Մատեյս դե Լիգտ

հոլանդացի ֆուտբոլիստ

Մատեյս դե Լիգտ (հոլ.՝ Matthijs de Ligt, օգոստոսի 12, 1999(1999-08-12)[1][2], Լեյդերդորպ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Յուվենտուսի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Մատեյս դե Լիգտ
Matthijs de Ligt
Դե Լիգտը Այաքսի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 12, 1999(1999-08-12)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Լեյդերդորպ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Հասակ 189 սմ
Քաշ 89 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Յուվենտուս
Համար 4
Պատանեկան կարիերա
2008-2016 Նիդերլանդներ Այաքս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2017 Նիդերլանդներ Յոնգ Այաքս 17 (1)
2016-2019 Նիդերլանդներ Այաքս 77 (8)
2019-ներկա Իտալիա Յուվենտուս 0 (0)
Ազգային հավաքական
2014 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ15 5 (0)
2014-2015 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ16 8 (0)
2015-2016 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ17 14 (1)
2016 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ19 6 (0)
2017-ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ 17 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 28-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 28-ի, 2019

Ակումբային կարիերա

խմբագրել

Դե Լիգտը Այաքսի ակադեմիայի սան է[4][5]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2015 թվականի սեպտեմբերի 4-ին[6]։ Առաջին հանդիպումը Յոնգ Այաքսի կազմում անցկացրեց 2016 թվականի օգոստոսի 8-ին՝ Էմենի դեմ խաղում[7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Նիդերլանդների գավաթի Վիլեմ II-ի դեմ խաղում[8]։ Այս խաղի 25-րդ րոպեին նա գոլ խփեց անկյունային հարվածից հետո՝ դառնալով Այաքսի պատմության երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում՝ Կլարենս Զեեդորֆից հետո[9]։ 2016 թվականի հոկտեմբերի 24-ին Այաքսը հայտարարեց, որ Դե Լիգտը տեղափոխվել է ակումբի առաջին թիմ[10]։ Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում նշեց նոյեմբերի 24-ին՝ Եվրոպայի Լիգայի Պանատինաիկոսի դեմ խաղում[11]։ Առաջին հանդիպումը Էրեդիվիզիում անցկացրեց նոյեմբերի 27-ին՝ Հերենվենի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը Նիդերլանդների առաջնությունում խփեց 2017 թվականի փետրվարի 26-ին՝ Հերակլեսի դեմ խաղում[13]։ 2016-17 մրցաշրջանում Դե Լիգտը անցկացրեց 23 հանդիպում[14]՝ դառնալով 3 գոլի հեղինակ և ընդգրկվելով Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[15]։

2017 թվականի օգոստոսի 21-ին Դե Լիգտը երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2021 թվականը[16][17]։ Դավինսոն Սանչեսի՝ Տոտենհեմ Հոտսպուր տեղափոխությունից հետո[18][19], հոլանդացին դարձավ Այաքսի հիմնական կազմի խաղացող։ Նոյեմբերի 18-ին Դե Լիգտը դուբլ ձևակերպեց ՆԱԿ Բրեդայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 8-0 հաշվով[20]։ Այաքսի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2018 թվականի մարտի 11-ին՝ Հերենվենի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[21][22]։ 2017-18 մրցաշրջանում Դե Լիգտը անցկացրեց 39 հանդիպում[23]՝ դառնալով 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով Էրեդիվիզիի խորհրդանշական հավաքականում[24]։ Նա ճանաչվեց Նիդերլանդների տարվա տաղանդ[25]՝ գրավելով Եվրոպայի խոշորագույն ակումբների ուշադրությունը[26][27][28][29][30]։

2018-19 մրցաշրջանում Դե Լիգտը դարձավ Այաքսի հիմնական ավագը։ 2018 թվականի օգոստոսի 11-ին հոլանդացին գոլի հեղինակ դարձավ Հերակլեսի դեմ հանդիպման 88-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[31]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում խփեց օգոստոսի 14-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Ստանդարտ Լյեժի դեմ խաղում[32]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում անցկացրեց հոկտեմբերի 2-ին՝ Բավարիա Մյունխենի դեմ խաղում[33]։ Դեկտեմբերի 2-ին Դե Լիգտը գոլ խփեց ԱԴՕ Դեն Հագի դեմ խաղում[34]։ Դեկտեմբերի 17-ին հոլանդացին նվաճեց Golden Boy մրցանակը՝ դառնալով առաջին պաշտպանը, ով արժանացել է այս պատվին[35][36][37]։

2019 թվականի փետրվարի 13-ին՝ Ռեալ Մադրիդի դեմ խաղում[38] Դե Լիգտը դարձավ Չեմպիոնների Լիգայի պատմության փլեյ-օֆֆ փուլերի ամենաերիտասարդ ավագը[39][40]։ Ապրիլի 16-ին հոլանդացին գոլի հեղինակ դարձավ քառորդ եզրափակչի Յուվենտուսի դեմ խաղում, իսկ Այաքսը դուրս եկավ հաջորդ փուլ[41][42][43]։ Ապրիլի 23-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վիտեսի դեմ խաղում[44]։ Մայիսի 5-ին Դե Լիգտը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Նիդերլանդների գավաթի եզրափակչի Վիլեմ II-ի դեմ խաղում[45]՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով և նվաճել գավաթը[46][47]։ Մայիսի 8-ին հոլանդացին գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[48], սակայն Այաքսը պարտվեց երկու խաղերի արդյունքում[49][50]։ 2018-19 մրցաշրջանում Դե Լիգտը ճանաչվեց Նիդերլանդների տարվա լավագույն ֆուտբոլիստ[51][52], ինչպես նաև՝ ընդգրկվեց Էրեդիվիզիի[53] և Չեմպիոնների Լիգայի խորհրդանշական հավաքականներում[54]։ Այաքսի կազմում նա անցկացրեց 117 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[55][56]։

Յուվենտուս

խմբագրել

2019 թվականի հուլիսի 18-ին Դե Լիգտը 5 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[57][58][59]։ Ակումբը նրա համար վճարեց 75 միլիոն եվրո[60], և կպարտավորվի վճարել ևս 10.5 միլիոն բոնուսների դեպքում[61][62]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Դե Լիգտը ներկայացրել է Նիդերլանդները տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[63]՝ անցկացնելով 2 հանդիպում և գոլային փոխանցման հեղինակ դառնալով Իտալիայի դեմ խաղում[64]։ 2016 թվականին նա կրկին մասնակցեց Եվրոպայի Մ17 առաջնությանը՝ այս անգամ որպես հավաքականի ավագ։ Այստեղ նա անցկացրեց 5 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[65], իսկ Նիդերլանդները հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 2-0 հաշվով պարտվեց Պորտուգալիային[66]։

Նիդերլանդների ազգային հավաքական Դե Լիգտը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մարտին՝ Բուլղարիայի և Իտալիայի դեմ խաղերի համար[67][68]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 25-ին՝ 17 տարեկան հասակում՝ Բուլղարիայի դեմ խաղում[69][70]՝ դառնալով 1931 թվականին իր առաջին հանդիպումը անցկացրած Մաուկ Վեբերից հետո ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հանդես եկել Նիդերլանդների հավաքականում[71]։ Այնուամենայնիվ, այս խաղում Դե Լիգտը թույլ տվեց սխալներ, որոնց պատճառով Բուլղարիան 2 գնդակ ուղարկեց Նիդերլանդների դարպասը[72][73], իսկ նա փոխարինվեց առաջին խաղակեսից հետո[74]։

2017 թվականի մայիսի 31-ին Դե Լիգտը հեռացվեց խաղադաշտից Մարոկկոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 70-րդ րոպեին[75][76]։ 2018 թվականի մարտի 26-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պորտուգալիայի դեմ ընկերական խաղում[77][78]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2019 թվականի մարտի 24-ին՝ Գերմանիայի դեմ խաղում[79][80]։ Հունիսի 6-ին Դե Լիգտը գոլ խփեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի կիսաեզրափակչի Անգլիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին դուրս գալ մրցաշարի եզրափակիչ[81][82]։ Եզրափակչում նա մասնակցեց ամբողջ խաղին[83], սակայն Նիդերլանդները 1-0 հաշվով պարտվեց Պորտուգալիային[84][85]։ Դե Լիգտը ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում[86]։

Կարիերայի վիճակագրություն

խմբագրել

Ակումբային վիճակագրություն

խմբագրել

2019 թվականի հուլիսի 28-ի դրությամբ[87]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Յոնգ Այաքս 2016–17 Յուպիլեր Լիգա 17 1 17 1
Այաքս 2016–17 Էրեդիվիզի 11 2 3 1 9 0 23 3
2017–18 33 3 2 0 4 0 39 3
2018–19 33 3 5 1 17 3 55 7
Ընդհանուր 77 8 10 2 30 3 0 0 117 13
Յուվենտուս 2019–20 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 94 9 10 2 30 3 0 0 134 14

Միջազգային վիճակագրություն

խմբագրել

2019 թվականի հուլիսի 28-ի դրությամբ[87]

Նիդերլանդներ
Տարի Խաղեր Գոլեր
2017 3 0
2018 10 0
2019 4 2
Ընդհանուր 17 2

Միջազգային գոլեր

խմբագրել
# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Մարտի 24, 2019 Ամստերդամ Արենա, Ամստերդամ, Նիդերլանդներ   Գերմանիա 1–2 2–3 Եվրո 2020 Որակավորում
2 Հունիսի 6, 2019 Աֆոնսու Էնրիկիշ մարզադաշտ, Գիմարայնշ, Պորտուգալիա   Անգլիա 1–1 3–1 (ա.ժ.) Ազգերի Լիգա 2019 եզրափակիչ փուլ

Նվաճումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Այաքս

Անհատական

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Netherlands - M. de Ligt - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  4. «Who is Matthijs de Ligt? Ajax youngster on the radar of Manchester City and Tottenham». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 9. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  5. «Matthijs De Ligt: Ajax's Defensive Prodigy». Pundit Feed (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 13. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  6. 6,0 6,1 «Ajax contracteert Matthijs de Ligt». Ajax (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  7. «Ajax Amsterdam U21 - FC Emmen, Aug 8, 2016 - Jupiler League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  8. «Ajax Amsterdam - Willem II Tilburg, Sep 21, 2016 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  9. «De Ligt jongste scorende Ajacied na Seedorf». Ajax (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  10. «de ligt». Ajax (հոլանդերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  11. «Ajax Amsterdam - Panathinaikos Athens, Nov 24, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  12. «SC Heerenveen - Ajax Amsterdam, Nov 27, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  13. «Ajax Amsterdam - Heracles Almelo, Feb 26, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  14. «Matthijs de Ligt | Football Stats | Juventus | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  15. 15,0 15,1 UEFA.com. «UEFA Europa League Squad of the 2016/17 Season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  16. «De Ligt signs four-year Ajax extension». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  17. «De Ligt extends contract until mid 2021». Ajax English (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  18. «Davinson Sanchez: Tottenham complete signing of Ajax defender on six-year deal» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  19. Association, Press (2017 թ․ օգոստոսի 23). «Tottenham complete club-record signing of Davinson Sánchez from Ajax». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  20. «NAC Breda - Ajax Amsterdam, Nov 18, 2017 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  21. «Ajax Amsterdam - SC Heerenveen, Mar 11, 2018 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  22. «De Ligt als de nieuwe norm bij Ajax». www.ad.nl. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  23. «Matthijs de Ligt | Football Stats | Juventus | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  24. 24,0 24,1 «Elftal van het seizoen 2017/2018 bekend | Eredivisie». eredivisie.nl (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  25. 25,0 25,1 «Matthijs de Ligt is most talented newcomer in Dutch football». DutchNews.nl (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 9. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  26. Clark, Gill (2018 թ․ հունիսի 1). «Barcelona want to sign Ajax duo De Ligt and De Jong, says De Boer». Barca Blaugranes. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  27. Benson, James (2018 թ․ հունիսի 6). «Man Utd transfer news: Matthijs De Ligt discusses joining United, Barcelona and Juventus». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  28. Simpson, Christopher. «Matthijs de Ligt Talks 'Honour' of Being Linked with Juventus Amid Exit Rumours». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  29. Jackson, Jamie (2018 թ․ մայիսի 22). «Pep Guardiola considers making move for Ajax defender Matthijs de Ligt». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  30. «Tottenham target Matthijs De Ligt tells Ajax he wants transfer». Metro (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 9. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  31. «Ajax Amsterdam - Heracles Almelo, Aug 11, 2018 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  32. «Ajax Amsterdam - Standard Liège, Aug 14, 2018 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  33. «Bayern Munich - Ajax Amsterdam, Oct 2, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  34. «Ajax Amsterdam - ADO Den Haag, Dec 2, 2018 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  35. Marsden, Rory. «Ajax Defender Matthijs De Ligt Wins 2018 Golden Boy Award». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  36. 36,0 36,1 «Golden Boy: Barca target and Ajax star Matthijs De Ligt wins award | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.(չաշխատող հղում)
  37. «De Ligt delighted to win Golden Boy». BeSoccer (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  38. «Ajax Amsterdam - Real Madrid, Feb 13, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  39. «Matthijs de Ligt Becomes The Youngest Captain In A Champions League Knockout Game». www.sportbible.com. Արխիվացված է օրիգինալից 2023-04-06-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  40. «De Ligt takes Fabregas' record as youngster ever Champ League captain». Mail Online. 2019 թ․ փետրվարի 14. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  41. «Juventus FC - Ajax Amsterdam, Apr 16, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  42. «Matthijs de Ligt strikes decisive header for Ajax to overcome Juventus». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 16. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  43. «Ajax eliminate Ronaldo's Juve with scintillating display». Reuters (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2019-04-17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  44. «Ajax Amsterdam - Vitesse Arnhem, Apr 23, 2019 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  45. «Willem II Tilburg - Ajax Amsterdam, May 5, 2019 - TOTO KNVB beker - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  46. 46,0 46,1 «Treble-chasing Ajax win Dutch Cup final with 4-0 win over Willem II» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 5. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  47. «Ajax beat Willem II to take the KNVB Cup for first time since 2010». DutchNews.nl - Live (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 5. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  48. «Ajax Amsterdam - Tottenham Hotspur, May 8, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  49. «Ajax 2-3 Tottenham (3-3 on aggregate - Spurs win on away goals): Lucas Moura scores dramatic winner» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  50. Murray, Scott (2019 թ․ մայիսի 8). «Ajax 2-3 Tottenham (agg: 3-3): Champions League semi-final, second leg – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  51. 51,0 51,1 «De Ligt wins Dutch footballer of the Year award». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  52. «De Ligt named Eredivisie Player of the Year». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  53. 53,0 53,1 «FRENKIE DE JONG EREDIVISIE PLAYER OF THE SEASON 2018/2019 | Eredivisie». eredivisie.nl (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  54. 54,0 54,1 UEFA.com. «UEFA Champions League Squad of the Season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  55. «Matthijs de Ligt: Ajax captain 'awaiting possible transfer' - Juventus favourites» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 13. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  56. Andrew Smyth (2019 թ․ հուլիսի 18). «Matthijs de Ligt explains why he chose Juventus». Ronaldo.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  57. «OFFICIAL: de Ligt is Bianconero!». Juventus.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  58. Sport, Telegraph (2019 թ․ հուլիսի 18). «Juventus sign highly-rated Ajax defender Matthijs De Ligt for £68m». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  59. «Juventus announce signing of Matthijs de Ligt from Ajax for £67.5million». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 18. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  60. Romano, Fabrizio (2019 թ․ հուլիսի 18). «Matthijs de Ligt joins Juventus from Ajax in €75m deal». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  61. «Matthijs de Ligt: Juventus sign defender from Ajax in a £67.5m deal» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 18. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  62. Simpson, Christopher. «Juventus Sign Matthijs de Ligt from Ajax on 5-Year Contract». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  63. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Netherlands». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  64. «Netherlands U17 - Italy U17, May 13, 2015 - 2015 European Under-17 Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  65. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Netherlands». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  66. «Portugal U17 - Netherlands U17, May 18, 2016 - 2016 European Under-17 Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  67. «First call-up for Matthijs de Ligt and Wesley Hoedt | KNVB». www.knvb.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  68. «The Netherlands call up 17-year-old Ajax prospect Matthijs de Ligt – but who is he?». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  69. «Bulgaria - Netherlands, Mar 25, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  70. «De Ligt (17) Makes Debut For The Netherlands | 433 NEWS» (անգլերեն). 2017 թ․ մարտի 25. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.(չաշխատող հղում)
  71. «Netherlands v Bulgaria highlights: Matthijs de Ligt nightmare debut». Fox Sports (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մարտի 26. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  72. Agencies (2017 թ․ մարտի 25). «Matthijs de Ligt suffers nightmare debut as Holland are stunned by Bulgaria». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  73. «17-year-old Matthijs de Ligt was set up to fail in his Netherlands debut». SBNation.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  74. «Matthis de Ligt, 17, endured Holland debut from hell, but why was he playing?». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մարտի 26. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  75. «Morocco - Netherlands, May 31, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  76. «Netherlands defeat Morocco despite De Ligt red card». Football Oranje (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  77. «Netherlands - Portugal, Mar 26, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  78. «Portugal 0-3 Netherlands» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 26. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  79. «Netherlands - Germany, Mar 24, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  80. «Netherlands 2-3 Germany: Germany leave it late in five-goal thriller». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  81. «Netherlands - England, Jun 6, 2019 - UEFA Nations League Finals - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  82. UEFA.com. «Netherlands-England - UEFA Nations League». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  83. «Portugal - Netherlands, Jun 9, 2019 - UEFA Nations League Finals - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  84. «Portugal win Nations League as Gonçalo Guedes does for the Netherlands». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  85. «Portugal win inaugural UEFA Nations League tournament». euronews (անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  86. 86,0 86,1 UEFA.com. «UEFA Nations League Finals: Team of the Tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  87. 87,0 87,1 «Matthijs de Ligt». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  88. Steinberg, Jacob (2017 թ․ մայիսի 24). «Manchester United beat Ajax 2-0 to win Europa League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  89. «Ajax win their 34th Eredivisie title in De Jong and De Ligt's farewell match». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 15. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  90. «Future Cup: De Ligt speler van het toernooi». www.ajaxshowtime.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  91. «Matthijs de Ligt verkozen tot Talent van de Toekomst». Ajax (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  92. Redactie (2016 թ․ հունիսի 14). «Matthijs de Ligt Ajax-talent van het jaar». Het Parool (հոլանդերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատեյս դե Լիգտ» հոդվածին։