Միլան Շկրինիար
Միլան Շկրինիար (սլովակ.՝ Milan Škriniar, փետրվարի 11, 1995[1][2], Žiar nad Hronom, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա), սլովակ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ինտերի և Սլովակիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Սլովակիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 11, 1995[1][2] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Žiar nad Hronom, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 84 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ինտեր Միլան | ||
Համար | 37 | ||
Պատանեկան կարիերա | |||
Ժյար նադ Գրոնոմ
| |||
2007-2012 | Ժիլինա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2016 | Ժիլինա | 77 | (12) |
2013 | → Զլատե Մորավցե | 7 | (0) |
2016-2017 | Սամպդորիա | 38 | (0) |
2017-ներկա | Ինտեր Միլան | 38 | (4) |
Ազգային հավաքական‡ | |||
2011 | Սլովակիա Մ17 | 3 | (0) |
2012-2013 | Սլովակիա Մ18 | 5 | (0) |
2013-2014 | Սլովակիա Մ19 | 3 | (0) |
2012-2017 | Սլովակիա Մ21 | 19 | (3) |
2016-ներկա | Սլովակիա | 18 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելԺիլինա
խմբագրելՇկրինիարը Ժիլինայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի մարտի 27-ին՝ Զլատե Մորավցեի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց 2012 թվականի նոյեմբերի 23-ին՝ նորից Զլատե Մորավցեի դեմ խաղում[5]։ 2013 թվականի փետրվարին Շկրինիարը վարձավճարով միացավ Զլատե Մորավցեին՝ խաղային փորձ ձեռք բերելու նպատակով։ Հունիսին Շկրինիարը վերադարձավ վարձավճարից։ Իր առաջին հանդիպումը եվրոպական մրցաշարերում անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 1-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Ռիեկայի դեմ խաղում[6]։ Ժիլինայի առաջին թիմի կազմում Շկրինիարը անցկացրեց 95 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 15 գոլի հեղինակ։
Սամպդորիա
խմբագրել2016 թվականի հունվարի 29-ին Շկրինիարը 4․5 տարվա պայմանագիր կնքեց Սամպդորիայի հետ[7]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց ապրիլի 24-ին՝ փոխարինելով Դոդոյին Լացիոյի դեմ խաղում[8]։ Իր առաջին հանդիպումը Սամպդորիայի մեկնարկային կազմում անցկացրեց մայիսի 1-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[9]։ 2016-17 մրցաշրջանում Շկրինիարը դարձավ ակումբի հիմնական կազմի խաղացող՝ ավարտելով մրցաշրջանը որպես ամենաերիտասարդ պաշտպանը, ով առնվազն 35 հանդիպում է անցկացրել Սերիա A-ում[10]։
Ինտեր Միլան
խմբագրել2017 թվականի հուլիսի 7-ին՝ Շկրինիարը 5 տարվա պայմանագիր կնքեց Ինտեր Միլանի հետ[11][12]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[13]՝ գործարքի մեջ ներառելով իտալացի հարձակվող Ջանլուկա Կապրարիին[14][15] և դարձնելով Շկրինիարին պատմության ամենաթանկ սլովակ ֆուտբոլիստը[16]։ Իր դեբյուտը Ինտերի կազմում նշեց օգոստոսի 20-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[17][18]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 16-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում[19][20]։ Իր երկրորդ գոլը խփեց հոկտեմբերի 24-ին՝ բացելով հանդիպման հաշիվը Սամպդորիայի դեմ խաղում[21][22]։ Իր առաջին մրցաշրջանում Ինտերի կազմում Շկրինիարը անցկացրեց 40 հանդիպում[23]՝ դառնալով 4 գոլի հեղինակ և լինելով ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկը[24][25]։
Միջազգային կարիերա
խմբագրելՇկրինիարը ներկայացրել է Սլովակիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Սլովակիայի Մ21 հավաքականի կազմում նա մասնակցեց 2017 թվականի Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[26] և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[27]։
Իր դեբյուտը Սլովակիայի ազգային հավաքականի կազմում Շկրինիարը նշեց 2016 թվականի մայիսի 27-ին՝ Վրաստանի դեմ ընկերական խաղում[28]։ Հունիսին նա ազգային հավաքականի կազմում մասնակցեց Եվրո 2016-ին[29][30], սակայն Սլովակիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ 3-0 հաշվով պարտվելով Գերմանիային[31][32]։ 2017 թվականի նոյեմբերին՝ Յան Դուրիցայի՝ միջազգային կարիերան ավարտելուց հետո Շկրինիարը դարձավ Սլովակիայի հիմնական կենտրոնական պաշտպանը՝ Մարտին Շկրտելի հետ միասին՝ առաջ անցնելով փորձառու Տոմաշ Հուբոչանից և Պետեր Պեկարիկից։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2018 թվականի հուլիսի 22-ի դրությամբ[33]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Զլատե Մորավցե (վարձավճար) | 2012–13 | Սուպեր Լիգա | 7 | 0 | 0 | 0 | — | — | 7 | 0 | ||
Ժիլինա | 2011–12 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |||
2012–13 | 10 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 13 | 1 | ||||
2013–14 | 15 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 17 | 1 | ||||
2014–15 | 32 | 6 | 3 | 2 | 0 | 0 | 35 | 8 | ||||
2015–16 | 18 | 4 | 1 | 1 | 8 | 0 | 27 | 5 | ||||
Ընդհանուր | 77 | 12 | 9 | 3 | 9 | 0 | 0 | 0 | 95 | 15 | ||
Սամպդորիա | 2015–16 | Սերիա A | 3 | 0 | 0 | 0 | — | 3 | 0 | |||
2016–17 | 35 | 0 | 0 | 0 | 35 | 0 | ||||||
Ընդհանուր | 38 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 0 | ||
Ինտեր Միլան | 2017–18 | Սերիա A | 38 | 4 | 2 | 0 | — | 40 | 4 | |||
Կարիերայի ընդհանուր | 160 | 16 | 11 | 3 | 9 | 0 | 0 | 0 | 180 | 19 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրել2018 թվականի հուլիսի 22-ի դրությամբ[33]
Սլովակիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 7 | 0 |
2017 | 7 | 0 |
2018 | 4 | 0 |
Ընդհանուր | 18 | 0 |
Նվաճումներ
խմբագրելԱկումբային
խմբագրելԺիլինա
- Սլովակիայի առաջնություն․ 2011–12[34]
- Սլովակիայի գավաթ․ 2011–12[35]
Անհատական
խմբագրել- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնության խորհրդանշական հավաքական․ 2017[27]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Slovakia - M. Škriniar - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «FC Zlate Moravce-Vrable - MSK Zilina, Mar 27, 2012 - Fortuna Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «MSK Zilina - FC Zlate Moravce-Vrable, Nov 23, 2012 - Fortuna Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «HNK Rijeka - MSK Zilina, Aug 1, 2013 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Official: Sampdoria sign Skriniar | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «UC Sampdoria - SS Lazio, Apr 24, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «US Palermo - UC Sampdoria, May 1, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Milan Skriniar | Football Stats | Inter Milan | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Skriniar joins Inter». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Ltd, Allied Newspapers. «Inter sign Skriniar». Times of Malta (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Official: Inter sign Skriniar | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Inter news: Serie A side complete €20m signing of Sampdoria star Skriniar | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Inter seal Skriniar signing from Sampdoria». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Cannon, Rhod (2018 թ․ փետրվարի 14). «Inter Milan's Milan Skriniar reveals 'breathtaking' January offer amid Manchester United interest». International Business Times UK (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Inter Milan - ACF Fiorentina, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Inter 3-0 Fiorentina». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «FC Crotone - Inter Milan, Sep 16, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Crotone 0-2 Inter Milan: Ivan Perisic and Milan Skriniar strike late». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Inter Milan - UC Sampdoria, Oct 24, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «The Nerazzurri march on: Inter 3-2 Sampdoria». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Milan Skriniar | Football Stats | Inter Milan | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ a.s., Petit Press. «Slovak footballer Škriniar named one of the best players of the season». spectator.sme.sk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Digby, Adam. «Is Milan Skriniar Ready for One of Europe's Elite Clubs?». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ uefa.com. «Under-21 2017 - History - Slovakia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ 27,0 27,1 UEFA.com. «Official Under-21 Team of the Tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Georgia - Slovakia, May 27, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ uefa.com. «UEFA EURO 2016 - History - Slovakia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Sport, Telegraph (2016 թ․ մայիսի 30). «Slovakia Euro 2016 squad». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Germany - Slovakia, Jun 26, 2016 - EURO 2016 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ uefa.com (2016 թ․ հունիսի 26). «UEFA EURO 2016 - History - Germany-Slovakia – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ 33,0 33,1 «Milan Škriniar». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ uefa.com (2012 թ․ մայիսի 20). «Žilina seal double with sixth Slovakian title win». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ s., SPORT.SK, s.r.o. & Ringier Axel Springer Slovakia a. «MŠK Žilina prvýkrát v histórii víťazom Slovenského pohára!». Šport.sk. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Շկրինիարի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Շկրինիարի պաշտոնական Ինստագրամի էջը
- Շկրինիարը transfermarkt-ում
- Շկրինիարը soccerbase.com-ում
- Շկրինիարը WhoScored.com կայքում
- Շկրինիարը Ինտերի պաշտոնական կայքում
- Շկրինիարը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Շկրինիար» հոդվածին։ |