Միխաիլո Պետրովիչ
Միխաիլո Պետրովիչ (սերբ.՝ Михаило Петровић / Mihailo Petrović, ապրիլի 24 (մայիսի 6), 1868[1], Բելգրադ, Սերբիայի իշխանություն - հունիսի 8, 1943[1][2], Բելգրադ, Axis occupation of Serbia), սերբ նշանավոր մաթեմատիկոս և գյուտարար, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, երկար տարիներ եղել է Բելգրադի համալսարանի պրոֆեսոր։ Նշանակալից ներդրում է ունեցել դիֆերենցիալ հավասարումների և ֆենոմենոլոգիական մոդելների տեսության բնագավառում, անալոգային համակարգչի նախատիպերից մեկի ստեղծողն է[6]։ Նաև հայտնի է որպես ակադեմիկոս, գրող, հրապարակախոս, ձկնորս, երաժիշտ և ճանապարհորդ, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից։
Կենսագրություն
խմբագրելՄիխաիլո Պետրովիչը ծնվել է 1868 թվականի մայիսի 6-ին Սերբիայի թագավորության Բելգրադ քաղաքում։ Աստվածաբանության պրոֆեսոր Նիկոմիդ Պետրովիչի և նրա կնոջ՝ Միլիցայի (օրիորդական ազգանունը՝ Լազարևիչ) 5 որդիներից ավագն էր։
1878-1885 թվականներին սովորել է Բելգրադի առաջին գիմնազիայում, որից հետո Բելգրադում՝ փիլիսոփայության ֆակուլտետում սովորել է բնական գիտություններ։ 1889 թվականին ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Փարիզ, մասնավորապես, ընդունելության քննություններ է հանձնել Բարձրագույն նորմալ դպրոցում։ Փարիզի համալսարանում ստացել է մաթեմատիկական գիտությունների աստիճան (1891), իսկ հետո՝ ֆիզիկական գիտությունների (1893)։ 1894 թվականի հունիսի 21-ին պաշտպանել է դիֆերենցիալ հավասարումների թեմայով դոկտորական ատենախոսությունը և արժանացել մաթեմատիկական փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Նրան դասավանդել են ֆրանսիացի նշանավոր այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Անրի Պուանկարեն, Շառլ Հերմիտը և Էմիլ Պիկարը[7][8]։
Այդ ժամանակներից մաթեմատիկա է դասավանդել Բելգրադի բարձրագույն դպրոցում (որը հետագայում դարձավ Բելգրադի համալսարան), դիֆերենցիալ հավասարումների բնագավառում եղել է այդ ուսումնական հաստատության ամենաուժեղ մասնագետներից մեկը, պատրաստել է բազմաթիվ տաղանդավոր ուսանողներ։ Այնտեղ դասախոսություններ է կարդացել մինչև թոշակի անցնելը՝ 1938 թվականը և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության ժամանակ միշտ եղել է մենտոր։ 1897 թվականին դարձել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի թղթակից անդամ և Զագրեբում Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի թղթակից-անդամ։ 31 տարեկան հասակում ճանաչվել է որպես Սերբիայի գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ[9][10]։
Պետրովիչն իր ամբողջ կյանքի ընթացքում հետաքրքրվել է ձկնորսությամբ, լրջորեն ուսումնասիրել է այդ արվեստը և նույնիսկ քննություններ է հանձնել վարպետ ձկնորսի կոչման համար, այդտեղից էլ նրա Ալաս մականունը (գետի ձկնորս)։ Սիրել է նվագել կիթառ, 1896 թվականին հիմնել է «Суз» երաժշտական հասարակությունը։ Կառուցել է հիդրավլիկ ինտեգրատոր և 1900 թվականին Փարիզում Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ այդ գյուտի համար ստացել ոսկե մեդալ։ Եղել է մոլի ճանապարհորդ, օրինակ, եղել է երկու բևեռներում՝ Հյուսիսային և Հարավային[11]։
Իր երկարատև գիտական գործունեության ընթացքում Պետրովիչը հրատարակել է բազմաթիվ գյուտերի նախագծեր, գիտական աշխատանքներ, գրքեր և ծովայի արշավների ընթացքում կատարված նշումներ։ Ստացել է մի շարք հեղինակավոր մրցանակներ և պարգևներ, եղել արտասահմանյան մի շարք գիտությունների ակադեմիաների (Պրահա, Բուխարեստ, Վարշավա, Կրակով) և գիտական հասարակությոնների անդամ։ Երբ 1927 թվականին մահացավ Յովան Ցվիիչը, Միխաիլո Պետրովիչն առաջադրվեց Սերբիայի գիտությունների թագավորական ակադեմիայի նախագահի պաշտոնում, սակայ ոչ բոլոր պրոֆեսորները պաշտպանեցին նրա թեկնածությունը, և նա չընտրվեց։ Դրա հնարավոր պատճառը Պետրովիչի սերտ ընկերությունն էր իշխան Գեորգի Կարագեորգիևիչի՝ թագավորի եղբոր հետ, որը 1925 թվականին ձերբակալվել էր և ենթարկվել տնային կալանքի։ 1931 թվականի ակադեմիայի անդամները նորից միաձայն առաջադրեցին Պետրովիչի թեկնածությունը, բայց ղեկավարությունը կրկին մերժեց նրան։ Այդ պաշտոնում նշանակեցին Պետրովիչի գործընկերոջը՝ մաթեմատիկոս Բոգդան Գավրիլովիչին։
1939 թվականին դարձել է Բելգրադի համալսարանի պատվավոր դոկտոր, միևնույն ժամանակ պարգևատրվել Սուրբ Սաավայի առաջին աստիճանի շքանշանով։ Իսկ ավելի ուշ հիմնել է Բելգրադի մաթեմատիկական դպրոցը, դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ հետագայում շարունակել են նրա գործը[12]։
Որպես սպա մասնակցել է Բալկանյան պատերազմներին և Առաջին համաշխարհային պատերազմին, որից հետո դարձել է պահեստային։ Զբաղվել է ծածկագրությամբ, նրա գաղտնագրման համակարգը հարավսլավական բանակում կիրառվել է երկար տարիներ։ Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները ներխուժեցին Հարավսլավիա, Պետրովիչը նորից զորակոչվեց բանակ։ Գերի է ընկել, բայց շուտով նրան ազատ են արձակել լուրջ հիվանդության պատճառով։ Մահացել է Բելգրադի իր տանը 1943 թվականի հունիսի 8-ին։
Ընտրյալ աշխատություններ
խմբագրել- O asimptonim vrednostima integrala i deferencijalnih jednačina, Beograd, 1895.
- Elementi matematicke fenomenologije, Beograd 1911.
- Les spectres numeriques, Paris 1919.
- Mecanismes communs aux phenomenes disparates, Paris 1921,
- Notice sur les travaux scientifiques de M. Michel Petrovich, Paris, 1922
- Durees physiques independantes des dimensions spatiales, Zurich-Paris, 1924.
- Lecons sur les spectres mathematiques, Paris, 1928.
- Integrales premieres a restrictions, Paris, 1929.
- Integrales qualitative des equations differentielles, Paris, 1931.
- Fenomenološko preslikavanje, Beograd, 1933.
- Jedan diferencijalni algoritam i njegove primene, Beograd, 1936.
- Članci, Beograd, 1949.
- Metafore i alegorije, Beograd 1967.
- Računanje sa brojnim razmacima, Beograd, 1932.
- Eliptičke funkcije, Beograd, 1937.
- Integracije diferencijalnih jednačina pomoću redova, Beograd 1938.
- Kroz polarnu oblast, Boegrad 1932.
- U carstvu gusara, Beograd, 1933.
- Sa okeanskim ribarima, Beograd, 1935.
- Po zabačenim ostrvima, Beograd, 1936.
- Roman jegulje, Beograd, 1940.
- Đerdapski ribolov u prošlosti i sadašnjosti, Beograd, 1941.
- Daleka kopna i mora, Beograd, 1948.
- Po gusarima i drugim ostrvima, Beograd 1952.
- S okenaskim ribarima, Subotica, 1953.
- Po gusarskim ostrvima, Beograd, 1960.
- Sa Arktika do Antarktika, Beograd, 1960.
Ստեղծագործությունների լիակատար հավաքածուն․
- Հատոր 1։ Diferencijalne jednacine I
- Հատոր 2։ Diferencijalne jednacine II
- Հատոր 3։ Matematicka analiza
- Հատոր 4։ Algebra
- Հատոր 5։ Matematicki spektri
- Հատոր 6։ Matematicka fenomenologija
- Հատոր 7։ Elementi matematicke fenomenologije
- Հատոր 8։ Intervalna matematika — diferencijalni algoritam
- Հատոր 9։ Elipticke funkcije — integracija pomocu redova
- Հատոր 10։ Clanci — Studije
- Հատոր 11։ Putopisi I
- Հատոր 12։ Putopisi II
- Հատոր 13։ Metafore i alegorije — clanci
- Հատոր 14։ Ribarstvo
- Հատոր 15։ Mihailo Petrovic (pisma, bibliografija i letopis)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 CONOR.Sl
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ «Istorija nauke: Mihajlo Petrović Alas». RTS. 2011 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Tomas Edison, SAD. «Математичар са Саве и Дунава (Најстудент, 1. април 2013)». Najstudent.com. Վերցված է 13. 07. 2015-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Драган Трифуновић: Поглед на живот и дело Михаила Петровића». Web.archive.org. 24. 09. 2006. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 13. 07. 2015-ին.
- ↑ «Михаило Петровић - Алас, на сајту Архива Србије». Web.archive.org. 01. 03. 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 1-ին. Վերցված է 13. 07. 2015-ին.
- ↑ «Велики математичар и страсни риболовац („Глас јавности", 13. новембар 2000)». Arhiva.glas-javnosti.rs. 13. 05. 1912. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 13. 07. 2015-ին.
- ↑ Српски рудари с рачунарима («Политика», 12. април 2010), Приступљено 13. 4. 2013.
- ↑ Математичар заљубљен у мреже, удице и виолину («Политика», 6. јун 2013), Приступљено 7. 6. 2013.
Արտաքին հղումներ
խմբագրել- Միխաիլո Պետրովիչ Արխիվացված 2010-07-31 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխաիլո Պետրովիչ» հոդվածին։ |