Մարիետիցա Պոտրչ
Մարիետիցա Պոտրչ[4] ( maˈɾjeːtitsa pɔˈtəɾtʃ, երբեմն՝ Մարջետիկա Պոտրչ[5]; սլովեն.՝ Marjetica Potrč, 1953[1][2][3][…], Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), ժամանակակից սլովենացի նկարիչ և ճարտարապետ։ Պոտրչի միջդիսցիպլինար պրակտիկան ներառում է տեղական նախագծեր, հետազոտություններ, ճարտարապետական դեպքերի ուսումնասիրություններ և գծագրերի շարքեր։ Նա փաստաթղթավորում և մեկնաբանում է ժամանակակից ճարտարապետական պրակտիկան (մասնավորապես՝ կապված էներգետիկ ենթակառուցվածքների և ջրի օգտագործման հետ) և մարդկանց համատեղ կյանքի ձևերը։ Մարիետիցա Պոտրչը ստեղծել է «Ուտոպիայի երկու դեմքերը» (1993) ինստալյացիան Վենետիկի բիենալեում Սլովենիայի տաղավարի համար։ 2000 թվականի Hugo Boss մրցանակի դափնեկիր է[6][7]։
Մարիետիցա Պոտրչ | |
---|---|
Ծնվել է | 1953[1][2][3][…] |
Ծննդավայր | Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Սլովենիա և ՀՍՖՀ |
Կրթություն | Լյուբլյանայի համալսարան |
Մասնագիտություն | ճարտարապետ, գծանկարիչ և վիզուալ արտիստ |
Ծնողներ | հայր՝ Իվան Պոտրչ, մայր՝ Բրանկա Յուրկա |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | potrc.org |
Marjetica Potrč Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄարիետիցա Պոտրչը ծնվել է Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաք Լյուբլյանայում, որն այն ժամանակ Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության մաս էր։ Նրա ծնողները երկուսն էլ գրողներ էին։ Մարիետիցայի հայրը՝ Իվան Պոտրչը հայտնի սլովենացի սոցիալիստ-ռեալիստ արձակագիր և դրամատուրգ էր Շտիրիայի շրջանից և Մլադինսկա Կնյիգա (սլովեն.՝ Mladinska Knjiga) հրատարակչության գլխավոր խմբագիրը։ Մայրը՝ Բրանկա Յուրկան, ուսուցիչ և ամսագրի խմբագիր էր, ինչպես նաև հայտնի մանկական գրքերի հեղինակ, որը ծնվել է Սլովենիայի արևմտյան Կարստ շրջանում, բայց տեղափոխվել է Մարիբոր, որտեղ հանդիպել է Մարիետիցայի հորը։
Մարիետիցա Պոտրչը Լյուբլյանայի համալսարանից ստացել է ճարտարապետության (1978) և քանդակագործության (1986, 1988) աստիճաններ։ 1990 թվականին նա տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս շրջանի նրա ինստալյացիաները հաճախ ներառում էին տարբեր տեսակի պատեր. օրինակ՝ 1993 թվականին Վենետիկի բիենալեում Սլովենիայի տաղավարի համար ստեղծված «Ուտոպիայի երկու դեմքերը» (1993, Վենետիկի բիենալեում) և 1993–1996 թվականների «Theatrum Mundi:Territories» շարքը։ Այդ ժամանակ Մարիետիցա Պոտրչը հայտարարել է. «Ես առարկաներ չեմ պատրաստում, ես պատեր եմ կառուցում»։ Նա հակադրում է իր ստեղծագործությունները օբյեկտի վրա հիմնված քանդակին[8]։ 1994 թվականին նա տեղափոխվել է Լյուբլյանա։ Այդ ժամանակից ի վեր Պոտրչի ստեղծագործությունները զարգանում են կերպարվեստի, ճարտարապետության և հասարակական գիտությունների սահմանին։
Հատընտիր գրականություն
խմբագրելՑուցահանդեղների գրացուցակներ
խմբագրել- Marjetica Potrč: Urgent Architecture (2003). Edited by Michael Rush with essays by Carlos Basualdo, Liyat Esakov, Marjetica Potrč, Michael Rush, and Eyal Weizman. Lake Worth, Fla.: Palm Beach Institute of Contemporary Art. Distributed by DAP (http://artbook.com).
- Marjetica Potrč: Next Stop, Kiosk (2003). Edited by Lívia Páldi with essays by Zdenka Badovinac, Hans Ulrich Obrist, Lívia Páldi, Marjetica Potrč, and Goran Tomčić. Ljubljana: Moderna galerija. Distributed by Revolver Archiv für aktuelle Kunst (https://web.archive.org/web/20170523160102/http://revolverlag.de/).
- Marjetica Potrč: Urban Negotiation (2003). Edited by Ana Maria Torres with essays by Kosme de Baranano, Ana Maria Torres, Marjetica Potrč, Max Protetch, and Francesco Careri. Valencia, Spain: Instituto Valenciano de Arte Moderno (IVAM). Distributed by Aldeasa, Madrid (e-mail: distribucion-editorial@aldeasa.es).
- Marjetica Potrč: Florestania (2009). Hanover, NH: Dartmouth College.
Հոդվածներ և ակնարկներ
խմբագրել- Blake Gopnik, "The Ten Most Important Artists of Today", Newsweek, 13&20 June 2011.[9]
- Joshua Decter, "Marjetica Potrc at Max Protetch Gallery," Artforum International, April 2008, 371–372.
- Jennifer Higgie, "Form Follows Function," Frieze, May 2006, 136–141.
- Marco Scotini, "Dry Toilet," Domus, no. 891, "Geo-Design" (April 2006): 88–91.
- Carlos Basualdo and Reinaldo Laddaga, "Rules of Engagement," Artforum International, March 2004, 166–170.
- Eleanor Heartney, "A House of Parts," Art in America, May 2004, 140–143.
- Jan Verwoert, "Confessions of a Global Urbanist," Afterall, no. 9 (2004): 47–54.
- Emily Bowles, "Marjetica Potrc at Max Protetch – New York," Art in America, January 2003, 105.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Marjetica Potrc — 2008.
- ↑ 3,0 3,1 Marjetica Potr?
- ↑ «Музей современного искусства "Гараж": выставка "do it Москва"». museum.ru. Музеи России. 2014. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Сергей Хачатуров (2006 թ․ մայիսի 16). «Критика критики: Во Франкфурте-на-Майне журналистам всех стран сделали очную ставку». vremya.ru. Время новостей. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Hugo Boss Prize 2000, Marjetica Potrc, at the Guggenheim Museum, New York Արխիվացված 2014-06-06 Wayback Machine February 9 - April 29, 2001
- ↑ 'Hugo Boss Prize website' Արխիվացված 2011-06-15 Wayback Machine. Retrieved 31 January 2010
- ↑ Discussed in Goran Tomčić, "The Sheltering Connection," in Lívia Páldi, ed., Next Stop, Kiosk (Ljubljana: Moderna galerija, 2003), 15-16
- ↑ "Marjetica Potrc Photo Gallery", "The Daily Beast", 22 June 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիետիցա Պոտրչ» հոդվածին։ |