Միյնա Հյարմա (էստ․՝ Miina Härma, մինչև 1935 թվականը՝ Միյնա Հերման, փետրվարի 9, 1864(1864-02-09)[1], Կիռվեկյուլա, Տառտու, Տարտումաա, Էստոնիա - նոյեմբերի 16, 1941(1941-11-16)[1], Տարտու), էստոնացի կոմպոզիտոր, երգեհոնահար, երգչախմբային դիրիժոր։

Միյնա Հյարմա
էստ․՝ Miina Härma
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9, 1864(1864-02-09)[1]
ԾննդավայրԿիռվեկյուլա, Տառտու, Տարտումաա, Էստոնիա
Մահացել էնոյեմբերի 16, 1941(1941-11-16)[1] (77 տարեկան)
Մահվան վայրՏարտու
ԳերեզմանՌաադիի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Էստոնիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, խմբավար, երաժշտության ուսուցիչ և երգեհոնահար
Պարգևներ և
մրցանակներ
Estonian Red Cross Order Fifth Class և 3rd Class of the Order of the Cross of the Eagle
 Miina Härma Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Միյնա Հյարման ծնվել է ուսուցչի և երաժշտի ընտանիքում։ Դպրոց է հաճախել է Տարտուում։ Սկսած 15 տարեկանից՝ դաշնամուրի և կոմպոզիցիայի դասեր է ստացել էստոնացի կոմպոզիտոր և գրականագետ Կառլ Ավգուստ Հերմանից (ազգականներ չեն)։

1883-1890 թվականներին Միյնա Հյարման երգեհոն և կոմպոզիցիա է սովորել Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում (Լուի Գոմիլիուսի մոտ)։ Ուսումն ավարտելուց հետո մնացել է Սանկտ Պետերբուրգում։ Այդտեղ նա աշխատել է երաժշտության և երգեհոնության ուսուցչուհի։ Համերգներով հանդես է եկել արտասահմանում։

1894 թվականին վերադարձել է Տարտու։ Այդտեղ նա աշխատել է երգեհոնահար և հիմնադրել է խառը բարձրակարգ երգչախումբ (1920 թվականից՝ «Miina Hermanni Lauluseltsi segakoor»)։

 
Միյնա Հյարմայի անվան գիմնազիան

1903-1915 թվականներին ապրել է Կրոնշտադտ քաղաքում, որտեղ հիմնականում երաժշտական մանկավարժ է աշխատել։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա հետ է վերադարձել Տարտու։ 1917 թվականին նա երաժշտության ուսուցչուհի է աշխատել կանանց գիմնազիայում, որտեղ աշխատել է մինչև 1929 թվականը։ Միաժամանակ եղել է ամենամսյա «Eesti Muusika Kuukirja» հանդեսի գլխավոր խմբագիրը և «Տարտուի երաժշտական արվեստի միավորման» նախագահը (էստ․՝ Tartu Helikunsti Selts)[2][3]։ 1919 թվականին այլ երաժիշտների հետ Տարտուում հիմնել է Երաժշտական բարձրագույն դպրոց։ 1939 թվականին ընտրվել է Տարտուի համալսարանի պատվավոր դոկտոր և դարձել Տալլինի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր[4]։

Միյնա Հյարման ապրել է Տարտուում մինչև իր կյանքի վերջը։ Թաղվել է Ռաադի գերեզմանատանը։ 1965 թվականին էստոնացի քանդակագործ Ալեքսանդր Էլլերը նրա գերեզմանին գրանիտե մահարձան է տեղադրել[5]։

Տարտուի կանանց գիմնազիան, որտեղ 1917 թվականին դասավանդել էր Միյնա Հյարման, 1964 թվականից կրում է նրա անունը[6]։ 1984 թվականին գիմնազիայի առաջ տեղադրվել է նրա հուշարձանը։

Երաժշտական ստեղծագործություն

խմբագրել

Միյնա Հյարման հայտնի է ոչ միայն որպես երգեհոնահար և Էստոնիայի երաժշտական կյանքի ակտիվ մասնակից, այլև Էստոնական երգի փառատոների ժամանակ երգչախմբի խմբավար և որպես կոմպոզիտոր։ Նա գրել է շուրջ 200 երգչախմբային ստեղծագործություններ, որոնք աչքի են ընկնում քնարական երանգով։ Բացի դա նա գրել է երգչախմբի համար երգերի երեք գիրք, տասը կավատինա, «Կալև և Լինդա» կանտատը (1895), հայտնի ազգային երգերի որոշ մշակումներ և «Murueide tütar» զինգշպիլը (1902)[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1031484892 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Leida Kalling-Kant, Miina Härmaga enne ja nüüd, Tulimuld nr 1, 1964, lk 29
  3. Eesti nõukogude entsüklopeedia, 3. köide, lk 510/511, Tallinn: Valgus, 1988
  4. Eesti elulood.
  5. «Miina Härma (1864-1941) haud». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  7. Artur Vahter, Miina Härma, lk 149 – 153, Tallinn: Eesti Raamat, 1971

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միյնա Հյարմա» հոդվածին։