Մարիա Էլենա Բելլո (անգլ.՝ Maria Elena Bello, ապրիլի 18, 1967(1967-04-18)[2][3][4][…], Norristown, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր։ Հանդիսատեսին հայտնի է «Մումիա. Վիշապների կայսրի դամբարանը», «Փոխհատուցում», «Բար «Գարշելի Կոյոտ», «Այստեղ ծխում են» և «Կյանքն ըստ Ջեյն Օստինի» ֆիլմերից։ Երկու անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակի։

Մարիա Բելլո
Հասակը165 սմ[1]
Ծնվել էապրիլի 18, 1967 (57 տարեկան)[1]
ԾննդավայրՓենսիլվանիա, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ[1]
ԿրթությունՎիլլանովա համալսարան, Archbishop John Carroll High School? և Saint Teresa of Avila School?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասանուհի, Պրոդյուսեր[1]
Ակտիվ շրջան1991–այժմ
ԺանրերԴրամա,
Թրիլեր,
Կատակերգություն[1]
Ընտրանի"Մումիա. Վիշապների կայսրի դամբարանը",
"Փոխհատուցում",
"Բար «Գարշելի Կոյոտ»"
Ամուսին(ներ)Բրայան Մուսեր,
Դան Մակդերմոթ
(2004-2006)
(1 երեխա)[1]
Երեխա(ներ)1 երեխա[1]

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1967 թվականի ապրիլի 18-ին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Մոնտգոմերի շրջանի Նորիսթաուն քաղաքում։ Հայրը՝ Ջո Բելլոն, իտալացի է[5], աշխատել է որպես կապալառու, մայրը՝ Քեթի Բելլոն՝ լեհուհի[6], աշխատել է որպես բուժքույր[7][8]։

Մարիան ավարտել է Ֆիլադելֆիայի մերձակայքում գտնվող Վիլանովայի համալսարանը, ստացել քաղաքագետի ու իրավաբանի որակավորում։ Դեռ համալսարանի բարձր կուրսերում սովորելիս միաժամանակ դերասանական արվեստ է ուսումնասիրել։ Այնուհետև տեղափոխվել է Նյու Յորք, ընդունվել թատերական ուսումնարան, խաղացել փոքր բյուջե ունեցող մի քանի բեմադրություններում[9]։ 1995 թվականին դերասանուհին տեղափոխվել է Լոս Անջելես։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «kinopoisk». Վերցված է 2015 Նոյեմբերի 26-ին.
  2. Internet Broadway Database — 2000.
  3. Discogs — 2000.
  4. filmportal.de — 2005.
  5. «All'attrice Maria Bello l'Ischia Humanitarian Award / Actress Maria Bello: Ischia Humanitarian Award». Napoli.repubblica.it. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. «Il nonni paterni di Maria Bello, 45 anni, erano originari di Montella, in provincia di Avellino / The paternal grandparents of Maria Bello, 45, were from Montella, Avellino» (in Italian)
  6. «Maria Bello, 'Getting Better and Better'». Washingtonpost.com. 2006 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  7. «Maria Bello Biography (1967-)». FilmReference.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. «Supporting, Encouraging and Challenging the WWME Community». eMatrimony. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  9. «Maria Bello» Արխիվացված 2014-07-14 Wayback Machine, NYTimes.com

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Բելլո» հոդվածին։