Մթին զբոսաշրջություն (նաև տանատուրիզմ, սև զբոսաշրջություն, հիվանդագին զբոսաշրջություն կամ վշտոտ զբոսաշրջություն), զբոսաշրջության տեսակ, որը ներառում է ճանապարհորդություններ դեպի այնպիսի վայրեր, որոնք պատմականորեն կապված են մահվան և ողբերգության հետ[1]։ Վերջերս առաջարկվեց, որ հայեցակարգը ներառի նաև զբոսաշրջիկների այդ վայրեր այցելելու պատճառները, քանի որ միայն վայրի հատկանիշները չեն կարող այցելուին դարձնել «մթին զբոսաշրջիկ»[2]։ Մթին վայրերի հիմնական գրավչությունը նրանց պատմական արժեքն է, այլ ոչ թե մահվան և տառապանքի հետ կապվածությունը[2][3]։ Հոլոքոստի զբոսաշրջությունը պարունակում է ինչպես մթին տուրիզմի, այնպես էլ պատմական ժառանգություն հանդիսացող վայրերի տուրիզմի հատկանիշներ[4]։

Մթին զբոսաշրջություն
Ենթակատեգորիաճանապարհորդություն
 • զբոսաշրջություն Խմբագրել Wikidata
Մուրամբիի տեխնիկական դպրոցը, որտեղ Ռուանդայի ցեղասպանության ժամանակ բազմաթիվ սպանություններ են տեղի ունեցել, այժմ ցեղասպանության թանգարան է։
Փարիզի կատակոմբները տանատուրիզմի հայտնի վայրերից է դարձել, և հաճախակի էքսկուրսիաներ են անցկացվում թունելների և խցիկների համալիրի փոքր տարածքներում:

Ուսումնասիրության ոլորտ

խմբագրել

Թեև մարդկանց վաղեմի ավանդույթին՝ այցելելու վերջերս ստեղծված և հնագույն մահվան վայրեր, ինչպիսիք են ճանապարհորդությունը դեպի գլադիատորական խաղեր հռոմեական կոլիզեյում, գլխատման միջոցով հրապարակային մահապատժի ենթարկվելուն ներկա լինելը և կատակոմբներ այցելելը, այս պրակտիկան տեսականորեն ուսումնասիրվել է միայն համեմատաբար վերջերս։

Ճամփորդող գրողները առաջինն էին, ովքեր նկարագրեցին իրենց զբոսաշրջությունը դեպի սարսափազդու վայրեր։ Պ. Ջ. Օ'Ռուրկը 1988 թվականին իր ճանապարհորդությունը դեպի Վարշավա, Մանագուա և Բելֆաստ անվանել է «դժոխային արձակուրդներ»[5], կամ Քրիս Ռոժեքը խոսել է «սև տեղերի» զբոսաշրջության մասին 1993 թվականին[6] կամ «մակաբրի շահագործումը»[7][8]։ Զուտ տեսական ուշադրությունը թեմայի նկատմամբ ծագել է Գլազգոյում, Շոտլանդիայում. «մթին զբոսաշրջություն» տերմինը ստեղծվել է 1996 թվականին Լենոնի և Ֆոլիի՝ Գլազգոյի Կալեդոնյան համալսարանի հյուրընկալության, զբոսաշրջության և ժամանցի կառավարման ֆակուլտետի երկու անդամների կողմից[1], իսկ «տանատուրիզմ» տերմինը առաջին անգամ հիշատակվել է Ա. Վ. Սիտոնի կողմից 1996 թվականին, այնուհետև Ստրաթքլայդի համալսարանի զբոսաշրջության շուկայավարման դասախոսի կողմից[9]։

2014 թվականի դրությամբ բազմաթիվ ուսումնասիրություններ են եղել սահմանումների, նշանակության և ենթադասակարգումների վերաբերյալ, ինչպիսիք են Հոլոքոստյան զբոսաշրջությունը և ստրկատիրական ժառանգություն հանդիսացող վայրերի զբոսաշրջությունը, և տերմինը ճանապարհորդական գրականության հեղինակների շնորհիվ շարունակում է զարգանալ ակադեմիական շրջանակներից դուրս[10]։ Շատ քիչ փորձնական հետազոտություն է կատարվել մթին զբոսաշրջիկի մտահորիզոնի վերաբերյալ[2]։ Մթին զբոսաշրջությունը գիտության տարբեր ճյուղերի կողմից պաշտոնապես ուսումնասիրվել է երեք հիմնական տեսանկյուններից.

Հյուրընկալություն և զբոսաշրջություն

խմբագրել

Այս միջառարկայական ոլորտի գիտնականները ուսումնասիրել են բազմաթիվ տարբեր տեսակետներ։ Լենոնը և Ֆոլին իրենց առաջին գրքում զարգացրել են իրենց սկզբնական գաղափարը[1]՝ ափսոսանք հայտնելով, որ «տակտն ու ճաշակը չեն հաղթում տնտեսական նկատառումներին», և որ «օրինազանցությունների մեղքը չի կարող ընկնել միայն սեփականատերերի ուսերին, այլ նաև՝ զբոսաշրջիկների, քանի որ առանց նրանց պահանջարկի՝ առաջարկի կարիք չէր լինի»[11]։

Զբոսաշրջության վայրի կրթական կամ օգուտ քաղող լինելը որոշվում է ինչպես դա ղեկավարողների, այնպես էլ դրա այցելուների կողմից[12]։ Զբոսաշրջության ագահ ղեկավարողները կարող են «շահագործել մակաբրը»[7] կամ վերաքննել ողբերգությունները ուսուցման փորձի համար։ Մթին զբոսաշրջության ​​ապրանքներ սպառող զբոսաշրջիկները կարող են պղծել վայրը, և դեպքի ուսումնասիրություններ են հարկավոր՝ պարզելու, թե ով է շահում և ով է կորցնում[13]։ Քրիս Հեջեսը քննադատել է «Ալկատրասի պատմությունը, որը ներկայացվել է Ազգային պարկի ծառայության կողմից» որպես «արդարացում», քանի որ այն «անտեսում է զանգվածային բանտարկության ամերիկյան համակարգի վայրենությունն ու անարդարությունը»։ Բաց թողնելով մարտահրավեր հանդիսացող մանրամասները, ըստ Հեջեսի, պարկի ծառայությունը նպաստում է «Դիսնեյֆիկացիա»-ին[14]։

Վայրերի օրինակներ

խմբագրել

Մթին զբոսաշրջության ուղղությունները ներառում են ամրոցներ և մարտադաշտեր, ինչպիսիք են Կալոդենը Շոտլանդիայում, Բրանի դղյակը և Պոյենարի ամրոցը Ռումինիայում. նախկին բանտեր, ինչպիսիք են Բոմարիսի բանտը Անգլսիում, Ուելսում և Ջեք Պատռողի ցուցահանդեսը Լոնդոնի Զնդանում. բնածին կամ մարդածին աղետների վայրեր, ինչպիսիք են Հիրոսիմայի խաղաղության հուշահամալիրը Ճապոնիայում[15], Չեռնոբիլը Ուկրաինայում[16][17][18] և Նյու Յորքի Գրունդ Զերոյում առևտրային գործունեությունը, որը, սկսելով 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, տևեց մեկ տարի[19]։ Այն նաև ներառում է մարդկային վայրագությունների, սպանությունների և ցեղասպանության վայրեր, ինչպիսիք են Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը Լեհաստանում[20], Նանջինգի զոհերի հուշահամալիրը Չինաստանում, Կոլումբայնի ավագ դպրոցի սպանդը Միացյալ Նահանգներում, Տուոլ Սլենգի ցեղասպանության թանգարանը Կամբոջայում, Ջեջուի ապստամբության վայրերը Հարավային Կորեայում[12] և Ուրվականի Լճի Ինտերնացիոն ճամբարի կենտրոնը՝ Լա Ֆերմեի մոտ, Քվեբեկում, որպես Կանադայի 1914–1920 թթ. ներճամբարման գործողությունների օրինակ[21]։

Բալիում «մահվան և հուղարկավորության ծեսերը փոխակերպվել են դառնալով զբոսաշրջային…, որտեղ ձեռնարկատիրական բիզնեսները սկսում են պատրաստել զբոսաշրջային վագոնները և տոմսեր վաճառել հենց որ լսում են, որ ինչ-որ մեկն է մահացել»[22]։ ԱՄՆ-ում այցելուները կարող են շրջել Վաշինգտոնում գտնվող Հոլոքոստի հիշատակի թանգարանում «նույնականացման քարտով, որը համապատասխանեցնում է իրենց տարիքը և սեռը իրական Հոլոքոստի զոհի անվան և լուսանկարի հետ։ Տեսանյութի մեկնաբանության ֆոնի վրա, որտեղ պատկերված են սպանող ջոկատները, կեղծ Հոլոքոստի զոհը անձը հաստատող փաստաթուղթ է մուտքագրում մոնիտորների մեջ, և նրանք թափառում են ատրակցիոնի շուրջը` պարզելու, թե ինչպես է իրենց իրական կյանքի երկնմանակը ճանապարհորդում[23]։ Կոլումբիայում այն ​​վայրերը, որոնք կապված են Մեդելինի Կարտելի նարկոբարոնի Պաբլո Էսկոբարի հետ, դարձել են մթին զբոսաշրջության թեժ կետեր՝ Էսկոբարի թեմայով շրջագայությունների միջոցով։ Մեդելինում այցելուները հաճախում են Ռոբերտո Էսկոբարի՝ տխրահռչակ եղբոր հիշատակին ստեղծած մասնավոր տուն-թանգարանը, որտեղ Պաբլո Էսկոբարը սպանվել է, և Լա Կատեդրալ՝ Էսկոբարի բանտը։ Մեկ այլ հայտնի վայր է Հասիենդա Նապոլես կալվածքը, որը գտնվում է Բոգոտայի և Մեդելինի միջև՝ Պուերտո Տրիունֆոյի մոտ[24]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Foley, Malcolm; J. John Lennon (1996). «JFK and dark tourism: A fascination with assassination». International Journal of Heritage Studies. 2 (4): 198–211. doi:10.1080/13527259608722175.
  2. 2,0 2,1 2,2 Rami Khalil Isaac; Erdinç Çakmak (2013). «Understanding visitor's motivation at sites of death and disaster: the case of former transit camp Westerbork, the Netherlands». Current Issues in Tourism. 17 (2): 1–16. doi:10.1080/13683500.2013.776021. S2CID 55027449.
  3. Courtney C. Reed (2007 թ․ ապրիլ). «Shedding Light on Dark Tourism». gonomad.com. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  4. Handayani, B., & George, B. P. (2017). DARK TOURISM AS QUASI-SUICIDE: ACase STUDY OF THE SEA OF TREES. GAZING AT DEATH, 95.
  5. O'Rourke, P. J. (1989). Holidays in Hell. London: Picador. ISBN 978-0330306836.
  6. Rojek, Chris (1993). Ways of Escape: Modern Transformations in Leisure and Travel. London: Palgrave Macmillan. ISBN 978-0333475782. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին. «(P 142)The leisure forms constructed around black spots certainly give signs of repetition-compulsion and seeking the duplication of experience. (p170) The gravity and solemnity of Black Spots have been reduced by moves to make them more colorful and more spectacular than other sights on the tourist trail. For example, in 1987 the government of Thailand unveiled plans to restore the famous Death Railway …»
  7. 7,0 7,1 Dann, G (1994). «Tourism the nostalgia industry of the future». In W. Theobald (ed.). Global Tourism: The Next Decade. Oxford: Butterworth Heinemann. էջեր 55–67.
  8. Tzanelli, R. (2016). Thanatourism and cinematic representations of risk: Screening the end of tourism. Routledge.
  9. Seaton, AV (1996). Guided by the dark: from thanatopsis to thanatourism. Vol. 2. էջեր 234–244. doi:10.1080/13527259608722178. ISBN 9781136394966. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  10. Jonathan Skinner, ed. (2012 թ․ մարտի 15). Writings On The Dark Side Of Travel. Berghahn Books. ISBN 978-0857453419.
  11. Lennon, J.; Foley, M. (2000). Dark tourism: The attraction of death and disasters. London: Thomson Learning.
  12. 12,0 12,1 Darryl Coote (2010 թ․ հունիսի 12). «Exploitation or healthy interest? An analysis of dark tourism». Jeju Weekly. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  13. Richard W. Butler; Douglas G., eds. (1999). Contemporary issues in tourist development. Routledge. էջ 122. ISBN 978-1134623600.
  14. Chris Hedges (2014 թ․ նոյեմբերի 30). «Alcatraz: A Prison as Disneyland». Truthdig.com. Zuade Kaufman. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  15. «Hiroshima Peace Memorial Museum website». 2011. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  16. «Chernobylzone». chernobylpripyat.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  17. «Chernobyl Tours». Ukrainianweb.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  18. «Chernobyl tour, official provider of Chernobyl exclusion zone». Chernobyl-TOUR. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  19. Jayson Blair (2002 թ․ հունիսի 29). «Tragedy turns to tourism at Ground Zero». 2002 The Age Company Ltd. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  20. «Memorial Museum Auschwitz Birkenau». w Oświęcimiu. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  21. «Launch of Quebec Internment Spirit Lake Interpretive Centre» (PDF). press release. 2010 թ․ հուլիս. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  22. McLaren, Deborah (2003 թ․ հունիս). Rethinking Tourism and Ecotravel (2 ed.). Kumarian Press. էջ 48. ISBN 978-1565491694. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին. «One of the most disturbing phenomena in Bali is the commercialization of cremation ceremonies.»
  23. Stone, P (2005). «Dark Tourism Consumption – A call for research». E-Review of Tourism Research. 2 (5): 109–117. «contemporary society with its ...late capitalism broad defining features include an increased commercial ethic and commodification; a de-differentiation of time and space through global technological communication; and an introduction of anxiety and doubt over the project of modernity.»
  24. Pablo Escobar and Colombian Narcoculture, by Aldona Bialowas Pobutsky (UF Press 2020), p.40-45

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել