Գայոս Հուլիոս Վերոս Մաքսիմինոս[1] Թրակիացի (լատին․՝ Gaius Julius Verus Maximinus Augustus, 173, Թրակիա - մայիսի 10, 238, Ակվիլեյա), Հռոմի կայսր 235-ից առ 238 թվականը, այսպես կոչված «զինվորական կայսրերից» առաջինը։ Եղել է թրակիացի նախկին հովիվ և ապա դարձել հեծելազորի բարձրագույն սպա։ Կայսր է հռչակվել բանակի կողմից Ալեքսանդր Սևերոսի սպանությունից հետո։ Առանձնանում էր հսկա հասակով և ահռելի ֆիզիկական ուժով։ Իր գահակալության ամբողջ ընթացքում պատերազմել է Հռենոսի և Դանուբի մոտ գերմանական ցեղերի դեմ։ Սպանվել է դավադրության արդյունքում՝ սեփական զինվորների կողմից։

Մաքսիմինոս Թրակիացի
Ծնվել է՝173
ԾննդավայրԹրակիա
Մահացել է՝մայիսի 10, 238 մարդասպանություն
Վախճանի վայրԱկվիլեյա
ԵրկիրՀին Հռոմ
ՄայրAbaba?
ԵրեխաներGaius Julius Verus Maximus?
Հավատքհին հռոմեական կրոն
Առողջական վիճակԳիգանտիզմ

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմինոս Թրակիացի» հոդվածին։