Մարդն ապակե կրպակում
«Մարդն ապակե կրպակում » (1975) (այլ կիրառումեր՝ «Մարդն ապակե վանդակում» և «Մարդն ապակե խցիկում», անգլ.՝ The Man in the Glass Booth), ռեժիսոր Արթուր Հիլլերի դրաման։ Պրեմիերան կայացել է 1975 թվականի մայիսի 17-ին։ Նկարահանված է Ռոբերտ Շոուի համանուն վեպի հիման վրա։ Վեպի հիմքը իրական պատմություն է՝ կապված Մոսսադի գործակալների առևանգման և Իսրայելում նացիստ հանցագործ Ադոլֆ Էյխմանի դատի իրադարձությունների հետ։ Գլխավոր դերակատարը Մաքսիմիլան Շելլն է, ով արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներին։ Էդվարդ Անհալթի սցենարն արժանացել է ԱՄՆ-ի սցենարիստների Գալդի մրցանակի անվանակարգին։
Մարդն ապակե կրպակում անգլ.՝ The Man in the Glass Booth | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1][2][3] |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հոլոքոստ |
Հիմք | The Man in the Glass Booth? |
Թվական | 1975 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Արթուր Հիլլեր[2][3] |
Պրոդյուսեր | Էլի Լանդո |
Սցենարի հեղինակ | Էդվարդ Էնհոլթ |
Դերակատարներ | Մաքսիմիլիան Շելլ[3], Լուիս Նեթլթոն[3], Լոուրենս Փրեսման[3], Լյութեր Էդլեր[3], Բերրի Կրյոգեր, Լեոնարդո Չիմինո և Լլոյդ Բոչներ[3] |
Օպերատոր | Սեմ Լիվիթ |
Մոնտաժ | Դեյվիդ Բրեթերթոն |
Պատմվածքի վայր | Իսրայել |
Տևողություն | 117 րոպե |
Սյուժե
խմբագրելԳլխավոր հերոս Արթուր Հոլդմանը (Մաքսիմիլան Շելլ)՝ հաջողակ եվրոպացի բիզնեսմենը, ապրած Հոլոքոստի ժամանակաշրջանում՝ նացիստական ճամբարներում, այժմ ապրում է 1970-ականների Նյու Յորքում՝ Մանհեթենում։ Նա իր գործընկերներին շոկի է ենթարկում պարանոյի նոպաներով, հալածանքների ու կոպիտ հակասեմականության հրամաններով։ Մի գեղեցիկ օր Մոսսադի հրեական մասնագիտական զինված ուժերը առևանգում են Հոլդմանին և հասցնում են Իսրայել՝ դատական քննության համար, որովհետև նա մեղադրել էր նացիստական զինվորականներին ոճրագործության մեջ։ Հրեական դատախազությունն առաջ է քաշում այն բանի ապացույցը, որ Արթուր Հոլդմանի դիմակի տակ թաքնվում է համակենտրոնացման ճամբարի նախկին պարետ Կառլ Ադոլֆ Դորֆը։ Հոլդման-Դորֆը որոշում է ինքն իրեն պաշտպանել և ցույց տալ իրեն մեղադրողներին ոչ միայն իր ենթադրվող մեղքը, այլև իրենց սեփականը։
Ոչ ոք ի վիճակի չէր կանխատեսել դատական գործընթացի ավարտը։ Բարդ ու վիճահարույց խնդիրների, նացիստական ոճրագործության համար խմբակային ու անհատական պատասխանատվության մեջ՝ ֆիլմն առաջադրում է հարցեր Հոլոքոստի զոհերի անուղղակի մեղքի և իրենց պասսիվության մասին, ինչպես նաև բարձրացնում է բարոյա-հոգեբանական խնդիրներ Իսրայելի պետության «Հոլոքոստի սեփականաշնորհման» հնարավորության մասին։
Անվանակարգեր և մրցանակներ
խմբագրելՄաքսիմիլան Շելլը ներկայացվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներին՝ ֆիլմում գլխավոր դերը կատարելու համար։ Էդվարդ Անհալթը առաջադրվել է որպես «Ամերիկայի սցենարիստների գիլդիա»՝ «լավագույն դրամատիկական ադապտացված սցենարի» համար[4]։
Կրթության մեջ ֆիլմի օգտագործումը
խմբագրելՏվյալ ֆիլմը կարող է օգտագործվել միջին և ավագ համակարգի կրթության մեջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի, Հոլոքոստի, ցեղասպանության, քաղաքական գաղափարների և ազգային-սոցիալիստական պրակտիկների մասին իմացության շրջանակներում։ Այսպես, Ռուսաստանի Ա. Ի. Գերցենի անվան պետական մանկավարժական համալսարանում (Սանկտ Պետերբուրգ) այս ֆիլմն ընդգրկված է «Ցեղասպանության պատմությունը XX դարի միջազգային հարաբերություններում» կրթական ծրագրում[5]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.nytimes.com/reviews/movies
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0073345/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.filmaffinity.com/en/film161987.html
- ↑ The Man in the Glass Booth (1975)
- ↑ «Курс «История геноцида XX века»». С. А. Наумов — Видеоблог учебного курса. 11 сентября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- The Man in the Glass Booth(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում