Միհրան Ասքանազյան
Միհրան Պ. Ասքանազյան (1854, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1904), հայ հրապարակախոս, խմբագիր։
Միհրան Ասքանազյան | |
---|---|
Ծնվել է | 1854 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1904 |
Մասնագիտություն | հրապարակախոս և խմբագիր |
Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է տեղի Պերպերյան վարժարանում և պատանեկան հասակից նվիրվել ուսուցչական ասպարեզին։ Պաշտոնավարել է Կ. պոլսի բազմաթիվ վարժարաններում (Պերպերյան, Մեզպուրյան, Կենտրոնական, Արամյան և այլն)։ Եղել է Ռոդոստոյի ազգային վարժարանի տեսուչ։ 1896 թվականին անցել է Եգիպտոս, շարունակել ուսուցչական պաշտոնը մինչև իր մահը։ Մանկավարժական աշխատանքին զուգընթաց զբաղվել է խմբագրությամբ։ 1891 թվականին հրատարակել է «Ծաղիկ մանկանց» շաբաթաթերթը, որից լույս է տեսել 22 համար։ 1903 թվականին Եգիպտոսում տպարան բաց անելով՝ լույս է ընծայել «Պարտեզ» մանկավարժական հանդեսը։ Մեղրամած ծածկանունով աշխատակցել է Եգիպտոսում հրատարակած «Փեթակ» հանդեսին։
Առանձին գրքով լույս է տեսել նրա «Գրագիտության տեսական և գործնական» դասագիրքը, հատոր Ա (առաջին տպագրություն՝ 1884, երկրորդ տպագրություն՝ 1891), հատոր Բ և Գ (1891)։ Կազմել է հոմանիշների մի բառարան, որը մնացել է անավարտ[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 122-123.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհրան Ասքանազյան» հոդվածին։ |