Մերսեդես Ռուել
Մերսեդես Ռուել (անգլ.՝ Mercedes Ruehl, փետրվարի 28, 1948[1][2], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք), թատրոնի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի, Օսկար, Ոսկե գլոբուս, Թոնի և Սատուրն մրցանակների մրցանակակիր։
Մերսեդես Ռուել | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1948[1][2] (76 տարեկան) |
Ծննդավայր | Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք |
Կրթություն | College of New Rochelle? և HB Studio |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՄերսեդես Ռուելը ծնվել է 1948 թվականին փետրվարի 28-ին, Նյու Յորքի Քուինս քաղաքում, ՀԴԲ գործակալության գործակալի և դպրոցի ուսուցչի ընտանիքում։ Նա դաստիարակվել է կաթոլիկ հավատքով[3]։ Նրա նախնիները ներգաղթել էին Իռլանդիայից, Գերմանիայից և Կուբայից։ Նա հաճախել է Նոր Ռոշելի քոլեջ[4], ավարտել է 1969 թվականին։
Մերսեդեսը սկսեց իր կարիերան որպես դերասանուհի տեղական թատրոնում` փոքր դերերով։ 1970-ականների վերջին նա հանդես է եկել Նյու Յորքի թատրոնների խոշոր բեմերում՝ հասնելով մեծ հաջողությունների, 1985 թվականին «Ես Ռապապորտ չեմ» և «Բետեի և Բոյի ամուսնությունը» պիեսներում կատարած դերի համար արժանացել է Օբիի իր վերջին մրցանակներին։ 1991 թվականին նրա դերը «Կորած Յոնկերսի» պիեսում դերասանուհուն բերեց «Թոնի» մրցանակ։
1991 թվականին «Ձկնորս թագավորը» ֆիլմում խաղացած Էնն Նեապոլիտանի դերը դասվել է ամենահայտնի կինոդերերի շարքին։ Այդ դերի համար Մերսեդեսին շնորհվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներ, որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»։ Նկատելի դարձան նրա դերերը այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Վերջին կինոհերոսը» (1993), «Պարիր ինձ հետ» (1999) և «Ջիա» (1998) հեռուստատեսային ֆիլմում։
Անձնական կյանք
խմբագրելՄերսեդոսն ամուսնացել է նկարիչ Դեյվիդ Գեյզերի հետ։ Նրանք 1997 թվականին միասին տղա են որդեգրել՝ Ջեյքին։ Դրանից առաջ, 1978 թվականինին Մերսեդեսը որդեգրել է Քրիստոֆերին, որը հետագայում դարձավ Ջեյքի կնքահայրը։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1976 | ֆ | Դոնա Ֆլորը և նրա երկու ամուսինները | Dona Flor E Seus Dois Maridos | աղջիկը խաղատանը |
1976—1979 | ս | Բժիշկները | The Doctors | քույր Ուրսուլա |
1979 | ֆ | Մարտիկները | The Warriors | կին ոստիկան |
1981 | ֆ | Չորս ընկերներ | Four Friends | կին տաքսիում |
1984 | ս | ABC հատուկ դպրոցից հետո | ABC Afterschool Specials | Սենդի |
1985 | ս | Մեր ազնիվ ընտանիքը | Our Family Honor | Լուիզա Թեյլորը |
1986 | ս | Քեյթը և Էլլին | Kate & Allie | Միլլի |
1986 | ֆ | Խանդ | Heartburn | Իվ |
1986 | ֆ | Հանելուկ | Twisted | |
1987 | ֆ | Ռադիոյի օրեր | Radio Days | գովազդատու |
1987 | ֆ | Չարինգ կրոս ռոուդ 84 | 84 Charing Cross Road | Քեյ |
1987 | ֆ | Իմ հաջողության գաղտնիքը | The Secret Of My Success | Շեյլա |
1987 | ֆ | Ջազ նվագախմբի ղեկավար | Leader of the Band | Միսս Կուպեր |
1988 | ֆ | Մեծ | Big | Տիկին Բասկին |
1988 | ֆ | Ամուսնացած էր մաֆիայի հետ | Married to the Mob | Քոնի Ռուսո |
1989 | ֆ | Նյու Յորքի ստրուկներ | Slaves of New York | Սամանթա |
1989 | ֆ | Հանցագործություններ և չարաշահումներ | Crimes and Misdemeanors | երեկույթի հյուր |
1990 | ֆ | Խելագար մարդիկ | Crazy People | բժիշկ Լիզ Բեյլոր |
1990 | ս | Շոու Կոսբի | The Cosby Show | Բեռնադետ Ֆոլի |
1991 | ֆ | Մեկ այլ դու | Another You | Էլեյնը |
1991 | ֆ | Ձկնորս թագավորը | The Fisher King | Էնն Նեապոլիտան |
1993 | ֆ | Կորած Յոնկերում | Lost in Yonkers | Բելլա Կերնից |
1993 | ֆ | Ֆիլմի վերջին հերոսը | Last Action Hero | Իռեն Մադիգան |
1994 | ֆ | Հույսով | On Hope | Վենդին |
1995 | ֆ | Մեղադրական եզրակացություն. «ՄաքՄարտինսի» դատավարությունը | Indictment The McMartin Trial | Լաել Ռուբին |
1995—1996 | ֆ | Ֆրեյզեր | Frasier | Քեյթ Կոստաս |
1997 | ֆ | Ձուկ բռնել | North Shore Fish | Ֆլորենս |
1997 | ֆ | Տեղ գերեզմանատանը | Roseanna’s Grave | Ռոզաննա |
1997 | ֆ | Մի՛ հենվեք | SUBWAYStories: Tales from the Underground | Լեյլա |
1998 | ֆ | Ջիա | Gia | Քեթլին Կարանգեն |
1999 | ֆ | Կյանքից զրկված | The Minus Man | Ջեյն |
1999 | ֆ | Պարիր ինձ հետ | Out of the Cold | Թինա |
2000 | ֆ | Ամերիկացի աղջիկ. Մերի Քեյ Լեթուրնոյի պատմությունը | All-American Girl: The Mary Kay Letourneau Story | Ջեյն Նյուհալ |
2000 | ֆ | Ի՞նչ ենք պատրաստում | What’s Cooking? | Էլիզաբեթ «Լիզի» Ավիլա |
2000 | ֆ | Ոսկորներ և շներ | More Dogs Than Bones | Վիկտորիա «Վիկ» Գալետտի |
2000 | ֆ | Ամաթի աղջիկներ | The Amati Girls | Գրեյս |
2000 | ֆ | Կորած երեխա | The Lost Child | Ռեբեկա |
2001 | ֆ | Պարոն Լայֆ | Mr. Life | |
2002 | ֆ | Մեղավոր մեղադրանքներով | Guilt by Association | Սյուզան Ուոքերը |
2002 | ֆ | Տուն ուրվականների հետ | Spooky House | շեֆ |
2002 | ս | Այրիներ | Widows | Դոլլի Ռոուլինս |
2004 | ս | Պայծառատեսության առաքելություն | Missing | Էմանուել Բեյքեր |
2004 | ֆ | Հետախույզ գործակալ | Bad Apple | Լորան Գիբբոնս |
2004 | ֆ | Անթերի սպանություն | Zeyda and the Hitman | Եսթեր |
2004 | ֆ | Առօրյա կյանք | Everyday Life | |
2004—2009 | ս | Օրենք և կարգ | Law & Order | դատավոր Կլարա Լլոյդ / Զինա Ռիբակով |
2005 | ֆ | Տասնվեց տարեկան մայրը | Mom at Sixteen | Թերի Ջեֆրիզ |
2006 | ֆ | Ինձ պես մի աղջիկ. Գվեն Արաուջոյի պատմությունը | A Girl Like Me: The Gwen Araujo Story | Սիլվիա Գուերերո |
2006 | ֆ | Ահա թե ինչ է պատահել | So Here’s What Happened | Ռոշելլ |
2006—2008 | ս | Անտուրաժ | Entourage | Ռիտա Չեյզ |
2007 | ս | Հոգեբան | Psych | դետեկտիվ Գուչբերգը |
2009 | ֆ | Սիրող Լիա | Loving Leah | Ջենիս Լևեր |
2010 | ֆ | Ոսկե աստղ,Օհայո | Goldstar, Ohio | Ադրիանա Ռոք |
2012 | ս | Հաջողություն | Luck | Ռենզոյի մայրը |
2012 | ֆ | Շեֆը | El Jefe | Դելմի Ռոդրիգես |
2013 | ս | Երկուշաբթի առավոտ | Monday Mornings | դատավոր Բեվերլի Նատիսոն |
2013 | ֆ | Բաննեռը զարդարված աստղերով | Star Spangled Banners | Ռոզալինդ Բաննեռ |
2013 | ֆ | Կասկած | Doubt | Տիկին Սիդ Նյուման |
2014 | ֆ | Chu and Blossom | Տիկին Ֆեֆերտգ | |
2015 | ս | Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Լյուսիա Բարբա |
2016 | ս | Կյանքը մանրամասների մեջ է | Life in Pieces | Միա |
2016 | ս | Լաուրաի գաղտնիքները | The Mysteries of Laura | Դե Սանտիանի |
2016 | ս | 2 կոտրված աղջիկներ | 2 Broke Girls | Օլգա |
2016 | ս | Լավ բիզնես | Good Business | Լորան |
2017 | ս | Ծովային ոստիկանություն. Հատուկ վարչություն | NCIS | Մարի Քուին |
2017—2018 | ս | Իշխանություն գիշերային քաղաքում | Power | Քոնի Թերեզ |
2018—2019 | ս | Բուլ | Bull | դատավոր Թեսսա Հադսոն |
2019 | ֆ | Մերկապարուհիները | Hustlers | մամա |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՄրցանակներ | տարի | Կատեգորիա | Աշխատանքի անվանումը | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1992 | Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | Ձկնորս թագավորը | Հաղթանակ |
Ոսկե գլոբուս | 1992 | Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի | Հաղթանակ | |
Սատուրն | 1992 | Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի | Հաղթանակ | |
Թոնի | 1991 | Լավագույն դերասանուհի ՝ պիեսում | Կորած Յոնկերում | Հաղթանակ |
2002 | Այծ, կամ ո՞վ է Սիլվիան | Առաջադրված | ||
1995 | Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի | Ապակեպատ ցուցափեղկ | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ «Mercedes Ruehl Biography (1948?-)». www.filmreference.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «| Mercy College». www.mercy.edu. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Mercedes Ruehl
- Mercedes Ruehl Արխիվացված 2018-07-26 Wayback Machine
- Մերսեդես Ռուել Internet Movie Database կայքում
- Ruehl Rules, a May 2005 Playbill article
- Brief Encounter with Mercedes Ruehl, a May 2002 Playbill interview
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերսեդես Ռուել» հոդվածին։ |