Մասնակիցը նախընտրում է (նաև՝ խնդրում է), որպեսզի իրեն դիմեն մասնակցային անվամբ։
Արխիվ
Արխիվ — 2012
Արխիվ — 2013
Արխիվ — 2014
Արխիվ — 2015
Արխիվ ― 2016
Արխիվ ― 2017
Արխիվ ― 2018
Արխիվ ― 2019
Արխիվ ― 2020
Արխիվ — 2021
Արխիվ — 2022
Արխիվ ― 2023
Adolphe Bitard
Նոր հաղորդագրություններն ավելացրեք ներքևից։ Ավելացնել․․․
Femme de ménage lisant par Mentha
link=http://fr.wiki.x.io/wiki/Fichier:Edouard John Mentha Lesendes Dienstmädchen in einer Bibliothek (detail).jpg
Եթե դուք եք ինձ գրել, ապա ես կպատասխանեմ ձեզ այս էջում։ Եթե ես եմ ձեզ գրել, ապա ես կհետևեմ ձեր քննարկման էջին մի քանի օր։

ԵՊԲՀ հոդվածի մասին

խմբագրել

Ողջույն հարգելի @GeoO, հարցս վերաբերում է Ձեր այս խմբագրմանը: Իհա՛րկե, ո՛չ ես եմ տերմինը գործածության մեջ դրել, ո՛չ էլ ես եմ հոդվածում ավելացրել, բայց կարծում եմ «բժշկական մայր բուհ» արտահայտությունը համապատասխանում է ԵՊԲՀ-ին, քանի որ այն ՀՀ-ում առաջին և ամենամեծ բժշկական ԲՈՒՀ-ն է, ունի ամենամեծ թվով ուսանողները, թե՛ ՀՀ-ի, թե՛ ամբողջ աշխարհի համար պատրաստել է Հայաստանից ամենամեծ թվով կադրերը(բժիշկներ, պրոֆեսորներ, ակադեմիկոսներ և այլն), ունի ամենամեծ կլինիկական բազան(համալսարանական հիվանդանոցներ), ամբիոնները տեղակայված են ՀՀ ամենամեծ և հայտնի բժշկական կենտրոններում: POitor քննարկում 14:49, 13 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Բարև Ձեզ, հարգելի @POitor։ Համաձայն եմ, բայց Վիքիպեդիայում արգելվում է անձնական հետազոտությունը, որը շատ մանրամասն նկարագրված է ՎՊ:ՕՐԻԳԻՆԱԼ կանոնակարգում։ Եթե կան աղբյուրներ, որտեղ կիրառված է այդ տերմինը, կարող ենք համապատասխան փոփոխությունները կիրառել, հակառակ պարագայում ստացվում է, որ իմ և ձեր անձնական սուբյեկտիվ կարծիքն ենք հոդվածում ավելացնում։ — GeoØ () 06:04, 14 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Աղբյուրներ կան, բայց հիմնականում էսպես ասած երկրորդային չեն, «բժշկական մայր բուհ» արտահայտությունը երկրորդային միայն այստեղ գտա, բայց արտահայտությունը օգտագործվում է, պարզապես դրանք ներկայացված են ԲՈՒՀ-ի կայքում: Ուղղակի կարծում եմ, փաստերով ապացուցված է ԲՈՒՀ-ի այդ «կարգավիճակը»: POitor քննարկում 11:58, 14 հունվարի 2024
Հարգելի @POitor, Վիքիպեդիայում իմ կամ ձեր պնդումները չեն կարող տեղ գտնել, քանի որ արգելվում է անձնական հետազոտությունը, իսկ այն, ինչ ցանկանում եք ավելացնել հոդվածում, բառացիորեն անձնական հետազոտություն է, որևէ վստահելի երկրորդական աղբյուրներում տարածված չէ։ — GeoØ () 13:16, 14 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Բժշկական համալսարանի նոր կայքի հասցե

խմբագրել

Կրկին ողջույն GeoO ջան, նայեցի Բժշկական համալսարանի թեմայով քեզ հետ եմ քննարկում ունեցել:) Հիմա մի հարց ունեմ, խնդրում եմ օգնիր լուծում գտնենք: Ուրեմն, համալսարանի կայքը ամբողջությամբ փոխվել է(ռեբրենդինգ է արվել), փոխել են նաև հղումները, հիմա հարցս վերաբերում է համալսարանի կայքին հղվող կամ որպես աղբյուր օգտագործված էջերին, ի՞նչ հնարավոր տարբերակ կա հղումները փոխելու, որի վրա սեղմում ես գլխավոր էջ է տանում: – Այս անստորագիր գրառման հեղինակն է POitor (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

POitor ջան, նման զանգվածային փոփոխություններ կարող են անել միայն բոտապահ մասնակիցները։ Աշոտ ջան, կկարողանաս օգնել, չէ՞։ — GeoØ () 17:43, 22 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Ողջույն, ժողովուրդ ջան (@GeoO, @POitor)։ Այս թեմայով ունենք օգնության էջ, որը ձեռքով ուղղումներ անելու համար ունի որոշ խորհուրդներ (Օգնություն:Հղումների ոչնչացում)։ Իսկ եթե ուզում ենք հղումները պարզապես փոխել բոտով․ POitor ջան, ինչ-որ սկզբունք կա՞ որով փոխվել են հղումները, կարո՞ղ ես մեկ օրինակ բերել (նույն էջը հին և նոր կայքերում)։ Եթե փոփոխման հստակ կանոն կա, կարող եմ բոտով անել։ Երբ հենց կոդի մեջ ենք որոնում, երևում է, որ մենք ունենք մոտ 120 նման հոդված։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:05, 22 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
@ԱշոտՏՆՂ ջան ողջույն: Կենսագրական էջերը փոխվել են հետևյալ կերպ.
հին էջ՝ old.ysmu.am/hy/staff/anun_hayranun_azganun (old.ysmu.am/hy/staff/bagrat_janiki_enoqyan/)
նոր էջ՝ ysmu.am/profile/anun-hayranun-azganun (օր.՝ ysmu.am/profile/bagrat-janiki-enoqyan/):
Միայն կենսագրականներն են, որ հստակ էս «շաբլոններով» են, մնացած հղումները դեռ կնայեմ, բայց քանի որ հին էջերինը արդեն գրվում է ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/, գործը դժվարանում է: Եթե հնարավոր է կենսագրությունների աղբյուրները նշածովս փոխել, բավականին շատ են, կարծում եմ մի քիչ կարգի կբերվի: POitor քննարկում 19:50, 22 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
@ԱշոտՏՆՂ ջան կրկին ողջույն, որևէ բան ստացվե՞ց:
Նաև մեկ առաջարկ ևս, այն հղումները, որոնց դեպքում ինչ որ սկզբունք չկա հնի-նորի փոփոխության մեջ, առաջարկում եմ, հղումներին ավելացնել old բառը(old.ysmu.am/համապատասխան_էջ), քանի որ բոլոր հին հղումները, որոնք կան հոդվածներում(ծանոթագրությունում գրված է update_your_browser) արդեն համալսարանի հին էջինն են, իսկ հին էջը դեռ կգործի, սա կօգնի գոնե արխիվացնել: POitor քննարկում 16:06, 24 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
@POitor ջան, կներես ուշ պատասխանի համար։ Եթե old.ysmu.am-ը կա ու դանում է ճիշտ էջերին, ինչո՞ւ բոլորը չենք փոխում դեպի դրան։ Ու ինչ-որ երաշխիք կա՞ որ դա մնալու է։ Դժվար թե երկու կայք պահեն, հավանաբար ժամանակավոր կա old.ysmu.am-ը, բայց փակելու են հենց նորը ստաբիլ ռիլիզ ունենա։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:26, 31 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Աշոտ ջան, ինձ էլ է թվում, որ հին կայքը որոշ ժամանակ անց չի աշխատի, դրա համար էի ասում, սարքենք old.ysmu.am, գոնե էջերն արխիվացնենք, այդպես մնան: Իսկ անձանց էջերը իմ նշած մեթոդով են փոխվել: Ուղղակի հոդվածները շատ են, ես չեմ կարող բոլորը ձեռքով փոխել, բայց նոր ստեղծած հոդվածներում, արդեն նորն եմ ավելացնում: POitor քննարկում 13:27, 1 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել

Правки в статье про храм в Гарни

խմբագրել

Добрый день GeoO. Я какое-то время пытаюсь работать над статьей про храм в Гарни, но постоянно нарываюсь на откаты без каких-то обьяснений. Вопросы на странице обсуждения тоже не находят ответов. Можете, пожалуйста, обьяснить чего я не понимаю или может не знаю каких-то правил армянской Википедии. Спасибо. Longidok (քննարկում) 14:43, 28 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Request

խմբագրել

Hello.

Can you add Կատեգորիա:Ուրվական քաղաքներ to every city, town and village of Artsakh, because every settlement there is a ghost town, after the region was ethnically cleansed of all its Armenian population by Azerbaijan.

Thank you, 31.200.16.100 18:05, 31 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Ողջույն, շատ հետաքրքիր առաջարկ է։ Խորհրդարանում մյուս խմբագիրների հետ կարող եմ քննարկել։ GeoØ () 19:33, 31 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Ներքին հղումներ մի դրեք այլալեզու Վիքիպեդիաներին

խմբագրել

Բարև-բարև, GeoO ջան։ Քո այս խմբագրումը տեսա ու որոշեցի ստուգել։ Մենք նման մի 3000 հոդված ունենք, եթե մաքրելու հավես ունես :)։ Բոտով ինչ-որ ձև կարո՞ղ եմ օգնել։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:03, 18 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել

@Աշոտ ջան, իրականում ավելի շատ են։ Որքան լեզու ավելացրի, այնքան շատացան  ։ Ձեռքով մաքրելը շատ աշխատատար է։ Եթե բոտային լուծում գտնվի, շատ լավ կլինի։ -- 23artashes (քննարկում) 19:14, 18 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել
Չգիտեի, որ այսքան շատ են ։( Իրոք, բոտային որևէ լուծում չկա՞։ GeoØ () 19:17, 18 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել
Բոտի համար կան որոշ հեշտ դեպքեր։ «[[:en:English name|հայերեն տեքստ]]» -> «հայերեն տեքստ» հեշտ է։ 2. «[[:en:English name]]» -> «[[հայերեն անուն]]», եթե հայերեն հոդվածը գոյություն ունի։ Բայց մնացած դեպքերում խնդիր կա․ «[[:en:English name]]»-ը ուղղակի ջնջելը հեշտ է, բայց փոխարենը ի՞նչ դնել, «English name»՞, ոչի՞նչ, սրանք հաստա՞տ ավելի լավ են, քան դեպի Անգլերեն Վիքիպեդիա նորմալ հղումը։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:30, 18 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել
«[[:en:English name]]» -> «[[հայերեն անուն]]», եթե նույնիսկ հայերեն հոդվածը չկա։ Խնդի՞ր կլինի։ GeoØ () 19:37, 18 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել
Բոտը որտեղի՞ց պետք է գտնի հայերեն անունը, մեքենայական թարգմանությո՞ւն։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:39, 18 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել
Բայց հայերեն տեքստի վրա է Անգլերեն Վիքիպեդիայի հղումը դրված, չէ՞։ Չի՞ կարող հենց այդ տեքստն էլ դնել։ GeoØ () 19:46, 18 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել
Վերևում մի փոքր սխալ եմ գրել. «[[:en:English name|հայերեն տեքստ]]» -> [[հայերեն տեքստ]]. սա եմ ես պատկերացնում։ GeoØ () 19:47, 18 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել
Հաաա, հա էդ ամենահեշտ դեպքն է, եթե հայերեն տեքստը կա, կարող ենք [[հայերեն տեքստ]] կամ հայերեն տեքստ ունենալ։ Ուղղակի [[հայերեն տեքստ]] հղումը միշտ չէ, որ ճիշտ է․ գուցե ճիշտ հղումը [[հայերեն տեքստ (ինչ-որ բան)|հայերեն տեքստ]] է։ Կամ «հայերեն տեքստ»–ը ուղիղ ձևով չէ («հայերեն տեքստից», «հայերեն տեքստը», «հայերեն տեքստի», «հայերեն տեքստում», և այլն)։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:52, 18 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել
Կան նաև նման դեքպեր, երբ «[[:en:English name|հայերեն տեքստ]]» -> «հայերեն տեքստ» փոփոխությունը սխալ է։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:41, 18 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել
Գուցե հղումը բառի վրայից առհասարակ հանենք ու պրծնե՞նք։ :/ Այլ տարբերակ մտքիս չի գալիս, կամ էլ սկսենք ձեռքով հատ-հատ ուղղել ու էդպես դեպի հավերժություն ։ճ GeoØ () 17:51, 19 փետրվարի 2024 (UTC)Պատասխանել

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Union of Cultural Workers of Armenia

խմբագրել

Հարգելի՛ GeoO, կարծում եմ, որ նոր գրանցված Union of Cultural Workers of Armenia մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:23, 15 Մարտի 2024 (UTC)Պատասխանել

  Արված է։ GeoØ () 09:24, 15 Մարտի 2024 (UTC)Պատասխանել

Citation in Գրչագիր article

խմբագրել

Hello GeoO!

I was checking and improving the sources on the page for Armenian script Grchagir and found a citation that seems misleading or irrelevant. In version history I found that you added that reference, so I came here to ask for your knowledge.

Please, reply in the talk on the respective page (https://hy.wiki.x.io/wiki/%D5%94%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4:%D4%B3%D6%80%D5%B9%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80), so that the discussion stays near the article itself=)

Kind gerards, Gregory108 (քննարկում) 03:42, 22 Մայիսի 2024 (UTC)Պատասխանել

խմբագրել

Hello. As one of the active local admins could you react on this request? Interfase (քննարկում) 07:27, 16 Հունիսի 2024 (UTC)Պատասխանել

Ողջույն, ես կարծիք չունեմ տվյալ թեմայի վերաբերյալ։ GeoØ () 14:49, 16 Հունիսի 2024 (UTC)Պատասխանել

Մի քանի կանոնակարգերի խախտում

խմբագրել

Ողջույն GeoO։ Սույն թվականի հունիսի 1-ին ադմինիստրատորների տեղեկատախտակում գրել էի, որ Բագրատ Գալստանյան հոդվածի հետ կապված խնդիր կա (առավել մանրամասն տես հոդվածի քննարկման էջը), ավելի ճիշտ այն խմբագրող Rhayader-ի գործողություններով պայմանավորված։ Նույն քննարկման մեջ ևս 2 անգամ դիմել էի ադմինիստրատորներին (հունիսի 5 և հունիսի 11)։ Արձագանք չլինելու պատճառով հունիսի 12-ին խնդրի մասին տեղեկացրեցի անձամբ ադմինիստրատոր Արտաշեսին։ Վերջինս հայտնեց, որ ազատ ժամանակ չունի, երբ ազատվի, կփորձի հասկանալ խնդիրը։ Հունիսի 21-ին հիշեցման կարգով դիմեցի Արտաշեսին, սակայն, ենթադրում եմ դեռ զբաղված է։ Տրամաբանությունը հուշում է, որ ստորև ներկայացված կանոնակարգային խախտումների պատասխանին սպասելը չպետք է այնքան տևի, որ այն իմաստազրկվի։ Եվ քանի որ կանոնակարգերին հետևելու մասով դու ամենաակտիվ ադմինիստրատորներից ես, դիմում եմ քեզ։ Ստորև ներկայացնում եմ բացառապես Բագրատ Գալստանյան հոդվածի քննարկման էջում Rhayader-ի արտահայտած մտքերը։ Ի դեպ, ես Արտաշեսին արդեն հայտնել եմ, որ այդ հոդվածում որևէ խմբագրում չեմ կատարի, քանի դեռ այս հարցը չի լուծվել, որպեսզի ակամայից չմտնեմ խմբագրական պատերազմի մեջ։ Հասկանում եմ, որ ներկայացրածս խնդիրը ծավալուն կարող է թվալ, բայց խնդրում եմ ժամանակ տրամադրել և, որպես ադմինիստրատոր, կայացնել համապատասխան որոշումներ։

  1. Խնդիրը հետևյալն է․ Rhayader-ը Բագրատ Գալստանյան հոդվածում ավելացրել է նախադասություն, որը սխալ լինելու մասին մանրամասն պարզաբանել եմ, այն ջնջելու համար հիմնավորումներ եմ ներկայացրել, որ օրինակ civic.am-ի հոդվածը տվյալ նախադասության համար որպես աղբյուր ներկայացնելը սխալ է և այլն։ Փոխարենը Rhayader-ը սկսել է խնդրո առարկա հոդվածի քննարկման էջում սպառնալ։ Մեջբերում իր գրածից․ «ես մի քայլ եմ հեռու ձեր խմբագրությունների Վիքիպեդիայի էթիկայի կանոնները խախտելու հարցը բարձրացնելուց, հատկապես որ դուք, դատելով արգելափակումների գրանցամատյաններից, նման վարքի նախապատմություն ունեք»։ Նախ եթե խնդիր է տեսնում իմ այլ խմբագրումների հետ կապված, ապա դրա տեղը Բագրատ Գալստանյան հոդվածի քննարկման էջը չէ, ոչ էլ իմ հիմնավորումները հաղթահարելու միջոց։ Դրա համար կա այլ հարթակ՝ խորհրդարան, ադմինիստրատորների տեղեկատախտակ ինչի մասին նրան հայտնել եմ։ Բացի այդ, «Ոչ մի անձնական վիրավորանք» կանոնակարգն ասում է, որ «Քննարկեք հոդվածները, ոչ թե հեղինակներին, փորձեք հակաճառել ըստ էության», «Անձնական հարձակումները ցանկացած մասնակցի նկատմամբ՝ անկախ նրա նախկին վարքից, հակասում են համայնքի ոգուն»։ Ըստ այդ կանոնակարգի՝ վիրավորանք է համարվում «Ընդհանուր բացասական գնահատականը Վիքիպեդիայի տվյալ մասնակցի ներդրմանը ("Նա վատ խմբագիր է" և այլն), որը չի ուղեկցվում ծավալուն փաստարկմամբ (էական խմբագրումների զգալի քանակի վերլուծություն և այլն)»։ Ըստ «Արգելափակում» կանոնակարգի «Հիմքեր արգելափակման համար» բաժնի 3-րդ կետի՝ խմբագրին վիրավորելու համար վիրավորող մասնակիցը պետք է արգելափակվի։
  2. Այնուհետև, Rhayader-ը պնդում է, որ իմ «խմբագրությունները պայմանավորված են քաղաքական նպատակներով»։ Գրում է․ «ես պնդում եմ, որ դուք առաջնորդվում եք սեփական քաղաքական ու, չեմ բացառում, ֆինանսական շահով խմբագրություններ կատարելիս»։ Նա իր այս պնդումները չի հիմնավորել, չի ապացուցել։ Եթե իր այդ գրածները նորմալ է, ապա նույն կերպ յուրաքանչյուրը առանց ապացուցելու կարող է մեկ այլ խմբագրի մասին գրի, թե «չի բացառում, որ նա հիմար է, գող է, քաղաքական գործիչից փող է ստանում իր խմբագրումների համար»։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ երկուսս էլ ընդունում ենք, որ նորմալ չէ առանց ապացույցների դիմացինին հրապարակային մեղադրել ինչ-որ բանում (հատկապես, որ ես ո՛չ Բագրատ Գալստանյանի կողմնակիցն եմ, ո՛չ համակիրը, ո՛չ նրա սատարողներից, ո՛չ էլ երբևէ նրանից կամ նրան սատարող շրջապատից երբևէ գումար եմ ստացել)։ Ըստ «Ենթադրեք բարի մտադրություններ» կանոնակարգի՝ (մեջբերում եմ) «Առանց լուրջ ապացույցների մյուս խմբագրի մեղադրելը հավասարազոր է վատ մտադրության կամ հետապնդման, բազմիցս վատ մտադրության մեջ մեղադրելը կարող է դիտարկվել որպես անձնական վիրավորանք», իսկ վիրավորանքի համար պետք է արգելափակել ըստ «Արգելափակում» կանոնակարգի «Հիմքեր արգելափակման համար» բաժնի 3-րդ կետի։
  3. Այնուհետև, Rhayader-ն անցնում է անձնական վիրավորանքների։ Մեջբերում եմ նրա գրածներից․ «Դուք սխալ եք, ձեր այլ խմբագրումները տեսած մարդու համար ծիծաղելի է էստեղ ձեր կույս խաղալը, ձեր արդարացումները չեն անցնում», «Ես վստահ եմ, որ իմ տեսակետը բավականաչափ պարզ եմ ներկայացրել, որ դուք հասկանաք, եթե հասկանալու ցանկություն ունեք», «էստեղ քննարկում ենք ձեր կատարած խմբագրությունը, դրա կոնտեքստում ես կասկածի տակ եմ դնում ձեր ազնվությունը, ու դրա ապացույց ներկայացնում»։ Իր ապացույցն էլ այն է, որ իր բառերով ասած «առավել պահպանողական քաղաքական կողմի ներկայացուցիչ» Բագրատ Գալստանյանի հոդվածից հեռացնում եմ նախադասություն, և նա դա հակադրում է կրկին իր բառերով ասած «լիբերալ քաղաքական կողմի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին նվիրված հոդվածում» իմ կատարած խմբագրմանը։ Եթե նրա ասածների մեջ շատ չխորանանք, ապա առնվազն նա պետք է «ծիծաղելի է էստեղ ձեր կույս խաղալը» արտահայտության համար արժանանա արգելափակման՝ ըստ «Արգելափակում» կանոնակարգի «Հիմքեր արգելափակման համար» բաժնի 3-րդ կետի։ Ի դեպ, «Ոչ մի անձնական վիրավորանք» կանոնակարգի «Վիրավորանքներ» բաժնի 3-րդ կետն ասում է, որ վիրավորանք է համարվում «ցենզուրայից դուրս արտահայտությունները» (ծիծաղելի է էստեղ ձեր կույս խաղալը)։
  4. Այնուհետև, Rhayader-ը գրում է․ «Ես ավելի երկար կարող եմ շրջել ձեր խմբագրությունները, քան դուք` իմը, որովհետև ես գոնե իմ սկզբունքներին հավատում եմ», որից հետո՝ «Գնդակը ձեր դաշտում է, ես նոթիֆիքեյշընը ստանալու եմ ու էլի հետ շրջեմ»։ Ըստ «Խմբագրական պատերազմ» կանոնակարգի՝ «Խմբագրական պատերազմ (կամ հետշրջումների պատերազմ) է կոչվում Վիքիպեդիայում այն իրավիճակը երկու մասնակիցներ, կամ մասնակիցների խմբեր տարաձայնությունը լուծում են ոչ թե քննարկման միջոցով, այլ մեկը մյուսի խմբագրումները հետ շրջելով»։ Փաստացի, Rhayader-ը հայտնում է, որ ինքը գտնվում է խմբագրական պատերազմի մեջ և շարունակելու է այդ գործելաոճը։ Ըստ «Արգելափակում» կանոնակարգի «Հիմքեր արգելափակման համար» բաժնի 3-րդ կետի՝ այդպիսի գործողությունը պետք է դատապարտվի արգելափակում կիրառելով։

Գարդմանահայ (քննարկում) 11:54, 25 Հուլիսի 2024 (UTC)Պատասխանել

Ողջույն, կնայեմ։ GeoØ () 06:45, 27 Հուլիսի 2024 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն բարձրաձայնածս խախտումներն ուսումնասիրելու և համապատասխան ադմինական որոշում կայացնելու համար։--Գարդմանահայ (քննարկում) 15:19, 30 Հուլիսի 2024 (UTC)Պատասխանել

Research about the tools on Wikimedia projects by the CEE Hub

խմբագրել

Hi everyone,

We would like to invite you to submit your responses to the survey dedicated to the tools that are used currently across the Wikimedia projects and the tools that you want to have.

This survey was made by the working group of the CEE Hub, and your responses will be reviewed afterwards, as we want to continue supporting the communities. That support can be documentation for certain most used tools by other communities across the region per specific topics, finding solutions for new tools to be created in the future, creating most needed tools in the region (so called "regional wishlist list"), and many other options.

Deadline to fill in the survey is 20th of August, 2024.

Submit your answers here

Thank you in advance for your time that you will dedicate in filling in this survey --MediaWiki message delivery (քննարկում) 13:07, 26 Հուլիսի 2024 (UTC)Պատասխանել

Կաղապարներ

խմբագրել

Ողջույն @GeoO ջան: Մենք ունենք բժշկական հոդվածներ, որոնցում օգտագործվում է «Հիվանդություն» կաղապարը(ավտոմատ նաև կատեգորիան), բայց հոդվածներից շատերը հիվանդություններ չեն(օր.՝ Աբորտ, Ծննդաբերություն, Կոկորդի ցավ, Կպում և այլն), որևէ «հարմար» կաղապար կարծես թե չկա էս հոդվածների համար, մի քանիսում հնարավոր է «Բժշկական միջամտություն»-ը ավելացնել, բայց դա էլ ահավոր թերի է: Հնարավո՞ր է մի բան անել, թեկուզ «ուղղություն ցույց տաս», ես փորձեմ մի բան անել(կամ, գուցե կա հարմար տարբերակ, ես չեմ գտել): POitor քննարկում 14:45, 16 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել

@POitor ջան, ճիշտ ես ասում։ Գո՞ւցե ժամանակավորապես հնարավոր լինի {{ՎՏՔ}} ունիվերսալ կաղապարն օգտագործել։ Այլ տարբերակ ցավոք սրտի հիմա չեմ կարող առաջարկել։ GeoØ () 11:44, 19 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել
Ճիշտն ասած, տեսել էի էդ կաղապարը, բայց հոդվածում չեմ կարողանում կիրառել: Տողեր չի բերում լրացնելու համար(գրվում է՝ This template has no documented parameters and may be intended for use without them.): Կարո՞ղ է վիքիտվյալների հետ է կապված, որ ավելացնեմ հոդվածում, միանգամից կտեղափոխվի: POitor քննարկում 12:24, 19 Օգոստոսի 2024 (UTC)Պատասխանել

Results from the survey about the tools on Wikimedia projects by the CEE Hub

խմբագրել

Hi everyone,

During August 2024, we sent you a survey about the tools, so now we would like to bring to your attention the conclusions and results from the survey, which you can explore on this Meta page.

I hope you will enjoy exploring the mentioned tools on the page, along with other conclusions from the survey. Thanks for your time, and we will continue working on this important topic. --MediaWiki message delivery (քննարկում) 12:10, 7 Հոկտեմբերի 2024 (UTC)Պատասխանել

Քըրք Քըրքորյան

խմբագրել

GeoO ջան, բարև:

Տեսա, որ Քըրք Քըրքորյանի հոդվածի նկարը դու ես բեռնել ու աղբյուրի հետ կապված կասկածում եմ, որ կարող ենք այն օգտագործել: Tineye-ով էլ նայում եմ, կա Alamy ֆոտոբանկի նկար՝ այստեղ՝ ավելի վաղ բեռնված: Ինձ թվում է՝ պետք է հեռացնել նկարը: Ի՞նչ ես կարծում:-- տօնջ (քննարկում) 18:00, 10 Նոյեմբերի 2024 (UTC)Պատասխանել

@TonJ ջան, ինչո՞ւ չենք կարող օգտագործել։ Մի քիչ կմանրամասնե՞ս։ GeoØ () 09:21, 11 Նոյեմբերի 2024 (UTC)Պատասխանել
Ես մտածում եմ աղբյուրը, օրինակ: Բինզես.հայ-ը չի նկարել Քըրքորյանին, և ամենայն հավանականությամբ գնել է էդ նկարը (կամ վերցրել այլ տեղից), բայց մենք աղբյուր իրենց ենք նշում:--տօնջ (քննարկում) 11:35, 12 Նոյեմբերի 2024 (UTC)Պատասխանել
Պահեստում կա նամականիշի պատկերը, որով կարելի է փոխարինել եղածը։ -- 23artashes (քննարկում) 13:18, 12 Նոյեմբերի 2024 (UTC)Պատասխանել
@23artashes ջան, պահեստի լուսանկարի աղբյուրի հղումն էլ չի աշխատում ։ճ Կարող ենք փոխարինել, որևէ խնդիր չեմ տեսնում։ GeoØ () 07:28, 13 Նոյեմբերի 2024 (UTC)Պատասխանել
GeoO ջան, բարև նորից: Պահեստի հղումը աշխատում է, մի քիչ պիտի ներքև իջնես և կտեսնես նամականիշը:--տօնջ (քննարկում) 09:48, 13 Նոյեմբերի 2024 (UTC)Պատասխանել
Ողջույն։ Այդ հղումը GeoO-ի գրելուց հետո ես փոխեցի, մոռացա այստեղ գրել ))) -- 23artashes (քննարկում) 09:57, 13 Նոյեմբերի 2024 (UTC)Պատասխանել