Մասնավոր կյանքի անձեռնմխելիություն
Մասնավոր կյանքի անձեռնմխելիություն,մարդու հիմնական և անօտարելի անձնական իրավունքներից։
Նշանակությունը
խմբագրելՆշանակում է. որ անձնական և ընտանեկան գաղտնիքը սրսշապանվում է օրենքով սահմանված կարգով։ Նորագույն սահմանադրությունները որպես մասնավոր կյանքի անձեռնմխելիության երաշխիքներ արգելում են մարդու մասնավոր կյանքի մասին տեղեկատվության հավաքում, պահպանում և տարածում։
Մասնավոր կյանքի անձեռնմխելիության երաշխիքներից է նաև նամակագրության, հեռախոսային խոսակցութ յունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը։
Ներկայումս մեծ մտահոգություն է առաջացնում մարդկանց մասնավոր կյանքին անթույլատրելի զանգվածային միջամտությունները, որը համարվում է լուրջ վտանգ բուն հասարակական հիմքերի համար, մասնավորապես, մեծ ուշադրություն է դարձվում այսպես կոչված սլրայվեսիի (անձի պաշտպանությանը պետության, հասարակության, զանգվածային լրատվամիջոցների և այլ միջամտությունից) ապահովմանը։
Հասարակության մեջ աստիճանաբար ձևավորվում է այն տեսակետը, որ մարդու անձնական աշխարհը, դրա անձեռնմխելիության իրավական երաշխիքների ստեղծումը հասարակության գոյության և անձնավորության զարգացման կարևորագույն պայմաններից են։
Ամրագրում
խմբագրելՄասնավոր կյանքի անձեռնմխելիության, ինչպես և անձի անձռենմխելխսթյունը. բնակարանի անձեռնմխելիությունը ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (հ. 12), Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրում (հ. 17), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում (հ. 8)։ Վերջինումս, մասնավորապես նշվում է, որ «Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի (անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք) իրականացմանը. բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ի շահ պետական անվտանգության. հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով»։
Աղբյուրներ
խմբագրել- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва