Մարիաննա Հարությունյան
Մարիաննա Հարությունի Հարությունյան (դեկտեմբերի 12, 1923, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 6, 2012, Երևան, Հայաստան), հայ դաշնակահարուհի, օպերային երգչուհի, մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1967)։
Մարիաննա Հարությունյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1923 Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | հուլիսի 6, 2012 (88 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, դաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1948) |
Ամուսին | Միքայել Խաչատրյան |
Պարգևներ |
Հայկանուշ Դանիելյանի դուստրը, շեփորահար Միքայել Խաչատրյանի կինը։
Կենսագրություն
խմբագրել1948 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը, 1953 թվականին՝ մեներգեցողության բաժինը։ 1948 թվականից եղել է Երևանի կոնսերվատորիայի կոնցերտմայստեր, 1952-1959 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենակատար։ 1963 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1985 թվականից՝ պրոֆեսոր։
Կատարել է Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը, Անուշի՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ», Ռոզինայի՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» դերերգերը։
Մարիաննա Հարությունյանի սաններից են Մելանյա Աբովյանը, Անահիտ Ներսիսյանը, Արմեն Բուդաղյանը, Օլգա Գաբայանը, Լիլյա Օվչյանը, Ջուլիետ Գալստյանը, Սուրեն Շահիջանյանը, Նարինե Օջախյանը, Էլլադա Չախոյանը, Դավիթ Վարժապետյանը, Արաքս Մանսուրյանը, Հ. Սիմոնյանը։
Ելույթներ է ունեցել Զարուհի Դոլուխանյանի, Մակվալա Կասրաշվիլու (Ռուսաստան), Մանուկ Բարիկյանի (Անգլիա), Տիգրան Ժամկոչյանի (Իտալիա), Ժանետ Գույումջյանի (Եգիպտոս), Լիլի Չուգասզյանի (ԱՄՆ), Դավիթ Վարժապետյանի (Կանադա) հետ, ստեղծագործական կապերի մեջ է եղել Լուսինե Զաքարյանի, Մեդեա Աբրահամյանի, Ռուբեն Ահարոնյանի, Զոյա Պետրոսյանի, Գոհար Գալաչյանի, Օլգա Գաբայանի, Վահան Միրաքյանի հետ[1]։
Հյուրախաղերով շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Իրաքում և այլ երկրներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիաննա Հարությունյան» հոդվածին։ |