Մաստուրա Արդալան
Մահ Շարաֆ Խանոմ Մաստուրե Արդալան կամ Մաստուրա Արդալան (Mah Sharaf Khanom Mastoureh Ardalan կամ Mastura Ardalan, 1805[1], Սանանդաջ, Իրան - 1848[1], Սուլեյմանիա), քուրդ բանաստեղծուհի, պատմագիր, գրող[2]։
Մաստուրա Արդալան | |
---|---|
Ծնվել է | 1805[1] |
Ծննդավայր | Սանանդաջ, Իրան |
Մահացել է | 1848[1] |
Մահվան վայր | Սուլեյմանիա |
Քաղաքացիություն | Իրան |
Երկեր | Q28332454? |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, պատմաբան և գեղագիր |
Mastoureh Ardalan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱրդալանը ծնվել է Սանանդաջ քաղաքում (Արևելյան Քուրդիստան / Իրանական Քուրդիստան) և մահացել է Սուլեյմանիահում (Քուրդիստանի հյուսիում /Իրաքյան Քուրդիստանում)։
Մաստուրան Սեննայի կենտրոնում գտնվող Արդալան խանության արքունիքի ֆեոդալական ազնվականության անդամ է եղել։ Հայրը՝ Աբոլհասան Բեյգ Քադիրը դստերը սովորեցրել է քրդերեն, արաբերեն և պարսկերեն։ Մաստուրայի ամուսինը՝ Խասրավ Խանի Արդալանը, խանության տիրակալն էր։ Ամուսնու մահը խանությունը խոցելի է դարձրել արտաքին միջամտությունների համար։ Երբ 19-րդ դարում Ղաջարները նվաճել են Արդալանի խանության տարածքը, Ամստուրա Արդալանն իր ընտանիքի հետ մեկնել է Բաբանի խանություն, որի կենտրոնը Սուլեյմանիահն էր։ Նրա որդին՝ Խասրավ Խանի ժառանգորդ Ռեզա Քուլիխանը, բանտարկվել է ղաջարների կողմից։
Ստեղծագործություն
խմբագրելՄաստուրա Արդալանը գրել է պոեզիայի, պատմության և գրականության մի քանի ժողովածուներ։ Նա հիմնականում գրել է կամ քրդերենի գորանի (Gurâni), ավրամանի (Awrâmâni) և պարսկերեն լակի (Laki) բարբառներով[2], բայց ունի մի քանի բանաստեղծություններ նաև կենտրոնական քրդերենով (սորանի)[2]։ Նրա քրդական պոեզիայի մեծ մասը մոռացվել է 20-րդ դարի ընթացքում և նորից հայտնաբերվել և հրատարակվել է 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին[3]։ Նա եղել է բանաստեղծ և, հավանաբար, մինչև տասնիններորդ դարի վերջը Մերձավոր Արևելքի միակ կին պատմագիրը։ Նա գիրք է գրել քրդական Արդալան տոհմի պատմության մասին։ Նա նաև գրել է բանաստեղծությունների ժողովածու, որը վերջին տարիներին վերահրատարակվել է։
Մաստուրա Արդալանի 200-ամյակը նշվել է Իրաքյան Քրդստանի տարածաշրջանի Հյուլեր քաղաքում (Էրբիլում) կայացած փառատոնում, որտեղ արարողությամբ բացվել է նրա արձանը։ 2005 թվականի դեկտեմբերի 11-ից 15-ը Էրբիլում տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Մաստուրեի ստեղծագործություններին։ Իրաքյան Քրդստանի այդ համագումարին ներկա են եղել աշխարհի ավելի քան հարյուր գիտական գործիչներ, որի ընթացքում երեսուն հոդվածներ քրդերեն, պարսկերեն, անգլերեն և արաբերեն լեզուներով ներկայացվել են Մաստուրե Արդալանի կյանքն ու ստեղծագործությունները։ Բացի այդ, կազմակերպիչները համագումարի ընթացքում հրատարակել են նրա մի քանի աշխատանքներ պարսկերեն և քրդերեն լեզուներով։
Իրանցի քանդակագործ Հադի Զիա-Դիենայի ստեղծած Արդալանի արձանը այժմ կանգնած է Իրան, Սանանդաջ քաղաքում[4]։
Գրականություն
խմբագրել- Kurdistānī, Māh Sharaf Khānum (1990). Khronika doma Ardalān = Ta'rīkh-i Ardalān. Moskva: "Nauka, " Glav. red. vostochnoĭ lit-ry. ISBN 5-02-016559-X. OCLC 27433980.
- Kurdistānī, Māh Sharaf Khānum; كردستانى، ماه شرف خانم. (1998). Dīvān-i Mastūrah Kurdistānī. Tihrān: Intishārāt-i Amīr Bahādur. ISBN 964-6528-02-3. OCLC 39969077.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ 2,0 2,1 2,2 «KURDISH LITERATURE». web.archive.org. 2006 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ «KURDISH WRITTEN LITERATURE – Encyclopaedia Iranica». iranicaonline.org. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ «City of Statues». ISNA (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Some of the Kurdish Poems of Mastura Ardalan
- Mastura Mâh-Sharaf Khâtun in Kurdish Literature
- Mastura Kurdistani, by Shahla Dabbaghi, in Kurdish
- About the Mastura Commemoration Congress in Irbil
- Woman poet statue set up in Irbil, Hewler Globe
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաստուրա Արդալան» հոդվածին։ |