Միհրան Երկաթ

հայ օպերային երգիչ, բարիտոն

Միհրան Արմենակի Երկաթ (փետրվարի 20, 1921(1921-02-20)[1][2][3], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2][3] - հոկտեմբերի 17, 1986(1986-10-17)[3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), հայ օպերային երգիչ, բարիտոն, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1977)։

Միհրան Երկաթ
Ծնվել էփետրվարի 20, 1921(1921-02-20)[1][2][3]
Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2][3]
Երկիր Եգիպտոս և  ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 17, 1986(1986-10-17)[3] (65 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
Ժանրերդասական երաժշտություն և օպերա
Մասնագիտությունօպերային երգիչ և երգիչ
Երգչաձայնդրամատիկական բարիտոն[2][3]
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[2]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ[2] և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն

խմբագրել

Միհրան Երկաթը ծնվել է Կ. Պոլսում։ 1923 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Եգիպտոս, բնակություն հաստատել Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ ստացել է երաժշտական կրթությունը։ 1940 թվականին ավարտել է Վերդիի անվան երաժշտական դպրոցի երգեցողության բաժինը։ 1941 թվականին առաջին անգամ հանդես է եկել Կահիրեի արքայական օպերայում մի քանի դերով։ 1948 թվականին ներգաղթել է Հայաստան և ընդունվել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը՝ որպես մեներգիչ։ Այդ թատրոնում կատարած դերերից են՝ Արշակ 2-րդ, Թաթուլ («Ալմաստ»), Մոսի («Անուշ»), Ռուբեն («Արծվաբերդ»), Ժերմոն («Տրավիատա»), Ռենատո («Պարահանդես-դիմակահանդես»), Դև («Դևը»), Ֆրեդերիկ («Լակմե»), Էսկամիլիո («Կարմեն»), Կոմս դի Լունա («Տրուբադուր»), Օնեգին («Եվգենի Օնեգին»)։ Ռիգոլետտոյի դերերգով հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնում[4]։

Պարգևներ

խմբագրել
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1961
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 1977
  • Կարմիր դրոշի շքանշան

Գրականություն

խմբագրել
  • Еркат Миран Арменакович // Театр. энциклопедия. - М., 1963. Т. 2. С. 644.
  • Сырых Н. Мигран Еркат // Веч. Новосибирск. 1963. 23 декабря.
  • Соничева Н. С предгорий Арарата // ТЖ, 1964. № 6. С. 9.
  • Вартанян В., Матевосян В. Музыкальность, экспресия // Коммунист. Ереван. 1966. 8 февраля.
  • Еркат М. Славлю отечество // Правда. 1977. 1 мая.
  • Еркат Мигран Арменакович // Муз. энциклопедия. - М., 1982. Т. 6. С. 757-758.
  • Ղարիբյան Գ., Միհրան Երկաթ, Երևան, 1982։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Еркат Мигран Арменакович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 380.
  4. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 314.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհրան Երկաթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 593