«Միայն երեք գիշեր» (ռուս.՝ «Только три ночи»), խորհրդային ֆիլմ[1], որը նկարահանել է սցենարիստ, կինոռեժիսոր, օպերատոր Գաբրիել Եղիազարովը 1969 թվականին Ալեքսանդր Բորշչագովսկու «Գիշերը» պատմվածքի հիման վրա։

Միայն երեք գիշեր
ռուս.՝ Только три ночи
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1969
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳաբրիել Եղիազարով
Սցենարի հեղինակԱլեքսանդր Բորշչագովսկի
ԴերակատարներՎալերի Կոզինեց, Նինա Գուլյաևա, Վլադիմիր Վորոբեյ, Լյուբով Սոկոլովա, Սերգեյ Կալինին, Իրինա Կորոտկովա, Օլեգ Եֆրեմով, Նիկոլայ Գրինկո և Ելիզավետա Նիկիշչիխինա
ՕպերատորՆիկոլայ Նեմոլաև
ԵրաժշտությունԻսահակ Շվարց
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն77 րոպե

Նկարահանումների ավարտից գրեթե անմիջապես հետո ֆիլմը «դրվել է դարակը» և մնացել երկար տարիներ։ 1988 թվականին ֆիլմը վերականգնվել է, իսկ նրա պրեմիերան տեղի է ունեցել 1989 թվականի մայիսին, երբ ռեժիսորն այլևս ողջ չէր։

Սյուժե

խմբագրել

Բաբինո գյուղում երեխայի և մոր հետ ապրում է Լյուբան։ Նրա ամուսինը զոհվել է պատերազմում։ Մի անգամ գյուղ է գալիս Նիկոլայը, որը հիվանդացած կինոմեխանիկի փոխարեն տեղի բնակիչների համար «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմով կինոժապավեն է բերում՝ ցուցադրելով այն տեղական կինոթատրոնում։ Նիկոլային տանը սպասում է երիտասարդ հղի կինը։ Ֆիլմը ցուցադրելուց հետո Նիկոլայը պատրաստվում է տուն գնալ, բայց ճանապարհին հանդիպում է Լյուբային։ Նախկինում նրանք սիրել են միմյանց, բայց բաժանվել են։ Իսկ ներկայում զգացողությունները նոր ուժով են արթնանում։ Նիկոլայն ստիպված է ծանր ընտրություն կատարել կնոջ և կրկին արթնացած հին սիրո միջև։

Դերերում

խմբագրել
  • Վալերի Կոզինեց – Նիկոլայ
  • Նինա Գուլյաևա – Լյուբա Երմակովա
  • Վլադիմիր Վորոբեյ – Ստեպան
  • Վերա Կուզնեցովա – Լյուբայի մայրը
  • Նիկոլայ Գրինկո – Սերաֆիմ
  • Իրինա Կորոտկովա – Կատյա
  • Լյուբով Սոկոլով – Կատյայի մայրը
  • Ալեքսեյ Գլազիրին – Կատյայի հայրը
  • Օլեգ ԵֆրեմովԽվորոստին Իվան Պետրովիչ
  • Նիկոլայ Սմորչկով – ավտովարորդ
  • Ելիզավետա Նիկիշչիխինա
  • Սերգեյ Կալինին
  • Տատյանա Վոկաչ (Բիզյաևա )

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Բորշչագովսկի
  • Օպերատոր՝ Նիկոլայ Նեմոլյաև
  • Կոմպոզիտոր՝ Իսահակ Շվարց

Քննադատություն

խմբագրել

Կինոքննադատ Նեա Զորկայան «Սովետսկի էկրան» հանդեսում գրել է[2]

Սկսեմ լուսավոր նոտայով, թեև ուրախ եմ, որ այս ֆիլմի թողարկման ուրախությանը խառնվում է դառնությունը՝ «Միայն երեք գիշեր»։ Նրա բեմադրիչը՝ հայտնի վարպետ Գաբրիել Եղիազարովն է՝ համեստ մարդ, այդպես էլ չի հասցրել կենդանության օրոք էկրաններին տեսնել իր այս ֆիլմը, որը նկարահանվել է շատ տարիներ առաջ Ալեքսանդր Բորշչագովսկու սցենարով և դրվել չարաբաստիկ «դարակին», այսինքն՝ հայտնվել արգելանքի տակ։ «Ինչի՞ համար»,- կհարցնի այսօրվա երիտասարդ հանդիսատեսը, որը չի վերապրել այդ ժամանակները։ Ինչով կարող էր վախեցնել երկու մարդու՝ գյուղական կինոմեխանիկի և օրինակելի կոլտնտեսուհու (նա գեղեցիկ կին է, դեռահաս տղայի մայրը)՝ պատմվածքի նման փոքրիկ դժվարին սիրո պատմությունը։ Այն սուտ ճգնավորների՞ն է ցնցել անհաղթահարելի զգացմունքի ցուցադրությամբ, չորս մարդու դրամայով, որի մասին պատմվում է էկրանից անկեղծորեն, քնքշորեն ու ողջախոհորեն։ Ինչո՞վ և ո՞ւմ չգոհացրեց այդ վաղ էկրանային «գյուղական արձակը», «Նախագահի», «Ասյա Կլյաչինայի պատմության...», շուկշինյան ֆիլմերի ժամանակակիցը։ Բայց հիմա էլ կինոարվեստը սիրող հանդիսատեսը կգնահատի զգացմունքների իսկությունը, Նինա Գուլյաևայի խաղը, գործողության քնարական մթնոլորտը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Зоркая Н. Свобода — есть, радости — нету // Советский экран. — 1989. — № 8. — С. 14-15.
  • Устинова А. О направлении творческого поиска // Искусство кино. — 1970. — № 3. — С. 90-100.

Արտաքին հղումներ

խմբագրել