորձեմ շաբաթվա վերջում կամ գալիք շաբաթ զննել։ Chaojoker 00:40, 27 Հունվարի 2012 (UTC)

Պաշտամունքային կինո

խմբագրել

մի խնդրանք ունեմ հարգելի Chaojoker, ես ինքս հայեցի գրելու կողմնակից եմ, բայց Պաշտամունքային կինո եզրի (տերմին) մասին կուզեի Ձեզանից լսել թե ո՞րտեղից եք վերցրել: Հարգանքներով` ERJANIK 12:33, 12 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Հազար ներողություն «մեջ ընկնելու» համար, բայց հայերենում պաշտամունքային ֆիլմ այլ բան կնշանակի, կուլտ-կինոն կամ կուլտային ֆիլմը՝ միանգամայն այլ։ «Պաշտամունքային» ածականը միայն կրոնական/ծիսական բնագավառին է վերաբերում (ի տարբերություն «պաշտել» բայի, որ նաև փոխաբերական է), ուստի առաջին տարբերակը կարող է միայն «պաշտամունքի առարկա հանսդիսացող ֆիլմ» բառացնի նշանակությունը ունենալ։ --vacio 13:36, 12 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Ձեր անունը

խմբագրել

Ինչքան ես հասկացա, Դուք ամեն ինչի «հայաֆիկացման» ակտիվ մասնակից էք։ Չէի ասի, որ ես դրան դեմ եմ։ Բայց որոշ դեպքերում նման քայլերը նմանվում էն աբսուրդի։ Օրինակ, ինչքանո՞վ է կոռեկտ (նույնիսկ վախենում եմ վերջին բառի կիրառությունից) Windows կամ Ubuntu օպերացիոն համակարգերի անվանումների հայատառ գրառումները։ Եթե այդպես է, ապա ինչու՞ էք Դուք կիրառում լատինատառ անուն։ Calibrux (talk) 15:02, 24 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Սա հայերեն նախագիծ է, և աբսուրդ կլիներ գրել ոչ հայերեն։ Մենք ընդամենը հետևում ենք հայերենի ընդունված կանոներին։ Այս հարցի շատ ավելի մանրմասն և սպառիչ քննարկումներ եղել են անցյալում։ Վերջին անգամ այստեղ։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 00:38, 25 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Ի դեպ, մասնակցի անունը շատերը լատինատառ են գրում, քանի որ ներդրումներ են կատարում մի քանի նախագծերում (այդ թվում անգլերեն Վիքիպեդիայում, Վիքիդարանում և այլն)։ Դա կապ չունի համակարգչային տերմինների ու անունների հայերեն գրելու հետ։ --vacio 10:27, 25 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Translation please

խմբագրել

can you please translate this:

Israel Academy of Sciences and Humanities <<====

Thank you very much ! . פארוק (քննարկում) 09:18, 11 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել


Chaojoker, հայերեն վիքիպեդիայում նախկին քննարկումներում եղել է համաձայնություն, որ երգերի անվանումները հայերեն գրել կամ թարգմանելը նպատակահարմար չէ, բայց դուք նորից հաշվի չեք առնում այդ համաձայնությունը և առանց նախորոք այս հարցը քննարկելու վերանվանում եք էջեր: Դա կանոնների խախտում է:--David1992 (քննարկում) 09:14, 13 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Բարի եղեք՝ հղումը ներկայացրեք։ Chaojoker (քննարկում) 02:58, 24 Հունվարի 2013 (UTC)

Իրանի էթնիկ խմբեր

խմբագրել

Chaojoker, ձեր խմբագրումները այդ կաղապարում հետ եմ շրջել, որովհետև ցեղախումբը և էթնիկ խումբը տարբեր հասկացություններ են: Իսկ քաշքայների, բելուջների և լուրերի փոխարեն ձեր օգտագործած անվանումները գրականության մեջ չեն հանդիպում:--David1992 (քննարկում) 14:42, 26 Փետրվարի 2013 (UTC)

David1992, անգամներ ձեզ հուշելուց հետո, պարտավոր եմ լինում նորից կրկնել՝ առանց պատճառաբանության խմբագրումները հետ մի՛ շրջեք։ Արդյո՞ք դուք ծանոթ եք պարսկերենին, կամ ընդհանրապես այդ ցեղախմբերից որևէ մեկին։ Ես տիրապետում եմ պարսկերենին, ինչպես նաև ծանոթ եմ հայերենի տառադարձության կանոններին, և մեծացել եմ այդ անուններով։ Դուք ի՞նչ հայերեն գրականության մեջ եք Լոռերի մասին կարդացել, որտեղ նրանց «Լուր» էին կոչում։ Բերեք օրինակ խնդրեմ։ Նաև շնորհակալ կլինեմ պատասխանեք վերը նշված նախորդ հարցիս։ Մինչ այդ, ձեր անպատճառաբանած փոփոխությունները հետ եմ շրջում ցեղախմբերի ճիշտ անուններին՝ ըստ պարսկերենից տառադարձման։ Chaojoker (քննարկում) 18:20, 26 Փետրվարի 2013 (UTC)
Նույնը նաև ձեզ եմ ասում, մի փոխեք առանց նախորոք քննարկման: Դուք առանց որևէ հեղինակավաոր աղբյուր նշելու նախ փոփոխել եք կաղապարի անվանումը հետո նաև ազգությունների անվանումները: Այսինք ըստ ձեր կատարած փոփոխությունների պետք է ենթադրել որ պարսիկները դրանք ցեղախմբեր են:
Ինչ վերաբերվում է ազգերի անվանումներին. ես չեմ կարող վստահ ասել թե քյուրքալեզու քաշքայները իրենք իրենց ինչպես են անվանում կամ ինչպես են նրանց անվանում պարսիկները, ես ուղղակի հետ եմ շրջել ոչ պատճառաբանված փոփոխությունները:--David1992 (քննարկում) 08:59, 27 Փետրվարի 2013 (UTC)

հարգելի Chaojoker, խնդրում եմ նշեք (պարզապես դա նաև իմ համար անձնապես էլ կարևոր է), թե որտեղից եք վերցրել Ռաբիս հոդվածի նյութերը, մասնավորապես որ Հայաստանում ռաբիսի արհմիության առաջին անդամներից են եղել Ալեքսանդր Սպենդիարյանը և Հայկանուշ Դանիելյանը, ինքս հեռու եմ այդ բնագավառից, բայց կուզեի իմանալ ու ճշտել։ Գիտեմ որ արձակուրդի մեջ եք, բայց այնուամենայնիվ, եթե տեսնեք գրածս, հուսով եմ կպատասխանեք։ Հարգանքներով՝ -ERJANIK քննարկում: 17:25, 11 Մարտի 2013 (UTC)Պատասխանել

Պարգև

խմբագրել
  Ոսկե Վիքիի շքանշան
Հարգելի Chaojoker այս շքանշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 1000-ից ավել հոդվածներ ստեղծելու համար: Արման Մուսիկյան (քննարկում) 04:53, 6 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել

درود

խմբագրել

سلام هموطن؛ دیدم که احتمالا از ارامنه ایران باشید، خواستم فضولی کنم، عرض ادب و احترامی کرده‌باشم، موفق و موید باشید--Samaksasanian (քննարկում) 23:26, 16 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել

Հարց

խմբագրել

Ողջույն հարգելի Chaojoker:Կարո՞ղ եք ինձ օգնել:Ունեմ հետևյալ օգնությունը.Մտնելով ձկների վիքիպեդիա էջը ես այնտեղ չեմ կարողանում ձկների բազմացման և զարգացման վերաբերյալ նկարներ ձեռք բերել:Խնդրում եմ ձեզ տալ դրա վերաբերվող նկարները և Նիկոլայ 2 աղջկա Մարիայի Նիկոլաեվնայի հոդվածը այնպես անել,որպեսզի այն լինի մյուս լեզունների շարքում:Շատ շնորհակալ կլինեմ ձեզ:Սպասում եմ: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Narek 16 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

հարգելի Narek 16, Մարիա Նիկոլաևնա (մեծ իշխանուհի) հոդվածում արդեն երևում են միջլեզվային հղումները, իսկ ձկների հետ կապված փորձիր փնտրել այստեղ: -ERJANIK քննարկում: 16:47, 10 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել

Հարց

խմբագրել

Ողջույն Chaojoker, մեկ հարց ունեմ, ինչու Ձեր բոտը համապատասխան հոդվածը այլևս չի թարմացնում?--6AND5 (քննարկում) 08:05, 29 Սեպտեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Ողջույն :) Որոշ ժամանակ չօգտագործելուց հետո խնդիր էր առաջացել նրա օգտագործման հետ․ կփորձեմ մոտակա ժամանակ ուղղել ու օգտագործել :) Chaojoker (քննարկում) 08:08, 29 Սեպտեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Նոր տարի

խմբագրել
 

Շքանշաններ, 2013 դեկտեմբեր

խմբագրել
  Վիքիտոնածառ
Հարգելի՛ Chaojoker, շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 04:53, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)Պատասխանել

ողջույն և ոչ միայն ...

խմբագրել

ողջույն Chaojoker ջան, ուրախ եմ որ չնայած քո էջում գրված նյութին, (որ արձակուրդ ես մինչև անհայտ), ներդրումներ ես անում, կներես, բայց մի բան եմ ուզում հարցնեմ քո ստեղծած Վիկտորյա Ասլանյան հոդվածը իմ կարծիքով չի համապատասխանում հանրագիտարանային չափանիշներին, նաև նյութը մի փոքր (նորից իհարկե իմ կարծիքով) լավ չի շարադրված` մասնավորապես` «նա աշխատողների հետ խաղող է հավաքում» նախադասությունը, առաջարկում եմ էլի փաստեր ավելացնես որ հանրագիտարանային նշանակալիությունը կավելացնի ու եթե կարիք կա, մի փոքր վերախմբագրումներ անես, մեծագույն հարգանքներով` -ERJANIK քննարկում: 08:07, 9 Հունվարի 2014 (UTC)

Ողջույն ERJANIK ջան, և շնորհակալություն կարծիքների համար: Շարադրության հետ լրիվ համաձայն եմ, խնդրում եմ եթե ցանկություն լինի, ուղղել: Իմ շարահյուսությունն հազար ու մեկ խնդիր ունի և միշտ էլ օգնության կարիքը մեծ է: Ինչ վերաբերում է նշանակալիության, երեկ հոդվածը գրելուց հետո մտածում էի, որ երևի արժի նյութը տեղափոխել ու ձուլել ընկերության մասին հոդվածի հետ, քանի որ անձի միակ նշանակալիությունն ընկերության հետ ասոսացումից է գալիս: Խնրեմ ազատ զգա դա անել ինքդ կամ ես կանեմ հետո՝ երբ ժամանակն ու հավեսը միաժամանակ մոտս հայտնվեն: Chaojoker (քննարկում) 09:05, 9 Հունվարի 2014 (UTC)
լավ: -ERJANIK քննարկում: 10:15, 9 Հունվարի 2014 (UTC)

Վիճակագրություն

խմբագրել

Բարև Ձեզ, Հարգելի՛ Chaojoker։ Ես այս էջում կատարել եմ մի շարք փոփոխություններ ու ուղղումներ, կխնդրեի թարմացնելու ժամանակ հետ չշրջել դրանք։ Արված է մինչև հարյուր իննսունը, բայց ավարտված չէ, մոտ օրերս ամբողջը կավարտեմ։

Հարգանքներով՝ --Hayk.arabaget (քննարկում) 20:30, 12 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

ադմինի հետ կապված

խմբագրել

ողջույն Հարգելի՛ Chaojoker, ինչպես ես?, քո քննարկումների էջում գրված է որ այս մասնակիցը արձակուրդ է մինչև անհայտ, քո ակտիվության ցուցանիշներն են

  • 2014 - 2 տեղափոխում, 4 պարեկում, 1 ջնջում, 0 պաշտպանման, 0 արգելափակում, ընդամենը` 18 խմբագրում
  • 2013 - 19 տեղափոխում, 23 պարեկում, 9 ջնջում, 0 պաշտպանման, 1 արգելափակում, ընդամենը` մտվ. 150 խմբագրում

խնդրեմ նայես Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/2014/Ֆետայի և Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/2014/Ruben էջերը, ինչ կարծիքի ես?: -ERJANIK քննարկում: 06:31, 25 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Chaojoker, վերևում նշված հարգարժան նախկին ադմիններից հետո վերանայվելու է նման դեպքեր, որը հենց Ձեր դեպքն է, խնդրեմ արձագանքեք: -ERJANIK քննարկում: 14:53, 13 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
մինչև սեպտեմբեր ամսվա վերջ կբարձրացվի ադմինի դրոշակից զրկելու Ձեր հարցը: --ERJANIK քննարկում: 11:32, 11 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
հարգելի Chaojoker, փաստորեն Դուք այլևս ակտիվ չեք հայերեն վիքիպեդիայում, մոտակա օրերին կբարձրացվի ադմինի դրոշակից Ձեզ զրկելու հարցը: --ERJANIK քննարկում: 04:58, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Chaojoker, եթե ունեք արձագանքելու բան, կարող եք գրել այստեղ` Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/2014/Chaojoker: --ERJANIK քննարկում: 07:42, 22 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Նոր հաղորդագրություն

խմբագրել

Բարև հարգելի Chaojoker, այս անգամ քո լիազորությունների դադարեցման որոշումը չընդունվեց, մանրամասները նայիր այստեղ. Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/2014/Chaojoker: Սակայն քեզանից ակնկալվում է արձագանք այս հարցի շուրջ և իհարկե ակտիվություն, քանի որ ադմինների ակտիվության հետ կապված պարբերաբար վերանայվում են նրանց կարգավիճակը, հաջորդ անգամ հավանաբար գարնանը նորից կվերանայվեն և բնականաբար այս անգամ դեմ քվերակողներից ոմանք արդեն կողմ կքվեարկեն, իսկ նոր կանոնակարգ հաստատվելու դեպքում հնարավոր է այդ որոշումը ավտոմատ կայացվի:--6AND5 (քննարկում) 09:40, 23 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

վերադարձի ողջույն

խմբագրել

ողջույն Հարգելի՛ Chaojoker, ուրախ եմ և կարծում եմ ուրախ ենք քեզ կրկին ակտիվ տեսնել հայերեն վիքիպեդիայում, չնայած չէք արձագանքել Ձեզ ուղղված վերջին մի քանի ամիսների քննարկումներին, ինչևէ, կարևորը ակտիվ եք։ --ERJANIK քննարկում: 09:57, 8 Փետրվարի 2015 (UTC)

ո՞նց եք Հարգելի՛ Chaojoker։ --ERJANIK քննարկում: 12:58, 22 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Դարոն Մալաքյան

խմբագրել

Ողջույն հարգելի Chaojoker: Ես այս հոդվածի անունը մի անգամ փոխեցի, բայց Դուք ուղղեցիք Տարոն պատճառաբանելով, թե Դարոն անուն չկա հայերենում: Եթե Դուք վերցրել եք նրա ազգությունը, որ հայ է և պետք է Տարոն լինի, դա այդպես չէ, պաշտոնական տվյալներով նրա անունը Դարոն Մալաքյան է, ես հոդվածի անունը չեմ փոխի, որպեսզի խմբագրական պատերազմ չհաշվեն, և Ձեզ կխնդրեմ, որ հենց դուք ուղղեք Տարոն Մալաքյանից վերանվանելով Դարոն Մալաքյան: --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 22:31, 15 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Hi . Request to translate

խմբագրել

Hi. please translate to Tamil this article =>>> [en:https://en.wiki.x.io/wiki/MyHeritage MyHeritage] . Thank you ! פארוק (քննարկում) 18:06, 9 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Article request

խմբագրել

My language Armenian is not strong so I need to help me the creation of this article.--RabeaMalah (քննարկում) 14:18, 11 Փետրվարի 2016 (UTC)

Սողոմոն Թեհլերյան

խմբագրել

Ողջույն, Chaojoker. Քննարկումը չի փակվել, այժմ ընթանում է, և մի քանի մասնակիցներ դեմ են արտահայտվել: Խնդրում եմ վիճահարույց հարցը չշտապել լուծել, քանի որ միայն երկու մասնակից է բացահայտ կողմ արտահայտվել, իսկ շատերը` դեմ [3], [4]--Հայկ (արաբագետ) 11:36, 21 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն տեղեկացնելու համար: Ի դեպ, Վիքիպեդիայի հոդվածների հարցերը չեն լուծվում քվեների քանակով, այլ արգումենտների և փաստերի կշռով: Chaojoker (քննարկում) 11:41, 21 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել

Էջի թարմացում

խմբագրել

Ողջույն, հարգելի Չաոջոկեր: Շատ ուրախ եմ Ձեր վերադարձի համար, վստահ եմ այս անգամ վերադարձը կլինի տևական, և միասին կզարգացնենք մեր վիքին: Այժմ մի հարց, որը Ձեր արձակուրդից հետո առկախ է: Խոսքը վերաբերում է այս էջի թարմացմանը, որը Դուք կատարել եք բոտով, բայց այժմ մենք չենք կարողանում դա անել: Խնդրում եմ, եթե հնարավոր է օգնեք այդ հարցով՝ հնարավոր տարբերակները հայտնելով ինձ կամ Աշոտին: Կանխավ շնորհակալություն: Հաճելի վիքիխմբագրումներ եմ մաղթում:--Արամ Ս. 19:41, 22 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել

Բարև Արամ ջան, և շնորհակալություն բարի խոսքերի համար․ ցավոք չեմ կարող ասել ինչքան կտևի, բայց այժմ այստեղ եմ :) Էջի թարմացման սկրիպտը ժամանակին խոստացել էի, որ Beko-ին կհանձնեմ, ու դեռ չեմ արել։ Այժմ պետք է փնտրեմ որ այն գտնեմ, որովհետև չգիտեմ որտեղ է, սակայն երբ գտնեմ, հուսով եմ, որ կփոխանցեմ, կամ գոնե ԳիթՀաբ-ում կդնեմ համայն օգտագործման համար։ Գուցե մի քիչ ձգձգվի։ Ձեզ ևս բարի խմբագրումներ՝ Chaojoker (քննարկում) 19:52, 22 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
Շնորհակալ կլինեմ, որովհետև հիմա ձեռքով է արվում: Աշոտը տեխնիկապես բավականին գրագետ երիտասարդ է և հավուր պատշաճի լուծում կապահովի: Եվս մեկ անգամ շնորհակալություն:--Արամ Ս. 19:55, 22 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել
Կջանանամ :) Chaojoker (քննարկում) 20:13, 22 Ապրիլի 2016 (UTC)Պատասխանել

Հունաստանի ավտոմոբիլային արդյունաբերություն

խմբագրել

Բարև, ես տեսա, որ դուք խմբագրել եք հոդված հայերեն Վիքիպեդիայում: Կենտավրոս (ՀՄՄ) . Ես ձեզանից պետք է ստեղծեք նաև այս հոդվածը, որը բացակայում է հիմնական ELVO ընկերության համար: Հունաստանի ավտոմոբիլային արդյունաբերություն Ես ստեղծել եմ այն, բայց այն չի ընդունվել, քանի որ օգտագործել եմ թարգմանիչ. Այն ջնջվել է. Ես շատ շնորհակալ կլինեմ, եթե դուք ստեղծեք այն. RHAXHIJA (քննարկում) 15:10, 12 Ապրիլի 2022 (UTC)Պատասխանել

Research about the tools on Wikimedia projects by the CEE Hub

խմբագրել

Hi everyone,

We would like to invite you to submit your responses to the survey dedicated to the tools that are used currently across the Wikimedia projects and the tools that you want to have.

This survey was made by the working group of the CEE Hub, and your responses will be reviewed afterwards, as we want to continue supporting the communities. That support can be documentation for certain most used tools by other communities across the region per specific topics, finding solutions for new tools to be created in the future, creating most needed tools in the region (so called "regional wishlist list"), and many other options.

Deadline to fill in the survey is 20th of August, 2024.

Submit your answers here

Thank you in advance for your time that you will dedicate in filling in this survey --MediaWiki message delivery (քննարկում) 13:07, 26 Հուլիսի 2024 (UTC)Պատասխանել

Results from the survey about the tools on Wikimedia projects by the CEE Hub

խմբագրել

Hi everyone,

During August 2024, we sent you a survey about the tools, so now we would like to bring to your attention the conclusions and results from the survey, which you can explore on this Meta page.

I hope you will enjoy exploring the mentioned tools on the page, along with other conclusions from the survey. Thanks for your time, and we will continue working on this important topic. --MediaWiki message delivery (քննարկում) 12:10, 7 Հոկտեմբերի 2024 (UTC)Պատասխանել