Մարկ Ցուկերբերգ
Մարկ Էլիոտ Ցուկերբերգ (անգլ.՝ Mark Elliot Zuckerberg, [zʌkə'bə:ɡ][8] մայիսի 14, 1984[1][2][3], Ուայթ Փլեյնս, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ծրագրավորող։ Նա 2004 թ. հիմնադրված Ֆեյսբուք սոցիալական ցանցի համահիմնադիրներից է և դրա գլխավոր տնօրենը։ 2014 թվականի դեկտեմբերի Forbes Թոփ-15-ում զբաղեցրել է 14-րդ տեղը՝ ունենալով 33,6 միլիարդ դոլար կարողություն։
Մարկ Ցուկերբերգ անգլ.՝ Mark Elliot Zuckerberg | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1984[1][2][3] (40 տարեկան) |
Ծննդավայր | Ուայթ Փլեյնս, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | հրեա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | հուդայականություն[4] |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում, Արդսլիի միջնակարգ դպրոց, Johns Hopkins Center for Talented Youth?, Mercy University? և Նյու Յորքի բժշկական քոլեջ |
Մասնագիտություն | ծրագրավորող, ձեռնարկատեր, համակարգչային գիտնական, մեկենաս, գլխավոր գործադիր տնօրեն և բարեգործ |
Աշխատավայր | Meta Platforms[5] |
Ամուսին | Պրիսցիլա Չան[6] |
Ծնողներ | հայր՝ Էդուարդ Ցուկերբերգ, մայր՝ Քարեն Քեմփներ |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ցինխուա համալսարան |
Երեխաներ | Մաքսիմա Ցուկերբերգ, August Chan Zuckerberg? և Aurelia Chan Zuckerberg? |
Ստորագրություն | |
Mark Zuckerberg Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄանկություն և ուսում
խմբագրելՄարկ Ցուկերբերգը ծնվել է 1984 թ. մայիսի 14-ին ԱՄՆ-ում բժիշկների ընտանիքում։ Մարկի մանկությունն անցնում էր սովորական մինչև այն պահը, երբ նրա համար համակարգիչ գնեցին։ Այդ ժամանակ նա 10-12 տարեկան էր։ Նա իրեն շատ մեծ էր զգում և սկզբնական ժամանակ գրեթե հեռու չէր գնում նոր խաղալիքից։ Մի քանի ամիս անց նա որոշում է ինչ-որ օգտակար բան սովորել և սկսում է խելացի գրքեր կարդալ, ծրագրավորում ուսումնասիրել։ Ծրագրավորական գիտելիքները Մարկն արագորեն ընկալում է և դեռևս ավագ դպրոցում մի քանի համակարգչային ծրագիր է գրում։ Սակայն դրանք շատ անմեղ բաներ էին։ Ինքը՝ Մարկը խոստովանում է, որ նպատակ չուներ որևէ գլոբալ բան ստեղծել։ Մարկ Ցուկերբերգն ընդունվում է Հարվարդ։
Ուսանողական տարիներ
խմբագրելԴեռ ուսանողական տարիներին Մարկն առանձնանում էր իր յուրահատուկ վարքով։ Օրինակ նա մերժել էր Մայքրոսոֆթ ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկը միայն այն պատճառով, որ հանդիպումը նշանակված էր առավոտյան ժամը 8-ին։ «Այդ ժամանակ ես քնած եմ», -ասել էր նա։ Մի անգամ էլ նա հետաձգել էր Yahoo ընկերությա հետ բանակցությունները, քանի որ դրանք նշանակված էին հանգստյան օրերին, թեև խոսքը միլիարդավոր դոլարների մասին էր։ Հարվարդում, որքան էլ տարօրինակ է, Մարկն ուսումնասիրում էր ոչ թե համակարգչային գիտելիքներ, այլ հոգեբանություն, թեև համակարգչային տեխնիկայի դասերի հաճախում էր։ Թերևս մարդկային հոգեբանության գիտելիքներն էլ կարևոր նշանակություն են ունենում ֆեյսբուքի կերտման պատմության մեջ։ Չնայած մինչև հիմա պարզ չի, թե արդյոք ֆեյսբուքի գաղափարը Մարկին է պատկանում, թե նրա ընկերներին[9]։
Վերելք
խմբագրել2003 թվականն էր։ Մարկն ու իր համակուրսեցիները աշխատում էին ConnectU նախագծի վրա, որն իրենից ներկայացնում էր այն, ինչ մենք հիմա սոցիալական ցանց ենք կոչում։ Այն նախատեսված էր ուսանողների համար։ Պլանները լուրջ էին, անգամ բիզնես-պլան կար, իսկ եկամուտ նախատեսվում էր ստանալ գովազդից։ Ի դեպ դրանից ամիսներ առաջ Մարկը Հարվարդի ցանցում օնլայն քվեարկություն էր կազմակերպել՝ ուսանողներին առաջարկելով երկու աղջիկների նկարներից ընտրել լավագույնին։ Նախագիծն այնքան հաջողված էր, որ մի քանի ժամ անց սերվերն անջատվեց։ Եվ ահա Մարկը զբաղվում էր ConnectU-ով։ Այդ նախագծի հեղինակները՝ Ուինքլվոս եղբայրներն ու Դիվի Նարենդրան կարևոր էին համարում, որ այն ժամանակին պատրաստ լինի։ Մարկը հավաստիացնում է նրանց, որ ամեն ինչ պատրաստ կլինի, սակայն դրա փոխարեն գրանցում է Thefacebook.com դոմենը։ Հետաքրքիր է, որ մինչև վերջին պահը տղաները գիտեին, թե Մարկն աշխատում է ConnectU-ի վրա և տեղյակ չէին, թե ինչ է կատարվում իրենց մեջքի հետևում։ Միայն մեկ ամիս անց՝ 2004 թվականի փետրվարի 4-ին, երբ մեկնարկեց the Ֆեյսբուք. com-ը, որ ամբողջությամբ կրկնում էր ConnectU-ի գաղափարները, նրանք հասկացան, թե ինչ է կատարվել։ Նրանք միանգամից վարձեցին այլ ծրագրավորողների, սակայն ուշացան։ Արդեն գոյություն ուներ Ֆեյսբուքը։
Ֆեյսբուք ցանցի զարգացում
խմբագրելՍկզբնական շրջանում the thefacebook.com-ը միայն Հարվարդի համար էր և միայն ամիսներ անց այն ընդարձակվեց մինչև երկրի բոլոր համալսարաններ։ 2006 թ. ֆեյսբուք-ը հասանելի էր ողջ աշխարհի համար։ Իսկ հետո եկան միլիոնները։ Երկրաչափական պրոգրեսիայով աճում էր ինչպես օգտատերերի, այնպես էլ միլիոնների թիվը։ ֆեյսբուք-ն արդեն երկար տարիներ ամերիկյան կայքերի շարքում ամենամեծ հաճախելությունն ունեցող կայքն է։ Կայքը թարգմանված է 15 լեզուներով՝ ներառյալ հայերենը։ Օգտագործելով մարդու շփվելու կարիքը՝ Մարկ Ցուկերբերգը բառիս բուն իմաստով դարձավ միլիարդատեր։ 2010 թվականի Forbes ամսագիրը Մարկ Ցուկերբերգին ճանաչել է ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում։ Նրա կարողությունն այդ ժամանակ կազմում էր 4 մլրդ ԱՄՆ դոլար։ ԱՄՆ ամենահարուստ 400 մարդկանց ցուցակում, որ կազմվել էր 2011 թվականին, Ցուկերբերգն արդեն 14-րդ տեղում էր՝ 17,5 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ։ Այս պահին նրա կարողությունը գնահատվում է մոտ 31.6 միլիարդ ԱՄՆ դոլար։
Անձնական կյանք
խմբագրել2012 թվականի մայիսի 19-ին Մարկ Ցուկերբերգն ամուսնացել է Պրիսցիլա Չանի հետ։ 2015 թվականի 2-ին ծնվել է նրանց առաջին դուստրը՝ Մաքսիմա Չաչն (Մաքս)[10]։ 2017 թվականի օգոստոսի 28-ին ծնվել է զույգի երկրորդ դուստրը, ում կոչել են Ավգուստա[11]։
Պարգևներ
խմբագրել2010 թ. Times ամսագրի կողմից ճանաչվել է տարվա մարդ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.washingtonpost.com/news/acts-of-faith/wp/2016/12/30/mark-zuckerberg-says-hes-no-longer-an-atheist-believes-religion-is-very-important/
- ↑ https://g.co/kgs/tGoKAD
- ↑ Facebook's Mark Zuckerberg marries Priscilla Chan — CBS News, 2012.
- ↑ https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
- ↑ Անգլերեն արտասանությունը (Forvo, YouTube)
- ↑ Facebook co-founder Mark Zuckerberg opens up : The New Yorker
- ↑ Глава Facebook Марк Цукерберг сообщил о рождении дочери // РБК, 2 декабря 2015
- ↑ «Ցուկերբերգը դուստր է ունեցել». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարկ Ցուկերբերգ Ֆեյսբուք կայքում (անգլ.)
- Մարկ Ցուկերբերգը դասարան․ամ կայքում
- Մարկ Ցուկերբերգ - Ֆորբս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Ցուկերբերգ» հոդվածին։ |