Մարի Ժոզեֆ Պոլ Իվ Ռոշ դյու Մոտիե, մարքիզ դը Լա Ֆայետ (Լաֆայետ[6]). ֆրանսերեն՝ Marie Joseph Paul Yves Roch Gilbert du Motier, Marquis o Lafayette[7] (ֆրանսերեն արտասանութամբ՝ ​, սեպտեմբերի 6, 1757(1757-09-06)[1][2][3][…], Chavaniac-Lafayette - մայիսի 20, 1834(1834-05-20)[1][4], former 1st arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիական և ամերիկյան քաղաքական գործիչ, երեք հեղափոխությունների նշանավոր մասնակից՝ ԱՄՆ-ի Անկախության պատերազմի, Ֆրանսիական մեծ հեղափոխության և 1830 թվականի հուլիսյան հեղափոխության։ Ազգային հերոս է համարվում և՛ Ֆրանսիայում, և՛ ԱՄՆ-ում։ Նրան անվանում են նաև «երկու աշխարհների հերոս» (Le Héros des Deux Mondes)[8]: Եզակի օտարերկրացիներից է, ում շնորհվել է ԱՄՆ-ի պատվավոր քաղաքացու կոչում։ Եղել է արիստոկրատ և մասոն[9]։ Ալֆոնս դը Լամարտինը, բնութագրելով Լաֆայետին, ասել է, որ նա իր մասնակցած հեղափոխություններին ու ժողովրդավարությանը հաղորդել է իր բնավորության էական գիծը՝ ազնվություն[10]։

Մարքիզ դը Լաֆայետ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 6, 1757(1757-09-06)[1][2][3][…]
ԾննդավայրChavaniac-Lafayette
Մահացել էմայիսի 20, 1834(1834-05-20)[1][4] (76 տարեկան)
Մահվան վայրformer 1st arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանPicpus Cemetery
Քաղաքացիություն Ֆրանսիա և  ԱՄՆ
ԿրթությունՓարիզի համալսարան, Լյուդովիկոս Մեծի լիցեյ և College Duplessis?
Մասնագիտությունսպա, քաղաքական գործիչ, ազնվական և բանակի սպա
ԱմուսինAdrienne de Noailles, Mademoiselle d'Ayen?
Ծնողներհայր՝ Michel du Motier, Marquis de La Fayette?, մայր՝ Marie Louise Jolie de La Rivière?
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՖելյաններ, Liberal Party? և Doctrinaires?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկական փիլիսոփայական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Emkendorfer Kreis?
ԵրեխաներGeorges Washington de La Fayette?, Henriette du Motier de Lafayette?, Anastasie du Motier de Lafayette? և Virginie du Motier de Lafayette?
Ստորագրություն
Изображение автографа
 Gilbert du Motier, Marquis de La Fayette Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1777 թվականից կամավոր մասնակցել է անգլիացիների դեմ ամերիկյան գաղութաբնակների մղած անկախության պատերազմին։ Ջորջ Վաշինգտոնը նրան վստահել է ազատագրական բանակներից մեկի հրամանատարությունը, շնորհել գեներալի կոչում։ Լաֆայետի ղեկավարած բանակը առանցքային դեր է խաղացել Յորքթաունի 1781 թվականի ճակատամարտում, որտեղ վճռվել է Անկախության պատերազմի ելքը։

Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ վերադառնալով հայրենիք՝ գեներալ Լաֆայետը դարձել է արիստոկրատ կարևոր առաջնորդներից մեկը։ Եղել է Գլխավոր շտատների անդամ, այնուհետև՝ Փարիզի ազգային գվարդիայի հրամանատար։ 1791 թվականի հուլիսի 17-ին ազգային գվարդիան նրա հրամանատարությամբ հարձակվել է Մարսյան դաշտում (հրապարակում) բողոքի ստորագրահավաք կատարող անզեն ամբոխի վրա, սպանել շուրջ 50 մարդու, որի հետևանքով Լաֆայետի ժողովրդականությունը լուրջ հարված է ստացել։ Հետագայում նա որպես բանակի հրամանատար մասնակցել է Ավստրիայի դեմ պատերազմին։ 1792 թվականի հունիսի 28-ին յակոբինյան ակումբը ջախջախելու և պետական հեղաշրջում կատարելու անհաջող փորձ է կատարել, որից հետո Ազգային ժողովը նրան զրկել է բանակի հրամանատարությունից, և նա, իր շտաբով հանդերձ, անցել է ավստրիացիների կողմը։ Վտարանդության մեջ գտնվելու ժամանակ բանտ է նետվել Ավստրիայում և Պրուսիայում։ Իշխանության եկած Նապոլեոնը 1799 թվականին ազատել է նրան բանտից, թույլատրել, որ վերադառնա հայրենիք։ 1830 թվականի հուլիսյան հեղափոխության ժամանակ Լաֆայետը եղել է ազգային գվարդիայի հրամանատարը, եռանդուն կերպով պաշտպանել Լյուդովիկ Ֆիլիպ Առաջին արքային, հետագայում միացել է ընդդիմությանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 Leepson M. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  5. https://www.amacad.org/sites/default/files/media/document/2019-10/electionIndex1780-1799.pdf
  6. В 1789 году изменил свою фамилию, чтобы она писалась слитно
  7. Marquis de Lafayette in French
  8. Carlier Jeannie, Lafayette, Héros des deux Mondes, Payot, 1988.
  9. Ludwik Hass, Wolnomularstwo w Europie Środkowo-Wschodniej w XVIII i XIX wieku, 1982, s. 321.
  10. Alphonse de Lamartine (1989) Kopstukken uit de Franse Revolutie, p. 33

Գրականություն

խմբագրել
Ռուսերեն
  • «Лафайет, Мари-Жан-Поль». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Богучарский В. Я. Маркиз Лафайет — деятель трёх революций. М.: 1899.
  • Черкасов П. П. Генерал Лафайет: Исторический портрет / Отв. ред. д-р ист. наук А. Г. Арбатов; Рецензент А. С. Черняев; Академия наук СССР. — М.: Наука, 1987. — 176, [8] с. — (История и современность). — 58 300 экз. (обл.)
  • Черкасов П. П. Лафайет: Политическая биография. — М.: Мысль, 1990. — 376 с. — 80 000 экз. — ISBN 5-244-00505-7 (в пер.)
  • Демьянов А. А. Клуб 1789 года. Люди и идеи // Французский ежегодник 2001. М., 2001. с. 165—186.
Այլ լեզուներով
  • Regnault-Warin. Mémoires pour servir à la vie du général L. Париж: 1824
  • Voyage du général L. aux Etats Unis en 1824—25. Париж: 1826
  • Sarrans. L. et la révolution de 1830. 2-е изд. Париж: 1832
  • Mémoires, correspondance et manuscripts du général L. Париж: 1837—1838
  • Büdinger. L., ein Lebensbild. Лейпциг, 1870
  • Büdinger. L. in Oester reich. Вена, 1879
  • Bayard Tuckermann. Life of general Lafayette. Нью-Йорк: 1889
  • Bardoux. La jeunesse de La Fayette. Париж: 1892
  • Bardoux. Les dernières années de La Fayette. Париж: 1892
  • Latzko, Andreas. — Lafayette. — Zürich: Rascher, 1935.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարքիզ դը Լաֆայետ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 509