Մելանյա Աստվածատրյան
հայ մանկավարժ
Մելանյա Գրիգորի Աստվածատրյան (հունվարի 15, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (2003)։
Մելանյա Աստվածատրյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1940 (85 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1964), Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1968) և Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան (1972) |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր (1989) և պրոֆեսոր (2003) |
Մասնագիտություն | ուսուցչուհի |
Աշխատանք | ՀՊՄՀ-ի օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ |
Աշխատավայր | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1959-1964 թվականներին Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ, ռոմանագերմանական բաժին, գերմաներեն լեզու
- 1965-1968 թվականներին Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանակավարժական ինստիտուտ, անգլերեն լեզվի ֆակուլտետ
- 1968-1972 թվականներին Մ.Թորեզի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի ասպիրանտուրա (Մոսկվա)
- 1972 թվականին Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն Մանկավարժական գիտությունների ակադեմիայում (ՌԴ, Մոսկվա), մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
- 1983-1986 թվականներին Մանկավարժական գիտությունների ակադեմիայի դոկտորանտուրա (ՌԴ, Մոսկվա)
- 1989 թվականին Դոկտորական ատենախոսության պաշտպանություն Մանկավարժական գիտությունների ակադեմիայում (ՌԴ, Մոսկվա) մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ «օտար լեզուների դասավանդման մեթոդիկա» մասնագիտությամբ
- 2007 թվականին ՌԴ մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1972-1983 թվականներին Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանակավարժական ինստիտուտի օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոն, դոցենտ, այնուհետև՝ ամբիոնի վարիչ
- 1977-1983 թվականներին Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանակավարժական ինստիտուտ, անգլերեն լեզվի ֆակուլտետի դեկան (համատեղությամբ)
- 1986-1997 թվականներին Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանակավարժական ինստիտուտ, գերմաներեն լեզվի ամբիոնում դոցենտ
- 1997-2012 թվականներին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ[1]
- 2012 թվականից մինչ օրս Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ
Գիտական գործունեություն
խմբագրել1980-ական թվականից սկսած Հայաստանում և արտասահմանում մասնակցել է․
- Եվրախորհրդի,
- Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ECML)
- Գերմաներենի ուսուցիչների և գերմանագետների(IDV),
- Գյոթե ինստիտուտի,
- IREX-ի,
- Project Harmony-ի,
- AWO Heimatgarten-ի,
- Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության,
- Մեծ Բրիտանիայի դեսպանատան,
- Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի,
- ԵՊՀ-ի,
- ԵՊԼՀ-ի,
- ՀՊՄՀ-ի
- և այլ կազմակերպությունների կողմից անցկացրած կոնգրեսներին և գիտաժողովներին։
Հեղինակ է ավելի քան 170 հրատարակությունների, այդ թվում՝
- 3 մենագրություն,
- 6 կոլեկտիվ մենագրություն,
- հոդվածներ,
- հանրակրթական դպրոցների համար ուսումնական չափորոշիչներ, ծրագրեր, դասագրքեր, ձեռնարկներ, բառարաններ։
Գիտական հետաքրքրություններ
խմբագրելՎերջին 15 տարիների ընթացքում աշխատել է հետևյալ խնդիրների շուրջ.
- օտար լեզուների դասավանդման տեսության և պրակտիկայի հիմնահարցեր.
- հանրակրթական դպրոցի կրթական տարբեր խնդիրներ՝ որպես օտար լեզուների ուսումնական ծրագրերի, դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների, ընթերցարանների հեղինակ և համահեղինակ.
- ուսուցիչների պատրաստման ու վերապատրաստման ոլորտում երկլեզվության և բազմամշակութային կրթության պայմաններում օտար լեզուների ուսուցման ուսումնառության ազգային հայեցակարգի մշակում.
- ուսուցիչների վերապատրաստման նոր ծրագրերի, ազգային կրթության առանձնահատկությունները հաշվի առնող նոր դասագրքերի և ձեռնարկների մշակում.
- Եվրոպական լեզվական թղթապանակ
Միջազգային մասնագիտական ծրագրեր
խմբագրել- 1999 թվականի փետրվար-մայիս - Այռեքսի՝ տարրական դպրոցի բարեփոխման և ուսուցիչների վերապատրաստման ծրագիր
- 1999-2006 թվականներին Մասնակցություն Այռեքսի՝ տարրական դպրոցի բարեփոխման և ուսուցիչների վերապատրաստման ծրագրի աշխատանքներին Ծրագրի շրջանակներում հետազոտական աշխատանք ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոն համալսարանում,
- 2004-2005 թվականներին Մասնակցություն «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության՝ «Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը հանրակրթական դպրոցում» ծրագրին․ հետազոտական աշխատանք ԱՄՆ Օհայո նահանգի Քենթի պետական համալսարանում, աշխատանք ծրագրի իրականացման խմբում՝ Հայաստանում
- Եվրախորհրդի՝ լեզվակրթության քաղաքականության ծրագրեր
- 2013 թվականի հուլիս-օգոստոս Գերմաներեն լեզվի ուսուցիչների 15-րդ միջազգային կոնգրես (IDV) (Բոցեն, Իտալիա)
- 2015 թվականի ապրիլ Միջազգային սեմինար “Sectorial Qualification Framework (SQF)“ (Գրաց, Ավստրիա)
- 2015 թվականի մայիս Միջազգային սեմինար “PlurCur” (Գրաց, Ավստրիա)
- 2015 թվականի հուլիս Գերմաներեն լեզվի ուսուցիչների միջազգային կազմակերպության նախագիծ (IDV) (Լյուբեկ, Գերմանիա)
1998 թվականից մինչև օրս մասնակցություն Եվրախորհրդի՝ լեզվակրթության հիմնահարցերին նվիրված մի շարք ծրագրերի.
- Եվրախորհրդի լեզվաքաղաքականություն
- Եվրոպական լեզվական թղթապանակ
- Լեզվակրթության քաղաքականության ուրվագիծ
- Օտար լեզուների չափորոշիչների համապատասխանեցումը համաեվրոպական մակարդակներին
Գիտական-հասարակական գործունեություն
խմբագրել- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում գործող ԲՈՀ-ի «Մանկավարժություն» 020 մասնագիտական խորհրդի նախագահ
- ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի գերմաներենի առարկայական հանձնաժողովի նախագահ
- Ղազախստանի Աբիլայ Խանի անվան միջազգային լեզուների և միջազգային հարաբերությունների պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր
- Հայաստանում Եվրախորհրդի՝ «Եվրոպական լեզվական թղթապանակ» ծրագրի փորձագետ
- Եվրախորհրդի՝ ուսումնական ծրագրերի համապատասխանեցման համաեվրոպական ցանցի մասնակից[2]։
Աշխատությունները վերաբերում են օտար լեզուների դասավանդման դպրոցական ծրագրերի, թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մանկավարժության մեթոդիկայի հարցերին («Օտար լեզուների դասավանդման մեթոդիկա», 1985, «Ազգային (հայկական) դպրոցի սովորողների երկլեզվության բնույթը» (1992)[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ЕГЛУ им. В. Брюсова.(չաշխատող հղում)
- ↑ Հայաստանի պետական մանկավարժական համալսարան:
- ↑ Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով),ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ,Երևան,Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005։