Միխայիլ Մասոն
Միխայիլ Եվգենևիչ Մասոն (ռուս.՝ Михаи́л Евге́ньевич Массо́н , նոյեմբերի 21 (դեկտեմբերի 3), 1897, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 2, 1986, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հնագետ և պատմաբան-արևելագետ։ Թուրքմենական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1951), պրոֆեսոր։
Միխայիլ Մասոն ռուս.՝ Михаил Евгеньевич Массон | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21 (դեկտեմբերի 3), 1897 Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 2, 1986 (88 տարեկան) Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Dombrabad cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հնագետ, պատմաբան և արևելագետ |
Հաստատություն(ներ) | Ուզբեկստանի ազգային համալսարան |
Գործունեության ոլորտ | հնագիտություն[2], պատմություն և արևելագիտություն[2] |
Ալմա մատեր | Ուզբեկստանի ազգային համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] |
Եղել է գիտական ղեկավար | Q4398539?, Iouri Bouriakov?, Nina Nemseva? և Margarita Ivanovna Filanovich? |
Հայտնի աշակերտներ | Viktor Sarianidi? և Margarita Ivanovna Filanovich? |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՄիջինասիական պետական համալսարանի (Տաշքենդ) հնագիտության ամբիոնի վարիչ։ Կատարել է քուշանական և միջնադարյան Թերմեզի պեղումները (1936-38)։ 1946 թվականից՝ Թուրքմենստանում, այդ թվում՝ նաև պարթևական Նիսայում ու Մերվում պեղումներ կատարող Հարավ-Թուրքմենստանյան հնագիտական միացյալ արշավախմբի ղեկավարը։
Աշխատություններ
խմբագրելԱշխատությունները վերաբերում են Միջին Ասիայում ստրկատիրության երբեմնի գոյության խնդրին, քաղաքների (Սամարղանդ, Բուխարա) զարգացման օրինաչափություններին, դրամական տնտեսության և լեռնային գործի պատմությանը, ճարտարապետությանը են։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Массон Михаил Евгеньевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 274)։ |