«Մարշալ» (անգլ.՝ Marshall), 2017 թվականի ամերիկյան կենսագրական դրամատիկական ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Ռեջինալդ Հադլինի կողմից։ Ֆիլմում ներկայացվում է իրական դեպք Թերգուդ Մարշալի իրավաբանական կարիերայից, որը հետագայում դարձել է առաջին աֆրոամերիկացի դատավորը ԱՄՆ գերագույն դատարանում։ Գլխավոր դերում հանդես է գալիս Չեդվիկ Բոուզմանը։

Մարշալ
անգլ.՝ Marshall
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, կենսագրական ֆիլմ և իրավաբանական դրամա
Թվականհոկտեմբերի 13, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌեջինալդ Հադլին
ԴերակատարներՉեդվիկ Բոուզման, Ջոշ Գադ, Քեյթ Հադսոն, Դեն Սթիվենս, Ջեյմս Քրոմվել, Սթերլինգ Կ. Բրաուն, Keesha Sharp?, Սոֆիա Բուշ, Jussie Smollett? և Ռոզոնդա Թոմաս
ՕպերատորՆյուտոն Թոմաս Սիգել
ԵրաժշտությունՄարկուս Միլլեր
ՄոնտաժԹոմ ՄաքԱրդլ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրԼոս Անջելես
Տևողություն118 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

խմբագրել

1940 թվական։ Սևամորթ բնակչության զարգացմանը նպաստելու ազգային ասոցիացիայի փաստաբան Թերգուդ Մարշալը շրջում է երկրում և պաշտպանում ռասայական նախապաշարմունքների զոհ դարձած և սխալմամբ հանցանքի մեջ մեղադրվող մարդկանց։ Նյու Յորքում գտնվող իր գրասենյակ վերադառնալուց հետո Մարշալն ուղարկվում է Բրիջպորտ (Կոնեկտիկուտ նահանգ), որպեսզի կազմակերպի վարորդ Ժոզեֆ Սպելի իրավաբանական պաշտպանությունը, որը մեղադրվում էր սպիտակամորթ Էլեոնորա Ստրաբինգին բռնաբարելու համար, ում մոտ աշխատում էր։ Դատարանում Փոլ Ֆոստերը՝ դատախազ Լորին Ուիլլիսի հոր ընկերը, համաձայնում է, որ Մարշալն զբաղվի Սպելի պաշտպանությամբ, սակայն արգելում է նրան հանդես գալ դատարանում և տեղի ապահովագրական իրավաբան Սեմ Ֆրիդմանին նշանակում է Սպելի գլխավոր փաստաբան։ Մարշալն ակտիվորեն օգնում է Ֆրիդմանին գործի ընթացքում, օրինակ՝ նրան խորհուրդ է տալիս ժյուրիի անդամ առաջարկել հարավից եկած սպիտակամորթ կնոջը, որը շատ հարցեր էր տալիս և կասկածում էր մեղադրող կողմի ներկայացրած ապացույցների ստույգությանը։

Սպելը Մարշալին երդվել է, որ երբեք սեռական կապ չի ունեցել Ստրաբինգի հետ։ Մարշալն ու Ֆրիդմանը մանրամասն քննել են Ստրաբինգի պատմածն այն մասին, որ Սպելը բռնաբարել է իրեն, ապա կապել իր մեքենայի հետևի նստարանին գնացել դեպի կամուրջը, որտեղ ցանկացել է գետը նետել մարմինը։ Սպելի պատմածը փաստաբաններին տարել է ոստիկանական պարեկախմբի մոտ, որը կանգնեցրել է Ստրաբինգի մեքենան այդ գիշեր։ Նրանց մտահոգում է այն հարցը, թե ինչու է Սպելը նրան նետել գետի ավելի հանգիստ հատվածում։ Սկզբում Ուիլլիսի առաջարկով Սպելը ցանկանում էր համաձայնության գալ և խոստովանել իր մեղքը, սակայն Մարշալը նրան համոզում է հրաժարվել այդ քայլից։ Ավելի ուշ բժիշկը դատարանում ասում է, որ Ստրաբինգի մարմինը ծածկված է կապտուկներով, իսկ նրա եղունգների տակ հայտնաբերվել են մաշկի մասնիկներ։ Ստրաբինգը հայտարարում է, որ ինքը կապված է եղել մեքենայի հետևի նստարանին, երբ պարեկախումբը կանգնեցրել է մեքենան։ Այդ տեղեկության օգնությամբ Մարշալն ու Ֆրիդմանը Սպելին ստիպում են խոստովանել, որ խաբել է, երբ պնդել է, թե սեռական կապ չի ունեցել Ստրաբինգի հետ։

Դատարանում Սպելը ցուցմունք է տվել, որ Ստրաբինգի ամուսինը բազմիցս ծեծել է նրան։ Այդ գիշեր Սպելը գնացել է Ստրաբինգի մոտ՝ աշխատավարձն ստանալու, սակայն վերջինս առաջարկել է զբաղվել սիրով։ Սպելը համաձայնել է, և Ստրաբինգի հետ սեքսի ժամանակ էլ նա ճանկռել է Սպելի մեջքը։ Ստրաբինգն իմանում է, որ հղի է, և հասկանում, որ շուտով կբացահայտվի իր դավաճանությունը։ Սպելը Ստրաբինգին նստեցրել է մեքենայի հետևի նստարանին, որ նրան տանի բժշկի մոտ, սակայն ճանապարհին մեքենան անսպասելիորեն կանգնեցրել են ոստիկանները։ Ստրաբինգը հիստերիայի մեջ դուրս է նետվել մեքենայից և փորձել ինքնասպանություն՝ ցած նետվելով կամրջից։ Սակայն նա կենդանի է մնացել և հետագայում հուսահատությունից Սպելին մեղադրել բռնաբարության մեջ։ Երբ Ուիլլիսը Սպելին հարցրել է, թե ինչու նա չի ասել ճշմարտությունը, Սպելը պատասխանել է, թե ինքը գիտի դեպքեր, երբսպիտակամորթ կանանց հետ ունեցած սեռական կապի համար սևամորթները ենթարկվել են Լինչի դատաստանի իր հայրենի Լուիզանայում։ Չնայած Ուիլլիսի հակաճառմանը՝ դատավոր Ֆոսթերը ընդունել է Սպելի հայտարարությունը՝ որպես վկայություն։

Մարշալը նոր գործի համար պետք է մեկնի Նոր Օռլեան դատավճռի հրապարակումից անմիջապես առաջ։ Հասկանալով, որ մեղադրող կողմի պարտությունն անխուսափելի է, Ուիլլիսը Սպելին առաջարկում է նոր գործարք, ըստ որի նա պետք է խոստովաներ մեղքը և դատապարտվեր ավելի կարճ ժամանակով ազատազրկման, սակայն Սպելը մերժել է։ Իր մեկնելու նախորդ գիշերը Մարշալը Ֆրիդմանի հետ նախապատրաստել է ամփոփիչ ելույթ, որը վերջինս պետք է ներկայացներ դատարանում։ Սպիտակամորթ կինը, որ դարձել էր երդվյալների ժյուրիի նախագահ, հրապարակում է արդարացնող դատավճիռ։ Ֆրիդմանը հեռախոսով ուրախալի լուրը հայտնում է Մարշալին, որն արդեն սկսել էր զբաղվել նոր գործով։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Չեդվիկ Բուզման Թերգուդ Մարշալ Թերգուդ Մարշալ
Ջեշ Գադ Սեմ Ֆրիդման Սեմ Ֆրիդման
Քեյթ Հադսոն Էլեանոր Ստրաբինգ Էլեանոր Ստրաբինգ
Դեն Սթիվենս Լորին Ուիլլիս Լորին Ուիլլիս
Ջեյմս Կրոմվել Կարլ Ֆոսթեր Կարլ Ֆոսթեր
Ստերլինգ Բրաուն Ժոզեֆ Սպել Ժոզեֆ Սպել
Կիշա Շարպ Վիվիեն Բուրեյ Վիվիեն Բուրեյ
Ջոն Մագարո Իրվին Ֆրիդման Իրվին Ֆրիդման
Ռոջեր Գուենվյոր Սմիթ Ուոլթեր Ֆրենսիս Ուայթ Ուոլթեր Ֆրենսիս Ուայթ
Դերասան Դեր
Անա Օ’Ռայլի միսիս Ռիչմոնդ միսիս Ռիչմոնդ
Ջերեմի Բոբ Ջոն Ստրաբինգ Ջոն Ստրաբինգ
Դերրիկ Բասկին Թեդ Լանկաստեր Թեդ Լանկաստեր
Ջեֆրի Դեման բժիշկ Սեյեր բժիշկ Սեյեր
Անդրա Դեյ երգչուհի «Minton's Playhouse»-ից երգչուհի «Minton's Playhouse»-ից
Սոֆյա Բուշ Ջենիֆեր Ջենիֆեր
Ջուսի Սմոլետ Լենգսթոն Հյուզ Լենգսթոն Հյուզ
Ռոզոնդա Թոմաս Զորա Հրստոն Զորա Հրստոն
Մարինա Սքվերսյատի Ստելլա Ֆրիդման Ստելլա Ֆրիդման

Արտադրություն

խմբագրել

Ֆիլմի սյուժեն նվիրված է 1940 թվականին «Կոնեկտիկուտ նահանգն ընդդեմ Ժոզեֆ Սպելի» իրական դատական գործին, երբ սևամորթ տղամարդը մեղադրվել է սպիտակամորթ կնոջը բռնաբարելու մեջ, ինչպես նաև մեղադրյալի պաշտպանին՝ երիտասարդ իրավաբան Թերգուդ Մարշալի անձին, որը հետագայում դարձել է առաջին աֆրոամերիկացին, որ զբաղեցրել է ԱՄՆ գերագույն դատարանի դատավոր[1][2]։ Ֆիլմի ռեժիսորն է Ռեջինալդ Հադլին, որը հայտնի է այնպիսի աշխատանքներով, ինչպիսիք են «Տնային երեկույթ», «Բումերանգ» և «Կնամոլ» ֆիլմերը, և որը նշել է, թե իրեն հետաքրքրել է Մարշալի կերպարը՝ որպես «ամերիկյան պատմության ամենաթերագնահատված հերոսներից մեկը»[3]։ Մարշալի դերը կատարելը հանձն է առել Չեդվիկ Բուոզմանը, որն ավելի ուշ կատարել է գլխավոր դեր «Սև Հովազ» ֆիլմում[4]։ Սցենարը գրել են հայտնի իրավաբան Մայքլ Քոսկոֆն ու նրա որդին՝ Ջեյքոբը[5], իսկ որպես պրոդյուսեր հանդես է եկել Փոլ Վագները «Chestnut Ridge Productions» ընկերության հետ միասին[6]։ ԱՄՆ-ում ֆիլմի վարձույթի բոլոր իրավունքները ձեռք է բերել «Open Road Films» ընկերությունը, իսկ միջազգային շուկայում՝ «Sony Pictures Worldwide Acquisitions» ընկերությունը[7]։ Ֆիլմի օպերատորն է Նյուտոն Սիգելը, որը հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են՝ «Իքս մարդիկ», «Երեք արքա» «Դրայվ (ֆիլմ)|Դրայվ»[8][9]։ Նկարահանումներն սկսել են 2015 թվականի դեկտեմբերին Լոս Անջելեսում, սակայն որոշ ժամանակ անց հետաձգվել են, որովհետև Հադլինն զբաղված էր որպես պրոդյուսեր «Օսկարի» 88-րդ մրցանակաբաշխությունում[10]։ 2016 թվականի մայիսին նկարահանումները շարունակվել են Բուֆֆալոյում[11], այդ թվում անցկացվելով նաև քաղաքապետարանի շենքում, կենտրոնական կայարանում, Դեմեն քոլեջում, Դելավեր պարկում և Նիագարայի ջրվեժի մոտ[12][13] և ավարտվել են նույն թվականի հուլիսին[14]։ Ֆիլմի ստեղծման վրա ծախսվել է ընդհանուր առմամբ 12 մլն դոլար[15][16]։

Վարձույթ և շահույթ

խմբագրել

2017 թվականի սեպտեմբերի 20-ին ֆիլմի հատուկ ցուցադրությունն անցկացվել է Հովարդի համալսարանում[17]։ Հոկտեմբերի 2-ին ֆիլմը ցուցադրվել է Չինական TCL թատրոնում, սակայն մասնավոր կարգով և միայն հրավիրված հյուրերի համար, քանի որ այդ ժամանակ ազգային սուգ էր Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության պատճառով[18][19]։ Հոկտեմբերի 4-ին «Մարշալ» կինոնկարը դարձել է Սան Դիեգոյի միջազգային կինոփառատոնի[20][21], իսկ հոկտեմբերի 12-ին՝ Չիկագոյի միջազգային կինոփառատոնի բացման ֆիլմը[22][23]։ Հոկտեմբերի 13-ին այն վարձույթի է հանվել Միացյալ Նահանգներում[24][25]։ Վարձույթի առաջին մի քանի օրերի ընթացքում ֆիլմը 821 կինոթատրոններում հավաքել է շուրջ 3 մլն դոլար[26][27], իսկ ընդհանուր շահույթը կազմել է ավելի քան 10 մլն[28][29]։ Ֆիլմը ցուցադրվել է նաև Գենտի միջազգային կինոփառատոնում[30], Մոսկվայում ամերիկյան կինոյի փառատոնում[31], «Camerimage» կինոփառատոնում[32], Մար դել Պլատայի կինոփառատոնում[33], Հեմպթոնի միջազգային կինոփառատանում[34], Բուֆֆալոյի միջազգային կինոփառատոնում[35]։

Քննադատություն

խմբագրել

«Metacritic» և «Rotten Tomatoes» կայքերում ֆիլմի վարկանիշը կազմել է 10 միավորից 6,2 և 6,7 համապատասխանաբար[36][37]։

Փիթեր Տրևերսը (Rolling Stone) նշել է, որ «Մարշալը» «ժամանցային ֆիլմ է, բայց ոչ գերազանց», սակայն իր շոշափած ռասայական խնդիրների շնորհիվ այն արդիական է երևում ներկայիս համատեքստում, առանձնանում է հումորով ու սյուժեի ամբողջականությամբ[38]։ Արմոնդ Ուայթը (National Review) գրել է, որ ֆիլմը սոսկ քաղաքացիական իրավունքների համար պայքարի վերաբերյալ բավական պարզունակ հայացքի արտացոլում է փոփ մշակույթի տեսանկյունից հիփ-հոփ սերնդի կողմից, որի ներկայացուցիչն է Հադլինը[39]։ Մանոլա Դարգիսն (The New York Times) ասել է, որ ֆիլմում մեծ տեղ է հատկացվում հումորին ու կոմեդիային[40]։ Մեթ Զոլլեր Սեյցը|(RogerEbert.com) նշել է, որ Բոուզմանը «այնքան էլ մտահոգված չէ նրանով, որ մեզ ցույց տա Թերգուդ Մարշալի իրական հոգեբանական դիմանկարը», սակայն Գեդի հետ միասին կազմում է դերասանական լավ զույգ, որը դիտման ընթացքում հանդիսատեսին է փոխանցում տեղի ու վայրի զգացումը[41]։ Թոդ Մաքքարթնին (The Hollywood Reporter) եզրակացրել է, որ ֆիլմը «բավական հետաքրքիր է», բայց միևնույն ժամանակ հնամոլ է, և շատ են վավերագրական ու դրամատիկ առօրյա էպիզոդները[42]։ Ջո Մորգենստեռնը (The Wall Street Journal) նշել է, որ «Մարշալը» «ֆիլմ է, որ զարմացնում է ամեն քայլափոխի» մեծ մասամբ հիմնականում Բոուզմանը հիանալի դերասանական խաղի և Սիգելի օպերատորական վարպետության շնորհիվ[43]։ Ռիչարդ Բրոդին (The New Yorker) ասել է, որ Հադլինն այդ պատմական դրամայում ներառել է անհրաժեշտ չափի նպատակասլացություն և էմպաթիա, իսկ գաղափարներին ֆիզիկական էներգիա է հաղորդում հենց Քոսկոֆների գրած սցենարը[44]։

Սաունդթրեք

խմբագրել

Ֆիլմի սաունդթրեքը թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 29-ին «Warner Bros.» լեյբլում[45][46][47]։ Նրա հեղինակն է ջազ երաժիշտ Մարկուս Միլլերը[48]։ «Stand Up for Something» սինգլը գրել է կոմպոզիտոր Դայան Ուորենը ռեփեր Common-ի հետ համագործակցությամբ, որն էլ ձայնագրել է երգը Անդրա Դեյի հետ միասին[49]։ 2018 թվականի մարտի 5-ին կատարումն ընդգրկվել է «Օսկարի» 90-րդ մրցանակաբաշխության ծրագրում՝ դառնալով ինքնատիպ քաղաքական ելույթ Դոնալդ Թրամփի նախագահության թեմայով[50][51][52][53]։

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
Մրցանակ Տարի Անվանակարգ Ներկայացված Արդյունք Ծան.
Օսկար 2018 Ֆիլմի լավագույն երաժշտություն «Stand Up for Something» (Դայան Ուորեն, Common) Առաջադրված [54]
AARP Movies for Grownups Award 2018 Լավագույն ռեժիսոր Ռեջինալդ Հադլին Առաջադրված [55]
Աֆրոամերիկացի կինոքննադատների միության մրցանակ 2017 Ֆիլմերի լավագույն տասնյակ «Մարշալ» 10-րդ տեղ [56]
Black Reel Awards 2018 Լավագույն ֆիլմ «Մարշալ» (Ռեջինալդ Հադլին, Պոլա Վագներ, Ջոնաթան Սենգեր Սպասվող [57]
Լավագույն դերասան Չեդվիկ Բոուզման Սպասվող
Լավագույն ռեժիսոր Ռեջինալդ Հադլին Սպասվող
Լավագույն դերասանական կազմ «Մարշալ» (Վիկտորյա Թոմաս) Սպասվող
Լավագույն երաժշտություն Մարկուս Միլլեր Սպասվող
Լավագույն երգ «Stand Up for Something» (Դայան Ուորեն, Common, Անդրա Դեյ) Սպասվող
Տարվա հայտնություն Ստերլինգ Բրաուն Սպասվող
Critics’ Choice Movie Awards 2018 Լավագույն երգ «Stand Up for Something» Առաջադրված [58]
Չիկագոյի միջազգային կինոփառատոն 2017 Հանդիսատեսի մրցանակ անգլերենով լավագույն ֆիլմի համար «Մարշալ» (Ռեջինալդ Հադլին) Հաղթանակ [59]
Գրեմմի 2018 Վիզուալ ներկայացման համար ստեղծված լավագույն երգ «Stand Up for Something» (Դայան Ուորեն, Common, Անդրա Դեյ) Առաջադրված [60]
Hollywood Film Awards 2017 Տարվա երգ «Stand Up for Something» (Դայան Ուորեն, Common, Անդրա Դեյ) Հաղթանակ [61]
NAACP Image Award 2018 Լավագույն լիամետրաժ ֆիլմ «Մարշալ» Առաջադրված [62]
Լիամետրաժ ֆիլմի լավագույն դերասան Չեդվիկ Բոուզման Առաջադրված
Լիամետրաժ ֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասան Ստերլինգ Բրաուն Առաջադրված
Լիամետրաժ ֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Կիշա Շարպ Առաջադրված
Լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր Ռեջինալդ Հադլին Առաջադրված
Phoenix Film Critics Society 2017 Տարվա չնկատված ֆիլմ «Մարշալ» Առաջադրված [63]
«Արբանյակ» մրցանակ 2017 Լավագույն երգ «Stand Up for Something» Հաղթանակ [64]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Courtney Idasetima (13 октября 2017). «'Marshall': 8 of the Film's Stars and Their Real-Life Inspirations». The Hollywood Reporter. Վերցված է 7 марта 2018-ին.
  2. Lily Rothman (13 հոկտեմբերի, 2017). «What to Know About the Real Case That Inspired the Movie Marshall». Time. Վերցված է 7 մարտի, 2018-ին.
  3. «Thurgood Marshall: Activist, judge and the story of his quest for racial justice in America». The Guardian. 8 октября 2017. Վերցված է 7 марта 2018-ին.
  4. Ryan Gilbey (15 февраля 2018). «Black Panther's Chadwick Boseman: 'Everybody's minds are opening up'». The Guardian. Վերցված է 7 марта 2018-ին.
  5. Justin Kroll (16 декабря 2015). «Chadwick Boseman to Play Thurgood Marshall in Thriller From Reginald Hudlin». Variety. Վերցված է 7 марта 2018-ին.
  6. Anita Busch (16 декабря 2015). «Chadwick Boseman To Star As Thurgood Marshall In Reginald Hudlin's 'Marshall'». Deadline.com. Վերցված է 7 марта 2018-ին.
  7. Dave McNary (9 июня 2016). «Open Road Buys Chadwick Boseman's Thurgood Marshall Movie». Variety. Վերցված է 7 марта 2018-ին.
  8. «Marshall». Arri. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 7-ին. Վերցված է 7 марта 2018-ին.
  9. «Tom Sigel uses ALEXA 65 for Marshall». Codex Digital. Վերցված է 7 марта 2018-ին.
  10. Karen Butler (17 декабря 2017). «Chadwick Boseman to play Thurgood Marshall in biopic 'Marshall'». United Press International. Վերցված է 7 марта 2018-ին.
  11. Matt Pressberg (31 января 2017). «Open Road Sets Release Date for Supreme Court Biopic 'Marshall'». TheWrap. Վերցված է 7 марта 2018-ին.
  12. Nancy A. Fischer (22 мая 2016). «Niagara Falls will be location for 'Marshall' film». The Buffalo News. Վերցված է 7 марта 2018-ին.
  13. Jeff Simon (5 октября 2017). «Buffalo is a shining star in 'Marshall'». The Buffalo News. Վերցված է 7 марта 2018-ին.
  14. «Marshall Cast Feeling Great About Buffalo». Buffalo Niagara Film Commission. 1 июля 2016. Վերցված է 7 марта 2018-ին.
  15. Anousha Sakoui (15 октября 2017). «'Marshall' Biopic Kicks Off Awards-Bait Season at Box Office». Bloomberg. Վերցված է 7 марта 2018-ին.
  16. Alan Pergament (10 ноября 2017). «The TV stars to look for in the movie 'Marshall'». The Buffalo News. Վերցված է 7 марта 2018-ին.
  17. «Marshall Screening and Discussion Law». Говардский университет. 20 сентября 2017. Վերցված է 7 марта 2018-ին.
  18. Dave McNary (2 октября 2017). «'Marshall' Premiere Canceled Following Las Vegas Shooting». Variety. Վերցված է 7 марта 2018-ին.
  19. Erik Pedersen (2 октября 2017). «Open Road Cancels 'Marshall' Premiere In Wake Of Las Vegas Shooting». Deadline.com. Վերցված է 7 марта 2018-ին.
  20. «Opening Night Film & After Party». San Diego Film Festival. 4 октября 2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 7 марта 2018-ին.
  21. Beth Accomando (4 октября 2017). «San Diego International Film Festival Opens With Thurgood Marshall Film». KPBS. Վերցված է 7 марта 2018-ին.
  22. «MARSHALL to Open the 53rd Chicago International Film Festival». Chicago International Film Festival. 12 октября 2017. Վերցված է 7 марта 2018-ին.
  23. «Marshall». Chicago International Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 7 марта 2018-ին.
  24. Dave McNary (31 января 2017). «Chadwick Boseman's Thurgood Marshall Biopic Scheduled for October Release». Variety. Վերցված է 7 марта 2018-ին.
  25. Ashley Lee (31 января 2017). «Open Road Sets Supreme Court Justice Thriller 'Marshall' for October Release». The Hollywood Reporter. Վերցված է 7 марта 2018-ին.
  26. Scott Mendelson (15 октября 2017). «Box Office: 'Happy Death Day' Wins Weekend With Boffo $26.5M Debut». Forbes. Վերցված է 7 марта 2018-ին.
  27. Anthony D'Alessandro (15 октября 2017). «Blumhouse Has Plenty To Smile About As 'Happy Death Day' Scares Up $26M+ Opening – Sunday Final». Deadline.com. Վերցված է 7 марта 2018-ին.
  28. «Marshall (2017)». The Numbers. Վերցված է 7 марта 2018-ին.
  29. «Marshall». Box Office Mojo. Վերցված է 7 марта 2018-ին.
  30. «Marshall (2017)». Գենտի միջազգային կինոփառատոն. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 7-ին. Վերցված է 7 марта 2018-ին.
  31. «Маршалл». Московский фестиваль американского кино. Վերցված է 7 марта 2018-ին.
  32. «Marshall». Camerimage. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 7-ին. Վերցված է 7 марта 2018-ին.
  33. «Marshall». Кинофестиваль в Мар-дель-Плата. Վերցված է 7 марта 2018-ին.
  34. «Marshall». Hamptons International Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 7 марта 2018-ին.
  35. Toni Ruberto (26 сентября 2017). «'Marshall' to have Buffalo premiere at North Park». The Buffalo News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 7 марта 2018-ին.
  36. «Marshall (2017)». Metacritic. Վերցված է 7 марта 2018-ին.
  37. «Marshall (2017)». Rotten Tomatoes. Վերցված է 7 марта 2018-ին.
  38. Peter Travers (13 октября 2017). «'Marshall' Review: Chadwick Boseman Electrifies as Young Civil Rights Icon». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 7 марта 2018-ին.
  39. Armond White (13 октября 2017). «A Black-History Fashion Show». National Review. Վերցված է 7 марта 2018-ին.
  40. Manohla Dargis (12 октября 2017). «Review: In 'Marshall,' a Legal Pioneer Gives History a Shove». The New York Times. Վերցված է 7 марта 2018-ին.
  41. Matt Zoller Seitz (13 октября 2017). «Marshall». RogerEbert.com. Վերցված է 7 марта 2018-ին.
  42. Todd McCarthy (13 октября 2017). «'Marshall': Film Review». The Hollywood Reporter. Վերցված է 7 марта 2018-ին.
  43. Joe Morgenstern (12 октября 2017). «'Marshall' Review: Soundly Argued, Acutely Observed». The Wall Street Journal. Վերցված է 7 марта 2018-ին.
  44. Richard Brody (12 октября 2017). «Marshall». The New Yorker. Վերցված է 7 марта 2018-ին.
  45. «Marshall (Original Motion Picture Soundtrack)». AllMusic. Վերցված է 7 марта 2018-ին.
  46. «Marshall (Original Motion Picture Soundtrack)». iTunes. Վերցված է 7 марта 2018-ին.
  47. «Marshall (Original Motion Picture Soundtrack)». Amazon. Վերցված է 7 марта 2018-ին.
  48. Lee Mergner (14 сентября 2017). «Marcus Miller: The Multi-Faceted Musician». JazzTimes. Արխիվացված է օրիգինալից 2018-03-08-ին. Վերցված է 7 марта 2018-ին.
  49. Raisa Bruner (23 февраля 2018). «Songwriter Diane Warren Has Received Nine Oscar Nominations. Now She's Ready for Her Prize». Time. Վերցված է 7 марта 2018-ին.
  50. «Watch Andra Day and Common's 2018 Oscar Performance of 'Stand Up». Օսկար. 5 марта 2018. Վերցված է 7 марта 2018-ին.
  51. Ryan Reed, Jon Blistein (5 марта 2018). «Watch Common, Andra Day Team for 'Stand Up for Something' at Oscars». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 7 марта 2018-ին.
  52. Deena Zaru (5 марта 2018). «Common calls out Trump's 'hate' and the NRA in Oscars performance». CNN. Վերցված է 7 марта 2018-ին.
  53. Gerrick Kennedy (5 марта 2018). «These are the 10 activists Common and Andra Day asked to join them during their Oscars performance of 'Stand Up for Something'». The Los Angeles Times. Վերցված է 7 марта 2018-ին.
  54. «The 90th Academy Awards (2018)». Академия кинематографических искусств и наук. Վերցված է 7 марта 2018-ին.
  55. «17th Annual Movies for Grownups Awards». AARP. Վերցված է 7 марта 2018-ին.
  56. «The Top Film of 2017» (PDF). African-American Film Critics Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 7 марта 2018-ին.
  57. «18th Annual Black Reel Awards Nominations». Black Reel Awards. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 7 марта 2018-ին.
  58. «Film nominations for the 23rd annual Critics' Choice Awards». Critics’ Choice Movie Awards. Վերցված է 7 марта 2018-ին.
  59. «53rd Festival — Top Audience Awards Winners». Չիկագոյի միջազգային կինոփառատոն. Վերցված է 7 марта 2018-ին.
  60. «2018 GRAMMY Awards: Complete Winners List». Գեմմի. Վերցված է 7 марта 2018-ին.
  61. «2017 Honorees». Hollywood Film Awards. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 7 марта 2018-ին.
  62. «NAACP Image Awards: Full List of Winners». The Hollywood Reporter. Վերցված է 7 марта 2018-ին.
  63. «2017 Awards Winners». Phoenix Film Critics Society. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 7 марта 2018-ին.
  64. «2017 Awards Nominees». International Press Academy. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 7 марта 2018-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել