Մարտին Ներսիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարտին Սահակի Ներսիսյան (մայիսի 13, 1926, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 14, 1996, Մոսկվա, Ռուսաստան), հայ դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ (1970)։
Մարտին Ներսիսյան | |
---|---|
Ի ծնե անուն | Մարտին Սահակի Ներսիսյան |
Ծնվել է | 1926 մայիսի 13 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | հունիսի 14, 1996 Մոսկվա, Ռուսաստան | (տարիքը 70),
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Մասնագիտություն | Դիրիժոր |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1949) և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1959) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1949 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի լարային բաժինը, 1959 թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիայի դիրիժորական բաժինը։ 1959-1965 թվականներին եղել է Մինսկի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1965-1970 թվականներին՝ Սարատովի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, 1970-1982 թվականներին՝ ԽՍՀՄ պետական կինոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1982-1986 թվականներին՝ գլխավոր դիրիժոր։ Կահիրեում կազմակերպել է ազգային սիմֆոնիկ նվագախումբ (1974)։ Ներսիսյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ առաջին ելույթն ունեցել է 1959 թվականի փետրվարի 23-ին։ 1986-1987 թվականներին եղել է նվագախմբի գլխավոր դիրիժորը[1]։ Ելույթներ է ունեցել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մարտին Ներսիսյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.